Քրիս Վուդ (ֆուտբոլիստ)
Վուդը Նոր Զելանդիայի հավաքականի կազմում | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Christopher Grant Wood | ||
Քաղաքացիությունը | Նոր Զելանդիա | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 7, 1991[1][2] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Օքլենդ, Նոր Զելանդիա | ||
Հասակ | 191 սմ | ||
Քաշ | 94 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բարնլի | ||
Համար | 9 | ||
Պատանեկան կարիերա | |||
2003-2006 | Քեմբրիջ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2007 |
Համիլտոն Ուոնդերերս | ||
2007-2008 | Վայկատո | 5 | (0) |
2009-2013 | Վեստ Բրոմվիչ | 21 | (1) |
2010 | → Բարնսլի | 7 | (0) |
2010-2011 | → Բրայթոն ընդ Հոուվ | 29 | (8) |
2011-2012 | → Բիրմինգհեմ Սիթի | 23 | (9) |
2012 | → Բրիստոլ Սիթի | 19 | (3) |
2012 | → Միլուոլ | 19 | (11) |
2013 | → Լեսթեր Սիթի | 1 | (2) |
2013-2015 | Լեսթեր Սիթի | 52 | (12) |
2015 | → Իպսվիչ Թաուն | 8 | (0) |
2015-2017 | Լիդս Յունայթեդ | 83 | (41) |
2017-ներկա | Բարնլի | 76 | (26) |
Ազգային հավաքական‡ | |||
2007 | Նոր Զելանդիա Մ17 | 3 | (0) |
2012 | Նոր Զելանդիա Մ23 | 5 | (1) |
2009-ներկա | Նոր Զելանդիա | 57 | (24) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Քրիս Վուդ (անգլ.՝ Chris Wood, դեկտեմբերի 7, 1991[1][2], Օքլենդ, Նոր Զելանդիա), նորզելանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բարնլիի և Նոր Զելանդիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեստ Բրոմվիչ Ալբիոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վուդը Վեստ Բրոմվիչ Ալբիոնին միացավ 2009 թվականին[4][5]։ Առաջին անգամ ակումբի առաջին թիմի կազմում առաջին անգամ հայտավորվեց 2009 թվականի ապրիլի 11-ին՝ Պրեմիեր Լիգայի Պորտսմութի դեմ խաղում[6][7]։ Իր դեբյուտը նշեց 2009 թվականի մայիսի 24-ին՝ Բլեքբուրնի դեմ խաղում[8]՝ դառնալով 5-րդ նոր զելանդացի ֆուտբոլիստը, ով խաղադաշտ է դուրս եկել Պրեմիեր Լիգայում։ 2009 թվականի մայիսին Վուդը երկարաձգեց իր պայմանագիրը Վեստ Բրոմվիչի հետ 2 տարով[9]։ Իր առաջին գոլը խփեց 2009 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Դոնկաստեր Ռովերսի դեմ խաղում[10][11]։ 2009 թվականի դեկտեմբերին նա երկարաձգեց իր պայմանագիրը 3․5 տարով։ Իր երկրորդ գոլը Վուդը խփեց 2010 թվականի հունվարի 2-ին՝ Անգլիայի գավաթի Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում[12][13]։
2010 թվականի սեպտեմբերի 24-ին Վուդը 93 օրվա վարձավճարով տեղափոխվեց Բարնսլի[14]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 25-ին՝ Ռեդինգի դեմ խաղում[15]։ 7 հանդիպում անցկացնելուց հետո վարձավճարը հետ կանչվեց։
2010 թվականի նոյեմբերի 19-ին Վուդը վարձավճարով տեղափոխվեց Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն մինչև 2011 թվականի հունվար[16]։ Իր դեբյուտը նշեց նոյեմբերի 20-ին՝ Բրիստոլ Ռովերսի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[17]։ Հունվարին Բրայթոնը երկարաձգեց վարձավճարը մինչև մրցաշրջանի ավարտ[18]։ Բրայթոնում Վուդը անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 9 գոլի հեղինակ[19]։
2011 թվականի օգոստոսի 5-ին Վուդը 1 ամսվա վարձավճարով տեղափոխվեց Բիրմինգհեմ Սիթի[20]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 6-ին՝ Դերբի Կաունտիի դեմ խաղում[21][22]։ Եվրոպական առաջնություններում իր դեբյուտը նշեց 2011 թվականի օգոստոսի 18-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլի Նասիոնալի դեմ առաջին խաղում[23][24]։ Իր առաջին ոլը Բիրմինգհեմի կազմում խփեց օգոստոսի 25-ին՝ Նասիոնալի դեմ երկրորդ խաղում[25][26]։ 2011 թվականի սեպտեմբերի 11-ին Վուդը հետ-տրիկ ձևակերպեց Միլուոլի դեմ խաղում[27][28]։ Հոկտեմբերի 2-ին նոր զելանդացին դուբլ ձևակերպեց Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում[29][30], ինչից հետո Վուդի վարձավճարը երկարաձգվեց մինչև 2012 թվականի հունվար[31]։ Բիրմինգհեմի կազմում նա անցկացրեց 29 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ[32]։
2012 թվականի հունվարին Վուդը վարձավճարով տեղափոխվեց Բրիստոլ Սիթի[33]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 14-ին՝ Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղում[34]։ Իր առաջին գոլը խփեց հունվարի 21-ին՝ Դոնկաստեր Ռովերսի դեմ խաղում[35][36]։
2012 թվականի սեպտեմբերի 17-ին Վուդը 2 ամսվա վարձավճարով տեղափոխվեց Միլուոլ[37]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 18-ին՝ Կարդիֆ Սիթիի դեմ խաղում[38]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 22-ին՝ Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղում[39]։ Նոյեմբերի 18-ին նոր զելանդացին երկարաձգեց իր վարձավճարը մինչև 2013 թվականի հունվար։ Վեստ Բրոմվիչը հետ կանչեց Վուդին 2012 թվականի դեկտեմբերի 27-ին։ Միլուոլի կազմում նա անցկացրեց 19 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ[40]։
Լեսթեր Սիթի
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հունվարին Վուդը տեղափոխվեց Լեսթեր Սիթի[41][42]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 1-ին՝ Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում[43]՝ այս խաղում դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Սկզբից Վուդի տեղափոխությունը գրանցվեց որպես վարձավճար, որպեսզի նա կարողանա խաղալ առաջին խաղում[44]։ Հունվարի 12-ին նոր զելանդացին հետ-տրիկ ձևակերպեց Բրիստոլ Սիթիի դեմ խաղում[45]՝ խփելով իր 6-րդ գոլը 3 խաղերում։ 2012-13 մրցաշրջանում Վուդը դարձավ 11 գոլի հեղինակ՝ անցկացրած 24 խաղերում։ 2013-14 մրցաշրջանում նա դարձավ 8 գոլի հեղինակ 31 խաղերում[46], իսկ Լեսթերը հաղթեց Չեմպիոնշիպը՝ տեղափոխվելով Պրեմիեր Լիգա։
2015 թվականի փետրվարի 27-ին Վուդը վարձավճարով տեղափոխվեց Իպսվիչ Թաուն մինչև մրցաշրջանի ավարտը[47]։ Իր դեբյուտը նշեց մարտի 1-ին՝ Նորվիչ Սիթիի դեմ խաղում[48][49]։ Ապրիլի 25-ին վարձավճարը հետ կանչվեց Լեսթերի կողմից[50]։
Լիդս Յունայթեդ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հուլիսի 1-ին Վուդը 4 տարվա պայմանագիր կնքեց Լիդս Յունայթեդի հետ[51][52]։ Ակումբը նրա համար վճարեց 2․5-3 միլիոն ֆունտ ստերլինգ[53][54] և Վուդը դարձավ Լիդսի ամենաթանկարժեք տրանսֆերը 2002 թվականից ի վեր[55][56]։ Նա ստացավ 9 համարի մարզաշապիկը[57]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 8-ին՝ Բարնլիի դեմ խաղում[58][59]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 19-ին՝ Բրիստոլ Սիթիի դեմ խաղում[60]։ Այս մրցաշրջանում նա դարձավ 13 գոլի հեղինակ 37 խաղերում[61]՝ դառնալով ակումբի լավագույն ռմբարկուն։
2016-17 մրցաշրջանում Վուդը դարձավ 30 գոլի հեղինակ 48 խաղերում[62]՝ դառնալով Չեմպիոնշիպի լավագույն ռմբարկուն[63]։ Նա ճանաչվեց 2017 թվականի հունվարի Չեմպիոնշիպի լավագույն ֆուտբոլիստ[64] և ընդգրկվեց մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում[65][66]։ Վուդը ճանաչվեց Լիդսի տարվա լավագույն ֆուտբոլիստ[67] և Չեմպիոնշիպի տարվա երկրորդ լավագույն ֆուտբոլիստ՝ զիջելով Անտոնի Նոկարին[68]։
Բարնլի
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի օգոստոսի 21-ին Վուդը 4 տարվա պայմանագիր կնքեց Բարնլիի հետ[69][70][71]։ Ակումբը նրա համար վճարեց ռեկորդային 15 միլիոն ֆունտ ստերլինգ[72][73][74]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 27-ին՝ փոխարինելով Սեմ Վոուկսին Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում, գոլի հեղինակ դառնալով այս հանդիպման վերջին րոպեին և փրկելով իր նոր թիմին պարտությունից[75][76]։ Սեպտեմբերի 10-ին Վուդը խփեց Քրիսթալ Փելասի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Բարնլիին[77][78]։ Հոկտեմբերի 14-ին նոր զելանդացին գոլ խփեց Վեստ Հեմ Յունայթեդի դեմ խաղում[79]։ 2018 թվականի մարտի 10-ին նա 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վեստ Հեմի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով[80]։ 2017-18 մրցաշրջանում Վուդը անցկացրեց 29 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[81]։
Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Վուդը անցկացրեց 2018 թվականի հուլիսի 26-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Աբերդինի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[82]։ Եվրոգավաթներում առաջին գոլը խփեց օգոստոսի 2-ին՝ Եվրոպայի Լիգայի Աբերդինի դեմ պատասխան խաղում[83][84]։ 2019 թվականի հունվարի 5-ին նոր զելանդացին խփեց Անգլիայի գավաթի Բարնսլիի դեմ հանդիպման միակ գնդակը խաղի վերջին րոպեին՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[85][86]։ Հունվարի 29-ին Վուդը գոլ խփեց Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[87][88]։ Փետրվարի 9-ին նա դուբլ ձևակերպեց Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղում[89]։ Ապրիլի 6-ին Վուդը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բորնմութի դեմ խաղում[90]։ Ապրիլի 13-ին նա դուբլի հեղինակ դարձավ Կարդիֆ Սիթիի դեմ խաղում՝ օգնելով Բարնլիին հաղթել 2-0 հաշվով[91][92]։ 2018-19 մրցաշրջանում Վուդը անցկացրեց 46 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[93]։
2019 թվականի սեպտեմբերի 21-ին Վուդը դուբլ ձևակերպեց Նորվիչ Սիթիի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Բարնլիին[94][95]։ Սեպտեմբերի 28-ին նա գոլ խփեց Աստոն Վիլլայի դեմ հանդիպման 81-րդ րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից[96][97]։ Նոյեմբերի 8-ին Վուդը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2023 թվականը[98][99][100][101]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վուդը Նոր Զելանդիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց 2007 թվականի աշխարհի առաջնությանը[102], որի ժամանակ գրավեց Վեստ Բրոմվիչի սկաուտների ուշադրությունը[4]։
Իր դեբյուտը Նոր Զելանդիայի ազգային հավաքականի կազմում Վուդը նշեց 2009 թվականի հունիսի 3-ին՝ Տանզանիայի դեմ ընկերական խաղում[103][104]։ Նոր Զելանդիայի կազմում նա մասնակցեց 2009 թվականի ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթին[105][106], սակայն առաջնությունում անցկացրեց ընդամենը 15 րոպե։
Վուդը Նոր Զելանդիայի ազգային հավաքականի կազմում մասնակցեց 2010 թվականի աշխարհի առաջնությանը՝ լինելով իր թիմի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը 18 տարեկան հասակում[107]։ Նա փոխարինման դուրս եկավ աշխարհի առաջնության բոլոր խաղերում[108][109][110], սակայն Նոր Զելանդիան դուրս մնաց խմբային փուլից[111]։
Իր առաջին գոլը Նոր Զելանդիայի հավաքականի կազմում Վուդը խփեց 2010 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Հոնդուրասի դեմ ընկերական խաղում[112][113]։ 2012 թվականի հունիսի 10-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Սողոմոնյան կղզիների դեմ խաղում[114][115]։
Նոր Զելանդիայի մինչև 23 տարեկանների հավաքականի կազմում Վուդը մասնակցեց 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերին[116]՝ գոլի հեղինակ դառնալով հուլիսի 29-ի՝ Եգիպտոսի դեմ խաղում[117]։ Նոր Զելանդիան դուրս մնաց առաջնության խմբային փուլից։
2014 թվականի նոյեմբերի 14-ին՝ Չինաստանի դեմ խաղում[118] Վուդը դարձավ Նոր Զելանդիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ ավագը[119]։ 2016 թվականի Օվկիանիայի ազգերի գավաթում նա դարձավ 4 գոլի հեղինակ, իսկ Նոր Զելանդիան հաղթեց առաջնությունը՝ որակավորվելով 2017 թվականի ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթին[120]։ Վուդը մասնակցեց Կոնֆեդերացիաների գավաթին[121] որպես Նոր Զելանդիայի ավագ և գոլի հեղինակ դարձավ հունիսի 21-ին՝ Մեքսիկայի դեմ խաղում[122]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի դեկտեմբերի 10-ի դրությամբ[123]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
ՎայԲՈՊ Յունայթեդ | 2007–08 | ՆԶՖԱ | 5 | 0 | — | 5 | 0 | |||||
Վեստ Բրոմվիչ Ալբիոն | 2008–09 | Պրեմիեր Լիգա | 2 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 2 | 0 | |
2009–10 | Չեմպիոնշիպ | 18 | 1 | 2 | 1 | 3 | 0 | 23 | 2 | |||
2010–11 | Պրեմիեր Լիգա | 1 | 0 | 0 | 0 | 1 | 1 | 2 | 1 | |||
Ընդհանուր | 21 | 1 | 2 | 1 | 0 | 0 | 4 | 1 | 27 | 3 | ||
Բարնսլի (վարձավճար) | 2010–11 | Չեմպիոնշիպ | 7 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 7 | 0 | |
Բրայթոն ընդ Հոուվ (վարձավճար) | 2010–11 | Լիգա Մեկ | 29 | 8 | 2 | 1 | 0 | 0 | 31 | 9 | ||
Բիրմինգհեմ Սիթի (վարձավճար) | 2011–12 | Չեմպիոնշիպ | 23 | 9 | 0 | 0 | 6 | 2 | 29 | 11 | ||
Բրիստոլ Սիթի (վարձավճար) | 2011–12 | 19 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 19 | 3 | |||
Միլուոլ (վարձավճար) | 2012–13 | 19 | 11 | 0 | 0 | 0 | 0 | 19 | 11 | |||
Լեսթեր Սիթի | 2012–13 | 20 | 9 | 2 | 2 | 2 | 0 | 24 | 11 | |||
2013–14 | 26 | 4 | 0 | 0 | 3 | 4 | 29 | 8 | ||||
2014–15 | Պրեմիեր Լիգա | 7 | 1 | 1 | 0 | 1 | 0 | 9 | 1 | |||
Ընդհանուր | 53 | 14 | 3 | 2 | 0 | 0 | 6 | 4 | 62 | 20 | ||
Իպսվիչ Թաուն (վարձավճար) | 2014–15 | Չեմպիոնշիպ | 8 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 8 | 0 | |
Լիդս Յունայթեդ | 2015–16 | 36 | 13 | 0 | 0 | 1 | 0 | 37 | 13 | |||
2016–17 | 44 | 27 | 0 | 0 | 4 | 3 | 48 | 30 | ||||
2017–18 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 1 | ||||
Ընդհանուր | 83 | 41 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 3 | 88 | 44 | ||
Բարնլի | 2017–18 | Պրեմիեր Լիգա | 24 | 10 | 0 | 0 | — | 2 | 1 | 26 | 11 | |
2018–19 | 38 | 10 | 2 | 1 | 5 | 2 | 1 | 0 | 46 | 13 | ||
2019–20 | 14 | 6 | 0 | 0 | — | 1 | 0 | 15 | 6 | |||
Ընդհանուր | 76 | 26 | 2 | 1 | 5 | 2 | 4 | 1 | 87 | 30 | ||
Կարիերայի ընդհանուր | 343 | 113 | 9 | 5 | 5 | 2 | 25 | 11 | 382 | 131 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի դեկտեմբերի 10-ի դրությամբ[123]
Նոր Զելանդիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2009 | 5 | 0 |
2010 | 9 | 1 |
2011 | 3 | 0 |
2012 | 12 | 9 |
2013 | 4 | 0 |
2014 | 4 | 3 |
2015 | 2 | 1 |
2016 | 7 | 4 |
2017 | 10 | 6 |
2019 | 1 | 0 |
Ընդհանուր | 57 | 24 |
Միջազգային գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեստ Բրոմվիչ
- Չեմպիոնշիպ. երկրորդ տեղ. 2009–10[124]
Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
Լեսթեր Սիթի
- Չեմպիոնշիպ. 2013–14[126]
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր Զելանդիա
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նոր Զելանդիայի Մ20 լավագույն ֆուտբոլիստ. 2008, 2009, 2011[127]
- Չեմպիոնշիպի լավագույն ռմբարկու. 2016-17[63]
- Չեմպիոնշիպի խորհրդանշական հավաքական. 2016-17[66]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «New Zealand - C. Wood - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ 4,0 4,1 Lepkowski, Chris (2009 թ․ ապրիլի 18). «West Brom's Kiwi star Chris Wood is keeping his feet on the ground». birminghammail. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ Owen, Danny. «West Brom surely regret letting Leeds United's £15m-rated Chris Wood go». Here Is The City (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Portsmouth FC - West Bromwich Albion, Apr 11, 2009 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «West Bromwich Albion | Match | Report | 11 April 2009, Portsmouth 2 - 2 West Brom». 2009 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Blackburn Rovers - West Bromwich Albion, May 24, 2009 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «West Bromwich Albion | News | Latest Headlines | Latest Headlines | Wood pens pro contract». 2012 թ․ փետրվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «West Bromwich Albion - Doncaster Rovers, Sep 15, 2009 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «West Brom 3-1 Doncaster» (բրիտանական անգլերեն). 2009 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Huddersfield Town - West Bromwich Albion, Jan 2, 2010 - FA Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Huddersfield 0-2 West Brom» (բրիտանական անգլերեն). 2010. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «West Brom loan Wood to Barnsley» (բրիտանական անգլերեն). 2010 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Reading FC - Barnsley FC, Sep 25, 2010 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «West Brom's Wood joins Brighton» (բրիտանական անգլերեն). 2010 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Brighton & Hove Albion - Bristol Rovers, Nov 20, 2010 - League One - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Wood extends deal with Brighton» (բրիտանական անգլերեն). 2011. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Chris Wood | Football Stats | Burnley | Season 2010/2011 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Birmingham City sign West Brom striker Chris Wood». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2011 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Derby County - Birmingham City, Aug 6, 2011 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Derby 2-1 Birmingham». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2011 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «CD Nacional - Birmingham City, Aug 18, 2011 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ Live, Birmingham (2011 թ․ օգոստոսի 19). «Nacional 0, Birmingham City 0: Colin Tattum's big match verdict and player ratings». birminghammail. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Birmingham City - CD Nacional, Aug 25, 2011 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Birmingham 3-0 Nacional (agg 3-0)». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2011 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Birmingham City - Millwall FC, Sep 11, 2011 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Wood hat-trick tames Lions». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Nottingham Forest - Birmingham City, Oct 2, 2011 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Nott'm Forest 1-3 Birmingham». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2011 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Birmingham extend loan of West Brom's Chris Wood until January». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2011 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Chris Wood | Football Stats | Burnley | Season 2011/2012 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «West Brom forward Chris Wood joins Bristol City on loan». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Brighton & Hove Albion - Bristol City, Jan 14, 2012 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Bristol City - Doncaster Rovers, Jan 21, 2012 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Bristol City 2-1 Doncaster». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Millwall seal Wood loan deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Millwall FC - Cardiff City, Sep 18, 2012 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Millwall FC - Brighton & Hove Albion, Sep 22, 2012 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Chris Wood | Football Stats | Burnley | Season 2012/2013 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Wood set to join Foxes - News - West Bromwich Albion» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Terms Agreed For Wood» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Leicester City - Huddersfield Town, Jan 1, 2013 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «New striker Chris Wood is perfect tonic for Leicester City's promotion push | This is Leicestershire». 2013 թ․ հունվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Bristol City - Leicester City, Jan 12, 2013 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Chris Wood | Football Stats | Burnley | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Chris Wood: Leicester City striker joins Ipswich on loan». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ փետրվարի 27. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Norwich City - Ipswich Town, Mar 1, 2015 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Norwich City 2-0 Ipswich Town». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ մարտի 1. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «WOOD RETURNS TO LEICESTER - News - Ipswich Town» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «WOOD COMPLETES UNITED SWITCH». www.leedsunited.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Chris Wood: Leeds United sign Leicester City striker». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հուլիսի 1. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Leicester City confirm sale of Chris Wood to Leeds United | Leicester Mercury». 2015 թ․ օգոստոսի 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Leeds United sign £3m Leicester City striker Chris Wood» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Leeds United: Payback promise from new boy Wood» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Leeds United: Big-money deal for Wood takes Rosler by surprise» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «2015/16 SQUAD NUMBERS ANNOUNCED». www.leedsunited.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Leeds United - Burnley FC, Aug 8, 2015 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «UNITED IN OPENING DAY DRAW». www.leedsunited.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Bristol City - Leeds United, Aug 19, 2015 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Chris Wood | Football Stats | Burnley | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Chris Wood | Football Stats | Burnley | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ 63,0 63,1 «Championship 2016/2017 - Top Scorer». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Chris Wood named Sky Bet Championship Player of the Month - News - EFL Official Website» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «EFL teams of the season announced for the Sky Bet Championship, League One and League Two». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ 66,0 66,1 «EFL team of the season: Chris Wood, Anthony Knockaert and Billy Sharp included». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Chris Wood scores in final game of Leeds United's season to secure golden boot». Stuff.co.nz (English). 2017 թ․ մայիսի 8. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Brighton's Anthony Knockaert is named Championship Player of the Year». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 9. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Clarets Make Wood Record Buy - News - Burnley Football Club» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Burnley Officially Complete Club Record Signing of Chris Wood on 4-Year Deal». 90min.com (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ 161385360554578 (2017 թ․ օգոստոսի 21). «DONE DEAL! Burnley confirm record signing of Leeds United striker Chris Wood». talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
{{cite web}}
:|last=
has numeric name (օգնություն) - ↑ «Chris Wood: Burnley sign Leeds United striker for club record fee». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Burnley sign Leeds United's Chris Wood on four-year deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Transfer roundup: Chris Wood joins Burnley, Nasri leaves Manchester City». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Tottenham Hotspur - Burnley FC, Aug 27, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Tottenham Hotspur 1-1 Burnley». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Burnley FC - Crystal Palace, Sep 10, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Burnley 1-0 Crystal Palace: Chris Wood strike turns up heat on Frank de Boer». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Burnley FC - West Ham United, Oct 14, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «West Ham United - Burnley FC, Mar 10, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Chris Wood | Football Stats | Burnley | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Aberdeen FC - Burnley FC, Jul 26, 2018 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Burnley FC - Aberdeen FC, Aug 2, 2018 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Burnley edged through to the next round of the Europa League, but only after a tense extra-time victory over Scottish Premiership runners-up Aberdeen». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Burnley FC - Barnsley FC, Jan 5, 2019 - FA Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Burnley win with late penalty after VAR chalks off earlier spot kick». The Independent (անգլերեն). 2019 թ․ հունվարի 5. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Manchester United - Burnley FC, Jan 29, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Manchester United 2-2 Burnley: Two late goals save draw for Ole Gunnar Solskjaer's side». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Brighton & Hove Albion - Burnley FC, Feb 9, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «AFC Bournemouth - Burnley FC, Apr 6, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Burnley FC - Cardiff City, Apr 13, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Chris Wood boosts Burnley and keeps Cardiff deep in relegation mire». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Chris Wood | Football Stats | Burnley | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Burnley FC - Norwich City, Sep 21, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Wood scores twice as Burnley bring Norwich crashing down». euronews (անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Aston Villa - Burnley FC, Sep 28, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Wood to the rescue as Burnley draws 2-2 at Aston Villa». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Double Top As Wood Signs New Deal». www.burnleyfootballclub.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Chris Wood: Burnley striker signs new contract to 2023». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Chris Wood signs new Burnley contract running to 2023». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Chris Wood Signs New Four-Year Burnley Deal to Extend Turf Moor Future to 2023». 90min.com (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ FIFA.com (2010 թ․ մայիսի 14). «Chris Wood, the All White hope». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Tanzania - New Zealand, Jun 3, 2009 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ FIFA.com (2009 թ․ հունիսի 4). «Kiwis taste defeat in Africa». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Kiwis call up teen for South Africa - FIFA.com». 2015 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ FIFA.com. «FIFA Confederations Cup South Africa 2009 - Teams - New Zealand - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «All Whites World Cup squad named». Stuff (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «New Zealand 1-1 Slovakia». news.bbc.co.uk. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Italy 1-1 New Zealand». news.bbc.co.uk. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Paraguay 0-0 New Zealand». news.bbc.co.uk. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ FIFA.com. «2010 FIFA World Cup South Africa™ - Teams - New Zealand Zealand - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «New Zealand - Honduras, Oct 9, 2010 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Woodzee nets as All Whites thrill | New Zealand Football». 2015 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Solomon Islands - New Zealand, Jun 10, 2012 - World Cup qualification Oceania - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Chris Wood hat-trick helps the All Whites move one step closer to the World Cup». Stuff (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Men | New Zealand Olympic Team». New Zealand Olympic Team (անգլերեն). 2016 թ․ փետրվարի 9. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Egypt vs New Zealand». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «China - New Zealand, Nov 14, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Wood youngest captain». NZ Herald (New Zealand English). 2014 թ․ նոյեմբերի 13. ISSN 1170-0777. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
{{cite news}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ 120,0 120,1 FIFA.com (2016 թ․ հունիսի 13). «New Zealand regain crown amid broadening pyramid». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ FIFA.com. «FIFA Confederations Cup Russia 2017 - Teams - New Zealand - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «VIDEO: Leeds United striker Chris Wood scores for New Zealand against Mexico» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ 123,0 123,1 «Chris Wood». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Championship 2009-10». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Brighton were named champions of League One after their hard-fought victory at struggling Walsall». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Leicester City claim the Championship title». ITV News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Soccer: New winners at football awards». NZ Herald (New Zealand English). 2012 թ․ հունիսի 1. ISSN 1170-0777. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վուդի պաշտոնական Տվիտերի էջը
- Վուդի պաշտոնական Ինստագրամի էջը
- Վուդը transfermarkt-ում
- Վուդը soccerbase.com-ում
- Վուդը WhoScored.com կայքում
- Վուդը Բարնլիի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-12-10 Wayback Machine
- Վուդը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Վուդը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Վուդը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2019-04-08 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս Վուդ (ֆուտբոլիստ)» հոդվածին։ |
|
|
|
- CS1 New Zealand English աղբյուրներով էջեր (en-nz)
- Դեկտեմբերի 7 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նոր Զելանդիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Բարնլիի ֆուտբոլիստներ
- Բարնսլիի ֆուտբոլիստներ
- Բիրմինգհեմ Սիթիի ֆուտբոլիստներ
- Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի ֆուտբոլիստներ
- Բրիստոլ Սիթիի ֆուտբոլիստներ
- Իպսվիչ Թաունի ֆուտբոլիստներ
- Լեսթեր Սիթիի ֆուտբոլիստներ
- Լիդս Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Միլուոլի ֆուտբոլիստներ
- Նյուքասլ Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Նոթինգհեմ Ֆորեստի ֆուտբոլիստներ
- Նոր Զելանդիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Նորզելանդացի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Վեստ Բրոմվիչ Ալբիոնի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ