Jump to content

Բութանի երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանականները նվագում են լինգամ` Լյուենցե Ձոնգում

Բութանի երաժշտությունը իր մշակույթի անբաժանելի մասն է և կարևոր դեր է խաղում հասարակական արժեքների փոխանցման գործում։ Ավանդական բութանական երաժշտությունը ներառում է ենթաժանրերի լայն տեսականի, սկսած ժողովրդականից (ֆոլկից) մինչև կրոնական երգեր և երաժշտություն։ Ավանդական բութանական երաժշտության որոշ ժանրեր համատեղում են վոկալը, գործիքավորումը և թատրոնը ու պարը, մինչդեռ մյուսները հիմնականում վոկալ կամ գործիքային են։ Ավելի հին ավանդական ժանրերը տարբերվում են ժամանակակից փոփ երաժշտությունից, ինչպիսին է ռիգսարը[1] ։

Ազգային և դասական երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բութանը 17-րդ դարում միավորվեց Շաբդրունգ Նգավանգ Նամգյալի (1594-1652) կողմից: Այդ ժամանակաշրջանը համարվում է բութանական ժողովրդական երաժշտության և պարի (ցամ) ծաղկման ժամանակը։ Այդ ժամանակահատվածում հիմնական գործիքներն էին լինգմը (ֆլեյտա), դրամնյենը (լյուտնա) և չիվանգը (ջութակ)։ Դրուկպա Կագյուի բուդդիզմի ճյուղը և բուդդայական երաժշտությունը մեծ ազդեցություն են թողել Բութանի մշակույթի և երաժշտության վրա։ Շատ ժողովրդական երգեր և մեղեդիներ ծագում են Դրուկպայի երաժշտությունից[2]։

ժողովրդական գործիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • լինգմ
  • դրանյեն
  • չիվանգ՝ 3 լարային երաժշտական գործիք, նման ռեբեկի[3]։

Բութանի առաջատար երաժշտագետներից և երաժիշտներից է Ջիգմե Դրուկպան։ Բութանի վանքերում պահպանվում են հոգևոր երաժշտության ավանդույթները։ Բուդդայական երաժշտության հայտնի ժամանակակից կատարողներից մեկը՝ Լամա Գյուրմեն, իր երաժշտական հոգևոր կրթությունը ստացել է Բութանի վանքերում[4]։ Որոշ երաժիշտներ, ինչպիսիք են Տաշի Նորբուն, նպատակաուղղված զարգացնում են Բութանի ժողովրդական երաժշտությունը։

Ժամանակակից հանրաճանաչ երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բութանական հանրաճանաչ երաժշտության պատմությունը սկսվում է Բութանի ռադիոհաղորդումների ծառայությունից, որի եթերում հնչում էին Տաշի Նյենչայի ստեղծագործությունները, ով 1991 թվականին Թհիմփհույում հիմնել է առաջին ձայնագրման ստուդիան։ Մինչ այդ, Բութանի բնակիչները հիմնականում լսում էին հնդկական փոփ երաժշտություն (ֆիլմի)։

Բութանի փոփ երաժշտության առաջին մեծ աստղը Շերա Լենդուպն է, ում աստղային կարիերան սկսվեց 1981 թվականին Jyalam Jaylam Gi Ashi երգով, սակայն այդ տարիներին ռիգսար ոճը դեռ այնքան էլ հայտնի չէր։

1980-ականների վերջում ռիգսարը դառնում է Բութանի երաժշտության գերիշխող ոճը[3]։ Norling Drayang լեյբլի հիմնադրումից հետո առաջացավ հնդկական, նեպալական և արևմտյան փոփ երաժշտության խառնուրդ։ Այս ոճում ամենահայտնի ալբոմը դարձավ New Waves-ը, որը 1996 թվականին ձայնագրեցին Սուրեշ Մոկտանը և Լհամո Դուկպան։ Վերջինս Բութանի առաջին ժամանակակից երգիչն է, ով կատարում է ինքնագիր երգեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Clements, William M. (2006). The Greenwood Encyclopedia of World Folklore and Folklife: Southeast Asia and India, Central and East Asia, Middle East. Vol. 2. Greenwood Press. ISBN 9780313328497. Վերցված է 2011-10-16-ին.
  2. Geoff Wood (2005-05-11). «Sounds of the Thunder Dragon» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2005-05-24-ին. Վերցված է 2011-02-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. 3,0 3,1 «From Ngesem Ngesem to Khu Khu Khu... Rigsar music woos local music fans» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-07-22-ին. Վերցված է 2011-02-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Lama Gyurme Արխիվացված 2011-07-21 Wayback Machine(ֆր.) Lama Gyurme & Jean-Philippe Rykiel Արխիվացված 2016-05-05 Wayback Machine