Բելգրանո (շրջան, Բուենոս Այրես)
Բնակավայր | ||
---|---|---|
Բելգրանո | ||
Երկիր | Արգենտինա | |
Համայնք | Comuna 13? | |
Մակերես | 6,8 կմ² | |
ԲԾՄ | 18 մետր | |
Բնակչություն | 126 831 մարդ (2010)[1] | |
Ժամային գոտի | UTC−3 | |
Պաշտոնական կայք | buenosaires.gob.ar/laciudad/barrios/belgrano(իսպ.) | |
| ||
Բելգրանո (իսպ.՝ Belgrano), շրջան Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի հյուսիսային հատվածում։ Զբաղեցնում է մոտավորապես 8,02 կմ² տարածք։ Բնակչության թվաքանակը 2001 թվականի տվյալներով եղել է 126 816, խտությունը՝ 15 812,4 մարդ/կմ²[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1855 թվականին, կոչվել Արգենտինայի ազգային դրոշի նախագծի հեղինակ, քաղաքական ու ռազմական առաջնորդ Մանուել Բելգրանոյի անունով։ Նորաստեղծ բնակավայրը կարճ ժամանակամիջոցում արագ տեմպերով աճել ու զարգացել է և 1880 թվականին ստացել քաղաքի կարգավիճակ։ Այդ նույն տարում Բելգրանոն մի քանի շաբաթ եղել է Արգենտինայի մայրաքաղաքը և հենց այդ ժամանակ ու այստեղ է ընդունվել Բուենոս Այրեսն Արգենտինայի մայրաքաղաք հռչակելու մասին օրենքը[3]։ 1887 թվականին Բուենոս Այրեսին մերձ Բելգրանո և Ֆլորես քաղաքները ներառվել են մայրաքաղաքի դաշնային շրջանի մեջ։
Բելգրանոյի անունով է կոչվել իսպաներենի ու գերմաներենի խառնուրդ հանդիսացող բելգրանոդոյչ խոսակցական լեզուն, որը տարածված է Բուենոս Այրեսի հյուսիսային շրջաններում։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելգրանոյի տարածքում է գտնվում Սարմիենտոյի անվան պատմության թանգարանը, որտեղ ցուցադրված են Արգենտինայի նախկին նախագահներ Դոմինգո Ֆաուստինո Սարմիենտոյին և Նիկոլաս Ավելյանեդային պատկանած իրեր։ Թանգարանը գործում է Բելգրանոյի նախկին ռատուշայում, որտեղ նիստեր է անցկացրել Արգենտինայի ազգային կոնգրեսը այն շաբաթների ընթացքում, երբ Բելգրանոն երկրի մայրաքաղաքն էր։
Այս շրջանի սահմաններում է ընկած նաև արգենտինական համբավավոր «Ռիվերփլեյթ» ֆուտբոլային թիմի և Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզումների ու տնային հանդիպումների անցկացման գլխավոր ասպարեզը՝ Անտոնիո Լիբերտիի անվան «Մոնումենտալ» մարզադաշտը[4], որը 2019 թվականին իրականացված վերակառուցումից հետո կարող է միաժամանակ ընդունել 70 074 հանդիսական[5][6][7][8]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Պատմության թանգարանը
-
Barrancas զբոսայգին
-
Քանդակագործ Ռոխելիո Իրուրտիայի տուն-թանգարանը
-
Իսպանական արվեստի Էնրիկե Լեռետայի անվան թանգարանը
-
«Չայնաթաուն» թաղամասի մուտքը
-
Անարատ հղության ծխական եկեղեցին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.buenosaires.gob.ar/areas/hacienda/sis_estadistico/banco_datos/archivos/PB_densidadbarrio_ARIP_CNP2010.xls
- ↑ |autor=Gobierno de la Ciudad de Buenos Aires |título=Población de Belgrano |url=http://www.buenosaires.gob.ar/laciudad/barrios/belgrano# |fechaacceso=11 de diciembre de 2014}}
- ↑ «Viviendas, población por sexo e índice de masculinidad, según comuna. Año 2010». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
- ↑ El Monumental
- ↑ |título=Obras en el Monumental y en la concentración|url=https://argentina.as.com/ar(չաշխատող հղում)gentina/2019/08/27/futbol/1566918120_134974.html|editorial=AS(չաշխատող հղում) Argentina|fecha=27 de agosto de 2019|fechaacceso=27 de agosto de 2019}}
- ↑ |título=River aumentó la capacidad del Monumental y ya supera las 70 mil personas|url=https://www.dobleamarilla.com.ar/superliga/river-aumento-la-capac(չաշխատող հղում)idad-del-monumental-y-ya-supera-las-70-mil-personas_a5d6557c6d6c84e03a8127d26|editorial=Doble(չաշխատող հղում) Amarilla|fecha=27 de agosto de 2019|fechaacceso=27 de agosto de 2019}}
- ↑ |título=Capacidad oficial del Estadio Monumental|url=http://www.cariverpla(չաշխատող հղում)te.com.ar/un-monumental-cada-vez-mas-grande|editorial=Página oficial de River Plate|fechaacceso=27 de agosto de 2019}}
- ↑ |título=Por qué la Conmebol eligió al Monumental y descartó a la Bombonera para la Copa América|url=https://lapaginamillonaria.com/riverplate/Por-que-la-C(չաշխատող հղում)onmebol-eligio-al-Monumental-y-descarto-a-la-Bombonera-para-la-Copa-America-20191126-0016.html|editorial=La Página Millonaria|fechaacceso=15 de mayo de 2020}}
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Buenos Aires/Outskirts travel guide from Wikivoyage
- Belgrano, Buenos Aires neighborhood guide (անգլ.)
- Страница района на сайте города (իսպ.)
- Фотографии района Бельграно
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելգրանո (շրջան, Բուենոս Այրես)» հոդվածին։ |
|