Հովհաննես Գրիգորյան
հայ խմբագիր, թարգմանիչ, բանաստեղծ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Երվանդի Գրիգորյան (օգոստոսի 7, 1945[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 7, 2013, Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1975 թվականից։
Հովհաննես Գրիգորյան Հովհաննես Երվանդի Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 7, 1945[1] |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | փետրվարի 7, 2013 (67 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | թարգմանիչ, խմբագիր և բանաստեղծ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Հովհաննես Գրիգորյան Վիքիքաղվածքում | |
Հովհաննես Գրիգորյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելՀովհաննես Գրիգորյանը ծնվել է 1945 թվականին, Գյումրիում։ 1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Գրել և տպագրվել սկսել է դպրոցական տարիներից։ «Երգեր առանց երաժշտության» բանաստեղծությունների առաջին ժողովածուն հրատարակվել է 1975 թվականին։ Գրիգորյանի բանաստեղծությունները թարգմանվել են տարբեր լեզուներով։ Առանձին գրքերով թարգմանաբար լույս են տեսել Ռուսաստանում՝ «Չուղարկված նամակներ» (1985), Ֆրանսիայում՝ «Constitution» (2007), Իրանում՝ «Բոլորովին ուրիշ աշուն» (2009)[2]։
Մահացել է փետրվարի 7, 2013-ին, Երևանում։
Բանաստեղծական ժողովածուները
խմբագրել- 1975 - Երգեր առանց երաժշտության
- 1979 - Բոլորովին ուրիշ աշուն
- 1982 - Անձրև մի տխուր առիթով
- 1986 - Դանդաղ ժամեր
- 1992 - Հրեշտակներ մանկության երկնքից
- 1996 - Երկու ջրհեղեղի արանքում
- 2002 - Կես ժամանակ
- 2006 - Գիշերահավասար
- 2010 - Երբեք չմեռնես - ահա թե ինչ կասեմ քեզ
Մանկական բանաստեղծությունների ժողովածուները
խմբագրել- 1980 - Քո առաջին բառերը
- 1987 - Ամենա, ամենա Սոնան
Արձակ ժողովածուները
խմբագրել- 2004 - Մաեստրոն
- 2008 - Բաց դռների օր Մհերի քարայրում (էսսեներ եւ հոդվածներ)
- 2013 - Գերեզմանիա (վիպակ), Երևան, «Անտարես»
Մամուլ
խմբագրել- Բանաստեղծություններ (Աշուն; «Թե ունենայի սեփական անապատ...», «Մենք հանդիպեցինք գետափին...», Լուսնահարները)։ «Գարուն», 1967, № 3, էջ 43-44։
Հրատարակումներն օտար լեզուներով
խմբագրել- 1985 - "Потерянные письма", Ռուսաստան
- 2007 - "Constitution, Ֆրանսիա
Կատարած թարգմանություններն իսպաներենից
խմբագրել- 1979 - Կարլոս Ֆուենտես, Արտեմիո Կրուսի մահը (վեպ)
- 1983 - Խուլիո Կորտասար, Վիճակախաղ (վեպ)
- 1999 - Խոսե Օրտեգա ի Գասետ, Մշակույթի փիլիսոփայություն (էսսեների ժողովածու)
- 2007 - Ֆեռնանդո դե Ռոխաս, Սելեստինա (դրամա)
Կատարած թարգմանությունները ռուսերենից
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Նիկոլայ Տիխոնով։ Կավ և կրակ (բանաստեղծություններ, պոեմներ, վիպակներ։ Մի մասը թարգմանել է Հ. Գրիգորյանը)․- Երևան։ «Սովետական գրող», 1976․- 251 էջ։
- Օլեգ Շեստինսկի։ Իմ Հայաստանը (բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Հ. Գրիգորյանը)․- Երևան։ «Սովետական գրող», 1979․- 162 էջ։
- Քնար եղբայրության։ Ուկրաինայի բանաստեղծները Հայաստանի մասին (ժողովածուի մի մասը թարգմանել է Հ. Գրիգորյանը)․- Երևան։ «Սովետական գրող», 1983․- 164 էջ։
- Արդի եվրոպական պոեզիա.- Երևան։ Ապոլոն, 2005.- 191 էջ.- Բովանդ-ից՝ Հունական պոեզիա։
- Գասեթ-ի -Օրտեգա Խոսե։ Մշակույթի փիլիսոփայություն.- Երևան։ Ապոլոն, 1999.- 192 էջ։ Վերատպությունը տե՛ս Մշակույթի փիլիսոփայություն.- Երևան։ Զանգակ, 2019.- 230 էջ։
- Գորկի Մաքսիմ։ Գրողների մասին.- Երևան։ Լուսաբաց, 2019.- 148 էջ։
- Ծիածան /Կազմ.՝ Հ. Սևան, Ս. Մուրադյան.- Երևան։ Սովետական գրող, 1982.- 184 էջ.- (ԽՍՀՄ գրողների բանաստեղծություններ).- Բովանդ-ից՝ Էդուարդաս Մեժելայտիս; Վիոլետտա Պալչինսկայտե. Հին քաղաքը; Ժամագործի արհեստանոցում; Հեյլո Մյանդ; Վենդա Սիլսեպ։
- Կասումով Իմրամ։ Մարդը խարիսխ է ձգում.- Երևան։ Սովետական գրող, 1978.- 400 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
- Կորտասար Խուլիո։ Վիճակախաղ։ Վեպ.- Երևան։ Սովետական գրող, 1983.- 438 էջ։ Վերատպությունը տե՛ս Վիճակախաղ։ Վեպ.- Երևան։ Անտարես, 2020.- 549 էջ.- (Բաբելոնյան գրադարան)։
- Կույումջյան Ֆելիսա։ Աչոնիկն ու թիթեռը։ Հեքիաթ։ Դպրոցական կրտսեր տարիքի համար.- Երևան։ Սովետական գրող, 1986.- 52 էջ։
- Համաստեղություն։ ՍՍՀՄ ժողովուրդների պոեզիայի և թարգմանության տոն, 1978։ Տարեգիրք 1.- Երևան։ Սովետական գրող, 1978.- 270 էջ
Մրցանակներ և պարգևներ
խմբագրել- 1975 - ՀԼԿԵՄ մրցանակի դափնեկիր
- 1987 - Ավետիք Իսահակյանի անվան գրական մրցանակ
- 1998 - Մովսես Խորենացու մեդալ
- 2002 - «Վահագն» մրցանակի դափնեկիր
- 2005 - Արցախի պետական մրցանակ
- 2011 - Հայաստանի պետական մրցանակ[3]
Գրականություն
խմբագրել- Սուրեն Դանիելյան. Բանաստեղծի ապրված ժամանակը, «Գարուն», 1987, № 1:
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հովհաննես Գրիգորյան հոդվածին
- Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծությունների հավաքածու
- Հովհաննես Գրիգորյանի «Թե ինչպես «ԱՆՀԵՏԱՑԱՎ» բանաստեղծությունը» հոդվածը
- Հովհաննես Գրիգորյանի պաշտոնական կայքը
- Շողակաթ հեռուստաընկերության ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ երկմասանի ֆիլմ
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Գրիգորյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Գրիգորյան» հոդվածին։ |