Jump to content

Ճեղքված խնձոր ժայռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոկանգվհա/Ճեղքված խնձոր ժայռ
ժայռերի կազմավորում Խմբագրել Wikidata
ԵրկիրՆոր Զելանդիա Խմբագրել Wikidata
Աշխարհագրական կոորդինատներ41°1′6″S 173°1′13″E Խմբագրել Wikidata
Նյութգրանիտ Խմբագրել Wikidata
ԺամանակաշրջանԿավճի ժամանակաշրջան Խմբագրել Wikidata
Քարտեզ

Ճեղքված խնձոր ժայռ (անգլ.՝ Split Apple Rock) կամ Տոկանգվհա (Tokangawhā), երկրաբանական ժայռային գոյացություն է Թասմանյան ծոցում Նոր Զելանդիայի Հարավային կղզու հյուսիսային ափին: Ժայռը գրանիտից է, որ գոյացել է կավճի ժամանակաշրջանում[1]։ Այն ճեղքված և կիսով չափ բացված խնձորի տեսք ունի։ «Խնձորը» երկու մասի է բաժանվել բնական երակով[2]։ Մաորիների ավանդական առասպելը նկարագրում է երկու աստվածների, որոնք քանդում են ժայռը[3]:

Այն հայտնի զբոսաշրջային վայր է Թասմանյան ծովի ջրերում, մոտավորապես գտնվում է Կայտերիթերի և Մարահաուի միջև՝ ափից 50 մետր հեռավորության վրա[4]: Ժայռը մակընթացության ժամանակ հայտնվում է ծանծաղ ջրի մեջ: Այն նաև հետաքրքրություն է ներկայացնում բազմաթիվ զբոսաշրջային նավակների և զվարճանքի նավերի համար, որոնք գործում են Աբել Թասման ազգային պարկի ափերի երկայնքով: Split Apple Rock անվանումը պաշտոնականացվել է 1988 թվականին և պաշտոնապես փոխվել է Tokangawhā / Split Apple Rock-ի 2014 թվականի օգոստոսին[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Macrostrat». macrostrat.org. Վերցված է 21 November 2018-ին.
  2. «Split Apple Rock». The Earth Story (անգլերեն). Վերցված է 21 November 2018-ին.
  3. «Split Apple Rock, South Island, New Zealand». Www.intltravelnews.com. Վերցված է 12 May 2013-ին.
  4. «Split Apple Rock». Www.wonderwalkers.co.nz. Վերցված է 12 May 2013-ին.
  5. «NZGB decisions». Land Information New Zealand. August 2014. Արխիվացված է օրիգինալից 21 November 2015-ին. Վերցված է 6 November 2015-ին.