Թուրինի թագավորական պալատ
Թուրինի թագավորական պալատ (իտալ.՝ Palazzo Reale di Torino), Իտալիայի հյուսիսում՝ Թուրին քաղաքում գտնվող Սավոյ ընտանիքի պատմական պալատը։ Կառուցվել է 16-րդ դարում, 17-րդ դարում արդիականացվել է Մարիա Քրիստինա Ֆրանսուհու կողմից (1606–1663) բարոկկո ոճի ճարտարապետ Ֆիլիպպո Յուվարայի նախագծով։ Պալատն ներառում է Չիաբլես պալատը և Թուրինի տաճարը, որտեղ գտնվում է հայտնի Թուրինյան սավանը։ 1946 թվականին շենքը դարձել է պետության սեփականությունը և վերածվել թանգարանի։ 1997 թվականին պալատը Սավոյ ընտանիքի 13 այլ նստավայրերի հետ միասին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[1]։
Թուրինի թագավորական պալատ | |
---|---|
Ժամանակակից կարգավիճակ` | կանգուն |
Երկիր` | Իտալիա, |
Ճարտարապետական ոճ` | նեոդասական ճարտարապետություն և բարոկկո |
Ճարտարապետ` | Ascanio Vitozzi? և Carlo di Castellamonte? |
Թուրինի թագավորական պալատ | |
* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Իտալիա |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | i, ii, iv, v |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1997 (21-րդ նստաշրջան) |
Համար | 823 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Պատմություն
խմբագրելՊալատի կառուցումը 1645 թվականին պատվիրել է ռեգենտ Մարիա Քրիստինան։ Նա ուզում էր որդու քաղաքացիական պատերազմից վերադառնալուց հետո թագավորական նոր նստավայր ունենալ։
Պալատի կառուցման համար ընտրվել է նախկին եպիսկոպոսի պալատը, որը կառուցվել էր Սավոյ ընտանիքի նոր մայրաքաղաքի՝ Թուրինի կենտրոնում Էմմանուել Ֆիլիբերտի կառավարման օրոք (1528-1580)։ Պալատի առավելություններից էր բաց և արևոտ դիրքը և պալատական այլ շենքերին մոտ լինելը[2]։ Դուքսը եպիսկոպոսի պալատից կարողանում էր վերահսկել քաղաքի երկու մուտքերը (Պալատինե և Պրետորիա դարպասները)։ Թուրինում եպիսկոպոսի պալատը 1536 թվականին գրավեցին ֆրանսիացիները, և այն դարձավ Սավոյի ֆրանսիական փոխարքաների նստավայրը։ Եպիսկոպոսի պալատի դիմաց գտնվում էր Պալացցո Վեչիոն (Palazzo Vecchio) կամ Palazzo di San Giovanni-ն։ Ճարտարապետական իր առանձնահատկության համար շենքը հայտնի էր որպես «Pasta con Tonno» (թունայով մակարոնեղեն)։ Հետագայում այն փոխարինվեց դուքսի պալատով։
Այսպիսով, եպիսկոպոսի պալատը դարձավ իշխանական նստավայր և Էմմանուել Ֆիլիբերտը ընդլայնեց այն, որպեսզի տեղավորի իր արվեստի, կենդանիների, մարմարի, կահույքի ընդարձակվող հավաքածուն։ Էմմանուել Ֆիլիբերտը մահացել է Թուրինում 1580 թվականի օգոստոսին և Սավոյների գահը փոխանցվել է նրա որդուն՝ Սավոյի դուքս Կարլ Էմմանուել I-ին (1562-1630)։
1630 թվականին Վիկտոր Ամադեուս I-ը շարունակել է Սավոյի դքսության հերթագայումը։ Նրա մանկությունն անցել էր Մադրիդում, պապիկի՝ Իսպանիայի Ֆիլիպ II-ի պալատում։ Քրիստինա Ֆրանսուհին դուքսի պալատը Թուրինից տեղափոխեց Վալենտինո պալատ, որն այդ ժամանակ գտնվում էր փոքր մայրաքաղաքի ծայրամասում։ Այս պալատում են ծնվել Վիկտոր Ամադեուս I-ի և Քրիստինա Ֆրանսուհու երեխաների մեծ մասը։
Վիկտոր Ամադեուս II-ի կառավարման օրոք ստեղծվել է Դանիել պատկերասրահը և անվանվել ի պատիվ Դանիել Սեյտերի, ով ստեղծել է սրահի որմնանկարները։ Վիկտոր Ամադեուս II-ն ուներ ամառային բնակարանների շարք, որոնք նայում էին դեպի պալատ և ձմեռային բնակարան, որը նայում էր դեպի այգիներ։
Սուրբ սավանի մատուռը, որտեղ այժմ գտնվում է Սուրբ սավանը, կառուցվել է 1668-1694 թվականներին։
1946 թվականին իտալական պետության կողմից պալատը դարձել է «Սավոյների կյանքի և գործունեության թանգարան»։ Պալատի սենյակները զարդարված են հարուստ գոբելեններով, չինական ու ճապոնական ծաղկամաններով։ Թագավորական զինապահեստում գտնվում են մեծ քանակությամբ զենքեր, այդ թվում 16-17-րդ դարերի նմուշներ։
Պալատում է գտնվում Ֆիլիպպո Յուվարայի ստեղծած «Scala delle Forbici» սանդուղքը։ Պարուրաձև գմբեթով Սուրբ սավանի մատուռը կառուցվել է պալատի արևմտյան թևում։ Թագավորական պալատի դարպասներին զավթիչներին դուրս հանելու համար դաջված է մեդուզայի խորհրդանիշ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Residences of the Royal House of Savoy
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրինի թագավորական պալատ» հոդվածին։ |