Բիաթլոն
Բիաթլոն | |
---|---|
Տեսակ | Բազմամարտ, անհատական սպորտաձև և ձմեռային մարզաձև |
Մարմին | Բիաթլոնի միջազգային կոմիտե |
Սեռ | արական, իգական; առանձին առաջնություններ |
Կարգավիճակ | թիմային և անհատական |
Հարմարանք | բիաթլոնի դահուկ և հրացան |
Վայր | 7,5 - 15 կմ կախված տեսակից |
Առաջին առաջնություն | 1861 թ., հրաձգության և թափքադահուկասահքի ակումբ |
Օլիմպիական խաղեր | սկսած 1960 թվականից |
Տարբերվում է | duathlon?, Waffenlauf? և biathle? |
Պորտալ | Portal:Biathlon? |
Biathlon Վիքիպահեստում |
Բիաթլոնը ձմեռային սպորտաձև է թափքադահուկասահքի և հրաձգության համադրությամբ։ Նմանապես է ամառային բիաթլոնը, թափքավազքի և հրաձգության համադրությունն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս սպորտաձևը ունի իր ծագումը Նորվեգիայի ժողովրդից, որպես ռազմական պատրաստության ալտերնատիվ տարբերակ։ Թափքադահուկասահքի առաջին ակումբներից մեկը, հրաձգության և թափքադահուկասահքի ակումբը, ստեղծվել է Նորվեգիայում 1861 թվականին, որպեսզի բարձրացվի պաշտպանական մակարդակը։
Կոչվելով ռազմական պարեկային ծառայություն, այս կոմբինացիան ընդունվեց 1924 թվականին և հետո եղավ 1928, 1936, 1948 թվականներին, բայց օլիմպիական կոմիտեն, հետո հայտարարելով, որ մի քանի երկրներ բողոքում են այս սպորտի կանոններից, հանեց այս սպորտը օլիպիականներից։ 1950-ականներին, բիաթլոնը ներկայացվեց ԽՍՀՄ-ում և Շվեդիայում, և ընդունվեց որպես ձմեռային սպորտաձև։ Այստեղի ժողովուրդը ցանկություն հայտնեց այս սպորտաձևը օլիմպիական դարձնելու համար։
Առաջին համաշխարհային Չեմպիոնատը բիաթլոնից եղավ 1958 թվականին Ավստրայում, և 1960 թվականին վերջնականապես ընդգրկվեց օլիմիադայում։ Ալբերտվիլլում 1992 թվականին, առաջին անգամ կանայք ևս մասնակցեցին այս մրցույթին։
1958-1965 թվականներին բոլոր մրցույթերը ոգտագործեցին բարձր որակի քարտրիջներ, որոնցից է .30-06 SPRINGFIELD և 7.62*51մմ NATO, .22 երկար հրաձգության քարտրիջի ստաբիլիզացումից (1978)։ Զինամթերքը կապված էր մաշված գոտու վրա։ Միակ միջոցառումը տղամարդկանց 20 կմ անհատականն էր, որը ներառում էր չորս առանձին մասերը 100 մ., 150 մ., 200 մ., 250 մ.: Թիրախի հեռավորությունը 150 մետր կրճատվեց։ 1966 թվականին 50 մետր կրճատվեց։ որի դեբյուտը եղավ 1980 թվականի ձմեռային օլիմիադայում։
Կառավարող անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]1948 թվականին, Union Internationale de Pentathlon Moderne et Biathlon (UIPMB) ստեղծվեց, ստանդարտացնելու բիաթլոնի օրենքները և այժմյան պենտատլոնը։ 1993 թվականին UIPMB-ը ստեղծեց Բիաթլոնի միությունը, որը նույն միությունից առանձնացավ։
Միության նախագահները
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1947-1949։ Թոմ Ուիլբորն (Շվեդիա)
- 1949-1960։ Գուստաֆ Դիրսեն (Շվեդիա)
- 1960-1988։ Սվեն Թոֆելթ (Շվեդիա)
- 1988-1992։ Իգոր Նովիկով (ԽՍՀՄ)
- 1992- այսօր։ Անդերս Բեսսեբերգ (Նորվեգիա)
Չեմպիոնատներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բիաթլոնի աշխարհի գավաթ
- Բիաթլոնի աշխարհի չեմպիոնատ
- Բիաթլոնի մանկական աշխարհի չեմպիոնատ
- Բիաթլոնը ձմեռային օլիմպիադայում
Կանոններ և սարքավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատարյալ կանոնները տրված են Բիաթլոնի միության պաշտոնական էջում։
Հիմնական հասկացություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիաթլոնի մրցույթը կազմված է թափքադահուկի մրցարշավից, և մի քանի դադարներից, որոնց ժամանակ մասնակիցները հրազենով կրակ են թողում դեպի նշանակետերը 2 կամ 4 անգամ հնգական անգամ կանգնած և պառկած վիճակում։ Քանի անգամ մասնակիցը վրիպում է, այդքան անգամ նա լրացուցիչ ժամանակ է կորցնում կամ էլ այդքան անգամ լրացուցիչ հեռավորություն է անցնում, ամենակարճ ժամանակում անցնողը հաղթում է։
Մրցույթի ֆորմատը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինդիվիդուալ
[խմբագրել | խմբագրել կոդը]20 կիլոմետրանոց ինդիվիդուալ մրցարշավը հնագույն բիաթլոնային տարբերակն է։ Այստեղ անցնում են 5 շրջան․ Բիաթլետը հարվածում է ընդհանուր 20 անգամ՝ 4 անգամ մոտենալով հետևյալ հաջորդականությամբ՝ կանգնած, պառկած, կանգնած, պառկած։ Ամեն վրիպած հարված էրոպե ավելացնում է բիաթլետի ընդհանուր ժամանակին
Սպրինտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպրինտը 10 կիլոմետր տղամարդկանց և 7․5 կիլոմետր կանանց համար բիաթլետը հարվածում է 10 անգամ՝ մոտենալով 2 անգամ։ ամեն վրիպակ 150 մետր ավելացնում է մրցարշավը։ Ինչպես և Ինդիվիդուալը, բիաթլետները սկսում են ինտեռվալներով։ Հաղթող նույնպես ինդիվիդուալի նման է։
Հետապնդում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այստեղ տերբեր ժամանակներում են սկսում մրցարշավորդները և հաղթում է նա ով առաջինն է հատել հաղթական գիծը։ Հեռավորությունը 12.5 կիլոմետր տղամարդկանց, 10 կիլոմետր կամանց համար։ Մրցարշավը բաղկացած է 5 շրջանից։ հարվածում են ինչպես ինդիվիդուալը, իսկ վրիպակը ինչպես Սպրինտը։
Մասս ստարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այստեղ սկսում են միաժամանակ և հաղթում ով առաջինը անցնի հաղթական գիծը։ Հեռավորությունը 15 և 12.5 կիլոմետր։Այսեղ ևս 5 շրջան է։ Հարվածի իրավունք ունեն 10 անգամ, պիտի դիպուկահար են 6 անգամ։ Այստեղ ևս վրիպակը 150 մետր է։ Խաղում են միառժամանակ 30 հոգի։
Րիլեյ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմը պարունակում է 4 բիաթլետ 7.5 կիլոմետր ամեն մեկի համար։ Ամեն մեկը հարվածում է 2 անգամ՝ Պառկած և կանգնած։ 150 մետր վրիպակի դեպքում։
Թիմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմը 4 բիաթլետից է բաղկացած։ թ հոգի հարվածում է, 2 հոգի չի հարվածում։ 2 հոգի հարվածում է համապատասխանաբար կանգնած և պառկած։ Չխբելու դեպքում 150 մետր հեռավորություն ավելանում է։ Նրանք պետք է հարվածային դիրք մտնեն միասին և հատեն գիծը 15 վրկ տարբերությամբ։
Բիաթլոնի ռեկորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիաթլոնի ռեկորդները, նորությունները կարող եք տեսնել Biathlobworld.com կայքում։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիաթլոն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 435)։ |