Պոլ Սաբատյե
Պոլ Սաբատյե (ֆր.՝ Paul Sabatier, օգոստոսի 3, 1858[1][2] կամ օգոստոսի 9, 1858[3], Սեն Միշել դը Շաբրիյանու[1] - մարտի 5, 1928[3], Ստրասբուրգ[4]), ֆրանսիացի գրող, պատմաբան, 1901-1903 և 1924-1925 թվականներին առաջադրվել է Գրականության Նոբելյան մրցանակի։ Այդ հինգ տարիների ընթացքում հինգ անգամ առաջադրել է Շվեդիայի ակադեմիայի անդամ Կառլ Բիլդտի կողմից` «Սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու կենսագրությունը» գրքի համար[6]։
Պոլ Սաբատյե ֆր.՝ Paul Sabatier | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 3, 1858[1][2] կամ օգոստոսի 9, 1858[3] |
Ծննդավայր | Սեն Միշել դը Շաբրիյանու[1] |
Վախճանվել է | մարտի 5, 1928[3] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Ստրասբուրգ[4] |
Մասնագիտություն | պատմաբան, աստվածաբան, համալսարանի դասախոս և պաստոր |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի բողոքական աստվածաբանության ֆակուլտետ (1885)[1] |
Անդամակցություն | Լինչեի ազգային ակադեմիա |
Աշխատավայր | Ստրասբուրգի համալսարանի բողոքական աստվածաբանության ֆակուլտետ[5] |
Պարգևներ | |
Ներշնչվել է
|
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1858 թվականի օգոստոսի 3-ին, ֆրանսիական Սեն Միշել դը Շաբրիյանու կոմունայում, կրթություն է ստացել Փարիզի աստվածաբանության ֆակուլտետում։ 1885 թվականին դարձել է Ստրասբուրգի Սուրբ Նիկողայոս եկեղեցու վիկարիոսը։ Սակայն, 1889 թվականին հրաժարվել է բարձրացումից, ինչը Գերմանիայի ենթակա դառնալու պայման էր, և հեռացվել է։
Նա չորս տարի բողոքականների քահանա է եղել Սևենների St. Cierge եկեղեցում, իսկ հետո ամբողջությամբ նվիրվել է պատմական հետազոտությունների։ Նա տպագրության է պատրաստել «Դիդախե» հրատարակությունը, իսկ 1893 թվականի նոյեմբերին հրատարակել է «Սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու կենսագրությունը» գիրքը։ Այդ գիրքը մեծ խթան է հանդիասացել միջնադարյան գրականության և կրոնական փաստաթղթերի ուսումնասիրման համար։
Պոլ Սաբատեի կողմից գրված «Սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու կենսագրությունը» գիրքն ընդգրկված էր կաթոլիկ եկեղեցու կողմիղ արգելված գրքերի ցանկում` սրբի կյանքի պատմությունն անվստահելի կերպով ներկայացնելու պատճառով։
1919 թվականին Սաբատյեն Ստրասբուրգում դարձել է բողոքական աստվածաբանության պրոֆեսոր։
Ստեղծագործություններ
խմբագրել- La Didachè, texte grec, avec un comm. Paris (1885)
- Codex colbertinus parisiensis. Qvatuor Evangelia ante Hieronymum latine translata post editionem Petri Sabatier cum ipso codice collatam (1888)
- Life of St. Francis of Assisi
- Modernism The Jowett Lectures
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ 2,0 2,1 https://en.wikisource.org/wiki/1911_Encyclop%C3%A6dia_Britannica/Sabatier,_Louis_Auguste
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — 15 — Encyclopædia Britannica, Inc., 1768. — Vol. 10. — P. 279.
- ↑ http://data.bnf.fr/13331934/paul_sabatier/
- ↑ «The Nomination Database for the Nobel Prize in Literature, 1901-1950» (անգլերեն). The Nobel Foundation. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
Աղբյուրներ
խմբագրել- Работы Поля Сабатье и его биографии на сайте Internet Archive