Բնակչության վերարտադրություն
Արտաքին տեսք
Բնակչության վերարտադրություն մարդկանց սերունդների մշտական հերթափոխությունը, որը բնակչության բնական և մեխանիկական շարժերի ամբողջությունն է։ Ողջ աշխարհի բնակչության վերարտադրությունը միայն բնական շարժի արդյունք է, իսկ երկրների մեծ մասինը՝ բնական ու տարածքային շարժերի ամբողջությունն է։
Վերարտադրության ռեժիմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անանձնանում են պարզ վերարտադրության ռեժիմը, ընդլայնված վերարտադրության ռեժիմը և նեղացված վերարտադրության ռեժիմը։ Պարզ վերարտադրության ռեժիմն առաջանում է երբ ծնելիության և մահացության ընդհանուր արդյունքները իրար հավասար են։ Ընդլայնված վերարտադրության ռեժիմն առաջանում է երբ ծնելիությունը գերազանցում է մահացությանը, իսկ նեղացված վերարտադրության ռեժիմն առաջանում է երբ ծնելիությունը փոքր է մահացությունից[1]։