Jump to content

Ջո Լուիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջո Լուիս
Դիմանկար
Ծնվել էմայիսի 13, 1914(1914-05-13)[1][2][3][…]
ԾննդավայրLaFayette, Ալաբամա, ԱՄՆ
Մահացել էապրիլի 12, 1981(1981-04-12)[1][2][3][…] (66 տարեկան)
Մահվան վայրԼաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
ԳերեզմանԱրլինգտոնի ազգային գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունբռնցքամարտիկ, դերասան, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և մրցավար
Պարգևներ և
մրցանակներ
 Joe Louis Վիքիպահեստում

Ժոզեֆ Լուիս Բարոու (անգլ.՝ Joseph Louis Barrow, ավելի հայտնի է որպես Ջո Լուիս (անգլ.՝ Joe Louis); մայիսի 13, 1914(1914-05-13)[1][2][3][…], LaFayette, Ալաբամա, ԱՄՆ - ապրիլի 12, 1981(1981-04-12)[1][2][3][…], Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն։

«Ռինգ» ամսագրի կողմից 1936, 1938, 1939, 1941 թվականներին ճանաչվել է «Տարվա բռնցքամարտիկ»[4]։

2003 թվականին «Ռինգ» ամսագիրը նրան դասել է բոլոր ժամանակների մեծագույն փանչերների շարքին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1914 թվականի մայիսի 13-ին։

Նրա հայրը աշխատել է բամբակի տնկադաշտերում, ընտանիքը մշտապես եղել է աղքատության մեջ։ 1924 թվականին ընտանիքը տեղափոխվել է Դեթրոյթ, որտեղ Ջո Լուիսը հոր հետ սկսել է աշխատել Ֆորդի գործարանում։

Մինչև 1934 թվականը Ջո Լուիսը հանդես է եկել սիրողական բռնցքամարտում։

1936 թվականին ստացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի արտոնագիր։ Դեթրոյթ գալուց 10 տարի անց Ջո Լուիսը սիրողական բռնցքամարտի ծանրքաշային կարգում ստացել է «Ոսկե ձեռնոցներ» մրցանակ, որն էլ նրա համար ճանապարհ է բացել դեպի պրոֆեսիոնալ ռինգ[5]։

Կարիերան սիրողական բռցնքամարտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 թվականին Լուիսը հաղթել է Չիկագոյի «Ոսկե ձեռնոցներ» մրցույթում և միջին ծանրքաշային կարգում դարձել է ԱՄՆ-ի առաջնության հաղթող։

Կարիերան պրոֆեսիոնալ բռնցքամարտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 թվականի հուլիսին տեղի է ունեցել նրա առաջնաելույթը, որտեղ նա պայքարել է Ջեք Կրեկմենի դեմ։ Վերջինիս նա նոկաուտի է ենթարկել առաջին ռաունդում։

1934 թվականի օգոստոսին հանդիպել է Ջեք Կրանցի հետ։ Մարտի ժամանակ նոկդաուններ չեն գրանցվել։ Դա եղել է շատ մոտիկ մարտ։ 8 ռաունդ տևած պայքարից հետո Լուիսը հաղթել է դատավորների միաձայն որոշմամբ։

1934 թվականի սեպտեմբերին հանդիպել է Ադոլֆ Վեյտերի հետ։ Առաջին ռաունդում Լուիսը Վեյտեին նոկդաունի է ենթարկել։ Վեյտերը բարձրացել է և շարունակել մարտը մինչև 7-րդ ռաունդի ավարտը։ Լուիսը մի շարք հարվածներ է հասցրել վերջին երեք ռաունդում և դատավորների միաձայն որոշմամբ ճանաչվել է հաղթող։

1935 թվականին հանդիպել է Պրիմո Կարների հետ։ Լուիսը կիրառել է հին մարտավարությունը ավելի բարձրահասակ հակառակորդի դեմ։ Նա հարվածել է իրանին, իսկ երբ Կարները բաց է թողել ձեռքերը նա հարձակվել է և մի շարք հարվածներ հասցրել մրցակցի գլխին։ 6-րդ ռաունդում Ջո Լուիսն իր հակառակորդին 3 անգամ նոկդաունի է ենթարկել։ Դրանից հետո Կարները հայտնվել է անօգնական վիճակում և սկսել է փաթաթվել ռինգի ճոպաններին, որից հետո մրցադատավորը դադարեցրել է մարտը։

1935 թվականի սեպտեմբերին հանդիպել է Մաքս Բերի հետ։ Առաջին ռաունդից հետո, երբ ամեն ինչ սկզբունքորեն արդեն պարզ է եղել, Ջեք Դեմպսին, որը մշտապես եղել է իր ընկերոջ ժամապահ մրցավարը, փորձելով քաջալերել նրան, ասել է՝ «Փոքրիկ, դե նա քեզ ոչ մի անգամ իսկական չհարվածներ չհասցրեց»։ Ի պատասխան, Մաքսը քմծիծաղ է տվել իր՝ ամբողջովին ծեծված դեմքով և ընդգծված տխուր ձայնով ասել․ «Այդ դեպքում, Ջեք, դու ավելի լավ է հետևես մրցավարին, թե չէ այնտեղ, ռինգում ինչ-որ մեկը ինձ շատ է հարվածում»։ Մաքսը նոկաուտի է ենթարկվել 4-րդ ռաունդում։

1936 թվականին հանդիպել է Մաքս Շմելինգի հետ։ Մարտի ժամանակ Լուիսի ջեբ հարվածին հաջորդել է Շմելինգի կրոսս հարվածը, որն էլ նրան հաջողություն է բերել։ Լուիսը նոկդաունի է ենթարկվել 4-րդ և 12-րդ ռաունդում։ 12-րդ ռաունդում Շմելինգը սենսացիոն հաղթանակ է տարել՝ նոկաուտի ենթարկելով Լուիսին։ Մարտը «Ռինգ» ամսագրի կողմից ճանաչվել է որպես «Տարվա մարտ»։

1936 թվականին հանդիպել է Ջեք Շարկիի հետ։ Լուիսը 3-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Շարկիին։

Այնուհետև Լուիսը նոկաուտով հաղթել է ևս 5 մարտ։

1937 թվականի հունվարին հանդիպել է Բոբ Պաստորի հետ։ Լուիսը հաղթել է դատավորների միաձայն որոշմամբ։

Չեմպիոնական մարտ Ջեյմս Բրեդդոկի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականի հունիսին աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մարտ է տեղի ունեցել Ջո Լուիսի և Ջեյմս Բրեդոկի միջև։ Առաջին ռաունդում Լուիսը միանգամից հարձակման է անցել, սակայն Բրեդոկի ապերկոտ հարվածի արդյունքում նոկդաունի է ենթարկվել։ Սակայն Լուիսը 8-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել իր հակառակորդին։

1937 թվականի օգոստոսին հանդիպել է Թոմի Ֆարի հետ։ Ֆարը մեծ դիմադրություն է ցույց տվել, բայց արդյունքում դատավորների միաձայն որոշմամբ հաղթող է ճանաչվել Լուիսը։

1938 թվականի հունիսին ռևանշ է տեղի ունեցել Ջո Լուիսի և Մաքս Շմելինգի միջև։ Այս անգամ Լուիսն իր հակառակորդին նոկաուտի է ենթարկել առաջին ռաունդում։

1939 թվականին նոկաուտով հաղթել է 4 մարտում։

1940 թվականի փետրվարին հանդիպել է Արտուրո Գոդոյի հետ։ Լուիսը հաղթել է դատավորների առանձին որոշումներով։ Գոդային վրդովեցրել է արդյունքը և նա հայտարարել է, որ մարտը պետք է ավարտվեր առնվազն ոչ ոքի։

1940 թվականի հունիսին ռևանշ է տեղի ունեցել Ջո Լուիսի և Արտուրո Գոդոյի միջև։ 8-րդ ռաունդում Լուիսը երկու անգամ նոկդաունի է ենթարկել գոդոյին և հաղթել է տեխնիկական նոկաուտով։

1941 թվականի հունիսին հանդիպել է Բիլի Կոննի հետ։ Մարտից առաջ Լուիսը, շատ կարճ ժամանակահատվածում, փորձել է գցել քաշը՝ ավելի արագ գործելու համար։ Այդ ժամանակ նա իր հակառակորդից 14 կգ ծանր է եղել։ Սակայն դա էլ չի օգնել նրան։ Ավելի արագաշարժ Կոննը ջեբ հարվածներով հաղթել է մարտը։ 13-րդ ռաունդում Կոննը աջ կողմից ծնոտին հարվածներով կարողացել է նոկաուտի ենթարկել իր հակառակորդին։

1946 թվականի հունիսին ռևանշ է տեղի ունեցել Ջո Լուիսի և Բիլի Կոննի միջև։ Այս անգամ Լուիսը հաղթել է մարտը՝ 8-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով հակառակորդին։

1947 թվականի դեկտեմբերին հանդիպել է Ջերսի Ջո Ուոլկոտին։ Ուոլկոտը երկու անգամ Լուիսին նոկդաունի է ենթարկել առաջին և չորրորդ ռաունդում։ Սակայն արդյունքում հաղթող է ճանաչվել Լուիսը՝ դատավորների առանձին որոշումներով։ Որոշումը վիճարկելի է եղել։

1948 թվականի հունիսին ռևանշ է տեղի ունեցել Ջերսի Ջո Ուոլկոտի և Ջո Լուիսի միջև։ 3-րդ ռաունդում Ուոլկոտը Լուիսին նոկդաունի է ենթարկել։ 11-րդ ռաունդում Ուոլկոտը, հավատալով իր հաղթանակին, սկսել է լուրջ չվերաբերվել մարտին։ Դրանից օգտվել է Ջո Լուիսը։ Արդյունքում Ուոլկոտը նոկաուտի է ենթարկվել։ Այս մարտից հետո Լուիսը հայտարարել է կարիերայի ավարտի մասին։

Ջո Լուիսի հեռանալուց հետո ծանրքաշային կարգում չեմպիոնի տիտղոսը մնացել է ազատ։ Բռնցքամարտի ազգային ասոցիացիան չեմպիոնական մարտ է կազմակերպել Էզարդ Չարլզի և մյուս հայտնի ծանրքաշային կարգի ներկայացուցիչ՝ Ջերսի Ջո Ուոլկոտի միջև։ Մարտը տեղի է ունեցել 1949 թվականի հունիսի 22-ին։ Միավորների առավելությամբ հաղթել է Չարլզը։ Սակայն նրա չեմպիոնական տիտղոսը ընդունել է միայն Ազգային ասոցիացիան։ Ջո Լուիսի փառքը մեծ է եղել և խանգարել է Չարլզին։

Ֆինանսական խնդիրների պատճառով Ջո Լուիսը շուտով ռինգ է վերադարձել։ 1950 թվականի սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել Չարլզ և Լուիս հանդիպումը։ Էզարդ Չարլզը ղեկավարել է ամբողջ մարտը և միավորների առավելությամբ հաղթել է դատավորների միաձայն որոշմամբ։ Միայն Լուիսի դեմ հաղթանակ տանելուց հետո Չարլզը ճանաչվել է որպես աշխարհի լիիրավ չեմպիոն։

Այս մարտից հետո Լուիսը հաղթել է մյուս 8 մարտերում։

Մարտ Ռոկի Մարչիանոյի դեմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրանից հետո նա անց է կացրել մի շարք հաջող մարտեր։ Սակայն 1951 թվականին Ռոկի Մարչիանոն նրան նոկաուտի է ենթարկել, որից հետո նա վերջնականապես հեռացել է բռնցքամարտից։

Մարտ
Ամսաթիվ
Հակառակորդ
Մարտի վայր
Արդյունք
Ծանոթագրություն
69 26 հոկտեմբերի 1951 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոկի Մարչիանո (37-0-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ TKO8 (10) Լուիսը 8-րդ ռաունդում 2 անգամ նոկդաունի է ենթարկվել։ Պարտություն
68 օգոստոսի 15 1951 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիմի Բիվինս (78-20-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Memorial Stadium, Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ UD10 (10) Դատավորների արդյունք՝ 7/3 և 6/3 (երկու անգամ)։ Հաղթանակ
67 օգոստոսի 1 1951 թվական Արգենտինա Սեսեր Բրիոն (32-5-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Cow Palace, Դեյլի Սիթի, Կալիֆոռնիա, ԱՄՆ UD10 (10) Մրցավարների որոշում՝ 56/44 и 55/45 (երկու անգամ)։ Հաղթանակ
66 հունիսի 15 1951 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լի Սավոլդ (100-36-3) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ KO6 (15) Հաղթանակ
65 մայիսի 2 1951 թվական Կուբա Օմելիո Ագրամոնտե (46-11-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Olympia Stadium, Դեթրոյթ, Միչիգան, ԱՄՆ UD10 (10) Մրցավարների որոշում՝ 59/41 и 57/43 (երկու անգամ)։ Հաղթանակ
64 փետրվարի 23 1951 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էնդի Ուոկեր (17-8-7) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Cow Palace, Դեյլի Սիթի (Կալիֆոռնիա), Կալիֆոռնիա, ԱՄՆ TKO10 (10) Հաղթանակ
63 փետրվարի 7 1951 թվական Կուբա Օմելիո Ագրամոնտե (44-10-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Miami Stadium, Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ UD10 (10) Հաղթանակ
62 հունվարի 3 1951 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆրեդի Բեշորե (28-10-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Olympia Stadium, Դեթրոյթ, Միչիգան, ԱՄՆ TKO4 (10) Հաղթանակ
61 նոյեմբերի 29 1950 թվական Արգենտինա Սեսեր Բրիոն (29-3-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Chicago Stadium, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ UD10 (10) Մրցավարների որոշում՝ 55/45, 55/44, 56/44։ Հաղթանակ
60 սեպտեմբերի 27 1950 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էզարդ Չարլզ (64-5-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Yankee Stadium, Բրոնքս, Նյու Յորք, ԱՄՆ UD15 (15) ծանրքաշային կարգում NBA վարկածով աշխարհի չեմպիոն։ Մրցավարների որոշում՝ 5/10, 3/12, 2/13։ Պարտություն։
59 հունիսի 25 1948 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջերսի Ջո Ուոլկոտ (44-12-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Yankee Stadium, Բրոնքս (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ KO11 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (25-րդ պաշտպանություն)։ Հաղթանակ
58 դեկտեմբերի 5 1947 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջերսի Ջո Ուոլկոտ (44-11-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ SD15 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (24). Լուիսը նոկդաունի է ենթարկվել առաջին և չորրորդ ռաունդում։ Մրցավարների որոշում՝ 6/7, 8/6, 9/6։ Հաղթանակ
57 սեպտեմբերի 18 1946 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տամի Մորյելո (69-7-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Yankee Stadium, Բրոնքս (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ KO1 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (23-րդ պաշտպանություն)։ Հաղթանակ
56 հունիսի 19 1946 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բիլի Կոնն (62-10-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Yankee Stadium, Բրոնքս (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ KO8 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (22-րդ պաշտպանություն)։ Հաղթանակ
55 նոյեմբերի 14 1944 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոնի Դևիս (3-3-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Memorial Auditorium, Բաֆալո, Նյու Յորք, ԱՄՆ KO1 (4) Հաղթանակ
54 մարտի 27 1942 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էյբ Սայմոն (36-9-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ TKO6 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (21-րդ պաշտպանություն)։ Սայմոնը նոկդաունի է ենթարկվել 2-րդ և 5-րդ ռաունդում։ Հաղթանակ
53 հունվարի 9 1942 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բադի Բաեր (53-6-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ KO1 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (20-րդ պաշտպանություն)։ Բաերը երեք անգամ նոկդաունի է ենթարկվել։ Հաղթանակ
52 սեպտեմբերի 29 1941 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լու Նովա (26-2-4) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Polo Grounds, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ TKO6 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (19-րդ պաշտպանություն)։ Հաղթանակ
51 հունիսի 18 1941 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բիլի Կոնն (59-9-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Polo Grounds, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ KO13 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (18-րդ պաշտպանություն)։ Հաղթանակ
50 մայիսի 23 1941 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բադի Բաեր (53-5-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Griffith Stadium, Վաշինգտոն, ԱՄՆ DQ7 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (17-րդ պաշտպանություն)։ Լուիսը նոկդաունի է ենթարկվել առաջին ռաունդում։ Բաերը 3 անգամ նոկդաունի է ենթարկվել 3-րդ ռաունդում։ Հաղթանակ
49 ապրիլի 8 1941 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թոնի Մուստո (29-10-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Arena, Միսսուրի, ԱՄՆ TKO9 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (16-րդ պաշտպանություն)։ Մուստոն նոկդաունի է ենթարկվել 3-րդ ռաունդում։ Հաղթանակ
48 մարտի 21 1941 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էյբ Սայմոն (34-7-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Olympia Stadium, Դեթրոյթ, Միչիգան, ԱՄՆ TKO13 (20) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (15-րդ պաշտպանություն)։ Սայմոնը 4 անգամ նոկդաունի է ենթարկվել։ Հաղթանակ
47 փետրվարի 17 1941 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գաս Դորացիո (51-9-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Convention Hall, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ KO2 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (14-րդ պաշտպանություն)։ Հաղթանակ
46 հունվարի 31 1941 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռեդ Բրուման (73-16-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ KO5 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (13-րդ պաշտպանություն)։ Հաղթանակ
45 դեկտեմբերի 16 1940 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էլ Մակոյ (68-16-5) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Boston Garden, Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ RTD5 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (12-րդ պաշտպանություն)։ Հաղթանակ
44 հունիսի 20 1940 թվական Չիլի Ատտուրո Գոդո (52-10-7) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Yankee Stadium, Բրոնքս (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ TKO8 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (11-րդ պաշտպանություն)։ Գոդոն 2 անգամ նոկդաունի է ենթարկվել 8-րդ ռաունդում։ Հաղթանակ
43 մարտի 29 1940 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոնի Պեյչեք (38-3-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ TKO2 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (10-րդ պաշտպանություն)։ Հաղթանակ
42 փետրվարի 9 1940 թվական Չիլի Արտուրո Գոդո (52-9-7) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ SD15 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (9-րդ պաշտպանություն)։ Մրցավարների որոշում՝ 5/10, 10/5, 10/4։ Հաղթանակ
41 սեպտեմբերի 20 1939 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոբ Պաստոր (38-4-4) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Briggs Stadium, Դեթրոյթ, Միչիգան, ԱՄՆ KO11 (20) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (8-րդ պաշտպանություն)։ Պաստորը 4 անգամ նոկդաունի է ենթարկվել առաջին ռաունդում և մեկ անգամ 2-րդ ռաունդում։ Հաղթանակ
40 հունիսի 28 1939 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թոնի Գալենտո (76-23-5) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Yankee Stadium, Բրոնքս (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ TKO4 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (7-րդ պաշտպանություն)։ Լուիսը նոկդաունի է ենթարկվել 3-րդ ռաունդում։ Հաղթանակ
39 ապրիլի 17 1939 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեք Ռոպեր (61-39-10) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Wrigley Field, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ KO1 (10) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (6-րդ պաշտպանություն)։ Հաղթանակ
38 հունվարի 25 1939 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոն Հենրի Լյուիս (97-9-4) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ KO1 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (5-րդ պաշտպանություն)։ Լյուիսը 3 անգամ նոկդաունի է ենթարկվել։ Հաղթանակ
37 հունիսի 22 1938 թվական Գերմանիա Մաքս Շմելինգ (52-7-4) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Yankee Stadium, Բրոնքս (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ KO1 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (4-րդ պաշտպանություն)։ Հաղթանակ
36 ապրիլի 1 1938 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հարի Թոմաս (40-11-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Chicago Stadium, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ KO5 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն։ Հաղթանակ
35 փետրվարի 23 1938 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նատան Մանն (40-4-3) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ KO3 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն։ (2)։ Մաննը երեք անգամ նոկդաունի է ենթարկվել։ Հաղթանակ
34 օգոստոսի 30 1938 թվական Միացյալ Թագավորություն Թոմի Ֆարր (69-24-17) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Yankee Stadium, Բրոնքս (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ UD15 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն։ Դատավորների որոշում՝ 9/6, 8/5, 13/1։ Հաղթանակ
33 հունիսի 22 1938 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեյմս Բրեդոկ (45-23-4) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Comiskey Park, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ KO8 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (Բրեդոկի առաջին պաշտպանություն)։ Լուիսը նոկդաունի է ենթարկվել առաջին ռաունդում։ Բրեդոկը նոկդաունի է ենթարկվել 8-րդ ռաունդում։ Հաղթանակ
32 փետրվարի 17 1938 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նեյտի Բրաուն (32-22-7) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Municipal Auditorium, Կանզաս Սիթի, Միսսուրի (նահանգ), ԱՄՆ KO4 (10) Հաղթանակ
31 հունվարի 29 1938 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոբ Պաստոր (21-1-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ UD10 (10) դատավորների որոշում՝ 6/3, 8/2, 8/1.
30 հունվարի 11 1938 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սթիվ Կետչել Ամերիկայի Միացյալ Նահանգներ Broadway Auditorium, Բաֆալո, Նյու Յորք, ԱՄՆ KO2 (4) Հաղթանակ
29 դեկտեմբերի 14 1936 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էդի Սիմս (23-21-3) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Public Hall, Կլիվլենդ, Օհայո, ԱՄՆ TKO1 (10) Հաղթանակ
28 9 հոկտեմբերի 1936 թվական Արգենտինա Խորխե Բրեսիյա (8-0-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hippodrome, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ KO3 (10) Հաղթանակ
27 սեպտեմբերի 22 1936 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էլ Էտոր (56-7-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Municipal Stadium, Փենսիլվանիա, Փենսիլվանիա, ԱՄՆ KO5 (15) Էտորը նոկդաունի է ենթարկվել 4-րդ ռաունդում։ Հաղթանակ
26 օգոստոսի 18 1936 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեք Շարկի (37-12-3) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Yankee Stadium, Բրոնքս (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ KO3 (10) Հաղթանակ
25 հունիսի 19 1936 թվական Գերմանիա Մաքս Շմելինգ (48-7-4) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Yankee Stadium, Բրոնքս (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ KO12 (15) Լուիսը նոկդաունի է ենթարկվել 4-րդ և 12-րդ ռաունդում։ Պարտություն
24 հունվարի 17 1936 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չառլի Ռեցլաֆ (59-7-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Chicago Stadium, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ KO1 (10) Ռեզլաֆը երկու անգամ նոկդաունի է ենթարկվել։ Հաղթանակ
23 դեկտեմբերի 13 1935 թվական Իսպանիա Պաուլինո Ուսկուդուն (50-16-3) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ TKO4 (15) Հաղթանակ
22 սեպտեմբերի 24 1935 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մաքս Բեր (40-8-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Yankee Stadium, Բրոնքս (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ KO4 (15) Հաղթանակ
21 օգոստոսի 7 1935 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քինգ Լևինսկի (65-23-5) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Comiskey Park, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ TKO1 (10) Լևինսկին 3 անգամ նոկդաունի է ենթարկվել։ Հաղթանակ
20 հունիսի 25 1935 թվական Իտալիա Պրիմո Կարներա (81-7-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Yankee Stadium, Բրոնքս (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ TKO6 (15) Հաղթանակ
19 ապրիլի 22 1935 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բիֆ Բանետ (12-14-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Memorial Hall, Դեյթոն, Օհայո, ԱՄՆ KO1 (6) Հաղթանակ
18 ապրիլի 12 1935 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոյ Լազեր (35-2-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Chicago Stadium, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ TKO3 (10) Հաղթանակ
17 մարտի 29 1935 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նեյտի Բրաուն (30-17-7) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Olympia Stadium, Դեթրոյթ, Միչիգան, ԱՄՆ UD10 (10) Հաղթանակ
16 մարտի 8 1935 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դոն Բարի (52-20-12) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Dreamland Auditorium, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ TKO3 (10) Հաղթանակ
15 փետրվարի 21 1935 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մի Ռամաջ (40-9-5) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Wrigley Field, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ TKO2 (10) Հաղթանակ
14 հունվարի 11 1935 թվական Գերմանիա Հանս Բիրկի (31-28-8) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Duquesne Gardens, Փենսիլվանիա, ԱՄՆ TKO10 (10) Հաղթանակ
13 հունվարի 4 1935 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պետսի Պերոնի (41-7-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Olympia Stadium, Դեթրոյթ, Միչիգան, ԱՄՆ PTS10 (10) Հաղթանակ
12 դեկտեմբերի 14 1934 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լի Ռամաջ (40-8-5) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Chicago Stadium, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ TKO8 (10) Հաղթանակ
11 նոյեմբերի 30 1934 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չառլի Մասերա (32-9-4) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Coliseum, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ KO3 (10) Հաղթանակ
10 նոյեմբերի 14 1934 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սթենլի Պորեդա (28-8-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Arcadia Gardens, Չիկագո, Իլինոյս, Կալիֆոռնիա KO1 (10) Հաղթանակ
9 հոկտեմբերի 31 1934 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեք Օ'Դաուդ (23-8-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Arena Gardens, Դեթրոյթ, Միչիգան, Կալիֆոռնիա KO2 (10) Հաղթանակ
8 24 հոկտեմբերի 1934 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Արտ Սայքս (4-5-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Arcadia Gardens, Չիկագո, Իլինոյս, Կալիֆոռնիա KO8 (10) Հաղթանակ
7 սեպտեմբերի 26 1934 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ադոլֆո Վայատեր (16-1-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Arcadia Gardens, Չիկագո, Իլինոյս, Կալիֆոռնիա PTS10 (10) Հաղթանակ
6 սեպտեմբերի 11 1934 թվական Էլ Դելեյնի (23-1-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Naval Armory, Դեթրոյթ, Միչիգան, Կալիֆոռնիա TKO4 (10) Հաղթանակ
5 օգոստոսի 27 1934 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բակ Էվերետ (38-16-3) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Marigold Gardens Outdoor Arena, Չիկագո, Իլինոյս, Կալիֆոռնիա KO2 (8) Հաղթանակ
4 օգոստոսի 13 1934 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեք Կրանց (14-0-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Marigold Gardens Outdoor Arena, Չիկագո, Իլինոյս, Կալիֆոռնիա UD8 (8) Հաղթանակ
3 հուլիսի 30 1934 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լարի Ուդել (26-6-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Marigold Gardens Outdoor Arena, Չիկագո, Իլինոյս, Կալիֆոռնիա TKO2 (8) Հաղթանակ
2 հուլիսի 12 1934 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վիլի Դևիս (9-10-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Bacon's Arena, Չիկագո, Իլինոյս, Կալիֆոռնիա TKO3 (6) Հաղթանակ
1 հուլիսի 4 1934 թվական Նորվեգիա Ջեք Կրակեն (27-7-3) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Bacon's Arena, Չիկագո, Իլինոյս, Կալիֆոռնիա KO1 (6) Հաղթանակ
Մարտ
Ամսաթիվ
Հակառակորդ
Մարտի վայր
Արդյունք
Ծանոթագրություններ

Ջո Լուիսը ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն է եղել 11 տարի 8 ամիս և 7 օր (1937 թվականի հունիսի 22-ից մինչև 1949 թվականի մարտի 1)։ Այդ ընթացքում նա իր տիտղոսը պաշտպանել է 25 անգամ։ Ռեկորդը մինչև այսօր գերազանցված չէ[6]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նկարահանվել է ֆիլմում։ Իր մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից են՝ «Երիտասարդության ոգին» (Spirit of Youth), «Մարտը երբեք չի ավարտվում» (The Fight Never Ends), «Ֆինկս» (The Phynx)։
  • Նրա մասին նկարահանվել են մի քանի գեղարվեստական ֆիլմ՝ «Ջո Լուիսի պատմությունը» և «Ջո և Մաքս»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. «Ring Magazine Fighter of the Year».
  5. «Знаменитые боксеры : Джо Луис (Joe Louis)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  6. По состоянию на 2015 год.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջո Լուիս» հոդվածին։