Jump to content

Ալիս Բաբս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիս Բաբս
Բնօրինակ անունշվեդ.՝ Hildur Alice Babs Nilson
Ի ծնե անունշվեդ.՝ Hildur Alice Nilson
Նաև հայտնի է որպեսAlice Babs
Ծնվել էհունվարի 26, 1924(1924-01-26)[1][2][3][…]
Kalmar domkyrkoförsamling, Շվեդիա[2]
Երկիր Շվեդիա
Մահացել էփետրվարի 11, 2014(2014-02-11)[3][4] (90 տարեկան)
Ստոկհոլմ, Շվեդիա
Ժանրերջազ
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, ջազ երաժիշտ, կինոդերասանուհի և ստուդիական երաժիշտ
Գործիքներվոկալ
ԼեյբլRCA Victor
Պարգևներ
Իլլիս Քվորում
 Alice Babs Վիքիպահեստում

Հիլդուր Ալիս Շեբլում (շվեդ.՝ Hildur Alice Babs Sjöblom, հունվարի 26, 1924(1924-01-26)[1][2][3][…], Kalmar domkyrkoförsamling, Շվեդիա[2] - փետրվարի 11, 2014(2014-02-11)[3][4], Ստոկհոլմ, Շվեդիա), առավել հայտնի է որպես Ալիս Բաբս (շվեդ.՝ Alice Babs), ծննդյամբ Նիլսոն, հունվարի 26, 1924(1924-01-26)[1][2][3][…], Kalmar domkyrkoförsamling, Շվեդիա[2] - փետրվարի 11, 2014(2014-02-11)[3][4], Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ ջազային երգչուհի և դերասանուհի։ Աշխատել է տարբեր ժանրերում՝ բանահյուսությունից մինչև օպերա, բայց առավել հայտնի է դարձել որպես ջազային երգչուհի։ Մասնակցել է 1958 թվականին Շվեդիայում կայացած Եվրատեսիլ երգի առաջին ամենամյա մրցույթին։ 1972 թվականին դարձել է առաջին ոչ-օպերային երգիչը, ով վաստակել է Hovsångare տիտղոսը և արքունական պարգևներ։ Ձայնագրվել է Դյուք Էլլինգթոնի հետ[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիս Բաբսը մեծացել է Սմոլանդի Վեստերվիկ քաղաքում։ Նրա հայրը՝ Յան Նիլսոնը, համր կինոթատրոններում նվագակցել է դաշնամուրին, իսկ մայրը՝ Հիլդուր Նիլսոնը, երգել է։ Որպես երգչուհի՝ իր կարիերան զարգացնելու համար Ալիսը և նրա մայրը տեղափոխվել են Ստոկհոլմ։ 1937 թվականին հոր հետ երեկույթից տուն վերադառնալու ճանապարհին Ալիսը երգել է, ինչը պատահաբար լսել է վոկալի ուսուցչուհի Լինա Բոլդմանը։ Նա այնքան տպավորված է եղել, որ հանդիպել է Ալիսի մորը և առաջարկել աղջկան բնակություն հաստատել Ստոկհոլմում, որպեսզի շնորհալի Ալիսը հնարավորություն ունենա այնտեղ երգելու դասեր ստանալ[6][7]։

Այն դպրոցի տնօրենը, որտեղ սովորել է 15-ամյա Ալիսը, խորհուրդ է տվել բեմական անուն վերցնել։ Ալիսը երկար ժամանակ չի կարողացել կողմնորոշվել և որոշել է խորհրդատվություն խնդրել Din egen röst Studio-ի սեփականատեր Դագմար Սանդստրյոմից, որտեղ նա երգում էր, որը Բաբսին առաջարկել է որպես բեմական անուն ընտրել իր անունը՝ ասելով. «Կարծեմ հենց ձեր անունը Բաբս է»[8][9]։

Ալիս Բաբսը առաջին անգամ հանդես է եկել որպես ռիթմիկ ջազային երգչուհի Swing it, magistern ֆիլմում (1940)։ Նա դարձել է նորարարական ջազի երաժշտության խորհրդանիշ, որը բուռն արձագանք է առաջացրել ավելի վաղ սերունդների շրջանում[10]։

Ընդհանուր առմամբ, Ալիս Բաբսը նկարահանվել է քսան մյուզիքլներում[11]։

Սվենդ Ասմուսենի և Ուլրիկ Նյումմանի հետ միասին Ալիսը 1958 թվականին ձևավորել է Swe-Danes վոկալ ջազային եռյակը։ 1959-1960-ական թվականներին նրանք շրջագայել էին ԱՄՆ-ում և ելույթ ունեցել Էդ Սալիվանի շոուում Լոս Անջելեսի «Կոկոնատ Գրոուվ» ակումբում[12]։

1958 թվականին Ալիս Բաբսը դարձել է Շվեդիայի առաջին ներկայացուցիչը Եվրատեսիլ մրցույթում և «Lilla stjärna» երգով գրավել չորրորդ տեղը։

1960-1970-ականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականին Ալիս Բաբսը սկսել է համագործակցել ջազային կոմպոզիտոր Դյուք Էլլինգտոնի հետ։ Նա միակ սպիտակամորթ արտիստն է, ով երգել է նրա հետ[13]։ 1966 թվականին Փարիզում նրանք ձայնագրել են Serenade to Sweden համատեղ ալբոմը[14], որով ելույթ են ունեցել ԱՄՆ-ում, մի քանի անգամ Շվեդիայում և նորվեգական հեռուստատեսությամբ։ Ալիսն ունեցել է երեք և կես օկտավա անհավատալի դիապազոն։ Բաբսը երկար տարիներ աշխատել է դաշնակահար և դերասան Չարլի Նորմանի հետ։

Մի քանի համատեղ ձայնագրություններ է թողարկել Պուվել Ռամելի հետ, ով նաև երաժշտություն է գրել նրա համար։ 1969 թվականին Ալիս Բաբսը հատուկ մրցանակ է ստացել Կարլ Գերհարդից։ 1972 թվականին նրան նշանակում են պալատական երգիչ, մինչ այդ այդպիսի կոչում շնորհվել էր միայն օպերային նկարիչներին։ 1974 թվականին նա դառնում է Թագավորական երաժշտական ակադեմիայի անդամ։

Կյանքի վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին SVT-ն թողարկել է Alice Babs, Naturröstens hemlighet վավերագրական ֆիլմը Ալիս Բաբսի կյանքի մասին։ Ալիսի հետ վերջին մեծ հարցազրույցը P4 Extra հեռուստաալիքով կայացել է 2008 թվականի մայիսի 29-ին[15]։

2012 թվականի սեպտեմբերի 17-ին Fråga doktorn ծրագրով Տիտտի Շյոբլումը հայտնել է, որ այդ տարվա գարնանը Ալիսը կաթված է ստացել[16]։ 2013 թվականի հունիսի կեսերին Ալիսի ընտանիքը հայտնել է, որ նրա մոտ ախտորոշել են Ալցհայմերի հիվանդություն[17] և անոթային թուլություն և ներկայումս նա բնակվում է խելագարների համար նախատեսված հատուկ բժշկական հաստատությունում[17][18]։

Ալիս Բաբսը մահացել է 2014 թվականի փետրվարի 11-ին, 90 տարեկան հասակում։

Ալիս Բաբսը 1943 թվականին ամուսնացել է[19] պաշտոնաթող պրապորշչիկ, իսկ այնուհետև՝ տնօրեն[20] Նիլս Իվար Շյոբլումի (1919–2011) հետ և ունեցել երեք երեխա՝ Լիլբու Լագերբեկը (ծնվ. 1945), Լարս-Իվար Շյոբլումը (ծնվ. 1948) և Տիտտի Շյոբլումը (ծնվ. 1949)[21][22][23]:

Ֆիլմագրություն (ընտրանի)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1938 — Blixt och dunder
  • 1940 — Swing it, magistern!
  • 1941 — Magistrarna på sommarlov
  • 1941 — Sjung och le (kortfilm)
  • 1942 — En trallande jänta
  • 1942 — Vårat gäng
  • 1944 — Örnungar
  • 1945 — Skådetennis (kortfilm)
  • 1947 — Sången om Stockholm
  • 1950 — Terras fönster nr 4 (kortfilm)
  • 1952 — Drömsemester
  • 1952 — H.C. Andersens sagor (kortfilm)
  • 1953 — I dur och skur
  • 1953 — Kungen av Dalarna
  • 1953 — Resan till dej
  • 1955 — Sommarflickan
  • 1956 — Swing it, fröken
  • 1958 — Musik ombord
  • 1959 — Det svänger på slottet
  • 1967 — Askungen (röst)
  • 2004 — Swing it Alice! (dokumentär)
  • 2008 — Alice Babs, Naturröstens hemlighet (dokumentär)
  • 2013 — Alice Babs förlorade rättigheter (dokumentär)

Ստուդիական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • When the Children Are Asleep… (1958, med Ulrik Neumann)
  • Alice and Wonderband (1959)
  • Scandinavian Shuffle — The Utterly Fantastic Swe-Danes (1960, med Svend Asmussen och Ulrik Neumann)
  • Med Swe-Danes på Berns (1961, livealbum med Svend Asmussen och Ulrik Neumann)
  • På begäran (1962, livealbum med Svend Asmussen och Ulrik Neumann)
  • Sjung med oss Mamma (1963, med Titti Sjöblom)
  • Scandinavian Songs with Alice and Svend (1964, med Svend Asmussen)
  • Den olydiga ballongen (1965)
  • Serenade to Sweden (1966, med Duke Ellington)
  • Alice Babs sjunger Bach och Mozart (1966)
  • Alice Babs '67 (1967)
  • Det hopfällbara slottet (1968, med Titti Sjöblom m.fl.)
  • Alice Babs sjunger Borghild Arnérs visor — Hej du måne (1968)
  • Söndag (1970)
  • Elizabethan Love Songs (1971)
  • Äntligen! Alice & Svend (1972, livealbum med Svend Asmussen)
  • Alice in Israel (1972)
  • Noaks Ark (1972, med Jan Malmsjö m.fl.)
  • Alice Babs på Gröna Lund (1973, livealbum)
  • Music with a Jazz Flavour (1974)
  • Om sommaren sköna (1974)
  • Alice Babs Serenading Duke Ellington (1975)
  • Alice Babs sjunger Alice Tegnér (1975)
  • Glädjen — Alice & Titti på Berns (1976, livealbum med Titti Sjöblom)
  • Somebody Cares (1977)
  • Far Away Star (1978, med Duke Ellington m.fl.)
  • Simple Isn’t Easy (1979)
  • What a Joy! (1981)
  • Swingtime Again (1998)
  • A Church Blues for Alice (1999)
  • Don’t Be Blue (2001)
  • Illusion (2007)
  • As Time Goes By (2009)
  • Մշակութային գործունեության համար պարգևատրվել է Illis Quorum ոսկե մեդալով (2003)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 http://www.oxfordmusiconline.com/subscriber/article/grove/music/J020100
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Kalmar kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/VALA/00177/C/22 (1923-1928), bildid: 80004726_00062 — P. 49.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Dutch Top 40
  5. «Alice Babs | Biography, Albums, Streaming Links | AllMusic». AllMusic. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  6. Naturröstens hemlighet — en film om Alice Babs / av Lasse Zackrisson Svensk Mediedatabas. Åtkomst 16 februari 2014.
  7. Minnesord om Alice Babs av visarkivarie Marcus Brännström Արխիվացված 2017-04-09 Wayback Machine Västerviks kommuns webbplats. Åtkomst 16 februari 2014.
  8. Malm, Sven (11 februari 2014). «Sångerska i många former». Svenska Dagbladet. Läst 16 februari 2014.
  9. «Alice Babs & Lena Willemark i Spelhålan». Programledare: Lars Tilling. Spelhålan. SVT. 1991/1992/1993. 11 minuter in i programmet. Lars Tillings TV-program Spelhålan med Alice Babs, Nils Lindberg och Lena Willemark.
  10. «Alice Babs & Lena Willemark i Spelhålan». Programledare: Lars Tilling. Spelhålan. SVT. 1991/1992/1993. 20 minuter in i programmet. Lars Tillings TV-program Spelhålan med Alice Babs, Nils Lindberg och Lena Willemark.
  11. «Alice Babs på SFDb». Svensk Filmdatabas. Läst 8 november 2012.
  12. Svenska artister (V): Alice Babs | Tommy Hanssons Blogg
  13. Kent Smith, Duke Ellington, Holloway House Publishing 1992, sid 155.
  14. CMJ New Music Report, 10 maj 1999
  15. Alice Babs familj: Vi tackar för det fantstiska stöd vi har fått — P4 Extra | Sveriges Radio
  16. «Fråga Doktorn». svtplay.se. Arkiverad från originalet den 6 oktober 2012. Läst 17 september 2012.
  17. 17,0 17,1 «Aftonbladet — Alice Babs har Alzheimers». Aftonbladet.se. Läst 16 juni 2013.
  18. «Expressen — Alice Babs flyttad från äldreboendet». Expressen.se. Läst 11 augusti 2013.
  19. Kvinnokavalkad : en bilderbok om svenska kvinnors liv 1918—1944, av Ellen Rydelius och Anna Odhe, Bonnier, Stockholm 1946, s. 285
  20. Sjöblom, H Alice «Babs» i Vem är det 1993
  21. Alice Babs, Naturröstens hemlighet
  22. Lill-Babs bestört efter dödsbudet. Läst 12 februari 2014
  23. Alice Babs ville bli begravd som sin make. Läst 12 februari 2014
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիս Բաբս» հոդվածին։