Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նագասակի (այլ կիրառումներ)

Նագասակի (ճապոներեն՝ 長崎 (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն)), կենտրոնական նավահանգստային քաղաք Ճապոնիայում, գտնվում է Կյուսյու կղզու արևմուտքում, Նագասակիի ծոցում։ Քաղաքի մակերեսը 406.40 կմ² է, բնակչությունը՝ 441 810 մարդ, խտություն 1087,13 մարդ/կմ²։

Քաղաք
Նագասակի
ճապոներեն՝ 長崎市
Դրոշ Զինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
ՀամայնքՆագասակի
Հիմնադրված է1579 թ. թ.
Մակերես406,40 կմ²
ԲԾՄ105 մետր
Բնակչություն441․810 մարդ
Խտություն1087,13 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+9
Հեռախոսային կոդ958
Փոստային ինդեքս850-8685
Փոստային դասիչ850-0002–852-8154[1]
Պաշտոնական կայքwww1.city.nagasaki.nagasaki.jp
Նագասակի (Ճապոնիա)##
Նագասակի (Ճապոնիա)

Քաղաքում տեղակայված են ռազմածովային զինանոցը, համալսարանը, Առևտրի և արդյունաբերության և Արվեստի թանգարանները։ Տեսարժան վայրերն են՝ Օուրա եկեղեցին, Սուվայի սանտոյական դամբարանը (16-րդ դար), Սոֆուկուձի բուդդայական տաճարային համալիրը, Կոֆկուձին, Մեգանեբասի կամուրջը (բոլորը՝ 18-րդ դար)։

Համաշխարհային երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ամերիկյան ատոմային ռմբակոծությունների արդյունքում Հորսիմայում և Նագասակիում, Նագասակին դարձավ երկրորդ և, ըստ ամսաթվի, վերջին քաղաքը, որն անցավ միջուկային հարձակման միջով (օգոստոսի 9,1945,ժամը 11.02 առավոտյան, ըստ Ճապոնիայի տեղական ժամի)[2]։

2017թ.-ին քաղաքն ուներ 425,723 բնակչություն և բնակչության խտությունը 1,000 մարդ/կմ²։ Ամբողջական տարածքը՝ 406.35 կմ²[3]։

Տնտեսություն

խմբագրել

Խոշոր նավահանգիստ է, ձկնորսական, նավաշինական և նավանորոգման կենտրոն։ Զարգացած է մեքենաշինությունը, մետալուրգիան, սննդի, տեքստիլ, նավթաքիմիական, փայտասղոցման արդյունաբերությունը։ Ռազմածովային զինանոց է։ Ունի համալսարան։

Տրանսպորտ

խմբագրել

Նագասակիում կա օդանավակայան՝ Օմուրա արվարձանում, նավահանգիստ, երկաթգիծ, տրամվայի և ավտոբուսային տերմինալներ։ Քաղաքն ունի նաև ճոպանուղի դեպի Ինասա լեռ։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.geopostcodes.com/Nagasaki_shi
  2. Hakim, Joy (1995 թ․ հունվարի 5). A History of US: Book 9: War, Peace, and All that Jazz. New York: Oxford University Press. ISBN 978-0195095142.
  3. «Land Area and Environment - Nagasaki - Japan - knoema.com». Knoema (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նագասակի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 139