Jump to content

Անջելինա Ջոլի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անջելինա Ջոլի
անգլ.՝ Angelina Jolie
Ծնվել էհունիսի 4, 1975(1975-06-04)[1][2][3][…] (49 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
ԿրթությունԲևեռլի Հիլզ բարձրագույն դպրոց, Նյու Յորքի համալսարան, Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և Tappan Zee High School?
Քաղաքացիություն ԱՄՆ և  Կամբոջա
Կրոնչդավանող կաթոլիկ
Մասնագիտությունմոդել, դերասանուհի և բարեգործ
ԱշխատավայրՅՈՒՆԻՍԵՖ
ԸնտրանիAngelina Jolie filmography?, Ջիա, Ընդհատված կյանքը և Փոխարինում
Ծնողներհայր՝ Ջոն Վոյթ, մայր՝ Մարշելին Բերտրան
Ամուսին(ներ)Ջոնի Լի Միլլեր, Բիլի Բոբ Թորնթոն և Բրեդ Փիթ
Համատեղ ապրող(ներ)Ջենի Շիմիզու և Բրեդ Փիթ
Երեխա(ներ)Shiloh Jolie?, Knox Jolie-Pitt?, Vivienne Jolie-Pitt?, Maddox Jolie-Pitt?, Zahara Jolie-Pitt? և Pax Jolie-Pitt?
Պարգևներ և մրցանակներ
Սբ. Միքայելի և Սբ. Գևորգի շքանշան Սուրբ Միքայել և Սբ Ջորջ շքանշանների կրող
«Սատուրն» մրցանակ լավագույն կինոդերասանուհու համար

Ժողովրդի ընրտություն պարգև

2011 Մանկական ընտրության մրցանակներ

Սարաևոյի պատվավոր քաղաքացի

[5]

Կամբոջայի պատվավոր քաղաքացի

Սերժիու Վիեյրա դե Մելուի «Աշխարհի քաղաքացի» մրցանակ

Ազատություն մրցանակ

Ջին Հերշոլտի անվան մրցանակ

[6]
Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար «Ոսկե գլոբուս» կնոջ լավագույն դերակատարման համար - մինի սերիալ կամ հեռուստաֆիլմ «Ոսկե գլոբուս» կնոջ լավագույն դերակատարման համար - մինի սերիալ կամ հեռուստաֆիլմ Ոսկե Գլոբուս մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում

2015 Մանկական ընտրության մրցանակներ

Կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ՝ լավագույն երիտասարդ դերասանուհի

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ հեռուստաֆիլմում կամ մինի սերիալում կանացի լավագույն դերակատարման համար

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար

Hollywood Film Awards

և «Սատուրն» մրցանակ լավագույն արկածային ֆիլմի, մարտաֆիլմի կամ թրիլլերի համար
ԱնդամությունClinton Foundation?, U.S. Committee for Refugees and Immigrants? և Council on Foreign Relations?

Անջելինա Ջոլի (անգլ.՝ Angelina Jolie Pitt, օրիորդական ազգանուն՝ Վոյթ (Voight)), առավել հայտնի որպես Անջելինա Ջոլի (հունիսի 4, 1975(1975-06-04)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ և հումանիստ։ Արժանացել է 2 «Օսկար» մրցանակի, ինչպես նաև «Ոսկե Գլոբուս» (3 անգամ) և ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակի (2 անգամ)։ 2014 թվականին ստացել է Ջին Հերշոլտի անվան մրցանակ կինոարվեստում և կինոգիտության մեջ մեծ ավանդի համար։

Զբաղվում է բարեգործությամբ, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է։ Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների՝ Ֆորբս ամսագրի կազմած ցանկում ընդգրկվել է 2009[7], 2011[8] և 2013[9] թվականներին։ Բազմիցս անվանվել է աշխարհի ամենագեղեցիկ կին և մշտապես գտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում[10][11][12][13]։

Ջոլին հոր՝ Ջոն Վոյթի հետ նկարահանվել է «Ելք իրավիճակից» ֆիլմում (1982), սակայն նրա դերասանական կարիերան սկսել է դրանից մեկ տասնամյակ անց, երբ նա նկարահանվում է «Կիբօրգ 2։ Ապակե ստվերը» (1993) փոքրաբյուջետ ֆիլմում։ Ջոլին իր առաջին հաջողված դերը խաղացել է «Կոդահենները» (1995) ֆիլմում։ Նա նաև նկարահանվել է քննադատների կողմից բարձր գնահատականի արժանացած «Ջորջ Ուոլաս» (1997) և «Ջիա» (1998) ֆիլմերում, «Օսկարի» է արժանացել «Ընդհատված կյանքը» (1999) ֆիլմում կատարած երկրորդական դերի համար։ Անջելինա Ջոլին համաշխարհային ճանաչման արժանացավ հատկապես «Լարա Քրոֆթ. Դամբարաններ թալանողը» (2001) ֆիլմում վիդեոխաղերի հերոսուհի Լարա Քրոֆթի դերը կատարելուց հետո, իսկ ֆիլմի շարունակությունում («Լարա Քրոֆթ. Դամբարաններ թալանողը 2. Կյանքի օրորոց», 2003) նկարահանվելուց հետո հանդիսանում է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը[14]։ Հետագայում նա նկարահանվել է մեծ հաջողություն ունեցած այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Միսթր և միսիս Սմիթ» (2005), «Ծայրահեղ վտանգավոր է» (2008), «Սոլթ» (2010) և «Տուրիստ» (2010), որոնք համաշխարհային վարձույթում վաստակել են համապատասխանաբար $478 միլիոն, $341 միլիոն, $293 միլիոն և $278 միլիոն[15]։ «Փոխարինում» (2008) ֆիլմի շնորհիվ արժանացել է «Օսկարի» կնոջ լավագույն դերակատարման համար։

Անջելինա Ջոլին 2014 թվականին

2011 թ. Ջոլին նկարահանել է «Այրան և մեղրի սահմանագծին» ֆիլմը՝ հանդես գալով որպես ֆիլմի սցենարիստ, պրոդյուսեր ու ռեժիսոր։

Անջելինա Ջոլին և նախկին ամուսին Բրեդ Փիթը դաստիարակում են իրենց վեց երեխաներին, որոնցից երեքն իրենց կենսաբանական երեխաներն են, երեքը՝ որդեգրված։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք և ընտանիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անջելինա Ջոլին ծնվել է Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքում՝ դերասաններ Ջոն Վոյթի ու Մարշելին Բերտրանի ընտանիքում։ Նա դերասան Ջեյմս Հեյվենի քույրն է, երգիչ-երգահան Չիփ Թեյլորի զարմուհին, դերասաններ Մաքսիմիլիան Շելլի ու Ժաքլին Բիսետի սանիկը։

Անջելինա Ջոլիի ծնողներն ամուսնալուծվել են 1976 թվականին, որից հետո Ջոլին ու նրա եղբայրն ապրում են իրենց մոր հետ։ Վերջինս թողնում է իր դերասանական կարիերան և նվիրվում երեխաների դաստիարակությանը[16]։ Ջոլին հաճախ էր նայում իր մոր մասնակցությամբ ֆիլմեր, ինչը նրա մեջ հետաքրքրություն է առաջացնում դերասանական արվեստի նկատմամբ։ Նա պնդում է, որ իր հոր կարիերան ոչ մի ազդեցություն չի գործել իր վրա[17]։ Երբ Անջելինան վեց տարեկան էր, նրա մայրն ու խորթ հայրը ընտանիքի հետ տեղափոխվում են Փալիսադես, Նյու Յորք[18], սակայն հինգ տարի անց վերադառնում են Լոս Անջելես։ Այդ ժամանակ Ջոլին արդեն որոշել էր, որ դառնալու է դերասանուհի, և սկսում է հաճախել Լի Ստրասբերգի կինոյի ու թատրոնի ինստիտուտ, որտեղ նա սովորում է երկու տարի և մասնակցում մի շարք բեմադրությունների։

Ջոլին թողնում է ուսումը ու ուզում դառնալ հողարկավորություններ կազմակերպող։ Նա իրեն ճնշված էր զգում իր ոչ սովորական արտաքինի, նիհարության ու հին հագուստ հագնելու պատճառով։ Դրան ավելացավ նաև այն, որ անհաջողությամբ ավարտվեցին մոդել դառնալու փորձերը։ Այս շրջանում Ջոլին հագնում էր բացառապես սև հագուստ, մազերը ներկել էր կարմիր, հանդիպում էր մի տղայի հետ։ Այդ ժամանակ Ջոլին հաճախ էր դանակով վերքեր հասցնում ինքն իրեն. CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ասել է. «Ես դանակների հավաքածու ունեմ, և իմ շուրջը միշտ նման իրեր կան։ Ինչ-որ պատճառով սեփական մարմնին վերքեր հասցնելու ծեսը և դրանից ցավ զգալը, հավանաբար, ինքն իրեն կենդանի ու ազատ զգալը թերապիա էր ինձ համար»[19]։ Այն տղայի հետ հարաբերությունների ավարտից երկու տարի անց նա տուն է վարձում մոր տանից քիչ հեռու։ Նա ավարտում է դպրոցը, շարունակում հաճախել թատերական արվեստի դասերի։ Այդ տարիների մասին նա ասել է. «Հոգուս խորքում ես դաջվածքներով պանկ երեխա եմ և միշտ կմնամ այդպիսին»[20]։

Ջոլին մի քանի անգամ ինքնասպանության փորձ է կատարել[21]։ Նա նաև սկսում է օգտագործել տարբեր թմրանյութեր ու 20 տարեկանում արդեն փորձել էր ամեն հասանելի թմրանյութ, այդ թվում՝ հերոին[22]։

Անջելինա Ջոլին հայտնի է հոր՝ Ջոն Վոյտի նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքով։ Ջոլին միշտ մեղադրում էր հորը՝ կնոջը դավաճանելու ու ընտանիքը լքելու համար։ Չնայած դրան՝ Ջոլին փորձում էր վերականգնել հարաբերությունները հոր հետ. նա հորը հրավիրում է մասնակցելու «Լարա Քրոֆթ. դամբարաններ թալանողը» (2001) ֆիլմի նկարահանմանը, որում Ջոլին խաղում էր գլխավոր դերը։ Սակայն նկարահանման ընթացքում նրանց միջև մի քանի անգամ վեճեր եղան, որից հետո Ջոլին հրաժարվում է նրան իր հայրը համարելուց[16]։ 2002 թվականի կեսերին Անջելինա Ջոլի դիմում է ներկայացնում իրեն պաշտոնապես որպես Անջելինա Ջոլի գրանցելու համար՝ ցանկանալով վերջնականապես հրաժարվել հոր ազգանունից[23]։ Նույն տարում Ջոն Վոյտը մամուլում հայտարարում է, թե Անջելինան հոգեկան լուրջ խնդիրներ ունի[24]։ 2004 թվականին մի հարցազրույցի ժամանակ Ջոլին ասել է, որ չի ցանկանում շարունակել շփվել հոր հետ[24]։ Սակայն 2007 թվականի հունվարի 27-ին մոր մահից հետո Ջոլին վեց տարվա ընդմիջումից հետո վերսկսել է հոր հետ շփումը[25]։

Վաղ աշխատանք՝ 1982, 1991-1997 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

7 տարեկանում Ջոլին փոքրիկ դեր է կատարել «Ելք իրավիճակից» (1982) ֆիլմում, որի սցենարի համահեղինակն ու դերակատարներից մեկն իր հայրն է եղել։ 16 տարեկանում Ջոլին մասնակցել է բազմաթիվ լսումների, սակայն նրան դեր չեն տվել՝ հաճախ պատճառաբանելով, որ աղջիկը «չափազանց մռայլ» է[21]։

Ջոլին՝ որպես մոդել, սկսել է աշխատել դեռ 14 տարեկանից։ Աշխատել է Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Լոնդոնում։ Բացի այդ՝ նա նկարահանվել է նաև երաժշտական մի շարք տեսահոլովակներում, այդ թվում՝ Լենի Կրավիցի «Stand By My Woman» (1991), Meat Loaf-ի «Rock’n’Roll Dreams Come Through» (1993), The Lemonheads-ի «It's About Time» (1993) և այլն, որից հետո 16 տարեկանում վերադարձել է թատրոն։ Մոտավորապես այդ ժամանակ էլ նրա եղբայրը՝ Ջեյմս Հեյվենը, սկսել է հաճախել կինոդպրոց (USC School of Cinematic Arts)։ Անջելինան խաղացել է եղբոր ուսանողական 5 բեմադրություններում։ «Following a supporting role in the independent film» («Առանց վկաների»-1995) ֆիլմում երկրորդական դերից հետո Ջոլին նկարահանվել է իր առաջին հոլիվուդյան ֆիլմում՝ կատարելով Քեյթ Լիբիի դերը Կոդահենները (1995) ֆիլմում։ Նյու Յորք Թայմս թերթը գրել է. «Քեյթը (Անջելինա Ջոլի) առանձնանում է։ Դա այն պատճառով է, որ նա իր հետ նկարահանվողներից ավելի բարկացկոտ է մռայլվում, և նա այն եզակի կին կոդահենն է, որը իր ստեղնաշարի առաջ կենտրոնացած նստում է կիսաթափանցիկ վերնազգեստով»։ Ֆիլմի բյուջետային ցուցադրությունը ձախողվել է, սակայն այն մեծ ճանաչում է գտել տեսաերիզի թողարկումից հետո[26]։ Այս ֆիլմի նկարահանման ժամանակ Ջոլին ծանոթացել է բրիտանացի դերասան Ջոնի Լի Միլլերի հետ, որը մեկ տարի անց դարձել է Ջոլիի առաջին ամուսինը։

1996 Ջոլին նկարահանվել է «Իտալական սիրահարները» կատակերգությունում, որը «Ռոմեո ու Ջուլիետ» պատմության ժամանակակից տարբերակն է։ Այս անգամ կոնֆլիկտը Նյու Յորքում վերաբնակված իտալացի երկու հակառակորդ ռեստորանատերերի ընտանիքների միջև է։ «Անապատի արևը» (1996) ֆիլմում Ջոլին խաղում է մի երիտասարդ կնոջ դեր, որը սիրահարվում է Դենի Այելոյին՝ միջին տարիքի մի մարդու, որն էլ սիրահարված է նրա մորը, ում մարմնավորում է Էնն Արչերը։ Նույն տարվա ընթացքում Ջոլին մարմնավորում է Մարգրեթ Սադովսկուն՝ «Կեղծ կրակ» ֆիլմում։

1997 թվականին Ջոլին Դավիդ Դուխովնու հետ նկարահանվել է «Պատկերելով Աստծուն» ֆիլմում։ Ֆիլմը քննադատների կողմից դրական արձագանքի չի արժանացել. Ռոջեր Էբերտը նկատել է, որ․ «Անջելինա Ջոլին...ջերմություն է գտնում այնպիսի դերերում, որ սովորաբար դժվար են ու ագրեսիվ, նա թվում է չափազանց գեղեցիկ՝ Բլոսոմի ընկերուհին լինելու համար, և գուցե դա իսկապես այդպես է»[27]։ Ջոլին նաև հայտնվել է «Իսկական կինը» (1997) հեռուստատեսային ֆիլմում, որը նկարահանվել է Ամերիկայի արևմուտքում՝ Յանիկ Վուուս Վինդլի գրքի հիման վրա։ Նույն տարում նա նկարահանվել է Rolling Stones«Anybody Seen My Baby?» երաժշտական տեսահոլովակում։

Առաջընթաց և ճանաչում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ջորջ Ուոլաս» (1997) հեռուստատեսային ֆիլմում մասնակցության համար Անջելինա Ջոլին արժանանում է «Էմմի» հեռուստատեսային մրցանակին, ինչպես նաև ստանում է «Ոսկե Գլոբուս» մրցանակը։ Ֆիլմը ջերմորեն է ընդունվում հեռուստաքննադատների կողմից, ինչի շնորհիվ ստանում է «Ոսկե Գլոբուս» մրցանակը «Լավագույն սերիալ/ֆիլմ՝ արտադրված հեռուստատեսության համար»։ Ջոլին այնտեղ խաղում է Ալաբամա նահանգի նահանգապետ Ջորջ Ուոլասի երկրորդ կնոջ՝ Կորնելիայի դերը։

Հենց հաջորդ տարում հեռարձակվում է ևս մի կենսագրական ֆիլմ՝ «Ջիա» վերնագրով։ Այնտեղ Ջոլին կատարում է Ջիա Մարի Գարանջիի դերը, ով 1970-ականների ճանաչված մոդելներից էր։ Ջոլին բազմիցս համառորեն մերժել էր այդ դերը, պատճառաբանելով, որ Ջիան իրեն շատ է նման։ Ջիան տխրահռչակ էր նրանով, որ հակում ուներ թմրադեղերի նկատմամբ, միասեռական էր և վաղաժամ մահացել էր ՁԻԱՀ-ից։ Այդ ֆիլմի համար Ջոլին երկրորդ տարին անընդմեջ շահում է «Ոսկե Գլոբուս» մրցանակը։ Քննադատները Անջելինայի այդ դերակատարման մասին ասում էին, որ եթե ֆիլմը նկարահանվեր կինովարձույթի համար, այլ ոչ թե հեռուստատեսության պատվերով, ապա «Ջիա»-ն կարող էր անգամ «Օսկար»-ի հավակնել։

Ինչպես ինքն է խոստովանում, այդ դժվար ու հոգնեցուցիչ նկարահանումներից հետո դերասանուհուն ժամանակ էր անհրաժեշտ հանգստանալու համար։ Ջոլին տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ Նյու Յորքի համալսարանում հաճախում է սցենարիստի դասընթացների։ Այնուհետև Անջելինան նկարահանվում է կինովարձույթներում մեծ հաջողություններ ունեցած մի քանի ֆիլմերում (նախ և առաջ, դրանք «Սիրո փոփոխականությունը» և «Վախի ուժը» ֆիլմերն են՝ Դենզել Վաշինգտոնի հետ, որոնք համաշխարհային վարձույթում 151 միլիոն դոլլար աշխատեցին)։

Անջելինա Ջոլիի մերժած դերերից է «Օտար. Հարություն» ֆիլմում քիբորգի դերը (1997, կատարեց Վայնոնա Ռայդերը), ինչպես նաև «Չարլիի հրեշտակները»։

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը Կաննի մրցանակաբաշխությանը

ԵՎ, վերջապես, 1999 թվականին ԱՄՆ-ում էկրան է բարձրանում Ջեյմս Մենգոլդի «Ընդհատված կյանքը» ֆիլմը, որը, բոլոր կանխատեսումների համաձայն դառնալու էր Վայոնա Ռայդերի կինովերադարձը։ Սակայն ամեն ինչ ավարտվեց լրիվ այլ կերպ։ Ֆիլմը դարձավ Անջելինա Ջոլիի «հաղթանակը»։ Նա խաղում էր անսանձ ապստամբ Լիզա Ռոուսի դերը։ Այդ դերով նա ստացավ իր երրորդ «Ոսկե Գլոբուս»-ը, ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակը, և, վերջապես, «Օսկար» «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար» անվանակարգում։ Բոլոր կինոքննադատները ծափահարում էին Անջելինա Ջոլիին, ով կարճ ժամանակում իսկական աստղի ճանաչում է ձեռք բերում Հոլիվուդում։

«Ընդհատված կյանքը» ֆիլմի հսկայական հաջողությունից հետո Ջոլին իրեն թույլ է տալիս նկարահանվել «Առևանգել 60 վայրկյանում» մարտաֆիլմում, որտեղ նա առանձնապես հնարավորություն չուներ ցուցադրել իր դրամատիկ տաղանդը։ Սակայն ֆիլմը, մեղմ ասած հաջողություններ ունեցավ, հատկապես ֆինանսական առումով, հավաքելով ավելի քան 230 միլիոն դոլլար։

Անջելինա Ջոլին համարվում է ամենաշատ դաջվածքներ ունեցող հայտնի մադրկանցից մեկը, նրա մարմինը զարդարում են 20 դաջվածքներ՝

  • մեծ սև խաչ ձախ ազդրի վերնամասում,
  • պորտից ցածր տեղակայված է լատիներեն արտահայտություն «Quod me nutrit me destruit», որը թարգմանվում է մի քանի տարբերակով.
  1. բառացիորեն՝ «Ինչը ինձ փորձում է, դա էլ ինձ սպանում է»,
  2. «Այն ինչ ինձ ուժ է տալիս, միևնույն ժամանակ թուլացնում է ինձ,
  • «H» տառը ձախ դաստակի վրա։ Դերասանուհու խոսքով, դա իր եղբոր՝ Ջեյմս Հավենի պատվին է,
  • մեջքի ներքևի հատվածում ուղղակի մեծ ասիական վագր, ինչպես նաև տարբեր նախշեր և դռակոն,
  • բուդայական պաշտպանիչ ամուլետ, որի թարգմանությունը հնչում է ինչպես կախարդանք՝

«թող քո թշնամիները լքեն քեզ, եթե դու հասնես հարստությունների, թող դրանք միշտ մնան քեզ հետ, թող քո գեղեցկությունը լինի ինչպես Ապսարի գեղեցկությունը, ուր էլ, որ դու գնաս, թող շատերը քեզ հետևեն ծառայելով և պաշտպանելով քեզ»

  • «Know your Rights» բառը (իմացիր քո իրավունքները) վզի հատվածում,
  • աջ ձեռքի ներսի հատվածում արամական բառ, որը թարգմանաբար նշանակում է «կամք»։ Այս դաջվածքը արվել է, որպեսզի փակվի մեկ ուրիշը, որը Ջոլին կրել է նախկինում, իր նախկին ամուսնու Բիլլի Բոբի հետ լինելու ժամանակ,
  • վիշապ (արդեն մաքրված) աջ ուսի վրա, որի վրա կար գրություն Բիլլի Բոբ (ջնջել է բաժանումից հետո),
  • Թեննեսսի Ուիլյամսի մեջբերումը ձախ ձեռքի վրա։ «A prayer for the wild at heart, kept in cages»,
  • հռոմեական թիվ «13»,
  • ձախ ուսի վրա այն վայրերի աշխարհագրական կոորդինատները, որտեղ ծնվել են իր երեխաներից յուրաքանչյուրը,
  • աջ ոտքի ներքևի հատվածում Whiskey Bravo: Սա Բրեդ Փիթի անունն է՝ կոդավորված ըստ քաղաքային ավիացիայի միջազգային կազմակերպության այբուբենի (ավելի կոնկրետ, նրա սկզբնատառերը)՝ Ուիլիամ Բրեդլի (William Bradley)։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանում Դեր Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
1982 Ելք իրավիճակից Lookin' to Get Out Թոշ՝ Փաթիի դուստրը Կատակերգություն Հել Էշբի Ջոն Վոյթ
1993 Կիբօրգ 2։ Ապակե ստվեր Cyborg 2 Քասելիա 'Քեշ' Ռիզ Ֆանտաստիկ,
Մարտական
Մայքլ Շրոդեր
1993 Անժելան և Վիրիլը Angela & Viril Անջելինա Կարճամետրաժ,
Դրամա
Սթիվեն Շեյնբերգ
1995 Հակերները Hackers Քեյթ Լիբի / 'Այրող թթու' Թրիլեր,
Քրեական
Յեն Սոֆլի
1995 Առանց վկաների Without Evidence Ջոդի Սվերինջեն Թրիլեր,
Դրամա
Գիլ Դենիս
1996 Իտալական սիրահարները Love Is All There Is Ջինա Մալասիսի Մելոդրամա,
Կատակերգություն
Ջոզեֆ Բալոնյա,
Ռենե Թեյլոր
1996 Կեղծ կրակ Foxfire Մարգարետ 'Ոտքեր' Սադովսկի Դրամա Աննետ Հեյվուդ-Կարտեր
1996 Անապատի լուսին Mojave Moon Էլիանոր 'Էլլի' Ռիգբի Մելոդրամա,
Կատակերգություն
Քևին Դաուլինգ
1997 Իսկական կինը True Women Ջեորջիա Վիրջինիա Լաշվե Վուդ Մելոդրամա,
Վեստեռն,
Կենսագրական
Կարեն Արթուր
1997 Ջորջ Ուոլես George Wallace Կորնելիա Վալես Դրամա,
Կենսագրական
Ջոն Ֆրանկենհայմեր
1997 Պատկերելով Աստծուն Playing God Կլեր Թրիլեր,
Քրեական
Էնդի Ուիլսոն Դևիդ Դուխովնի,
Փեթեր Ստորմարե
1998 Ջիա Gia Ջիա Մարի Գարանջի Մելոդրամա,
Կենսագրական
Մայքլ Քրիստոֆեր
1998 Դժոխային խոհանոց Hell's Kitchen Գլորիա Մակնիերի Դրամա,
Քրեական
Թոնի Չինչիրիփինի Ռոզաննա Արկետ
1998 Սիրո փոփոխականությունը Playing by Heart Ջոան Մելոդրամա,
Կատակերգություն
Ուիլիարդ Քերոլ Շոն Քոնների,
Ջիլիան Անդերսոն,
Ռայան Ֆիլիպ
1999 Կառավարելով թռիչքները Pushing Tin Մերի Բել Մելոդրամա,
Կատակերգություն
Մայքլ Նյուել Ջոն Քյուսաք,
Բիլի Բոբ Տորնթոն,
Քեյթ Բլանշետ
1999 Վախի ուժը The Bone Collector Ամելիա Դոնաթի Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ֆիլիպ Նոյս Դենզել Վաշինգտոն
1999 Ընդհատված կյանքը Girl, Interrupted Լիզա Ռոուս Դրամա,
Կենսագրական
Ջեյմս Մենգոլդ Վայնոնա Ռայդեր,
Վուպի Գոլդբերգ
2000 Առևանգել 60 վայրկյանում Gone in Sixty Seconds Սառա Վայլանդ Թրիլեր,
Մարտական,
Քրեական
Դոմինիկ Սենա Նիկոլաս Քեյջ
2001 Լարա Քրոֆթ. Դամբարաններ թալանողը Lara Croft: Tomb Raider Լարա Քրոֆթ Ֆենտեզի,
Մարտական,
Արկածային
Սայմոն Ուեսթ Ջոն Վոյթ
2001 Հրապուրանք Original Sin Ջուլիա Ռասել, Բոնի Քասլ Մելոդրամա,
Դրամա
Մայքլ Քրիստոֆեր Անտոնիո Բանդերաս
2002 Կյանք կամ դրա նման ինչ-որ բան Life or Something Like It Լանի Քերիգան Կատակերգություն,
Մելոդրամա
Սթիվեն Հերեկ
2003 Կանանց առևտուր Trading Women պատմող Փաստագրական Դևիդ Ա. Ֆեյնգոլդ
2003 Լարա Քրոֆթ. Դամբարաններ թալանողը 2. Կյանքի օրորոց Lara Croft Tomb Raider: The Cradle of Life Լարա Քրոֆթ Ֆենտեզի,
Մարտական,
Արկածային
Յան դե Բոնտ Ջերարդ Բաթլեր
2003 Եզրագծից այն կողմ Beyond Borders Սառա Ջորդան Մելոդրամա,
Արկածային,
Ռազմական
Մարտին Քեմբլ
2004 Վերցնելով կյանքը Taking Lives Իլիենա Թրիլեր,
Դետեկտիվ
Դի Ջեյ Կարուզո
2004 Ստորջրյա եղբայրություն Shark Tale Լոլա (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Ընտանեկան
Բիբո Բերժերոն,
Վիկի Ջենսոն,
Ռոբ Լետերման
Ռոբերտ Դե Նիրո,
Ռենե Զելվեգեր,
Ուիլ Սմիթ,
Մարտին Սկորսեզե
2004 Երկնային կապիտանը և ապագայի աշխարհը Sky Captain and the World of Tomorrow Ֆրանկի Ֆանտաստիկ,
Մարտական,
Արկածային
Քերի Կոնրան Ջուդ Լոու,
Գվինեթ Փելթրոու
2004 Ալեքսանդր Alexander Օլիմպիաս Արկածային,
Ռազմական,
Պատմական
Օլիվեր Սթոուն Քոլին Ֆարել,
Վել Կիլմեր,
Էնթոնի Հոփքինս,
Ջարեդ Լետո,
Ռոզարիո Դոուսոն
2005 Միսթր և միսիս Սմիթ Mr. & Mrs. Smith Ջեյն Սմիթ Մարտական,
Մելոդրամա,
Կատակերգություն
Դագ Լայման Բրեդ Փիթ,
Վինս Վոն,
Ադամ Բրոդի
2006 Կեղծ գայթակղություն The Good Shepherd Մարգարետ Ռասել Թրիլեր,
Պատմական
Ռոբերտ Դե Նիրո Մեթ Դեյմոն,
Ալեք Բոլդուին,
Ռոբերտ Դե Նիրո
2007 Նրա սիրտը A Mighty Heart Մարինե Փեռլ Ռազմական,
Պատմական,
Կենսագրական
Մայքլ Ուինթերբոթոմ
2007 Բեովուլֆ Beowulf Գրենդելի մայրիկը Մուլտֆիլմ,
Ֆենտեզի,
Արկածային
Ռոբերտ Զեմեկիս Էնթոնի Հոփքինս,
Ջոն Մալկովիչ
2008 Քունգ ֆու Պանդա Kung Fu Panda Վագրուհի (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Մարտական,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Մարկ Օսբորն,
Ջոն Սթիվենսոն
Ջեք Բլեք,
Ջեքի Չան,
Լյուսի Լյու,
Դասթին Հոֆման
2008 Փոխարինում Changeling Քրիստին Քոլինս Թրիլեր,
Դետեկտիվ
Քլինթ Իսթվուդ Ջոն Մալկովիչ
2008 Ծայրահեղ վտանգավոր է Wanted Fox Մարտական,
Քրեական,
Թրիլեր
Թիմուր Բեկմամբետով Ջեյմս Մակեվոյ,
Մորգան Ֆրիման
2010 Սոլթ Salt Էվելին Սոլթ Մարտական,
Քրեական,
Թրիլեր
Ֆիլիպ Նոյս Լիվ Շրայբեր
2010 Քունգ ֆու Պանդա. Տոնական թողարկում Kung Fu Panda Holiday Special Վագրուհի (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Ընտանեկան
Թիմ Ջոնսոն Ջեք Բլեք,
Ջեքի Չան,
Լյուսի Լյու,
Դասթին Հոֆման
2010 Զբոսաշրջիկ The Tourist Էլիս Քլիֆոն-Վարդ Մարտական,
Թրիլեր,
Մելոդրամա
Ֆլորիան Հենկել Հոն Դոներսմարկ Ջոնի Դեփ,
Պոլ Բեթանի,
Թիմոտի Դալթոն
2011 Քունգ ֆու Պանդա 2 Kung Fu Panda 2 Վագրուհի (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Մարտական,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Ջենիֆեր Յու Ջեք Բլեք,
Ջեքի Չան,
Լյուսի Լյու,
Վիկտոր Գարբեր,
Դասթին Հոֆման,
Միշել Յեո,
Ժան-Կլոդ Վան Դամ,
Գարի Օլդմեն
2011 Քունգ ֆու Պանդա. Վարպետների գաղտնիքները Kung Fu Panda: Secrets of the Masters Վագրուհի (հնչյունավորում) Կարճամետրաժ,
Մուլտֆիլմ
Էնթոնի Լեոնդիս Ջեք Բլեք
2014 Մալեֆիսենթ Maleficent Մալեֆիսենթ Ֆենտեզի Ռոբերտ Ստրոնբերգ
- Կլեոպատրա Cleopatra Կլեոպատրա Կենսագրական,
Պատմական
Դևիդ Ֆինչեր
- Սոլթ 2 Salt 2 Էվելին Սոլթ Մարտական,
Քրեական,
Թրիլեր
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
2005 Տրուդել Trudell
2005 Սիրային հիվանդություն Lovesick
2011 Արյան և մեղրի սահմանագծին In the Land of Blood and Honey
2014 Անկոտրումը Unbroken
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
2007 Տեղը ժամանակում A Place in Time
2011 Այրան և մեղրի սահմանագծին In the Land of Blood and Honey
2014 Անկոտրումը Unbroken
Թիւ Տեսաժապաւէնի անուն Բնօրինակի անւանումը
2011 Արեան և մեղրի սահմանագծը In the Land of Blood and Honey

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Jump up to: 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. Jump up to: 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. Jump up to: 3,0 3,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  4. Jump up to: 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #123089190 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. http://www.bbc.com/news/entertainment-arts-18760368
  6. Angelina Jolie Academy Awards Acceptance Speech
  7. Դորոթի Փոմերանց, "Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներ", Forbes, հուլիսի 1, 2009։ Վերցված է 07.07.2011:
  8. Դորոթի Փոմերանց, "Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներ", Forbes, հուլիսի 5, 2011։ Վերցված է 07.07.2011:
  9. Դորոթի Փոմերանց, "Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներ", Forbes, հուլիսի 29, 2013։ Վերցված է 30.07.2013:
  10. "Անջելինան, ըստ Vogue-ի, կատարելությունն է ", WENN, մարտի 28, 2002։ Վերցված է 07.07.2011:
  11. Ռեյչլ Քամփբել-Ջոնստոն, "Ամենագեղեցիկ կի՞նը", The Sunday Times, հունիսի 1, 2005։ Վերցված է 07.07.2011:
  12. "2006-ի ամենագեղեցիկ աստղը. Անջելինա Ջոլի", People, ապրիլի 26, 2006։ Վերցված է 07.07.2011:
  13. "Անջելինա Ջոլին աշխարհի ամենագեղեցիկ կինն է", Vanity Fair, ապրիլի 13, 2009Վերցված է 07.07.2011:
  14. "Նիկոլ Քիդմանը գլխավորում է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցանկը", PR Newswire, նոյեմբերի 30, 2006։ Վերցված է 07.07.2011:
  15. "Angelina Jolie Movie Box Office Results", Box Office Mojo: Վերցված է 07.07.2011:
  16. Jump up to: 16,0 16,1 Ջոնաթան Վան Մետեր, "Անջելինա Ջոլի. Գեղեցիկ մարմին", Vogue, ապրիլ 2002։ Վերցված է 07.07.2011:
  17. Դոմինիկ Ուիլլիս, "Անջելինա Ջոլիի կենսագրությունը", Tiscali.co.uk: Վերցված է 07.07.2011:
  18. Ջիմ Ժորոմե, "Միայնակ հայ Ջոն Վոյթի համար «Սեղան հինգի համար» ֆիլմն իր անձնական ցավալի փորձին մոտ պատմություն է", People, Ապրիլի 11, 1983։ Վերցված է 07.07.2011:
  19. "Transcripts: Paula Zahn Now", CNN.com, հունիսի 9, 2005։ Վերցված է 07.07.2011:
  20. Ջինջեր Սթրեյսեկ, "Ասռղի ուժը. գերելով աշխարհի աչքերը", Season Magazine, Ամառ 2005։ Վերցված է 07.07.2011:
  21. Jump up to: 21,0 21,1 Քրիս Հիթ, "Արյուն, շաքար, սեքս, կախարդանք", Rolling Stone, հուլիսի 5, 2001։ Վերցված է 07.07.2011:
  22. "Հիվանդ տղան ամուսնանում է նախկին թմրամոլի հետ", Daily Mirror, մայիսի 3, 1996։ Վերցված է 07.07.2011:
  23. Ջոշ Գրոսսբերգ, «Անջելինա Ջոլիի ազգանունը խանգարում է», E! Online, սեպտեմբերի 17, 2002։ Վերցված է 07.07.2011:
  24. Jump up to: 24,0 24,1 Օլիվեր Պոոլ, "Հայրը պատմում է Ջոլիի հոգեկան խնդիրների մասին'", The Daily Telegraph, օգոստոսի 3, 2002։ Վերցված է 07.07.2011
  25. "Անջելինա Ջոլին հոր մասին", [Video], 60 րոպե, CBS, նոյեմբերի 27, 2011։ Վերցված է 31.12.2011:
  26. Անդրյու Բրանդտ, "How Hollywood portrays hackers" Արխիվացված 2006-05-10 Wayback Machine. PC World, մայիսի 4, 2001։ Վերցված է 07.07.2011:
  27. Ռոջեր Էբերտ, "Արձագանքներ։ Պատկերելով Աստծուն" Արխիվացված 2013-01-27 Wayback Machine. Chicago Sun-Times, հոկտեմբերի 17, 1997։ Վերցված է 07.07.2011:

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անջելինա Ջոլի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անջելինա Ջոլի» հոդվածին։