Jump to content

Այ-փի հասցեներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այ-փի (IP, անգլ.՝ Internet Protocol address) հասցեները թվային հասցեներ են, որոնք ցանցին միացած բոլոր համակարգիչները պետք է ունենան։ Այդ հասցեները եզակի են՝ համացանցին միացած երկու համակարգիչ չեն կարող ունենալ միանման Այ-փի հասցե։ Դա էլ հասցեները դարձնում է հնարավոր դեֆիցիտային ռեսուրս։ Այ-փի հասցեների բաշխման համակարգը կազմակերպված է ստորակարգությամբ։ «Վերևում» գտնվում է համացանցում անունների շնորհման վարչությունը (անգլ.՝ Internet Assigned Numbers Authority, IANA), որը ICANN-ի դուստր կառույցն է։ IANA-ն -փի հասցեների բլոկները բաշխում է տարածաշրջանային հինգ համացանցային մատենավարությունների միջև։ Տարածաշրջանային համացանցային մատենավարություններն, իրենց հերթին, հասցեները բաժանում են ազգային ու տեղական համացանցային մատենավարությունների միջև, իսկ դրանք Այ-փի հասցեները փոխանցում են ավելի ցածր աստիճանի, համացանցային ոչ ﬔծ ծառայություններ մատուցողներին, ընկերություններին և մասնավոր անձանց[1]։

IPv4-ի որոշիչ նշանն է համարվում նրա 32-բիթային հասցեն։ Յուրաքանչյուր հոստ և մարշրուտիզատոր ինտերնետում ունի IP հասցե, որը կարող է օգտագործվել ուղարկողի հասցեն և IP փաթեթների ստացողի հասցեն։ Կարևոր է նշել, որ IP հասցեն իրականում կապ չունի հոստի հետ։ Այն կապված է ցանցային ինտերֆեյսի հետ, ուստի երկու ցանցերի հետ կապված հոստը պետք է ունենա երկու IP հասցեներ։ Սակայն, գործնականում, մեծ մասը միացված է մեկ ցանցի, հետևաբար ունեն մեկ հասցե։ Մարշրուտիզատորներն ընդհակառակը, ունեն մի քանի ինտերֆեյսներ և հետևաբար մի քանի IP հասցեներ[2]։

Որպեսզի ցանցի մեջ գտնվող սարքերը միմյանց «տեսնեն» և «ճանաչեն», դրանցից յուրաքանչյուրին տրվում է անհատական հասցե։ Համակարգչային սարքին տրվող անհատական հասցեն կոչվում է Այ-փի հասցե (Internet protocol Address): Այն իրենից ներկայացնում է կետերով իրարից անջատված 4 թվերի համախումբ, որոնցից յուրաքանչյուրը փոխվում է 0-255 միջավայրում։ Օրինակ` 192.168.10.1: IP հասցեի կառուցվածքից պարզ է, որ հնարավոր հասցեների թիվը մոտ 4,294,967,296 հատ է:Մինչդեռ աշխարհում գոյություն ունեցող համակարգիչները և նմանօրինակ այլ սարքերն ավելի շատ են, հետևաբար, կարող են նույն IP հասցե ունեցող մեկից ավելի սարքեր լինել, այնպես, ինչպես կան նույն անունն ունեցող տարբեր մարդիկ։ Կան երկու տեսակի հասցեներ` իրական և կեղծ։ Տեղային ցանցերի համար կիրառում են կեղծ հասցեներ, որոնք 192.168.x.x կամ 10.x.x.x տեսքի են (x-ի փոխարեն կիրառվում են թվեր)։ Տարբեր տեղային ցանցերում նույն կեղծ IP հասցեով համակարգիչներ կան։ Սրանք Համացանց մտնելու հնարավորություն չունեն։ Համակարգիչները համացանցի հետ կապ հաստատելու համար դիմակավորվում (masking) են Համացանց տրամադրող կազմակերպության` մատակարարի, համակարգիչների կողմից։ Դիմակավորվումը կատարվում է հետևյալ կերպ.

Մասնավոր IPv4 Այ-փի հասցեներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոկալ ցանցերի համար կիրառվող IP հասցեները համարվում են Համացանցի
մասնավոր հասցեներ.

  • 10.0.0.0/8
  • 172.16.0.0/12
  • 192.168.0.0/16
  • 100.64.0.0/10
  • 127.0.0.0/8
  • 169.254.0.0/16
  • 192.0.0.0/24
  • 192.0.2.0/24
  • 198.18.0.0/15
  • 198.51.100.0/24
  • 203.0.113.0/24
  • 224.0.0.0/4
  • 240.0.0.0/4

Ներքին ցանցերի համար օգտագործվող հասցեներ.

  • 127.0.0.0/8 — օգտագործվում է համակարգի ներսում (տես` localhost):
  • 169.254.1.0 по 169.254.254.255 ( 169.254.0.0/16 , 169.254.0.0/24 և 169.254.255.0/24 կապերի համար) — DHCP- ի բացակայության դեպքում ցանցի միջերեսը ինքնաբերաբար կառուցելու համար (տես` link-local):

IPv4- ի համար ցանցային նկարագրությունների ամբողջական ցանկը ներկայացված է RFC 6890-ում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Յովան Կուրբալիա, «Համացանցի Կառավարում» Երևան, 2012, ISBN 978-99932-53-23-5
  2. Տանենբաուն (2018). Սետեվոյ ուռեվեն.