Լյուդովիկոս XIII Արդար
Լյուդովիկոս XIII ֆր.՝ Louis XIII | ||||
| ||||
---|---|---|---|---|
մայիսի 14, 1610 - մայիսի 14, 1643 | ||||
Թագադրություն | հոկտեմբերի 17 1610, Ռեյմս | |||
Նախորդող | Հենրի IV Բուրբոն | |||
Հաջորդող | Լյուդովիկոս XIV | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |||
Ազգություն | ֆրանսիացի | |||
Դավանանք | կաթոլիկ | |||
Ծննդյան օր | սեպտեմբերի 27, 1601 | |||
Ծննդավայր | Ֆոնտեբլո, Ֆրանսիա | |||
Վախճանի օր | մայիսի 14, 1643 (41 տարեկան) | |||
Վախճանի վայր | Սեն-Ժերմեն-ան-Լե, Ֆրանսիա | |||
Թաղված | Սեն Դենի աբբայություն | |||
Դինաստիա | Բուրբոններ | |||
Քաղաքացիություն | Ֆրանսիայի թագավորություն և Նավառայի թագավորություն | |||
Հայր | Հենրի IV Բուրբոն | |||
Մայր | Մարիա Մեդիչի | |||
Ամուսին | Աննա Ավստրիացի | |||
Զավակներ | Լյուդովիկոս XIV Ֆիլիպ Օռլեանցի | |||
Ինքնագիր | ||||
Պարգևներ | ||||
Լյուդովիկոս XIII Արդար (ֆր.՝ Louis XIII le Juste, սեպտեմբերի 27, 1601[4][5][2][…], Ֆոնտենբլո, Ֆրանսիայի թագավորություն - մայիսի 14, 1643[1][2][3][…], Սեն-Ժերմեն-ան-Լե, Ֆրանսիայի թագավորություն), Ֆրանսիայի և Նավառայի թագավոր Բուրբոնների դինաստիայից։
Իր ինններորդ տարելիցից մի քանի ամիս առաջ Լյուդովիկոսը դարձավ Ֆրանսիայի և Նավառայի թագավոր, այն բանից հետո երբ Լյուդովիկոսի հայրը՝ Հենրի IV-ը սպանվեց։ Նրա մայրը՝ Մարիա դե Մեդիչին, նշանակվեց երկրի կառավարիչ մինչև Լյուդովիկոսի չափահաս դառնալը։ Մարիա դե Մեդիչիի ոչ արդյունավետ կառավարման և քաղաքական ինտրիգները իր սիրելի իտալական անձնակազմի հետ բերեցին նրան, որ Լյուդովիկոսը ժամկետից շուտ 1617 թվականին իր վրա վերցրեց երկրի կառավարումը և առաջին հերթին վտարեց իր մորը և մահապատժի ենթարկեց նրա հետևորդներին, այդ թվում Կոնչինո Կոնչինիին, ով Ֆրանսիայի դատական համակարգում ամենաազդեցիկ մարդն էր։
Լյուդովիկոս XIII-ը շատ էր վստահում իր գլխավոր իշխաններին, սկզբում Շառլ դ'Ալբերին, այնուհետև Կարդինալ Ռիշելիե, ում հանձնել էր երկրի կառավարումը։ Թագավորը և կարդինալը հիշվում են Ֆրանսիական ակադեմիայի հիմնադրմամբ և Ֆրանսիական ազնվականության ապստամբության ճնշմամբ։ Լյուդովիկոսին տրվել է «արդար» մականունը Հուգենոտների և Հաբսբուրգյան Իսպանիայի դեմ պայքարելու համար[6]։
Հաբսբուրգների կայսրության դեմ Ֆրանսիայի խոշորագույն հաղթանակը եղավ 1635-59 թվականների ընթացքում Ռոկռոյի ճակատամարտում (1643 թվական), որից հինգ օր անց Լյուդովիկոսը մահացավ թոքախտից տուբերկուլոզից։ Այս ճակատամարտը հայտնի էր նրանով, որ վերջ դրվեց Իսպանիայի գերիշխանությանը Եվրոպայում և սկսվեց Ֆրանսիայի գերիշխանությունը, որը ամրապնդեց նրա որդին և իրավահաջորդը՝ Լյուդովիկոս XIV-ը[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 Lundy D. R. The Peerage
- ↑ https://rkd.nl/explore/artists/51009
- ↑ Louis XIII de France (նիդերլ.)
- ↑ «Schneider, Robert A. ''History 1450–1789: Louis XIII.''». Answers.com. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Battle of Rocroi». Britannica.com. 2010. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- БИОГРАФИЧЕСКИЙ УКАЗАТЕЛЬ(ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդովիկոս XIII Արդար» հոդվածին։ |
|