Jump to content

Ելենա Ջիոնատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
21:19, 12 Ապրիլի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ելենա Ջիոնատ
Ծնվել էմայիսի 8, 1888(1888-05-08)
ԾննդավայրBozieni, Քիշնևի շրջան, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էոչ շուտ քան 1937
Քաղաքացիություն Ռումինիա
ԿրթությունՕդեսայի ազգային համալսարան
Մասնագիտությունակտիվիստ, ուսուցչուհի, լրագրող, հրապարակախոս, կանանց իրավունքների պաշտպան և սուֆրաժիստ
ԿուսակցությունPeasants' Party?
ԱնդամությունSocietatea Ortodoxă Națională a Femeilor Române?

Ելենա Ջիոնատ (ռումիներեն՝ Elena Djionat, մայիսի 8, 1888(1888-05-08), Bozieni, Քիշնևի շրջան, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - ոչ շուտ քան 1937), ռումինացի ուսուցչուհի, լրագրող, սուֆրաժիստ և կանանց իրավունքների պաշտպան։ Նա եղել է Բեսարաբիայի կանանց կազմակերպության (Organizatja Reuniunii Femeilor Basaribene) համահիմնադիրը և ղեկավարը 1928-1935 թվականներին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Ջիոնատը ծնվել է 1888 թվականին Բոզիենի գյուղում, որն այդ ժամանակ գտնվում էր Ռուսական կայսրության տիրապետության տակ։

Ելենա Ջիոնատը երկու տարի սովորել է Օդեսայի համալսարանի բժշկական ֆակուլտետում[1]։

1917 թվականի սեպտեմբերին Ելենա Ջիոնատը հիմնադրել է ռումինական առաջին դպրոցը Քիշնևում[2]։ 1919 թվականիս աշխատել է որպես ուսուցիչ, ապա դարձել տնօրեն տարրական դպրոցում՝ շարունակելով աշխատել այնտեղ մինչև 1935 թվականը։

Մանկավարժական գործունեությունից բացի Ելենա Ջիոնատը եղել է նաև ֆեմինիստական շարժման ակտիվիստ։

1928 թվականի նոյեմբերին Ելենա Ջիոնատն անցկացրել է լայնամասշտաբ ժողով Քիշնևում։ Հիմնադրել ու գլխավորել է Բեսարաբիայի կանանց կազմակերպությունը։

1927 թվականի վարչական բարեփոխումը ռումինացի կանանց թույլ է տվել մասնակցել երկրի քաղաքական կյանքին, ինչը նպաստել է կանանց հասարակական ակտիվության աճին[3]։

1933 թվականի հունիսի 18-19-ին տեղի է ունեցել Բեսարաբիայի կանաց առաջին համագումարը, որին հրավիրվել են պատվիրակներ ամբողջ երկրից։ Կոնգրեսը գլխավորել է Ելենա Ջիոնատը։

Իր նպատակներին հասնելու համար Ելենա Ջիոնատն անդամակցել է Ազգային գյուղացիական կուսակցությանը, ինչպես նաև հիմնադրել «Ֆեմինիստական շարժում» ամսագիրը, որի ստեղծումը ֆինանսավորել է սեփական միջոցներով[4]։

Բեսարաբիայի կանանց կազմակերպությունը ձևակերպել և Ռումինիայի թագավոր Կառոլ II-ին է փոխանցել դիմում, որում պահանջել է քաղաքական ու քաղաքացիական լիակատար հավասարություն բոլոր քաղաքացիների համար, անկախ սեռից, դասային պատկանելությունից, եկամուտներից կամ տիտղոսից, ինչպես նաև պահանջել է չեղարկել կանանց կրթության սահմանափակումները։

Ելենա Ջիոնատի գործունեությունն ու ճակատագիրը 1936 թվականից հետո անհայտ է[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1957-, Haan, Francisca de,. Biographical dictionary of women's movements and feminisms in Central, Eastern, and South Eastern Europe : 19th and 20th centuries (1st ed.). New York: Central European University Press. ISBN 9637326391. {{cite book}}: |last= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  2. «Maria Barbă, Elena Alistar – pedagog de vocație, prima femeie în sfatul țării, în Analele ştiinţifice ale universităţii de stat „B. P. Hasdeu" din Cahul, vol. x, 2014, p.» (PDF).
  3. «Familia Română» (PDF).
  4. «FAMILIA ROMÂNû (PDF).
  • A Biographical Dictionary of Women’s Movements and Feminismus in Central, Eastern and South Eastern Europe, 19th and 20th Centuries / [Eds.]: De Haan, F. — Daskalova, K.- Loutfi, A. Budapest — New York, Central European University Press 2006. 678 s. ISBN 963-7326-39-1
  • Familia Română"

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Francisca de Haan, Krasimira Daskalova & Anna Loutfi: Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Easterna and South Eastern Europe, 19th and 20th centuries. Central European University Press, 2006