Աբբոնդիո Սանջորջիոն ծնվել է Միլանում։ Սովորել է Բրերա ակադեմիայում։ Կարիերայի սկզբում աշխատել է Veneranda Fabbrica del Duomo di Milano-ում (Միլանի տաճարի պատկառելի գործարան), հետագայում հանրային հուշարձաններ ստեղծելու բազմաթիվ առաջարկներ է ստացել, այդ թվում Թուրինից (Կաստորի, Պոլիդևկի ձիարձանները Թուրինի թագավորական պալատի առջև), Միլանից, Բրեշիայից, Կազալե Մոնֆերատոյից (Կառլ Ալբերտի ձիարձանը)։ Ստեղծել է մեծ քանակությամբ դիմանկար-քանդակներ, որտեղ կարողացել է արտահայտել ռեալիզմի նկատմամբ ունեցած հակումները[4]։
Աբբոնդիո Սանջորջիոյի աշակերտներից է եղել Պիետրո Մանին։