Jump to content

Այշվարիա Ռայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշվարիա Կիշնառաջ Ռայ
Ի ծնե անուն՝ಐಶ್ವರ್ಯ ರೈ
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 1, 1973(1973-11-01)[1] (51 տարեկան)
Ծննդավայր՝Մանգալոր(Մանգալուր)
Երկիր՝Հնդկաստան Հնդկաստան
Քաղաքացիություն՝Հնդկաստանի
Մասնագիտություն՝դերասանուհի, մոդել
Կարիերա՝1997 թվականից մինչև օրս
Պարգևներ՝
IMDb։ID 0706787

Այշվարիա Կիշնառաջ Ռայ (տուլու` ಐಶ್ವರ್ಯ ರೈ, հինդի՝ ऐश्वर्या राय, անգլ.՝ Aishwarya Krishnaraj Rai, նոյեմբերի 1, 1973(1973-11-01)[1], Մանգալոր, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի և ֆոտոմոդել։ Հանդիսատեսին հայտնի է «Վերջին լեգեոնը», «Ջոդխա և Ակբար», «Հարսնացուն և նախապաշարմունքները» ֆիլմերից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է առևտրական նավատորմի սպա Կրիշնարաջ Ռայի և գրող Վրինդա Ռայի ընտանիքում։ Դերասանուհին ունի մեծ եղբայր՝ առևտրական նավատորմի ինժեններ Ադիտյան, ով նաև «Սրտային կապվածություն» ֆիլմի պրոդյուսերն է[2]։ Աշվարիայի հայրների լեզուն տուլուն է[3], գիտի նաև անգլերեն, հինդի, մարաթհի և թամիլերեն[4]։ Մանուկ հասակում է սովորել է դասական երաժշտություն և պարեր։ Նա ընտանիքի հետ տեղափոխվել է Բոմբեյ, որտեղ գնացել է «Arya Vidya Mandir high school»։ «Ruparel College»-ը ավարտելուց հետո ընդունվել է համալսարան, որտեղ սկսել է ուսումնասիրել ճարտարապետություն, բայց հետո դարձել է մոդել։ 1994 թվականին հաղթել է «Միսս աշխարհ» մրցույթը։ Հետո մասնակցել է «Պեպսի» ընկերության գովազդին, նկարահանվել է «Vogue» ամսագրի համար։

Այշվարիա Ռայը առաջին անգամ խաղացել է թամիլյան Տանդեմ ֆիլմում 1997 թվականին, և այն լավ է ընդունվել կինոքննադատների կողմից։ Սակայն իր բոլիվուդյան դեբյուտը՝ «Սիրահարված ինքնակոչ» ֆիլմում ձախողվել է և ստացել է բացասական կարծիքներ[5]։ Չնայած դրան, Այշվարիային պարգևատրել են Star Screen Award մրցանակով որպես «խոստումնալից նորեկ»։ 2000 թվականին նա արժանացել է Filmfare Awards մրցանակի լավագույն կանացի դերի համար «Հավերժ քոնը»[6], իսկ 2003 թվականին «Դևդաս» ֆիլմերում[7]։ 2003 թվականին Այշվարիան եղել է Կաննի կինոփառատոնի ժյուրի[8]։ Նույն թվականին նա գովազդային պայմանագիր է կնքել L’Oréal-ի հետ, մասնակցել է նաև Կոկա-Կոլայի և De Beers-ի գովազդներին[9]։ Այշվարիա Ռայը առաջին հնդիկ կինն է, ում մոմե արձանը տեղ է գտել Մադամ Տյուսոյի թանգարանում[10]։

Լեզուների իմացության շնորհիվ Այշվարիան նկարահանվել է նաև բենգալերեն, թամիլերեն, անգլերեն ֆիլմերում։ Նա նաև հրավիրվել էր նկարահանվելու Բրեդ Փիթի հետ Տրոյա ֆիլմում, բայց նա հրաժարվեց դերից[11]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի տարի հանդիպել է Սալման Խանի հետ։ Հետո նրանք բաժանվել են։ Որոշ ժամանակ անց սկսել է հանդիպել դերասան Վիվեկ Օբերոյի հետ։ 2007 թվականի հունվարի 14-ին հայտնել է դերասան Աբհիշեկ Բաչչանի՝ հայտնի դերասան Ամիթաբհ Բաչչանի որդու հետ նշանադրության մասին։ Ապրիլի 20-ին նրանք ամուսնացան։ 2011 թվական նոյեմբերի 16-ին Այշվարիա Ռայը Մումբայի հիվանդանոցներից մեկում դուստր ունեցավ[12]։ Աղջկան անվանեցին Աարադխիա Բաչչան[13]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանրը Ռեժիսոր Խաղընկերներ
1997 Դուետ Iruvar Ռուշփա / Կալփանա Դրամա Մանտի Ռատնամ
1997 Եվ նրանք սիրեցին միմյանց Aur Pyaar Ho Gaya Աշի Կափուր Դրամա,
Մելոդրամա,
Երաժշտական
Ռահուլ Ռավայլ
1998 Անմեղ սուտ Jeans Մադումիթա / Վաիշնավի Դրամա,
Մելոդրամա,
Երաժշտական
Ս. Շանկար
1999 Եկ վերադառնանք. Վերադարձ դեպի տուն Aa Ab Laut Chalen Փույա Վալիա Դրամա,
Մելոդրամա,
Երաժշտական
Ռիշի Կապուր
1999 Հավերժ քոնը Hum Dil De Chuke Sanam Նանդինի Դրամա,
Մելոդրամա,
Երաժշտական
Սաջեյ Լիլա Բհանսալի
1999 Սիրո ռիթմերը Taal Մանսի Մելոդրամա,
Երաժշտական
Սուբհաս Գհայ
1999 Ravoyi Chandamama Ravoyi Chandamama Հատուկ տեսք, (երգ) Մելոդրամա Ջայանթ Փարանջի
2000 Ճակատագրական տոն Mela Չամփակալի Մարտական,
Դրամա
Ջարմեշ Դարշան
2000 Բանականությունները և զգացումները Kandukondain Kandukondain Մինակշի Դրամա Ռաջիվ Մենոն
2000 Սիրո ազարտը Josh Շիրլի Դրամա,
Մարտական,
Մելոդրամա,
Երաժշտական
Մանսուր Կհան Շահ Ռուխ Կհան
2000 Իմ սիրտը քեզ համար Hamara Dil Aapke Paas Hai Փրեթի Վիաս Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Սատիշ Կաուշիկ
2000 Մի քանի խոսք սիրո մասին Dhaai Akshar Prem Ke Շահիբա Գարեվալ Դրամա,
Մելոդրամա
Ռաջ Կանվեր
2000 Սիրահարները Mohabbatein Մեղա Դրամա,
Մելոդրամա,
Երաժշտական
Ադիթյա Չոփրա
2000 Սրտի ձայնը Sanam Tere Hain Hum Մելոդրամա Ջայանթ Փարանջի
2001 Սիրո կղզին Albela Սոնիա Մելոդրամա Դերեկ Սարին
2002 Դեվդաս Devdas Փարվաթի Դրամա,
Մելոդրամա,
Երաժշտական,
Կատակերգություն
Սաջեյ Լիլա Բհանսալի Շահ Ռուխ Կհան
2002 Միակը Hum Tumhare Hain Sanam Դրամա,
Մելոդրամա
Կ. Ս. Ադիյաման
2002 Մեզ չեն հասնի Hum Kisi Se Kum Nahin Քոմալ Ռասթոջի Դրամա,
Մելոդրամա,
Մարտական,
Կատակերգություն
Դևիդ Դհավան
2002 Տանջահարները, 1931 թ. մարտի 23 23rd March 1931։ Shaheed Դրամա,
Կենսագրական,
Պատմական
Գուդու Դանոա
2002 Վերադարձնել որդուն Shakthi։ The Power երազանքների աղջիկը Մարտական,
Կատակերգություն
Կրիշնա Վամսի
2003 Սրտային կապվածություն Dil Ka Rishta Թիա Շարմա Մելոդրամա Նարեշ Մալհորթա
2003 Ավազահատիկ Chokher Bali Բինոդինի Դրամա Ռիտուպարնո Գհոշ
2003 Սառցեսիրտը Kuch Naa Kaho Նամրաթա Շրիվաստավ Դրամա,
Մելոդրամա
Ռոհան Սիփի
2004 Պարտականությունն առաջնայինն է Khakee Մահալախշմի Մարտական,
Դրամա
Ռաջկումար Սանտոշի
2004 Հանդիպում անձրևի տակ Raincoat Նիրա 'Նիրու' Դրամա,
Մելոդրամա
Ռիտուպարնո Գհոշ
2004 Ի՞նչ է, սիրահարվել ե՞ս Kyun! Ho Gaya Na... Դիյա Մալհոթրա Դրամա,
Մելոդրամա,
Մելոդրամա
Սամիր Կարնիկ
2004 Հարսնացուն և նախապաշարմունքները Bride & Prejudice Լալիթա Բախսհի Դրամա,
Մելոդրամա,
Երաժշտական,
Կատակերգություն
Գուրինդեր Չաթհա
2005 Զգացումների շփոթմունք Shabd Անտարա Վաշիշ / Թամանա Դրամա Լիինա Յադավ
2005 Բանտին և Բաբլին Bunty Aur Babli Կատակերգություն,
Քրեական,
Արկածային
Շաադ Ալի
2005 Համեմունքների արքայադուստրը Mistress of Spices Թիլո Դրամա,
Մելոդրամա
Փոլ Մաեդա Բերջես
2006 Ապակողմնորոշվածը Provoked։ A True Story Կիրանջիթ Ահլուվալիա Դրամա Ջագ Մունդրա
2006 Լանկաուի գեղեցկուհին Umrao Jaan Ամիրան Դրամա,
Մելոդրամա
Ջ. Պ. Դաթա
2006 Բայքերները 2. Իրական զգացումներ Dhoom։ 2 Սանեհրի Մարտական,
Թրիլեր
Սանջայ Գադհվի
2007 Գուռու. Ճանապարհ դեպի հաջողություն Guru Սաջութա Դրամա,
Մելոդրամա,
Երաժշտական,
Կենսագրական
Մանի Ռաթնամ
2007 Վերջին լեգեոնը The Last Legion Միրա Ֆենտեզի,
Արկածային,
Ռազմական
Դագ Լեֆլեր Քոլին Ֆերթ,
Բեն Քինգսլի
2007 Ճանապարհորդություն Հնդկաստանով Journey Across India Մումթազ Մահալ Կարճամետրաժ,
Երաժշտական,
Արկածային
Գանափաթի Բարաթ
2008 Ջոջհան և Ակբարը Jodhaa Akbar Ջոդա Բայ Երաժշտական,
Մելոդրամա,
Մարտական
Աշուտոշ Գովարիկեր
2008 Սարկար Ռաջ Sarkar Raj Անիտա Ռայան Մարտական,
Դրամա
Ռամ Գոփալ Վարմա
2009 Վարդագույն ընձառյուծ 2 The Pink Panther 2 Սոնյա Սոլանդրես Կատակերգություն Հորալդ Ցվարտ Սթիվ Մարտին,
Ժան Ռենո,
Ջոն Քլիզ,
Էնդի Գարսիա
2010 Սատանա Raavanan Ռագինի Սուբրամանիամ Մարտական,
Դրամա,
Քրեական
Մանի Ռաթնամ
2010 Չարագործը Raavan Ռագինի Մարտական,
Դրամա,
Քրեական
Մանի Ռաթնամ
2010 Ռոբոտ Endhiran Սանա Ֆանտաստիկ,
Մարտական,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ս. Շանկար
2010 Переиграть судьбу Action Replayy Մալա Մալհոթրա / Մալա Կ. Չոփրա Ֆանտաստիկ,
Դրամա,
Մելոդրամա
Վիպուլ Ամրուտալ Շահ
2010 Աղերսանք Guzaarish Սոֆիա Դ'Սոուզա Մելոդրամա Սաջեյ Լիլա Բհանսալի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  2. Samant, Prajakta (2003 թ․ հունվարի 15). «She is a big star; I'm just starting» (անգլերեն). Rediff. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  3. «'They should not break up soon'». Rediff.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 14-ին.
  4. «Letterman unveils Ash to America». Times of India. 2005 թ․ փետրվարի 9. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 3-ին.
  5. Gitanjali Roy (2012 թ․ նոյեմբերի 1). «Who is Aishwarya Rai Bachchan?» (անգլերեն). NDTV. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
  6. Лауреаты Արխիվացված 2012-07-08 archive.today(անգլ.) 45-й церемонии награждения Filmfare Awards (за работы 1999 года) на официальном сайте премии.
  7. Лауреаты Արխիվացված 2012-07-09 archive.today(անգլ.) 48-й церемонии награждения Filmfare Awards(за работы 2002 года) на официальном сайте премии.
  8. «Aishwarya on Cannes Film Festival jury». The Times of India (անգլերեն). 2003 թ․ ապրիլի 9. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
  9. «Aishwarya Rai still rides high on international endorsements». India Today (անգլերեն). 2009 թ․ ապրիլի 21. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
  10. «Katrina Kaif: Madame Tussauds to unveil Bollywood star's statue» (անգլերեն). BBC. 2015 թ․ մարտի 27. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
  11. «I would love to work with Aishwarya Rai Bachchan: Brad Pitt». Hindustan Times (անգլերեն). 2012 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
  12. «Aishwarya Rai Bachchan delivers a baby girl!» (անգլերեն). bollywoodlife.com. November 16th, 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 17-ին.
  13. «Bachchan baby gets a name!» (անգլերեն). Rediff. 2012 թ․ մարտի 14. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այշվարիա Ռայ» հոդվածին։