Jump to content

Հերմետիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հերմետիմզը - անտիկ շրջանում ծագած կրոնափիլսոփայական գաղափարախոսություն է, որը հիմնականում կրում էր էզոթերիկ, գաղտնագիտական բնույթ: Այն իր մեջ ներառում էր մի շարք հնագույն մշակույթների` հնդիկ բրահմանների, միջագետքի բնակիչների` խալդեացիների, արամեացիների, հին եգիպտացիների կրոնափիլիսոփայական ուղղությունները մի շարք հատվածներ, որոնց թվում Գուշակությունը, ալքիմիան, Գաղտնագիտությունը և այլն: Հիմնական նպատակն էր սահմանել աշխարհի` տիեզերքի և գոյություն ունեցող իրականության աշխատանքի հիմնական սահմանումները: Համաձայն ավանդության` հերմետիմզի, որպես կրոնափիլիսոփայական ուղղության հիմքում կանգնած է հին աշխարհում հայտնի միստիկ, մտածող, իմաստուն, առասպելական կերպար Հերմես Եռամեծը: Հունական առասպելաբանության մեջ նա ընկալվում էր, որպես հինեգիպտական աստվածություն և համապատասխանում էր Եգիպտոսի իմաստության Աստված Թոթին: Այսպես կոչվող Հերմետիկ շարքի աշխատությունները և Հերմեսի զմրուխտե քառասալիկը ընկած են աշխարհի արարման և նրա աշխատանքային սահմանումների պարզաբանումների հիմքում: Հերմետիզմի մեկնաբանման ու սահմանումների ընկալման համար հիմնարար աշխատությունների թվում է դասվում նաև արդեն նորագույն շրջանում ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում 1908 թվականին լույս տեսած Կիբալիոն աշխատությունը, որի հեղինակները ցանկացել են մնալ գաղտնի և ստորագրել գրքի նկատմամբ հեղինակությունը «երեք իմաստուններ» անվամբ:

Ծագումնաբանություն

Հայտնի հերմետիստներ

Հերմետիստական շարժումներ

Դիտեք նաև

Արտաքին հղումներ