Բրեդ Ֆրիդել
Բրեդ Ֆրիդել անգլ.՝ Brad Friedel | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2011 թվականի հուլիսի 30 | ||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Բրեդլի Հովարդ Ֆրիդել | |||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | ԱՄՆ | |||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | ԱՄՆ | |||||||||||||||||||||||||||||
Մականուն |
Պատ-մարդ (անգլ.՝ Human Wall) Հելբոյ, Սուպեր-Սթար | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 18, 1971 (53 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Լեյքվուդ (նահանգ Օհայո), ԱՄՆ | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 188 սմ[1] | |||||||||||||||||||||||||||||
Քաշ | 92 կգ | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | |||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ԱՄՆ (մինչև 19) | |||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Բրեդլի Հովարդ Ֆրիդել (անգլ.՝ Bradley Howard Friedel; 1971 թվական, մայիսի 28, Լեյքվուդ, Օհայո, ԱՄՆ), նախկինում ամերիկացի ֆուտբոլիստ, դարպասապահ, ներկա պահին՝ ԱՄՆ-ի ֆուտբոլի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ[2]։ 1992 թվականից 2005 թվականը հանդես է եկել ԱՄՆ-ի ազգային հավաքականում, որի կազմում ներկայացրել է իր հավաքականը երեք աշխարհի առաջնություններում[3]։ Հավաքականի կազմում անցկացրել է 82 խաղ։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատանի տարիքում Բրեդը զբաղվել է բասկետբոլով, ֆուտբոլով և թենիսով[4]։ Չնայած նրան, որ Բրեդը սպորտի երեք ձևերում էլ ներկայանում էր լավ արդյունքներով, այնուամենայնիվ նա որոշում է կենտրոնանալ ֆուտբոլի վրա։ Սկզբում նա ուներ հարձակվող դառնալու ցանկություն[5], սակայն որոշ ժամանակ անց փոխում է իր որոշումը[6]։ 1990-ական թվականների սկզբում Բրեդը կարող էր միանալ անգլիական «Նոթինգհեմ Ֆորեստին», սակայն նրա մոտ առաջանում են դժվարություններ աշխատանք ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման հետ, և Բրեդը չի կարողանում տեղափոխվել Անգլիա[7]։ 1994 թվականին Բրեդը ժամանակավորապես վերջ է տալիս նոր ակումբների փնտրմանը կապված այն բանի հետ, որ ԱՄՆ-ի ազգային հավաքականը պատրաստվում էր 1994 թվականի աշխարհի առաջնությանը և այդ առաջնությանը նա պետք է մասնակցեր, որպես հավաքականի երկրորդ և պահեստային դարպասապահ։ Առաջնության ավարտից հետո անգլիական «Նյուքասլ Յունայթեդը» պատրաստ էր ձեռք բերել Ֆրիդելին, սակայն բրիտանական իշխանությունները կրկին հրաժարվում են ձևակերպել Բրեդի համապատասխան փաստաթղթերը[8]։ Դրանից հետո Ֆրիդելը որոշում է միանալ դանիական «Բրոնդբյուին»[9][10]։
«Բրոնդբյուի» կազմում Ֆրդելը ելույթ է ունենում մի քանի ամիս։ Սկզբում նա դանիական ակումբի երկրորդ դարպասապահն էր, սակայն հետո, երբ որ ակումբի հիմնական դարպասապահ Մոգենս Կրոխը հայտարարում է ակումբից հեռանալու մասին, Ֆրիդելը դառնում է թիմի առաջին և հիմնական դարպասապահը։ 1995 թվականին Ֆրիդելը վերադառնում է ԱՄՆ, որպեսզի վերսկսի մարզումները ազգային հավաքականի կազմում։ Շուտով Ֆրիդելը կատարում է Անգլիա տեղափոխվելու երրորդ փորձը, սակայն ինչպես առաջին երկու դեպքում, այնպես էլ հիմա նրան այդ չի հաջողվում[11]։ Այս անգամ նրանով հետաքրքրված էր «Սանդերլենդը»։ Այս դեպքից հենց անմիջապես հետո Բրեդին ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայից գնում է թուրքական «Գալաթասարայը»։ Տրասնֆերի գինը կազմում է 1,1 միլիոն ամերիկյան դոլար։ Խաղալով ստամբուլական ակումբում մեկ լրիվ մրցաշրջան՝ Բրեդը տեղափոխվում է ամերիկական «Կոլամբուս Քրյու»[12]։ 1996 թվականին Ֆրիդելը թիմի երկրորդ դարպասապահն էր, սակայն 1997-1998 մրցաշրջանում նա թիմում դառնում է «առաջին համարը»։ 1998 թվականին ամերիկացի դարպասապահը ընդգրկվում է մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում և ճանաչվում է MLS-ի տարվա լավագույն դարպասապահ[13]։
«Լիվերպուլ»
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականի դեկտեմբերի 23-ին՝ մրցաշրջանի ավարտից հետո, Բրեդը տեղափոխվում է անգլիական «Լիվերպուլ»։ Տրանսֆերի գինը կազմում է 1,7 միլիոն դոլար և ի վերջո հաջողվում է ձևակերպել տեղափոխման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը[14]։ Ամերիկացին կատարում է իր նորամուտը «Աստոն Վիլայի» դեմ հանդիպման ժամանակ։ Երեք մրցաշրջանի ընթացքում Բրեդը դուրս է գալիս խաղադաշտ ընդամենը 30 անգամ՝ ներառյալ ՈւԵՖԱ գավաթի մրցության երկու խաղերը[15][16]։
«Բլեքբեռն Ռովերս»
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականի փետրվարի 28-ին՝ «Լիվերպուլի» հետ պայմանագրի ժամկետի լրացումից հետո Ֆրիդելը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվում է «Բլեքբեռն Ռովերս»[17]։ Շատ կարճ ժամանակահատվածում Ֆրիդելը ցուցադրելով հիանալի խաղ և լավ կազմակերպչական ունակություններ՝ հաստատվում է հիմնական կազմում։ 2001 թվականին ակումբի վերադարձը առաջին դիվիզիոն մեծ մասամբ համարվում էր Ֆրիդելի վաստակը[18][19]։
2002 թվականին Լիգայի գավաթի մրցության եզրափակիչ՝ «Տոտենհեմ Հոտսպուրի» դեմ խաղում Ֆրիդելը ճանաչվում է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, քանի որ մի քանի անգամ փրկում է իր թիմին գործնականապես անհույս պահերի ժամանակ[20]։ Այդ մրցաշրջանը «Բլեքբեռնի» երկրպագուների կողմից հիշվում է նաև ի շնորհիվ լոնդոնյան ակումբների դեմ արտագնա հանդիպումներում տարված հաղթանակների («Արսենալ» և «Ֆուլհեմ»)։ Այդ հանդիպումներում Ֆրիդելը նույնպես աչքի էր ընկել իր լավ խաղով՝ կատարելով մի քանի սեյվեր և ետ մղելով 11 մետրանոց հարված[21]։
2002-03 մրցաշրջանում Ֆրիդելը առաջնության 15 խաղում անընդմեջ բաց չի թողում ոչ մի գնդակ և ի շնորհիվ այս արդյունքի նա մրցաշրջանի վերջում ընդգրկվում է առաջնության խորհրդանշական հավաքականում։ Այդ մրցաշրջանի վերջում նա նաև ճանաչվում է «Բլեքբեռնի» տարվա լավագույն ֆուտբոլիստ[22]։
2004 թվականի փետրվարի 21-ին Ֆրիդելը գոլի հեղինակ է դառնում «Չարլթոն Ատլետիկի» դեմ խաղում։ 2006 թվականի սեպտեմբերի 9-ին «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ խաղում Ֆրիդելը ետ է մղում երկու տասնմեկ մետրանոց հարված և խաղից հետո ճանաչվում այդ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ «Բլեքբեռնի» «դարպասի պաշտպանման» ամբողջ ժամանակահատվածում Ֆրիդելը չի խաղացել ընդամենը հինգ խաղում և դա էլ այն պատճառով, որ նրա պատրաստումը ԱՄՆ-ում անցակցվող 2002 թվականի աշխարհի առաջնությանը համընկել էր այդ խաղերի հետ[23]։
Բրեդը ակումբի հետ իր պայմանագիրը երկարաձգել է երկու անգամ՝ 2006 և 2008 թվականներին[24]։ Հետագայում նա հայտարարել է, որ պայմանագրի երկարաձգման որոշումները կայացնելը նրան շատ հեշտ է հաջողվել, քանի որ ըստ նրա ուրիշ ոչ մի ակումբում նա այսպիսի հաջողությունների չի հասել[25]։
«Աստոն Վիլա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի հուլիսի 18-ին «Աստոն Վիլա» և «Մանչեսթեր Սիթի» անգլիական ակումբները ցանկություն են հայտնում ամերիկացի դարպասապահին ձեռք բերելու հարցում։ «Բլեքբեռնի» տնօրինությունը ընդհանուր հայտարարի է գալիս «Աստոն Վիլայի» հետ և 2008-09 մրցաշրջանի սկզբում Ֆրիդելը տեղափոխվում է բիրմինգհեմյան ակումբ, իսկ տրանսֆերի գինը կազմում է շուրջ 2 միլիոն դոլար[26]։
2008 թվականի հուլիսի 26-ին Ֆրիդելը «Աստոն Վիլայի» հետ կնքում է երեք տարի ժամկետով պայմանագիր[27]։ «Աստոն Վիլայի» կազմում Ֆրիդելը իր նորամուտը կատարում է Ինտերտոտոյի գավաթի մրցության շրջանակներում՝ դանիական «Օդենսե» դեմ հանդիպման ժամանակ փոխարինում կատարելով։ Իսկ իր լիարժեք նորամուտը Բրեդը կատարում է 2008 թվականի օգոստոսի 17-ին Անգլիայի առաջնության 2008-09 մրցաշրջանի շրջանակներում՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։ Այդ խաղում Բրեդի թիմը՝ «Աստոն Վիլան», հաղթում է 4:2 հաշվով։
«Տոտենհեմ Հոտսպուր»
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի հունիսի 3-ին Ֆրիդելը կնքելով երկու տարվա պայմանագիր՝ ազատ գործակալի կարգավիճակով ձեռք է բերվում լոնդոնյան «Տոտենհեմ Հոտսպուրի» կողմից[28]։
2011 օգոստոսի 22-ին Բրեդը կատարում է նորամուտը իր նոր ակումբում։ 2012 թվականի ապրիլի 12-ին Ֆրիդելը մեկնարկային կազմում դուրս է գալիս խաղադաշտ՝ ԱՊԼ-ում 300-րդ անգամ։ Շուտով ակումբի մարզիչը որոշում է փոխարինող գտնել 40 ամյա դարպասապահին և «Տոտենհեմը» գնում է Ուգո Լյորիսին (Ֆրանսիայի հավաքականի հիմնական դարպասապահը)[29]։ Ֆրիդելը կարողանում է արժանի պայքար մղել ակումբի դարպասապահների պայքարում և մնալ ակումբի «առաջին համարը»։ 2012 թվականի դեկտեմբերի 26-ին Բրեդը լոնդոնյան ակումբի հետ երկարաձգում է իր պայմանագիրը մինչև՝ 2014 թվականը[30]։
2014 թվականի հունիսի 9-ին Ֆրիդելը կնքում է նոր՝ մեկ տարի ժամկետով պայմանագիր «Տոտենհեմի» հետ և ինչպես նաև նշանակվում լոնդոնյան ակումբի դեսպան։ Այսպիսով, Բրեդի մատուցած ծառայություններին, որպես փոխհատուցում եղավ ոչ միայն պայմանագրի երկարաձգումը, այլ նաև այն, որ նա ակումբի կողմից ստացավ դեսպանի պաշտոն[31]։ Նրա աշխատանքը կայանում էր նրանում, որ նա պետք է փոխհամաձայնության հասներ ԱՄՆ-ում «սփուրսի» (Տոտտենհեմի մականունը) երկրպագուների հետ և ինչպես նաև նա պետք է բարձրացներ «Ուայթ Հարտ Լեյնի» ճանաչումը ամբողջ Հյուսիսային Ամերիկայում[32]։
Կարիերայի ավարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի մայիսի 14-ին Ֆրիդելը հայտարարում է պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին՝ անմիջապես 2014-15 մրցաշրջանի ավարտից հետո[33]։ 2011 թվականից Ֆրիդելը միացել էր «Տոտենհեմին» և անգամ Ուգո Լյորիսի տեղափոխումից հետո պաշտպանել էր ակումբի հիմնական դարպասապահի կարգավիճակը։ Սակայն արդեն վերջին տարիներին նա հայտնվում է պահեստային նստարանին և խաղադաշտում է հայտնվում բացարձակապես գավաթային խաղերում[34]։
«Ես պլանավորել էի խաղալ այնքան, ինչքան թույլ կտար ինձ իմ առողջական վիճակը և ինչքան կցանականայի ես։ Մարդիկ մտածում են, որ կարելի է ուղղակի մասնակցել մարզումներին և ստանալ աշխատավարձը, սակայն դա այդպես չէ։ Ես հասա այն պահին, երբ որ արդեն ժամանակն էր»[35]։ |
«Ես աննկարագրելի հպարտանում եմ այն բանի համար, ինչի հասել եմ իմ ֆուտբոլային կարիերայում։ Երբ որ ես սկսում էի իմ ճանապարհորդույունը ես չէի մտածում, որ այն կձգվի այսքան երկար։ Շուտով կլրանա իմ 44 ամյակը, այնպես որ ես ենթադրում եմ, որ սա իսկական ժամանակն է կարիերայի ավարտման մասին հայտարարելու համար[36]։ |
Պետք է ասեմ, որ ես կկարոտեմ ամենօրյա իմ շփումը ֆուտբոլիստների և ակումբային անձնակազմի հետ։ «Տոտտենհեմը» հիանալի ակումբ է և ես ուրախ եմ, որ նրա մասն եմ եղել չորս տարվա ընթացքում» - Բրեդ Ֆրիդել[37]
|
Կարիերան հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրեդ Ֆրիդելը հավաքականում անցկացրած խաղերի թվով գտնվում է չորրորդ հորիզոնականում։ Նա հավաքականում իր նորամուտը կատարել էր 1992 թվականին և բաց չէր թողել ոչ մի գնդակ[38]։ Նա ելույթներ է ունեցել 1992 թվականի Օլիմպիական խաղերին։ 1994 թվականին Բրեդ Ֆրիդելը մասնակցություն է ունեցել աշխարհի առաջնությանը՝ որպես երկրորդ դարպասապահ (առաջինն էր՝ Թոնի Մեոլան)։ 1998 թվականին Ֆրիդելը մասնակցում է Հարավսլավիայի դեմ հանդիպմանը, որում ԱՄՆ-ի հավաքականը պարտվում է 1:0 հաշվով։ 2002 թվականին Բրեդը որպես առաջին դարպասապահ մասնակցություն է ունենում աշխարհի առաջնությանը[39]։ Այդ առաջնությունում ԱՄՆ-ն հասնում է մինչև մեկ չորրորդ եզրափակիչ, որում էլ նրանք 0:1 հաշվով պարտվում են Գերմանացիներին։ Այդ առաջնության խմբային փուլում Ֆրիդելը մեկ խաղում ետ է մղում երկու տասնմեկ մետրանոց հարված և այդ իսկ պատճառով էլ երկրպագուները նրան տալիս են «The Human Wall» («Պատ-Մարդ») մականունը։ 2005 թվականին Բրեդը պաշտոնապես հայտարարում է միջազգային կարիերայի ավարտման մասին[40][41]։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղային կարիերան ավարտելուց հետո Բրեդը դառնում է «Տոտենհեմի» դեսպանը ԱՄՆ-ում[42] և սկսում է օգնել (որպես մարզչի օգնական) ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ՝ Յուրգեն Կլինսմանին։
ԱՄՆ-ի հավաքական (մինչև 19)
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հունվարին Բրեդը ստանձնում է ԱՄՆ-ի պատանեկան հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը[43]։
Ֆուտբոլային վերլուծաբանի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրեդ Ֆրիդելը որպես ֆուտբոլային մեկնաբան 2014 թվականին Բրազիլիայում անցկացվող աշխարհի առաջնության ժամանակ աշխատակցել է BBC հեռուստաալիքի և BBC Radio Five Live ռադիոալիքի հետ, իսկ ավելի ուշ նույն աշխատանքային նպատակներով մեկնել է Իռլանդիա և աշխատակցել է տեղի RTÉ ռադիոաալիքի հետ։ 2014-15 թվականների ֆուտբոլային մրցաշրջանում նա պարբերաբար՝որպես հաղորդավար և ֆուտբոլային վերլուծաբան հանդես է եկել BBC հեռուստաալիքի Match of the Day հաղորդման շրջանակներում և Setanta Sports հեռուստաալիքում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև Ֆրիդելը ծնվել է Օհայոում, և պայմանավորված այդ նահանգի հյուսիսում բնակվելու հանգամանքի հետ, նրա անգլերենն ունի առանձնահատուկ արտասանություն («ակցենտ»), որը ձևավորվել էր նրա մոտ՝ ծննդավայրի հյուսիսային մասում տաս տարուց ավել ապրելու արդյունքում։ Ըստ Ֆրիդելի՝ «Անգլիացիները չեն մտածում որ ես ընդհանրապես ինչ-որ ակցենտ ունեմ։ Նրանք մտածում էին, որ ես խոսում եմ ինչպես սովորական ամերիկացին։ Իսկ ամերիկացիները մտածում էին, որ ես խոսում եմ անգլիացու նման։ Իմ կարծիքով ես երկու բևեռների արանքում էի»[44]։
Ֆրիդելը երկրպագում է Ֆուտբոլի ազգային լիգայում հանդես եկող «Կլիվլենդ Բրաունսին»[32]։ Այս թիմը սկսած 2012 թվականի օգոստոսից տնօրինում է «Աստոն Վիլլայի» նախագահ Ռենդի Լերները[45]։
Ֆրիդելը հարցազրույցների ժամանակ շատ է հիշատակել ամերիկացի դարպասապ Թիմ Հարիսի անունը, ով ֆուտբոլում նրա համար հանդիսանում է բոլոր ժամանակների հերոսը։ Հարցազրույցների մեկի ժամանակ Բրեդը ասել է. «նա (Թիմը) այն մարդն է ում շնորհիվ ես սկսել եմ իմ ճանապարհորդությունը»[34]։
2007 թվականին Ֆրիդելը 10 միլիոն դոլարի դիմաց գնել է Լորեյնում գտնվող մի ֆուտբոլային ակադեմիա և սկսել է մարզել 12 տարեկան և ավելի մեծ պատանիների, ովքեր նրա կողմից ստանում էին կրթաթոշակ[35][37]։ Ֆուտբոլային ակադեմիան 2008 թվականի ֆինասական ճգնաժամից հետո հովանավորվում է ոչ այնքան լավ երաշխավորների կողմից, ինչի պատճառով էլ 2011 թվականին փակվում է[36]։ Այդ նույն տարվա հունվարին՝ Մեծ Բրիտանիայում հատուկ փաստաթղթերով ապահովեց ակադեմիան սնանկացումից և շարունակեց իր գործունեությունը[37]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիգայի գավաթի դափնեկիր. 2002[46]
Ազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոնֆեդերացիաների գավաթի բրոնզե մրցանակակիր. 1999[47]
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԱՄՆ-ի տարվա լավագույն դարպասապահ. 1997
- ԱՄՆ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2002
- «Բլեքբեռն Ռովերսի» մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ. 2002-03
- Ընդգրկվել է ԱՊԼ-ի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում. 2002-03[48]
- Ալան Հարդեքերի մրցանակ (1). 2002[49]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Player Profile». Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին.
- ↑ http://www.timeanddate.com/date/durationresult.html?d1=18&m1=may&y1=1971&d2=22&m2=may&y2=2011
- ↑ «Bay High School Hall of Fame» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Friedel rejected, won't play for Forest». Long Beach Press-Telegram. 1993 թ․ ապրիլի 15. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Nance, Roscoe (1994 թ․ մայիսի 23). «USA's Friedel moves up to England's top league». USA Today. Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Friedel Will Finally Play For Liverpool». New York Times. 1997 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Olympics: U.S. men's bios (goalkeepers) 09/08/2000». Soccer America. 2000 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Important Dates». www.thecrew.com. Columbus Crew official website. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին. «Feb. 24 — The Crew and MLS re-sign goalkeeper Brad Friedel to a three-year deal.»
- ↑ "Brøndby-målmand til Galatasaray". Ritzaus Bureau. September 1, 1995
- ↑ «RTÉ Player Friedel interview». www.rte.ie. RTÉ. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին. «Friedel's link to Ireland»
- ↑ «Charlton 3–2 Blackburn». BBC. 2004 թ․ փետրվարի 21. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Friedel extends Rovers contract». BBC News. 2008 թ․ փետրվարի 5. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ "Friedel Agrees to Rovers Deal". SkySports.com(չաշխատող հղում)
- ↑ «PLUS: SOCCER -- CONFEDERATIONS CUP; Friedel Is Cleared To Join Liverpool» (անգլերեն). New York Times. 20 декабря 1997. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 26 августа 2011-ին.
- ↑ «Friedel agrees to join Tottenham». BBC News. 2011 թ․ հունիսի 3.
- ↑ Kennedy, Paul (2011 թ․ օգոստոսի 22). «Friedel extends EPL record». Soccer America Daily. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Hirst, Paul (2012 թ․ սեպտեմբերի 3). «Andre Villas-Boas warns Hugo Lloris about fight with Brad Friedel to become Tottenham number one». The Independent.
- ↑ «Tottenham 2-4 Chelsea». BBC Sport. 2012 թ․ հոկտեմբերի 20.
- ↑ «Andre Villas-Boas plays down Brad Friedel omission». BBC Sport. 2012 թ․ հոկտեմբերի 7.
- ↑ «Premier League: Newcastle dig in to grind out narrow win at Tottenham». SkySports.com. 2013 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «NEW CONTRACT FOR BRAD». Tottenham Hotspur official website. 2012 թ․ դեկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «BRAD EXTENDS STAY AND TAKES ON AMBASSADORIAL ROLE». Tottenham Hotspur official website. 2014 թ․ հունիսի 9. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Brad Friedel: Tottenham keeper to retire at end of season». BBC Sport. 2015 թ․ մայիսի 14. Վերցված է 2015 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Friedel extends Rovers contract» (անգլերեն). BBC. 5 февраля 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 26 августа 2011-ին.
- ↑ «Blackburn Rovers — Friedel Grabs The Rovers' Plaudits». Blackburn.vitalfootball.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Mat Kendrick (2010 թ․ դեկտեմբերի 23). «Aston Villa: Brad Friedel's future to be decided in February». Birmingham Mail. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Friedel Completes Move» (անգլերեն). AVFC.co.uk. 26 июля 2008. Վերցված է 26 августа 2011-ին.
- ↑ «Friedel agrees move» (անգլերեն). TottenhamHotspur.com. 3 июня 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 26 августа 2011-ին.
- ↑ «Friedel retires from U.S. national team». USA Today. 2005 թ․ փետրվարի 8. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Friedel Retires From U.S. National Team». The Washington Post. 2005 թ․ փետրվարի 8. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
- ↑ 32,0 32,1 «Brad Friedel's words as safe as his hands». Birmingham Mail. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Rosenthal, Gregg (2012 թ․ օգոստոսի 2). «Cleveland Browns' sale to Jimmy Haslam complete». Around the League. National Football League. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ 34,0 34,1 «Brad Friedel answers our questions». www.visitbirmingham.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ 35,0 35,1 «Friedel's youth academy unique in the U.S». ESPN FC. 2008 թ․ հունիսի 22. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ 36,0 36,1 «Lorain soccer academy going up for auction». The Chronicle-Telegram. 2011 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ 37,0 37,1 37,2 «Soccer start Brad Friedel files bankruptcy in the UK». The Chronicle-Telegram. 2011 թ․ հունվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Brad Friedel [player stats]». Soccerbase.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Brad Friedel signs new Tottenham deal until 2014». BBC Sport. 2012 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Brad Friedel [player stats]». Aston Villa official website. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Profile: Brad Friedel». Soccertimes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Բրեդը Ֆրիդելը դարձել է «Տոտենհեմի» դեսպանը ԱՄՆ-ում
- ↑ Բրեդ Ֆրիդելը գլխավորել է ԱՄՆ-ի U-19 հավաքականը
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Rosenthal, Gregg (2012 թ․ օգոստոսի 2). «Cleveland Browns' sale to Jimmy Haslam complete». Around the League. National Football League. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Cole strike stuns Spurs». BBC Sport. 2002 թ․ փետրվարի 24. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «FIFA Confederations Cup Mexico 1999». FIFA official website. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ http://www.theguardian.com/football/2003/apr/28/newsstory.premierleague200203?gusrc=rss&feed=football.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Kalecinin kralları [Goalkeeper kings]». sporx.com. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը tottenhamhotspur.com կայքում
- Վիճակագրությունը ESPN-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
- Ֆուտբոլիստի էջը LFChistory.net կայքում
- Ֆուտբոլիստի էջը Yanks Abroad կայքում
- Ֆուտբոլիստի էջը Liverbird.ru կայքում (ռուս.)
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրեդ Ֆրիդել» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Ապրող անձինք
- 1971 ծնունդներ
- Մայիսի 18 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- ԱՄՆ-ի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ամերիկացի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Աստոն Վիլլայի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ
- Տոտտենհեմ Հոտսպուրի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով