Jump to content

Ֆրեդերիկ Վինսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Ֆրեդերիկ Վինսոն
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Կենտրոնական քոլեջ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դատավոր և փաստաբան
Դավանանք մեթոդիզմ
Ծննդյան օր հունվարի 22, 1890(1890-01-22)[1]
Ծննդավայր Լոուրենս շրջան, Կենտուկի, ԱՄՆ
Վախճանի օր սեպտեմբերի 8, 1953(1953-09-08)[1] (63 տարեկան)
Վախճանի վայր Վաշինգտոն, ԱՄՆ
Թաղված Louisa
Քաղաքացիություն  ԱՄՆ
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ֆրեդերիկ Վինսոն (անգլ.՝ Frederick Moore Vinson, հունվարի 22, 1890(1890-01-22)[1], Լոուրենս շրջան, Կենտուկի, ԱՄՆ - սեպտեմբերի 8, 1953(1953-09-08)[1], Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ-ի 13-րդ գլխավոր դատավոր և Միացյալ Նահանգների ֆինանսների 53-րդ նախարար։

Կենսագրություն

Ֆրեդերիկը Վինսոնը ծնվել է Կենտուկի Լոուրենսի շրջանում՝ բանտի պետի ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել Է Կենտուկիի Դենվիլ քոլեջի իրավաբանության ֆակուլտետ։ Ավարտելուց հետո որպես իրավաբան աշխատել է Լուիզա փոքրիկ քաղաքում և շուտով ընտրվել է քաղաքային դատախազ։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Վինսոնը ծառայել է ԱՄՆ բանակում։ Պատերազմից հետո դարձել է Կենտուկի նահանգի 32-րդ դատական երկրամասի շրջանային դատախազը։

Իր քաղաքական գործունեությունը Վինսոնը սկսել է 1924 թվականին՝ Ներկայացուցչական պալատի ընտրություններում տարած հաղթանակով, որտեղ մինչև 1929 թվականը ներկայացրել Է Դեմոկրատական կուսակցության շահերը։ 1931-1938 թվականներին Ֆրեդերիկ Վինսոնը կրկին ընտրվել է Ներկայացուցիչների պալատի անդամ, որտեղ նա սկզբում ներկայացրել է Կենտուկիի 9-րդ, իսկ 1935 թվականին՝ 8-րդ ընտրատարածքի շահերը։

1937 թվականի նոյեմբերի 26-ին նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը Վինսոնին նշանակել է Կոլումբիայի շրջանի վերաքննիչ դատարանի դատավոր։ Այդ պաշտոնը նա զբաղեցրել է մինչև 1943 թվականի մայիսի 27-ի իր հրաժարականը։ 1942 թվականի մարտի 2-ին Վինսոնը նշանակվել է ԱՄՆ-ի գլխավոր դատավորի պաշտոնում[3]։

1945 թվականի հուլիսի 23-ին նախագահ Հարի Թրումենը Ֆրեդերիկ Վինսոնին նշանակել է ԱՄՆ ֆինանսների նախարարի պաշտոնում։ Այդ պաշտոնում Վինսոնը զբաղվել է ԱՄՆ-ի ֆինանսական վիճակի կայունացմամբ և ԱՄՆ-ի առջև դաշնակից երկրների վարկերի մարմամբ։ Մասնավոր ներդրումների ներգրավման համար նա քննարկման է ներկայացրել հարկերի կրճատման մասին օրինագիծը։ 1946 թվականին Վինսոնը զբաղեցրել Է ԱՄՆ-ի գերագույն դատավորի պաշտոնը[4]։

Ֆրեդերիկ Վինսոնը մահացել է 1953 թվականի սեպտեմբերի 8-ի վաղ առավոտյան սրտի կաթվածից։ Նրա մարմինն ամփոփված է Լուիզ քաղաքի Փայն Հիլ գերեզմանատանը[5]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
  2. https://web.archive.org/web/20140519183811/http://www2.wlu.edu/documents/registrar/honors/hondegs.pdf
  3. «Frederick M. Vinson (1945–1946)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  4. Frederick Moore Vinson (1945- 1946)
  5. Frederick M. Vinson memorial at Find a Grave. See also, Christensen, George A. (1983) Here Lies the Supreme Court: Gravesites of the Justices, Yearbook Արխիվացված 2005-09-03 Wayback Machine (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ). Supreme Court Historical Society. Christensen, George A., Here Lies the Supreme Court: Revisited, Journal of Supreme Court History, Volume 33 Issue 1, Pages 17 - 41 (19 February 2008), University of Alabama.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Վինսոն» հոդվածին։