Jump to content

Բաշկիրերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաշկիրերեն
Տեսակլեզու, կենդանի լեզու և բնական լեզու
ԵնթադասKipchak–Bulgar?[1]
Երկրներ Ռուսաստան[2],  Էստոնիա,  Ուկրաինա[3] և  Ղազախստան[4]
Խոսողների քանակ1 200 000 մարդ (2010)[5]
Վերահսկող կազմակերպությունThe Institute of History, Language and Literature of the Ufa Science Center of the Russian Academy of Sciences?
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակխոցելի
Գրերի համակարգկյուրեղագիր, Yañalif? և արաբական գիր
IETFba
ԳՕՍՏ 7.75–97баш 086
ISO 639-1ba
ISO 639-2bak
ISO 639-3bak
 Bashkir language Վիքիպահեստում

Բաշկիրերեն, թյուրքական լեզուների խումբ, որը կիպչակ լեզուների մաս է կազմում։ Այն ռուսերենի հետ կազմում է Բաշկորտոստանի պաշտոնական լեզուն և Ռուսաստանում ունի մոտավորապես 1.2 միլիոն խոսող։ Բաշկիրերենն ունի երեք բարբառ՝ արևելյան, հարավային և հյուսիսարևմտյան։

Բաշկիրերենով խոսողները մեծ մասամբ ապրում են Բաշկորստանի ռուսական հանրապետությունում։ Նաև շատ խոսողներ ապրում են Չելյաբինսկում, Օրենբուրգում, Սվերդլովսկում, Սամարայում և Կուրգանում, Խանտի-Մանսիական ինքնավար շրջանում, Թաթարստանում և Ուդմուրտիայում։ Բաշկիրական փոքրամասնություններ նաև ապրում են Ղազախստանում։

Ուղղագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշկիրները նախկինում օգտագործել են չագատային, որպես գրավոր լեզու։ Ուշ 19֊րդ դարում այն փոխարինվեց թյուրքերենի տարբեր տարածքային խոսվածքներով, թուրքական գրական լեզվում, որը գործածվում էր մինչև 1923 թվականը։ Ե՛վ Չագատային, և՛ թյուրքերենը գրվում էին արաբական տառատեսակներով։

1923 թվականին արաբական տառատեսակների հիման վրա, հատկապես բաշկիրերենի համար, ստեղծվեց գրային համակարգ։ Միևնույն ժամանակ բաշկիր գրական լեզուն ստեղծվեց՝ վերացնելով հին թյուրքական ազդեցությունները։ Սկզբում այն օգտագործում էր ձևափոխված արաբական այբուբեն։ 1930 թվականին այն փոխարինվեց լատիներենի վրա հիմնված այբուբենով, որը Կիրիլիցա այբուբենով՝ 1938 թվականին։

Բաշկիրների այբուբենը հիմնված է Կիրիլիցա այբուբենի վրա՝ հետևյալ հավելյալ տառատեսակների հավելումով․ Ә ә [æ], Ө ө [œ], Ү ү [y], Ғ ғ [ɣ], Ҡ ҡ [q], Ң ң [ŋ], Ҙ ҙ [ð], Ҫ ҫ [θ], Һ һ [h]։

Բաշկիրյան այբուբեն (Башҡорт әлифбаһы)

А а (а) [a]
Б б (бэ) [b]
В в (вэ) [w], [v] փոխառություններում
Г г (гэ) [ɡ]
Ғ ғ (ғы) [ʁ]
Д д (дэ) [d]
Ҙ ҙ (ҙ) [ð]
Е е (йе) [e], [je]
Ё ё (йо) [jo]
Ж ж (жэ) [ʒ]
З з (зэ) [z]
И и (и) [i]
Й й (short и) [j]
К к (ка) [k]

Ҡҡ (ҡы) [q]
Л л (эль) [l]
М м (эм) [m]
Н н (эн) [n]
Ң ң (эң) [ŋ]
О о (о) [o]
Ө ө (ө) [ø]
П п (пэ) [p]
Р р (эр) [r]
С с (эс) [s]
Ҫ ҫ (ҫэ) [θ]
Т т (тэ) [t]
У у (у) [u]
Ү ү (ү) [y]

Ф ф (эф) [f]
Х х (ха) [χ]
Һ һ (һа) [h]
Ц ц (цэ) [t͡s]
Ч ч (чэ) [t͡ʃ]
Ш ш (ша) [ʃ]
Щ щ (ща) [ɕ]
Ъ ъ (համր․ փափկեցնում է նախորդող բաղաձայնի փափկեցումը)
Ы ы (ы) [ɯ]
Ь ь (համր, թեթևակի փափկեցնում է նախորդող բաղաձայնը)
Э э (э) [e]
Ә ә (ә) [æ]
Ю ю (йу) [ju]
Я я (йа) [ja]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաշկիրերեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 296