Մայքլ Բոնդ
Մայքլ Բոնդ անգլ.՝ Michael Bond | |
---|---|
Ծնվել է | հունվարի 13, 1926[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյուբերի, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Վախճանվել է | հունիսի 27, 2017[5][6][2][…] (91 տարեկան) |
Վախճանի վայր | Պատինգթոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[7] |
Մասնագիտություն | գրող, մանկագիր, սցենարիստ, ինքնակենսագիր, կինոօպերատոր և օպերատոր-բեմադրիչ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Elvian School?[8] |
Ուշագրավ աշխատանքներ | Պադինգտոն Արջուկ[9] |
Աշխատավայր | BBC[9] |
Պարգևներ | |
Ազգականներ | Kate Garraway?[10] |
Թոմաս Մայքլ Բոնդ (անգլ.՝ Thomas Michael Bond, հունվարի 13, 1926[1][2][3][…], Նյուբերի, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] - հունիսի 27, 2017[5][6][2][…], Պատինգթոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[7]), անգլիացի գրող և սցենարիստ, Պադինգտոն Արջուկի մասին հայտնի գրքերի շարքի հեղինակ, Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր (2015 թվական)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Հարավարևելյան Անգլիայի Բերքշիր կոմսության Նյուբերի փոքրիկ քաղաքում, 1926 թվականի հունվարի 13-ին (այդ նույն քաղաքում 1920 թվականին ծնվել է մեկ այլ անգլիացի գրող Ռիչարդ Ադամսը)։ Սովորել է Ռեդինգում՝ Presentation College կաթոլիկ դպրոցում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Միդդլսեկյան զորքում[Ն 1]։
Սկսեց է գրել 1945 թվականին․ իր առաջին պատմվածքը վաճառել է London Opinion[en] ամսագրին։ 1958 թվականին, գրելով այն ժամանակվա համար մեծ քանակությամբ պիեսներ և պատմվածքներ և BBC աշխատելով որպես հեռուստաօպերատոր, հրատարակեց իր առաջին՝ Փադինգթոն արջուկի մասին գիրքը՝ «Փադինգթոն անունով արջուկը» (անգլ.՝ A Bear Called Paddington)։ 1965 թվականին գրողն արդեն Փադինգթոնի մասին պատմվածքների շարք հրատարակեց և որոշեց թողնել BBC-ում իր աշխատանքը և դառնալ պրոֆեսիոնալ գրող։
Ապրում էր Լոնդոնում՝ Փադինգթոն կայանից ոչ հեռու։ Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։
Մահացել է իր տանը 2017 թվականի հունիսի 27-ին՝ 91 տարեկան հասակում կարճատև հիվանդությունից հետո[11]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փադինգթոն արջուկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակը Փադինգթոն արջուկի հայտնվելու մասին պատմում է հետևյալ կերպ․
1956 թվականին Սուրբծննդյան ճրագալույցին ես փոքրիկ արջուկ տեսա, որ հայտնվել էր լոնդոնյան խանութներից («Սելֆրիջես» հանրախանութ) մեկի դարակում[12]։ Ես խղճացի խաղալիքին, գնեցին այն, բերեցի տուն և նվիրեցի իմ կնոջը՝ Բրենդեին։ Մենք նրան անվանեցին Փադինգթոն արջուկ, քանի որ ապրում էինք այդ կայարանից ոչ հեռու։ Հետո ես մի քանի պատմվածքներ գրեցի Փադինգթոնի մասին, առանց որևէ հրատարակման մտքի։ Սակայն 10 օր անց պատմվածքները հավաքվեցին մի ողջ գրքի մեջ։ Ես այն հատուկ երեխաների համար չէի գրում, այլ միայն շարադրում էի այն, ինչ ինքս կցանկանայի կարդալ, եթե երեխա լինեի[13]։
Ըստ մեկ այլ տարբերակի՝ պատկերը լրիվ այլ էր․ մոտավորապես 1956 թվականին Մայքլը որդուն նվիրում է թավշե արջուկ, որին Փադինգթոն են անվանում։ Եվ ահա մի անգամ, փորձելով որդուն քնեցնել, հայրն սկսում է իր արջուկի մասին պատմություններ պատմել։ Այդ պատմություններն այնքան են դուր գալիս տղային, որ Մայքլ Բոնդը որոշում է դրանք գրի առնել, և 1958 թվականին հրատարակվեց Փադինգթոնի մասին[14] նրա առաջին գիրքը՝ Փեգի Ֆորթնումի (անգլ.՝ Peggy Fortnum) սև-սպիտակ նկարազարդումներով։ Այժմ շարքը հաշվվում է ավելի քան 14 գիրք, ընդ որում 12-րդը՝ «Փադինգթոնն այստեղ և հիմա» գիրքը, հեղինակը գրել է իր հերոսի հոբելյանական 50-ամյակի կապակցությամբ․
«Չնայած աշխարհը վերջին երեսուն տարիներին նշանակալիորեն փոխվել է՝ Փադինգթոնը մնացել է այնպիսին, ինչպիսին եղել է՝ միշտ լավատեսական և բաց կյանքի ցանկացած շրջադարձների համար[13]»։
Փադինգթոնի մասին գրքերը հրատարակվել են ընդհանուր տպաքանակով՝ 35 միլիոն օրինակով և թարգմանվել է 40 լեզուներով, այդ թվում է ռուսերեն։ Նման հայտնիությունը զարմացնում է անգամ իրեն՝ հեղինակին․
«Ես մտածում էի, որ Փադինգթոնը տիպիկ անգլիական կերպար է և հետաքրքրում է միայն անգլիացիներին։ Պարզվում է՝ այն իրավիճակները, որոնցում հայտնվում է իմ հերոսը, տեղի են ունենում Երկրի բոլոր հատվածներում»։
Օլգա դա Պոլգա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայքլ Բոնի գրչին է պատկանում նաև Օլդա դա Պոլգա (Olga da Polga) անունով ծովախոզուկի մասին պատմվածքների շարքը[Ն 2]։ Հատկանշական է, որ ծովախոզուկի անվան նախդիրն ունի հումորային երանգ, որը սիրում է իր մասին անհավանական պատմություններ պատմել բարոն Մյունխհաուզենի հոգով։ Սովորաբար նրա մասին պատմությունները կազմվում են հետևյալ կերպ․ ծովախոզուկը հայտնվում է ինչ-որ իրավիճակում, որը կարող է լինել ցանկացածի հետ, սակայն իր ընկերներ-կենդանիներին պատմում է, որ իր հետ տեղի է ունեցել արտասովոր պատմություն։ Նրա մասին BBC-ն նկարահանել է «The Herbs» («Խոտզարդեր») մուլտսերիալը։
Այլ ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայքլ Բոնդը համարվում է ավելի քան 150 գրքերի հեղինակ՝ ներառյալ ինքնակենսագրականը, դետեկտիվ պատմություններ Monsieur Pamplemousse հետախույզի մասին և շատ ուրիշներ։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականին գրողը սպա կարգվեց, իսկ 2015 թվականին՝ Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր մանկական գրականության մեջ մեծ ներդրում կատարելու համար։
2007 թվականի հուլիսի 6-ին Մայքլ Բոնդը Ռեդինգի համալսարանում դարձավ գրականության դոկտոր։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փադինգթոն արջուկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1958 թվական– A Bear Called Paddington (Փադինգթոն անունով արջուկը)
- 1959 թվական — More About Paddington (Էլի Փադինգթոնի մասին)
- 1960 թվական — Paddington Helps Out (Փադինգթոն–օգնական)
- 1961 թվական — Paddington Abroad (Փադինգթոնը արտսահմանում)
- 1962 թվական— Paddington at Large (Փադինգթոնը ընդհանուր առմամբ)
- 1964 թվական — Paddington Marches On (Փադինգթոնը երթում)
- 1966 թվական — Paddington at Work (Փադինգթոնը աշխատանքում)
- 1968 թվական — Paddington Goes to Town (Փադինգթոնն ուղևորվում է քաղաք)
- 1970 թվական — Paddington Takes the Air (Փադինգթոնը մաքուր օդին)
- 1972 թվական — Paddington’s Garden (Փադինգթոնի այգին)
- 1973 թվական — Paddington’s Blue Peter Story Book a.k.a. Paddington Takes to TV (Փադինգթոնը գնում է հեռուստատեսություն)
- 1974 թվական — Paddington on Top (Փադինգթոնը բարձունքում)
- 1975 թվական — Paddington at the Tower (Փադինգթոնը աշտարակի վրա) (հրապարակվել է 1978 թվականին)
- 1979 թվական — Paddington Takes the Test (Փադինգթոնը քննություն է հանձնում)
- 1980 թվական — Paddington on Screen (Փադինգթոնը էկրաններին)
- 1984 թվական — Paddington at the Zoo (Փադինգթոնը կենդանաբանական այգում)
- 1985 թվական — Paddington the Artist (Նկարիչ–Փադինգթոնը)
- 1985 թվական — Paddington at the Fair (Փադինգթոնը շուկայում)
- 1986 թվական — Paddington at the Palace (Փադինգթոնը պալատում)
- 1986 թվական — Paddington and the Marmalade Maze (Փադինգթոնը և մարմելադային լաբիրինթոսը)
- 1987 թվական — Paddington and the Busy Day (Փադինգթոնը և ոչ ձանձրալի օրը)
- 1987 թվական — Paddington Minds the House (Փադինգթոնը տանը մենակ)
- 1987 թվական — Paddington and the Tutti Frutti Rainbow (Փադինգթոնը և մրգային ծիածանը)
- 2002 թվական — Paddington in the Garden (Փադինգթոնն այգում)
- 2003 թվական — Paddington and the Grand Tour (Փադինգթոնը և մեծ ճանապարհորդությունը)
- 2008 թվական — Paddington Rules the Waves (Փադինգթոնը կառավարում է ալիքները)
- 2008 թվական — Paddington Here and Now (Փադինգթոնն այստեղ և հիմա)
- 2012 թվական — Paddington Goes for Gold (Փադինգթոնը ոսկի է ստանում)
- 2012 թվական — Paddington Races Ahead (Փադինգթոնը սլանում է առաջ)
- 2014 թվական — Love from Paddington (Սիրով՝ Փադինգթոն)
Օլգա դա Պոլդա
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1971 թվական — The Tales Of Olga da Polga (Օլգա դա Պոլգայի պատմությունները)
- 1975 թվական — Olga Meets Her Match (Օլգան հանդիպում է իր խաղին)
- 1975 թվական — Olga Counts Her Blessings (Օլգան հաշվում է իր օրհնությունը)
- 1975 թվական — Olga Makes a Friend (Օլգան ընկեր է գտել)
- 1975 թվական — Olga Makes a Wish (Օլգան ցանկություններ է կատարում)
- 1975 թվական — Olga Makes Her Mark (Օլգան մեծ տպավորություն է թողնում)
- 1975 թվական — Olga Takes a Bite (Օլգային կծել են)
- 1975 թվական — Olga’s New Home (Օլգայի նոր տունը)
- 1975 թվական — Olga’s Second House (Օլգայի երկրորդ տունը)
- 1975 թվական — Olga’s Special Day (Օլգայի յուրահատուկ օրը)
- 1976 թվական — Olga Carries On (Օլգան շարունակում է)
- 1982 թվական — The Complete Adventures of Olga da Polga (omnibus volume) (Օլգա դա Պոլգայի արկածների ամբողջ ժողովածուն (գրպանի ձևաչափ))
- 1983 թվական — Olga Takes Charge (Օլգան ստանձնում է կառավարումը)
- 1983 թվական — First Big Olga da Polga Book (Օլգա դա Պոլգայի մասին առաջին մեծ գիրքը)
- 1983 թվական — Second Big Olga da Polga Book (Օլգա դա Պոլգայի մասին երկրորդ մեծ գիրքը)
- 2001 թվական — Olga Moves House (Օլգան ուևորվում է տուն)
- 2002 թվական — Olga Follows Her Nose (Օլգան հետևում է իր քթին)
Monsieur Pamplemousse մասին շարք
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1983 թվական — Monsieur Pamplemousse
- 1985 թվական — Monsieur Pamplemousse and the Secret Mission
- 1986 թվական — Monsieur Pamplemousse on the Spot
- 1987 թվական — Monsieur Pamplemousse Takes the Cure
- 1989 թվական — Monsieur Pamplemousse Aloft
- 1990 թվական — Monsieur Pamplemousse Investigates
- 1991 թվական — Monsieur Pamplemousse Rests His Case
- 1992 թվական — Monsieur Pamplemousse Stands Firm
- 1992 թվական — Monsieur Pamplemousse on Location
- 1993 թվական — Monsieur Pamplemousse Takes the Train
- 1998 թվական — Monsieur Pamplemousse Omnibus Volume One
- 1998 թվական — Monsieur Pamplemousse Omnibus Volume Two
- 1999 թվական — Monsieur Pamplemousse Afloat
- 1999 թվական— Monsieur Pamplemousse Omnibus Volume Three
- 2000 թվական — Monsieur Pamplemousse on Probation
- 2002 թվական — Monsieur Pamplemousse on Vacation
- 2003 թվական — Monsieur Pamplemousse Hits the Headlines
- 2006 թվական — Monsieur Pamplemousse and the Militant Midwives
- 2007 թվական — Monsieur Pamplemousse and the French Solution
- 2010 թվական — Monsieur Pamplemousse and the Carbon Footprint
Այլ ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1966 թվական — Here Comes Thursday
- 1968 թվական — Thursday Rides Again
- 1969 թվական — Thursday Ahoy!
- 1971 թվական — Thursday in Paris
- 1971 թվական — Michael Bond’s Book of Bears (Editor)
- 1972 թվական — The Day the Animals Went on Strike
- 1975 թվական — Windmill
- 1975 թվական — How to Make Flying Things (nonfiction)
- 1975 թվական — Mr. Cram’s Magic Bubbles
- 1980 թվական — Picnic on the River
- 1980 թվական — J. D. Polson and the Liberty Head Dime
- 1981 թվական — J. D. Polson and the Dillogate Affair
- 1983 թվական — The Caravan Puppets
- 1986 թվական — (With Paul Parnes) Oliver the Greedy Elephant
- 1987 թվական — (And photographer) The Pleasures of Paris (guidebook)
- 1988 թվական — A Mouse Called Thursday (omnibus)
- 1992 թվական — A Day by the Sea
- 1992 թվական — Something Nasty in the Kitchen
- 1996 թվական — Bears and Forebears: A Life So Far (ինքնակենսագրություն)
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jackanory (1965—1996 թվականներ)
- The Herbs (1968—1972 թվականներ)
- «The Adventures of Parsle» (1970 թվական)
- «Փադինգթոն արջուկի արկածները» (1976—1987 թվականներ)
- «Փադինգթոն արջուկի նոր արկածները» (1997—2013 թվականներ)
- «Փադինգթոն արջուկի արկածները» (2014 թվական)
Դերասան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://web.archive.org/web/20170324035032/http://jeugdliteratuur.org/auteurs/michael-bond
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #115635068 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Paddington Bear creator Michael Bond dies
- ↑ 6,0 6,1 6,2 Paddington Bear author Michael Bond dies aged 91
- ↑ 7,0 7,1 7,2 Find A Grave — 1996.
- ↑ 8,0 8,1 8,2 Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- ↑ 9,0 9,1 Obituary: Michael Bond — 1997.
- ↑ https://www.itv.com/news/2022-10-04/kate-garraway-discovers-she-is-related-to-creator-of-paddington-bear
- ↑ «Умер писатель Майкл Бонд, создавший серию книг о медвежонке Паддингтоне» (ռուսերեն). ТАСС. 2017 թ․ հունիսի 28. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Новости / Library.Ru». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ 13,0 13,1 «Юбилей мишки Паддингтона». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Всё, что мы знаем о медвежатах(չաշխատող հղում)
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|