Jump to content

Ալի Ֆուաթ Ջեբեսոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալի Ֆուաթ Ջեբեսոյ
թուրքերեն՝ Ali Fuat Cebesoy
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 23, 1882(1882-09-23) կամ 1882
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունվարի 10, 1968(1968-01-10)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանԹուրքական պետական գերեզմանատուն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Թուրքիա
ԿրթությունՍուրբ Հովսեփ ավագ դպրոց և Օսմանյան ռազմական քոլեջ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ և ռազմական գործիչ
Ծնողներհայր՝ Ismail Fazil Pasha?
Զբաղեցրած պաշտոններԹուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ, դեսպան և minister of Transport and Infrastructure?
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Անկախության մրցանակ
Ստորագրություն
Изображение автографа
 Ali Fuat Cebesoy Վիքիպահեստում

Ալի Ֆուատ Ջեբեսոյ (թուրքերեն` Ali Fuat Cebesoy, սեպտեմբերի 23, 1882(1882-09-23) կամ 1882, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հունվարի 10, 1968(1968-01-10), Ստամբուլ, Թուրքիա), թուրք պետական, ռազմական գործիչ, դիվանագետ։

Մասնակցել է Բալկանյան պատերազմին (1912-1913), առաջին աշխարհամարտին (1914-1918)։ Քեմալական շարժման մասնակից, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մտերիմը։ 1919 թվականին նշանակվել է Թուրքիայի ազգային ուժերի գլխավոր հրամանատար, այնուհետև ընտրվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, դարձել Արևմտյան ռազմաճակատի հրամանատար։ 1920 թվականին կարգվել է դեսպան Խորհրդային Ռուսաստանում, կարևոր դեր խաղացել խորհրդա-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործում։ Հեղինակն է «Մոսկովյան հիշողություններ. 1920-1925» (1955) հուշերի, որոնցում տալիս է խորհրդային ղեկավարների, մասնավորապես՝ Ստալինի հետ հանդիպումների մանրամասները, նշում նրա հակահայկական տրամադրվածությունը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ա. Բոջոլյան։ «Հայկական հարց» հանրագիտարան, Ե., 1996, էջ 381-382
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալի Ֆուաթ Ջեբեսոյ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։