Անդրեյ Դեշչիցա
Անդրեյ Դեշչիցա | |
Կրթություն՝ | Ալբերտայի համալսարան և Լվովի համալսարան (1989) |
---|---|
Գիտական աստիճան՝ | Քաղաքական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 22, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | Spasiv, Սոկալի շրջան, Լվովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Պարգևներ |
և [1]
|
Անդրեյ Բոգդանի Դեշչիցա (ուկրաիներեն՝ Андрій Богданович Дещиця, սեպտեմբերի 22, 1965, Spasiv, Սոկալի շրջան, Լվովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի դիվանագետ, Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան[2]։
Լեհաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան։ 2014 թվականի փետրվարի 27-ից հունիսի 19-ը Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1965 թվականի սեպտեմբերի 22-ին Լվովի մարզում։ Ավարտել է Լվովի Իվան Ֆրանկոյի անվան պետական համալսարանը (1989 թվական) և Ալբերտի համալսարանը (Էդմոնտոն, Կանադա) (1995 թվական)։ Հումանիտար գիտությունների մագիստրոս է։ Քաղաքական գիտությունների թեկնածու (1995 թվական)։ Տիրապետում է անգլերեն, ռուսերեն և լեհերեն լեզուներին։
1996-1999 թվականներին եղել է Լեհաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանության մամուլի քարտուղար։
1999-2001թվականներին եղել է Ուկրաինայում լեհ-ուկրաինական-ամերիկյան համագործակցության նախաձեռնություն ծրագրի ավագ համակարգող։
2001 թվականից մինչև 2004 թվականը եղել է Ֆինլանդիայի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանության խորհրդական։
2004 թվականի սեպտեմբերից մինչև 2006 թվականի օգոստոս՝ Լեհաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
2006 թվականի օգոստոսից մինչև 2007 թվականի դեկտեմբերը՝ Ուկրաինայի ԱԳՆ մամուլի քարտուղար։
2007 թվականի դեկտեմբերի 4-ից մինչև 2012 թվականի հոկտեմբերի 9-ը եղել է Ֆինլանդիայում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան[3]։
2008 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև 2012 թվականի հոկտեմբերի 9-ը[4]՝ Իսլանդիայում համատեղության կարգով Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան[5]։
2012 թվականից հատուկ հանձնարարությունների գծով դեսպան է։ ԵԱՀԿ գործող նախագահի հակամարտությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ[6]։
2014 թվականի փետրվարի 27-ից հունիսի 19-ը[7]՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար[8]։
Հունիսի 16-ին Ուկրաինայի նախագահի հրամանագրով հաստատվել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի անդամ[9]։
2014 թվականի հոկտեմբերի 13-ից Լեհաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան է։
Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը աջակցելու մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում ներկայացվել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին բանաձևը[10]։
Ժնևյան համաձայնագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի ապրիլի 17-ին Ուկրաինայի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բարձրագույն դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ Ժնևում կայացած քառակողմ բանակցություններում Անդրեյը ներկայացնում էր Ուկրաինան[11]։ Կողմերը Ժնևյան հայտարարություն են ընդունել, որը պետք է հիմք դներ Ուկրաինայում լարվածության թուլացման համար։
2014 թվականի հունիսի 15-ի սկանդալ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հունիսի 15-ին, այն բանից հետո, երբ Լուգանսկում խոցվեց ԻԼ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռը, Կիևում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ տեղի ունեցավ բողոքի ակցիա, որը մի քանի ժամ անց վերածվեց զանգվածային անկարգությունների[12][13][14][15][16]։ Անդրեյ Դեշչիցան, ՌԴ-ում Ուկրաինայի դեսպան և Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի ուղեկցությամբ ժամանելով դեսպանատան շենք, դիմել է ամբոխին՝ դատապարտելով անկարգությունները և հավաքվածներին հանգստության կոչ անելով, ինչպես նաև հայտարարել է ցուցարարների հետ իր սկզբունքային համերաշխության մասին և ֆուտբոլային հայհոյանքներ է մեջբերել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին[13][14][17][18]։
Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը Դեշչիցայի պահվածքն անվանել է «ոչ ադեկվատ»[19] և «պարանոիդալ»[20], իսկ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է «Դեշչիցա ազգանունով անձնավորության» հետ հետագա շփումների և հանդիպումների անհնարինության մասին։
Հետագայում Անդրեյ Դեշչիցան հայտարարել էր, որ այդ կերպ ցանկացել է լիցքաթափել իրավիճակը և հանգստացնել զայրացած ամբոխին՝ թույլ չտալով դեսպանատան գրոհը[21], նույն դիրքորոշումն է հայտնել նաև Ուկրաինայի ԱԳՆ-ն[22]։
Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթը, ընդհակառակը, հավանություն է տվել ուկրաինացի նախարարի գործողություններին[23]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://monitorpolski.gov.pl/MP/2022/866
- ↑ «Указ Президента Украины № 517/ 2012». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Указ Президента Украины № 1180/2007». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Указ Президента Украины № 898/2008». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Указ Президента Украины № 589/2012
- ↑ Специальный представитель ОБСЕ призывает к сохранению динамики на переговорах по приднестровскому урегулированию в формате «5+2»
- ↑ Назначен премьер-министр Украины и состав правительства
- ↑ Андрей Дещица освобождён от должности и. о. главы МИД
- ↑ «Указ Президента України № 528/2014 Про склад Ради національної безпеки і оборони України» (ուկրաիներեն). Президент України Петро Порошенко. 16 червня 2014 року. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Организация Объединённых Наций. Генеральная Ассамблея. Шестьдесят восьмая сессия. 80-е пленарное заседание. Четверг, 27 марта 2014 года, 10 ч. 00 м. Нью-Йорк». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «В Женеве завершились переговоры по Украине». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ МИД: власти Украины отреагировали на провокации возле посольства РФ. BBC, 15 июня 2014
- ↑ 13,0 13,1 СМИ: глава МИД Украины нецензурно оскорбил Путина у посольства России. РИА Новости, 15.06.2014
- ↑ 14,0 14,1 В посольстве России в Киеве не исключают повторения ситуации, которая имела место 14 июня, сообщил пресс-атташе дипмиссии // ИТАР-ТАСС, 18.06.2014
- ↑ Глава МИД Украины прокомментировал свои слова в адрес Путина. Слон.ру.
- ↑ «Митингующие заблокировали российское посольство в Киеве». Лента.Ру. 14 июня 2014. Վերցված է 2014 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Ukraine minister’s abusive remarks about Putin spark diplomatic row. // The Guardian(անգլ.)
- ↑ Аваков и Дещица прибыли к зданию посольства РФ в Киеве «РИА Новости Украина», 14.06.2014
- ↑ «Медведев назвал неадекватным поведение главы МИД Украины Дещицы». РИА Новости. 16.06.2014. Վերցված է 2014 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Часть украинского руководства потеряла адекватность, считает Медведев». РИА Новости. 16.06.2014. Վերցված է 2014 թ․ հունիսի 16-ին.
- ↑ интервью радиостанции «Эхо Москвы»
- ↑ МИД Украины надеется, что российская сторона расценит действия Дещицы под посольством РФ в Киеве как необходимые для защиты здания // РБК Украина, 17.06.2014
- ↑ Посол США на Украине Джеффри Пайетт назвал Дещицу «умелым дипломатом». lenta.ru.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Указ Президента Украины № 12/2009
- В Кишинёв Андрей Дещица провёл встречу с главой миссии ОБСЕ в Молдове Дженнифер Браш
- Спецпредседатель ОБСЕ Андрей Дещица прибыл в Молдову Արխիվացված 2014-03-05 Wayback Machine
- Дещица: «Спел про Путина, и сейчас думаю: все, что делается — к лучшему» // «Радио Вести», 15.10.2014
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Դեշչիցա» հոդվածին։ |
|