Jump to content

Սթենֆորդի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթենֆորդի համալսարան
անգլ.՝ Leland Stanford Junior University[1]
Изображение логотипа
Տեսակմասնավոր համալսարան, հետազոտական համալսարան, մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն և ազատ հասանելիության հրատարակություն
ԿարգախոսDie Luft der Freiheit weht
Հիմնադրված է1885[1]
ՀիմնադրիրԼելանդ Սթենֆորդ[1] և Ջեյն Սթենֆորդ[1]
Անվանված էLeland Stanford, Jr.?
Ընդհանուր անձնակազմ16 673 մարդ (սեպտեմբեր 2020)[2]
ԱնդամակցությունORCID[3][4], Թվային գրադարանի ֆեդերացիա[5], Pac-12 կոնֆերանս, Համացանցի կոնսորցիում[6][6], Հասարակական գիտությունների ասոցիացիաների կոնսորցիում[7], Dryad?[8], Orbital Reef University Advisory Council?[9], Ամերիկյան համալսարանների ասոցացիա[10][11], Ամերիկյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա[12], Կրթության ամերիկյան խորհուրդ[13], Higher Education Leadership Initiative for Open Scholarship?[14], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[15], Հետազոտական գրադարանների կենտրոն[16] և Coalition of Urban and Metropolitan Universities?[17]
Երկիր ԱՄՆ[18]
ՏեղագրությունՍթենֆորդ, Կալիֆորնիա[19]
Կայքstanford.edu(անգլ.)
Սթենֆորդի համալսարան (ԱՄՆ)##
Սթենֆորդի համալսարան (ԱՄՆ)
Սթենֆորդի համալսարան, ԱՄՆ
 Stanford University Վիքիպահեստում

Լիլանդ Սթենֆորդ Կրտսերի անվան համալսարանը (անգլ.՝ Leland Stanford Junior University), ընդունված է կոչել Սթենֆորդի համալսարան (անգլ.՝ Stanford University) կամ Սթենֆորդ, ամերիկյան մասնավոր գիտահետազոտական համալսարան է, տեղակայված Սթենֆորդում, Կալիֆոռնիա, ԱՄՆ[20]։

Համառոտ նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթենֆորդում սովորում են շուրջ 6 700 ուսանողներ և 8000 ասպիրանտներ ԱՄՆ-ից և ամբողջ աշխարհից։ Համալսարանն ունի բազմաթիվ ֆակուլտետներ (տես ամբողջ ցուցակը՝ ներառյալ իրավաբանականբժշկականտեխնիկական) և գիտահետազոտական կենտրոններ (ինչպիսին է CCRMA-ը)։ Հաամալսարանը գտնվում է Սիլիկոնյան հովտում։

Նրա շրջանավարտները հիմնադրել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Hewlett-Packard, Electronic Arts, Sun Microsystems, Nvidia, Yahoo!, Cisco Systems, Silicon Graphics և Google ընկերությունները։

Սթենֆորդի ուսանողները մասնակցություն են ցուցաբերում շուրջ 36 սպորտային միջոցառումերի[21], իսկ համալսարանը մեկն է այն համալսարաններից, որոնք պայքարում են ֆուտբոլի առաջնությունում առաջատարի տիտղոսի համար Pacific-12 կոնֆերանս[22]։

Համալսարանը ներառում է գիտաարտադրական մեծ համալիր (այսպես կոչված Սթենֆորդի գիտահետազոտական պարկ)։

Սթենֆորդի համալսարանը (ամբողջական անվանումը` Leland Stanford junior University, Լելանդ Սթենֆորդ կրտսերի անվան համալսարան, սովորաբար անվանում են Stanford University` Սթենֆորդի համալսարան) գտնվում է Սիլիկոնի հովտում` Պալո-Ալտո քաղաքի մոտ (Սան Ֆրանցիսկոյից 60 կմ հարավ)` ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում։ Զբաղեցնում է 32 քառակուսի կիլոմետր տարածք։

Հիմնադրվել է 1891 թ. երկաթուղային ձեռնարկատեր, ԱՄՆ-ի սենատոր ու Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Լելանդ Սթենֆորդի ու նրա կնոջ` Ջեյն Սթենֆորդի կողմից։ Պաշտոնապես կրթօջախը դռները բացել է 1891 թ. հոկտեմբերի 1-ին` 599 ուսանողով։ Համալսարանն անվանակոչվել է ի պատիվ նրանց որդու` Լելանդ Սթենֆորդ կրտսերի, ով մահացել էր 1884 թ.` չբոլորելով 16 տարին։ Այսպիսով` Սթենֆորդները որոշեցին կրթօջախը նվիրել իրենց միակ որդուն. Լելանդը կնոջն ասաց` «Կալիֆոռնիայի երեխաները կլինեն մեր երեխաները»:Սենատորն ու տիկին Սթենֆորդն այցելեցին Հարվարդի նախագահ Չարլզ Էլիոթին և հարցրին,թե որքան գումար կպահանջվի Պալո-Ալտոում երկրորդ Հարվարդ հիմնելու համար։ Էլիոթը պատասխնեց` 15 միլիոն դոլլար` առաջարկելով Կորնելիի համալսարանի նախագահ Ուայթին դառնալ Սթենֆորդի առաջին ռեկտոր. վերջինս մերժեց` առաջարկելով իր նախկին ուսանող և Ինդիանայի համալսարանի նախագահ Դեվիդ Սթարր Ջորդանի թեկնածությունը։ Ամուսինները հենց նրան էլ ընտրեցին։

1906 թ. Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած երկրաշարժից ավերվեց Մաին Քուադի մի մասը, գրադարանը և Սթենֆորդի մեմորիալ եկեղեցին, ինչպես նաև համալսարանի շքամուտքը։ Շենքերն արագ վերականգնվեցին, սակայն դրանցից մի քանիսը չստացավ նախկին տեսքը, ինչպես օրինակ` եկեղեցին, որի զանգակատունը չվերակառուցվեց։ 1989 թ. Լոմա Պրիետում տեղի ունեցած երկրաշարժը նոր ավերածություններ պատճառեց համալսարանական ավանին։ Նոր համալսարանի նշանաբանը, ընտրված Ջորդանի կողմից, հետևյալն էր. «Փչում է ազատության քամին». մեջբերում Ուլրիխֆոն Գուտտենից։ Այս նշանաբանին հատկապես վատ էին վերաբերվում Առաջին աշխարհամարտի ժամանակ, երբ յուրաքանչյուր գերմաներեն բառ սվիններով էր ընդունվում։ Այդժամ համալսարանը հայտարարեց, թե այդ նշանաբանը պաշտոնական չէ։ Ուսանողները երբեմն համալսարանական ավանը կոչում են Ֆարմ (ագարակ), քանի որ այն հիմնադրվել է Սթենֆորդի ագարակի տեղում։ Շրջակա միջավայրի իրավունքներով հետաքրքրված ուսանողները գործնական գիտելիքներ են ձեռք բերում` մասնակցելով շրջակա միջավայրի իրավունքների կլինիկայի աշխատանքներին, խորհրդատվություն տրամադրելով ազգային և տարածաշրջանային հասարակական կազմակերպություններին` շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ, նաև կատարելով գիտահետազոտական աշխատանքներ։ Համալսարանն ունի 650-ից ավելի ուսանողական կազմակերպություններ։ Օտարազգի ուսանողները աշխատելու հնարավորություն ունեն միայն համալսարանական ավանում, ինչը կարող է ներառել աշխատանք գրադարանում, ճաշարանում և այլն։ Իսկ կամավորության սկզբունքով աշխատաքները ավելի քան խրախուսելի են։ Կրթօջախն ունի տարբեր ուսանողական մարզական թիմեր։ Սթենֆորդի համալսարանը տարեկան ունենում է մոտ 4000 դիմորդ` ինչպես Միացյալ Նահանգներից, այնպես էլ արտերկրից. ընդունվում է 180-ը։ Ներկայումս բուհում կրթություն է ստանում 19945 ուսանող, դասավանդում` 1615 դասախոս։ Ուսման վարձը 60.000-70.000 ամերիկյան դոլլար է։ Համալսարանի ռեկտորն է Ջոն Հեննեսսին` 2000 թվականից։ Համալսարանի հայնտի ֆակուլտետներից են` իրավաբանության, հումանիտար գիտությունների, մանկավարժության, գիտությունների` կիրառական ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա, բժշկության, որը ներառում է հետևյալ ուղղությունները` կենսաքիմիա, կենսաբանություն, նյարդաբանություն, ակնաբուժություն, պաթոլոգիա և այլն։ Սթենֆորդի համալսարանում գործում են մի շարք կենտրոններ։ Դրանցից է Միջազգային անվտանգության և համագործակցության կենտրոնը (CISAC-Center For International Security and Cooreration): Կենտրոնի հիմնադրումը կապված է վիետնամական պատերազմի ժամանակաշրջանի հետ։ Քաղաքագետ Ջոն Լյուիսը, Սթենֆորդի համալսարանի գծային արագացուցչի կենտրոնի տնօրեն Վոլֆգանդ Պանոֆսկին և նույն կրթօջախի իրավունքի ֆակուլտետի պրոֆեսոր Ջոն Բարտոն իրենց դիտարկումների արդյունքում եկան այն եզրակացության, որ ուսանողների մեծ մասը շատ քիչ պատկերացում ունի պատերազմների և անվտանգության քաղաքականության մասին։ Վերոհիշյալ գիտնականները որոշեցին հիմնել կենտրոն, որը հնարավորություն կտա տարբեր բնագավառներում մասնագիտացող ուսանողներին ուսուցանել միջազգային անվտանգության կարևորությունը, ինչպես նաև բացատրել, թե այդ ոլորտում ինչպես է ձևավորվում պետական քաղաքականությունը։ 1970 թ. կենտրոնի առաջին հետազոտական աշխատանքը` «Սպառազինությունների վերահսկում և զինաթափում», նվիրված էր միջուկային զենքին և պայմանագրերի ու բանակցությունների միջոցով դրա կիրառման կանխարգելմանը։ 1973 թ. «Ֆորդ» հիմնադրամը Սթենֆորդի համալսարանին դրամաշնորհ տրամադրեց` միջազգային սպառազինությունների վերահսկման և դրան վերաբերող դասագրքերի հրատարակման համար։ ՙՄիջազգային անվտանգության հիմնախնդիրներ՚ առարկան դարձավ համալսարանում դասավանդվող հիմնական առարկաներից մեկը։ 1983 թ. հիմնադրվեց Միջազգային անվտանգության և սպառազինությունների վերահսկման կենտրոնը, որի նպատակն էր` հետազոտել և բացահայտել միջազգային անվտանգության հիմնախնդիրները, կրթել և մարզել նոր սերնդի ներկայացուցիչներին` որպես անվտանգության ոլորտի մասնագետների, ազդեցություն ունենալ միջազգային անվտանգության ոլորտում քաղաքականության ձևավորման վրա։ 1983 թ. «Քարնեգի» հիմնադրամը կենտրոնին տրամադրեց ֆինանսական միջոցներ` գիտնականներին միջազգային անվտանգության հարցերի հետազոտության մեջ ներգրավելու համար։ Գիտնականներից, սոցիոլոգներից, անվտանգության ոլորտի մասնագետներից և փորձագետներից զատ` կենտրոնի աշխատանքներին մասնակցում էին նաև ուսանողներ։ 1983 թ. Միջազգային անվտանգության և սպառազինությունների վերահսկման կենտրոնը վերանվանվեց Միջազգային անվտանգության և համագործակցության կենտրոն։ Կենտրոնի նպատակներին ավելացավ նրանց մշակած միջազգային անվտանգության ապահովման քաղաքականությունը։ Սթենֆորդի մեմորիալ եկեղեցին գտնվում է համալսարանական ավանի կենտրոնում. այն հայտնի է նաև Մեմչու անունով։ Կառուցվել է Ջեյն Սթենֆորդի կողմից, 1900 թվականի սկզբին` ի հիշատակ ամուսնու` Լելանդ Սթենֆորդի։ Հռոմեա-բյուզանդական ճարտարապետական ոճ ունեցող այս եկեղեցում 1903 թվականից սկսած տեղի է ունեցել մոտ 7500 պսակադրության արարողություն։ Եկեղեցին ունի 4 երգեհոն և ճակատամաս` զարդարված խճանկարներով, որոնք ժամանակին ամենամեծերն էին Ամերիկայում և որոնք ստեղծելու համար աշխատել է 12 մարդ` 2 տարի շարունակ։ Եկեղեցու կառուցումն արժեցել է 1 միլիոն դոլլար, որից 97.000-ը միայն ծախսվել է խճանկարների համար։ Ճակատամասն ունի ավելի քան 62 մ երկարություն, 28 մ բարձրություն, ներսում կա 1250 նստելատեղ։ Եկեղեցին նախատեսված չէ միայն մեկ դավանանքի ներկայացուցիչների համար, թեպետ, սովորաբար, արարողություններ են կատարում բողոքականները և կաթոլիկները։ Համալսարանական ավանի մյուս շինությունը Հուվեր աշտարակն է (ուսանողներն անվանում են Հու Թոու)։ Ունի 86մ բարձրություն։ Այն մաս է կազմում Հուվեր ինստիտուտի. գիտահետազոտական կենտրոն, որը հիմնադրել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Հերբերտ Հուվերը։ Կառույցի շինարարությունն ավարտվել է 1941 թվականին՝ համալսարանի 50 - ամյակին։ Առաջին 9 հարկերը հատկացված են գրադարանին, վերջին 3 հարկերը` գրասենյակներին։ Աշտարակի դիտահարթակը գետնից բարձր է 76 մետրով. այնտեղից բացվում է տեսարան դեպի համալսարանական ավան և նրա շրջակայքը։

Գրադարանն ունի բացառիկ հետաքրքիր փաստաթղթեր` Ֆրանսիական հեղափոխության, Մաո Ցզեդունի ժամանակների և Վերսալի համաձայնագրի վերաբերյալ։

Սեսիլ Հովարդ Գրինը համալսարանի գլխավոր գրադարանն է։ Այստեղ կա ավելի քան 2 միլիոն կտոր գիրք, որոնց մեծ մասն առնչվում է հումանիտար և սոցիալական գիտություններին։ Գրադարանը կառուցվել է 1910 թվականին, անվանակոչվել է` ի պատիվ գեոֆիզիկոս Սեսիլ Հովարդ Գրինի, ով նպաստել է դրա շինարարությանը։ Ընդհանուր առմամբ` համալսարանի 19 գրադարանների հավաքածուն կազմում է ավելի քան 8 միլիոն կտոր գիրք։ Մեյեր գրադարանն ունի արևելյան Ասիային վերաբերող բազմաթիվ փաստաթղթեր։ Համաշխարհային վարկանիշային աղյուսակում համալսարանն զբաղեցնում է 2-րդ տեղը (World University Ranking 2012-2013): Բուհի նշանավոր շրջանավարտներից են Հերբերտ Հուվերը` ԱՄՆ 31-րդ նախագահը, ով բակալավրական կրթությունն ստացել է Սթենֆորդի համալսարանում։ Հանրահայտ գրող Ջոն Սթայնբեքը հաճախել է Սթենֆորդի համալսարան, սակայն անավարտ է թողել ուսումը։ Սթենֆորդյան ուսումն անավարտ է թողել նաև աշխարհահռչակ պետական-քաղաքական գործիչ, ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդին` ամերիկյան ժողովրդի սիրելի ղեկավարներից մեկը։ Կրթական հաստատության շուրջ 22 դասախոս և գիտաշխատող արժանացել է գիտական աշխարհի թիվ 1 պարգևին` Նոբելյան մրցանակի։

Բուհի շրջնավարտները հիմնադրել են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Hewlett -Packard», «Electronic Arts», «Sun Microsistems», «Nvidia Yahoo», «Cisco Sistems», «Silicon Graphics» և «Google»:

2012 թ. դեկտեմբերի 10-ին Սիլիկոնյան հովտում` Սթենֆորդի համալսարանում, տեղի ունեցավ «Արմ-Թեք 2012» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 5-րդ համաժողովը։ Մասնակիցների թիվը 300-ից ավելի էր։ Ելույթներով հանդես եկան պետական մարմինների, գիտական ու կրթական հասարակությունների և մասնավոր հատվածի հեղինակավոր ներկայացուցիչներ` Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայից, ԱՊՀ-ից և այլ տարածաշրջաններից, ինչպես նաև խոշորագույն վերազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Intel, Cisco, Micrօsoft, IBM, Synopsys, D-Link, Mentor Graphies, National Instruments և այլն։ Սիլիկոնյան հովտում` Plug&Play տեխնոլոգիական կենտրոնում ստորագրվեցին մի շարք հուշագրեր, տեղի ունեցավ «Հայաստան» տեղեկատական և բարձր տեխնոլոգիաների ներկայացուցչական գրասենյակի պաշտոնական բացումը։ Սթենֆորդի համալսարանում գործում է «Հայ ուսանողների ասոցիացիան», որը ներառում է բակալավրական աստիճան ստացած կամ ստացող մի շարք ուսանողների, որոնց նպատակն է՝ ամուր բարեկամական կապեր հաստատել Հայաստանի և ԱՄՆ-ի որոշ բուհերի միջև, ինչպես նաև պահպանել հայկական մշակույթը, սովորույթներն ու բարքերը Միացյալ Նահանգներում բնակվող հայ երիտասարդության մեջ։ Ասոցիացիային անդամակցում են մոտ 25 հայ երիտասարդներ, ովքեր ներկայումս ուսանում են Սթենֆորդի համալսարանում կամ դրա շրջանավարտ են։ Հիմնադրվել է 1891 թվականին Կալիֆոռնիայի նահանգապետ ու երկաթուղային գործարար Լելանդ Սթենֆորդի կողմից և կոչվել է նրա վաղամեռիկ որդու՝ Լելանդ Սթենֆորդ Կրտսերի անունով։

Սթենֆորդի համալսարանը ամեն տարի ընդունում է շուրջ 6700 ուսանող ու 8 000 ասպիրանտ ԱՄՆ-ից ու ամբողջ աշխարհից։ Համալսարանն ունի բիզնեսի, իրավաբանական, բժշկական ու տեխնիկական ֆակուլտետներ։ Սթենֆորդի համալսարանի շրջանավարտների կողմից հիմնադրվել են բազմաթիվ ընկերություններ, այդ թվում՝ Hewlett-Packard, Electronic Arts, Sun Microsystems, Nvidia, Yahoo!, Cisco Systems, Silicon Graphics և Google։

2011 թվականին Սթենոֆորդի համալսարանը Համաշխարհային համալսարանների ակադեմիական վարկանիշում զբաղեցրել է երկրորդ տեղը[23], իսկ ԱՄՆ լավագույն բուհերի շարքում գրավել է հինգերորդ տեղը Forbes անվանակարգում[24], և չորրորդ տեղը՝ Washington Monthly անվանակարգում[25] և հինգերորդ տեղը՝ U.S. News & World Report վարկանիշով[26]։ 2016 թվականին UniPage մրցույթում համալսարանը գրավել է 3-րդ տեղը՝ երկրում և 3-րդ տեղն աշխարհում։ «Աշխարհի ամենաինովացիոն համալսարան» վարկանիշային մրցույթում 2018 թվականին չորրորդ անգամ գրավեց առաջին տեղը[27]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Margo Davis: The Stanford album: a photographic history, 1895—1945. Stanford Univ., Stanford, Calif. 1989, ISBN 0-8047-1639-0.
  • Stuart W. Leslie: The Cold War and American Science: The Military-Industrial-Academic Complex at MIT and Stanford. Columbia University Press, New York [u. a.] 1993, ISBN 0-231-07958-3.
  • Rebecca S. Lowen: Creating the Cold War University: The Transformation of Stanford. University of California Press, Berkeley 1997, ISBN 0-520-20541-3.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 A History of Stanford / Stanford University
  2. IPEDS — 1992.
  3. https://orcid.org/members/001G000001JhSbDIAV-stanford-university
  4. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  5. https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
  6. 6,0 6,1 https://www.w3.org/Consortium/Member/List
  7. https://www.cossa.org/members/
  8. https://datadryad.org/stash/our_community
  9. https://blueorigin-static-assets.s3.amazonaws.com/assets/orbital-reef-press-release.pdf
  10. https://web.archive.org/web/20240116123311/https://www.aau.edu/sites/default/files/AAU-Files/Who-We-Are/AAU%20Member%20Universities%20listed%20by%20year_updated%202023.pdf
  11. https://www.aau.edu/who-we-are/our-members
  12. https://web.archive.org/web/20240120073011/https://secure.aacu.org/iMIS/AACUR/Membership/MemberListAACU.aspx
  13. https://web.archive.org/web/20240120080233/https://acememberdirectory.azurewebsites.net/
  14. https://web.archive.org/web/20221215225406/https://www.heliosopen.org/members
  15. https://web.archive.org/web/20240227092307/https://www.cni.org/about-cni/membership/members
  16. https://web.archive.org/web/20231016073235/https://www.crl.edu/membership/members
  17. https://web.archive.org/web/20241007110620/https://www.cumuonline.org/membership/cumu-members/
  18. Global LEI index
  19. Deutsche Nationalbibliothek Record #2885-X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  20. «Virtual Tours : Stanford University». Վերցված է 2009 թ․ փետրվարի 23-ին.
  21. «Stanford Cardinal». Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
  22. «Most NCAA Titles» (PDF). fs.ncaa.org. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
  23. «Academic Ranking of World Universities - 2011» (անգլերեն). ShanghaiRanking Consultancy. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
  24. «America's Top Colleges» (անգլերեն). Forbes. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
  25. «National University Rankings 2011» (անգլերեն). Washington Monthly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
  26. «Stanford University» (անգլերեն). U.S.News & World Report LP. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
  27. Ewalt, David M. «Reuters Top 100: The World's Most Innovative Universities - 2018». U.S. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթենֆորդի համալսարան» հոդվածին։