Ալ-Կամիշլի
Քաղաք | ||
---|---|---|
Ալ-Կամիշլի | ||
արաբ․՝ القامشلي | ||
ալ-Կամիշլի | ||
Երկիր | Սիրիա | |
Մուհաֆազա | Ալ-Հասաքայի մարզ | |
Մինտակա | Ալ-Կամիշլիի գավառ | |
Նահիյա | Ալ-Կամիշլիի շրջան | |
Հիմնադրված է | 1926 թ. | |
ԲԾՄ | 508 մ | |
Կլիմայի տեսակ | բարեխառն ցամաքային | |
Պաշտոնական լեզու | Արաբերեն, քրդերեն, արամեերեն, հայերեն | |
Բնակչություն | 184 231 մարդ (2004) | |
Ազգային կազմ | արաբներ, քրդեր, արամեացիներ, հայեր | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 53 | |
Պաշտոնական կայք | kamishli.com | |
| ||
Ալ-Կամիշլի կամ Կամիշլի (արաբ․՝ القامشلي), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում՝ սիրիա-թուրքական սահմանի վրա։ Վարչականորեն գտնվում է Ալ-Հասաքայի մարզի Ալ-Կամիշլիի գավառում, հանդիսանում է նաև համանուն շրջանի կենտրոնը։ Քրդերն այն անվանում են Կամիշլո, իսկ արամեացիներն ու ասորիները՝ Բեթ Զալին՝ քաղաքի տարածքում գտնվող հին գյուղի անունով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է 1926 թվականին՝ որպես Տարտուսից եկող երկաթուղու կայարան։ Քաղաքի անունը նշանակում է Եղեգնուտ։ Այն ծագում է թուրքերեն կամիշ (ղամիշ)՝ եղեգն բառից։ Այն կառուցվել է Ջաղջաղ գետի ափին։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Ալ-Հասաքայի մարզի հյուսիսարևելյան հատվածում, Դամասկոսից 680 կմ2 հարավ-արևմուտք։ Տեղակայված է ծովի մակարդակից 508 մետր բարձրության վրա։ Թուրքիայի հետ սահմանի մոտ։ Հարում է Թուրքիայի քաղաքում Մծբին կամ Նուսայբին քաղաքին, և մոտ է Իրաքին։ Ամենա մոտ բնակավայրերն են արևմուտքում՝ Հիլալիյա և Ջարկին, հյուսիսում՝ Նուսայբին, Կիսլակ և Մամակիյե, արևելքում՝ Անտարիյա, Ջիրնակ և Խիրբաթ Համու, հարավում՝ Ալ-Զունդա, Հալկու, Թել Տարտաբ և Թել Տարտաբ Սաղիր[1]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2017 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներին, ալ-Կամիշլի քաղաքի բնակչությունը կազմում էր 300,231 մարդ[2]։ Նույն տվյալների համաձայն, արվարձանների և շրջակա բնակավայրերի հետ բնակչությունը կազմում էր 352,095 մարդ։ Քաղաքի գերակշիռ մասը սուննի ուղղության մուսուլմաններ են։ 2012 թվականից ի վեր քաղաքը կառավարվում է համագործակցաբար՝ քրդերի ինքնապաշտպանական ջոկատների և Սիրիական բանակային ուժերի կողմից։
Ալ-Կամիշլիում ապրել են և շարունակում են ապրել զգալի թվով հայեր, ովքեր գաղթել էին Հայոց մեծ եղեռնից հետո, հիմնականում Սասունից, Տիգրանակերտից, Ուրֆայից և Տարոն գավառի գյուղերից։ 1932 թվականին այստեղ բացվել էր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության գրասենյակ, 1930-ականներին Համազգային հայ կրթական և մշակութային միությունը հիմնել էր «Ավետիս Ահարոնյան» մասնաճյուղը։ Մինչև Սիրիական ճգնաժամի սկիզբը, ալ-Կամիշլիում ապրում էր մոտ 10 հազար հայ, որոնք համախմբված են Սուրբ Հակոբ եկեղեցու և Ազգային Եփրատ միջնակարգ վարժարանի շուրջ (հիմնված 1932 թ.)։ Եկեղեցու կից գործում է Հայ Առաքելական Եկեղեցու Ջեզիրեի թեմի Առաջնորդական Փոխանորդարանը։ Մինչև 2011, Ազգային Եփրատ վարժարանն ուներ 1764 աշակերտ ու 78 ուսուցիչ։ Քաղաքի հայ բնակչությունը հիմնականում հայախոս է։ Կան նաև քրդախոս ու արաբախոս հայեր որոնց թիվը հասնում է մոտ 2 հազարի, հիմնականում կաթոլիկներ[3][4]։ Նրանք ևս ունեն իրենց առաջնորդարանը ալ-Հասաքայի մարզում՝ ալ-Կամիշլիի թեմ։
Հայոց Եղեռնի տարիներին, թուրքական սահմանից ալ-Կամիշլի են անցել նաև մեծ թվուվ ասորիներ և քրդեր։ Վերջիններս ալ-Կամիշլին համարում են Սիրիական Քրդստանի մայրաքաղաքը։ Ալ-Կամիշլիիում է ծնվել հայ արևելագետ և ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի դասախոս, Հովհաննես Ասատրյան
Տրանսպորտ և Մեդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենա մոտ քաղաքացիական օդանավակայան Կամիշլիի օդանավակայան է որ գտնվում է Ալ-Կամիշլի քաղաքում, գործում է նաև երկաթուղային կայարան։ Վերջինս Սիրիայում մեծությամբ երկրորդն է՝ քաղաքացիական կայարանների շարքում։ Քաղաքում լույս է տեսնում քրդերն Նու Դեմ պարբերական։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուրանոցներ ալ-Ասադ փողոցի վրա | Նևրուզ՝ քրդերի նոր տարին | 7 Ապրիլի մարզադաշտը ալ-Կամիշլիում | Ալ-Կամիշլիի օդանավակայան |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ֆիզիկաշխարհագրական տվյալներ
- ↑ Սիրիայի մարդահամար, 2004
- ↑ «Սիրիահայության Հետքերով». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
- ↑ ««Ազդակ»` Ութսունհինգ Տարիներու Ծառայութեան Ընդմէջէն . Հայ Կեանքը Գամիշլիի Մէջ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Կամիշլի» հոդվածին։ |
|