Գաբի
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գաբի (այլ կիրառումներ)
Գաբի իսպ.՝ Gabi Fernández | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Գաբրիել Ֆերնանդես Արենաս | |||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իսպանիա | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 10, 1983 (41 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա | |||||||||||||||||
Հասակ | 180 սմ | |||||||||||||||||
Քաշ | 74 կգ | |||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ատլետիկո Մադրիդ | |||||||||||||||||
Համար | 14 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Գաբրիել Ֆերնանդես Արենաս կամ Գաբի (իսպ.՝ Gabriel Fernández Arenas, հուլիսի 10, 1983[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս «Ատլետիկո Մադրիդում» և հանդիսանում է թիմի ավագը։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ատլետիկո Մադրիդ» (2004-2007) և «Խետաֆե»
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաբին «Ատլետիկո Մադրիդի» սան է։ 2002-ից 2004 թվականների ընթացքում Գաբին հանդես է եկել «Ատլետիկո Մադրիդ B»-ում։ Լա Լիգայում իր դեբյուտը նշել է 2004 թվականի փետրվարի 7-ին՝ «Մեսթալիայի» դեմ խաղում[2]։
Հաջորդ մրցաշրջանում Գաբին վարձավճարով տեղափոխվել է «Խետաֆե» և թիմի կազմում մեկ մրցաշրջանի ընթացքում մասնակցել 32 խաղի՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ Հաջորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը վերադարձել է մադրիդյան թիմ և թիմի կազմում անցկացրել ևս 2 մրցաշրջան։
«Ռեալ Սարագոսա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի փետրվարին Գաբին 9 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Ռեալ Սարագոսա» և թիմի հետ կնքել 4 տարվա պայմանագիր[3]։ Հուլիսի 1-ին Գաբին պաշտոնապես դարձավ «Սարագոսայի» ֆուտբոլիստ։ Իր նորամուտը նշել է 2007 թվականի օգոստոսի 25-ին[4]։ Մրցաշրջանի արդյունքում թիմը տեղափողվեց Սեգունդա։ 2009/10 մրցաշրջանում թիմը Սեգունդայում գրավել է 14-րդ տեղը։
2011 թվականի մարտի 12-ին Գաբին դարձել է դուբլի հեղինակ «Վալենսիայի» դեմ խաղում, իսկ խաղն ավարտվել է 4:0 հաշվով[5]։ Գաբին առաջնությունում մասնակցել է 36 խաղի։
«Ատլետիկո Մադրիդ» (2011-)
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի հուլիսի 1-ին Գաբին վերադարձել է «Ատլետիկո Մադրիդ»։ Տրանֆերը արժեցել է 3 միլիոն եվրո[6]։ Վերադարձից հետո իր առաջին պաշտոնական խաղն անցկացրել է հուլիսի 28-ին՝ Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Ստրյոմսգադսետայի» դեմ խաղում։ Առաջին գոլը խփել է դեկտեմբերի 4-ին՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում։
եվրոպայի լիգայի 2011/12 առաջնությունում Գաբին մասնակցել է 17 խաղի՝ ինչպես նաև կիսաեզրափակչում կայացած «Վալենսիայի» և եզրափակչում կայացած «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղերին[7]։ Ատլետիկոն հաղթեց 3:0 հաշվով, իսկ Գաբին վաստակեց իր առաջին մրցանակը։ Լա Լիգայում մադրիդյան ակումբը գրավեց 5-րդ տեղը։
2012 թվականի ամռանը Դիեգոն Սիմիոնեն ավագի թևկապը հանձնեց Գաբիին[8]։ Ավագի թևկապով իր առաջին հանդիպումը Գաբին անցկացրել է օգոստոսի 31-ին՝ ՈՒԵՖԱ Սուպերգավաթի շրջանակներում կայացած «Չելսիի» դեմ խաղում։
Իսպանիայի գավաթի 2012/13 խաղարկությունում Գաբին մասնակցել է 8 խաղի՝ այդ թվում եզրափակչում կայացած «Ռեալ Մադրիդի» դեմ խաղին, որն ավարտվել է 2:1 հաշվով[9]։ Խաղի լրացուցիչ ժամանակի 11-րդ րոպեին կարմիր արտ է ստացել պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն։
Հաւորդ մրցաշրջանում Գաբին «Օսասունայի» դեմ խաղում անցկացրեց իր 200-րդ հանդիպումը մադրիդյան ակումբի կազմում[10]։ Նա առաջնության ընթացքում մասնակցել է 36 խաղի։ 2014 թվականի մայիսի 17-ին՝ «Ատլետիկոն» «Բարսելոնայի» դեմ խաղում գրանցեց 1:1 հաշիվը որի շնորհիվ թիմը 1996 թվականից հետո առաջին անգամ հռչակվեց երկրի չեմպիոն[11]։ Երկրի չեմպիոն դառնալուց հետո «Ատլետիկոն» Չեմպիոնների լիագյի եզրափակչում 4:1 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»[12]։
Գաբին համարվում է «Ատլետիկո Մադրիդ»-ի սան։ 2002-2004 թվականներին խաղացել է Ատլետիկո Մադրիդ B ֆուտբոլային ակումբի կազմում։ Ֆուտբոլիստի դեբյուտը կայացել է Իսպանիայի լիգայի 2003-2004 մրցաշրջանում։ Հաջորդ՝ 2004-2005 մրցաշրջանում վարձավճարի դիմաց հանդես է եկել Խետաֆե (ֆուտբոլային ակումբ)յում, որտեղ անց է կագրել 32 խաղ և խփել 3 գնդակ։ Այնուհետև վերադարձել է «Ատլետիկո Մադրիդ», որի կազմում անց է կացրել ևս 2 մրցաշրջան։
«Սարագոսա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի փետրվարին Գաբին տեղափոխվեց «Ռեալ Սարագոսա» (9 միլիոն եվրոյի դիմաց)՝ ստորագրելով 4 ամյա պայմանագիր[13]։ Հուլիսի 1-ին Ֆերնանդեսը պաշտոնապես դարձավ «Սարագոսայի» խաղացող, իսկ օգոստոսի 25-ին ակումբի կազմում դեբյուտել է 2007-2008 Իսպանիայի ֆուտբոլի առաջնության մեկնարկային մրցաշրջանում[14] և գործնականում դարձավ ակումբի հիմնական կազմի խաղացող[15]։ Մրցաշրջանի արդյունքում ակումբը հեռացավ Սեգունդու, բայց 1 տարի հետո վերադարձավ։ Ակումբը 2000-2010 սեզոնն ավարտեց 14-րդ հորիզոնականով, իսկ Գաբին դարձավ «առագանցիներ»-ի ավագը։
2010-2011 մրցաշրջանն իսպանացու համար հարուստ էր գոլերով.նա դարձավ 11 գոլերի հեղինակ, որոնցից 6-ը՝ տասնմեկ մետրանոց տոնգանային հարված։ 2011 թվականի մարտի 12-ին, «Վալենսիայի» դեմ խաղում նա կատարեց «դուբլ»(2 գոլ՝ 11 տուգանային հարված), որի արդյունքում ակումբը հաղթանակ տարավ(4-0)[16]։ Սալագոսայի համար կարևոր՝ «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում, դարձել է հաղթական գոլի հեղինակ[17] և 2 անգամ՝ Լեվանտեսի դարպասներին[18]։ Գաբին Իսպանական լիգայում անց է կացրել 36 խաղ (որակազրկման պատճառով բաց է թողել 2 մրցաշրջան), իսկ «Սարագոսան»,նախկինի պես, գրավել է 14-րդ հորիզոնականը։
«Ատլետիկո Մադրիդ» (2011— )
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի հուլիսի 1-ին Գաբին վերադարձել է «Ատլետիկո Մադրիդ»։ Տրանֆերը արժեցել է 3 միլիոն եվրո[6]։ Վերադարձից հետո իր առաջին պաշտոնական խաղն անցկացրել է հուլիսի 28-ին՝ Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Ստրյոմսգադսետայի» դեմ խաղում։ Առաջին գոլը խփել է դեկտեմբերի 4-ին՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում։
եվրոպայի լիգայի 2011/12 առաջնությունում Գաբին մասնակցել է 17 խաղի՝ ինչպես նաև կիսաեզրափակչում կայացած «Վալենսիայի» և եզրափակչում կայացած «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղերին[7]։ Ատլետիկոն հաղթեց 3:0 հաշվով, իսկ Գաբին վաստակեց իր առաջին մրցանակը։ Լա Լիգայում մադրիդյան ակումբը գրավեց 5-րդ տեղը։
2012 թվականի ամռանը Դիեգո Սիմիոնեն ավագի թևկապը հանձնեց Գաբիին[8]։ Ավագի թևկապով իր առաջին հանդիպումը Գաբին անցկացրել է օգոստոսի 31-ին՝ ՈՒԵՖԱ Սուպերգավաթի շրջանակներում կայացած «Չելսիի» դեմ խաղում։
Իսպանիայի գավաթի 2012/2013 խաղարկությունում Գաբին մասնակցել է 8 խաղի՝ այդ թվում եզրափակչում կայացած «Ռեալ Մադրիդի» դեմ խաղին, որն ավարտվել է 2:1 հաշվով[9]։ Խաղի լրացուցիչ ժամանակի 11-րդ րոպեին կարմիր արտ է ստացել պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն։
Հաւորդ մրցաշրջանում Գաբին «Օսասունայի» դեմ խաղում անցկացրեց իր 200-րդ հանդիպումը մադրիդյան ակումբի կազմում[10]։ Նա առաջնության ընթացքում անց է կացրել 36 խաղ։ 2014 թվականի մայիսի 17-ին «Ատլետիկոն» «Բարսելոնայի» դեմ խաղում գրանցեց 1:1 հաշիվը որի շնորհիվ թիմը 1996 թվականից հետո առաջին անգամ հռչակվեց երկրի չեմպիոն[11]։ Երկրի չեմպիոն դառնալուց հետո «Ատլետիկոն» Չեմպիոնների լիագյի եզրափակչում պարտվեց «Ռեալ Մադրիդին»(4:1 հաշվով)[12]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանիայի Մ20 հավաքականի կազմում Գաբին 2003 թվականին մասնակցել Աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Առաջնության ընթացքում իսպանացի կիսապաշտպանը մասնակցել է 7 աղի դառնալով մեկ գոլի հեղինակ[19]։
Ակումբային վիճակագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Եվրոգավաթ | Այլ | Արդյունք | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Ատլետիկո Մադրիդ | 2003/04 | 6 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 7 | 0 |
2004/05 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 3 | 0 | |
2005/06 | 32 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 33 | 1 | |
2006/07 | 20 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 22 | 0 | |
Արդյունք | 58 | 1 | 4 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 65 | 1 | |
→ Խետաֆե | 2004/05 | 32 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 34 | 2 |
Արդյունք | 32 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 34 | 2 | |
Ռեալ Սարագոսա | 2007/08 | 32 | 0 | 3 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 37 | 0 |
2008/09 | 35 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 35 | 4 | |
2009/10 | 32 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 34 | 1 | |
2010/11 | 36 | 10 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 38 | 11 | |
Արդյունք | 135 | 15 | 7 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 144 | 16 | |
Ատլետիկո Մադրիդ | 2011/12 | 31 | 2 | 1 | 0 | 17 | 1 | 0 | 0 | 49 | 3 |
2012/13 | 35 | 0 | 8 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 46 | 0 | |
2013/14 | 36 | 3 | 7 | 0 | 12 | 0 | 2 | 0 | 57 | 3 | |
2014/15 | 34 | 0 | 5 | 1 | 7 | 0 | 2 | 0 | 48 | 1 | |
2015/16 | 19 | 1 | 3 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 28 | 1 | |
Արդյունք | 155 | 6 | 24 | 1 | 44 | 1 | 5 | 0 | 228 | 8 | |
Կարիերայի արդյունք | 380 | 24 | 37 | 2 | 49 | 1 | 5 | 0 | 471 | 27 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2013-2014 Իսպանիայի առաջնության չեմպիոն։
- 2013 Իսպանական գավաթի գավաթակիր։
- 2014 Իսպանական սուպեր գավաթի գավաթակիր։
- 2011-2012 Եվրոպայի լիգայի հաղթող։
- 2012 ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի գավաթակիր
- 2013-2014 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի ֆինալիստ
Արդյունքում՝ 5 հաղթանակ
«Ատլետիկո Մադրիդ»
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իսպանիայի չեմպիոն - 2014
- Իսպանիայի գավաթակիր - 2013
- Իսպանիայի սուպերգավաթակիր - 2014
- Եվրոպայի լիգայի գավաթակիր - 2012
- ՈՒԵՖԱ Սուպերգավաթակիր - 2012
- Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից - 2014
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Gabi cumple 300 partidos en Primera División». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Zaragoza move early to get Gabi
- ↑ «Gabi F.». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Zaragoza crush Valencia
- ↑ 6,0 6,1 El Zaragoza hace oficial traspaso de Gabi al Atlético
- ↑ 7,0 7,1 Ատլետիկո Մադրիդ 3:0 Ալետիկ Բիլբաո
- ↑ 8,0 8,1 Gabi y Domínguez, en la lista de capitanes del Atlético
- ↑ 9,0 9,1 Jose Mourinho and Cristiano Ronaldo off in Real Madrid loss
- ↑ 10,0 10,1 «Un capitán bicentenario». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
- ↑ 11,0 11,1 Բարսելոնա 1:1 Ատլետիկո
- ↑ 12,0 12,1 Ռեալ Մադրիդ 4:1 Ատլետիկո Մադրիդ
- ↑ «Zaragoza move early to get Gabi» (անգլերեն). UEFA.com. 2007 թ․ փետրվարի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Gabi F.» (իսպաներեն). Somosleyenda.realzaragoza.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Gabi, el gran capitán» (իսպաներեն). Realzaragoza.com. 2011 թ․ մարտի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Zaragoza crush Valencia». ESPN. 2011 թ․ մարտի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Zaragoza end Real title dream» (անգլերեն). ESPN. 2011 թ․ ապրիլի 30. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Zaragoza end drop fears» (անգլերեն). ESPN. 2011 թ․ մայիսի 21. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Արգենտինա 2:1 Իսպանիա». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը «Ալետիկո Մադրիդի» պաշտոնական կայքում Արխիվացված 2016-04-19 Wayback Machine
- Պրոֆիլը bdfutbol.com կայքում
- Վիճակագրությունը soccerbase.com կայքում
- Պրոֆիլը sports.ru կայքում
- Վիճակագրությունը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբի» հոդվածին։ |
|
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Ապրող անձինք
- 1983 ծնունդներ
- Հուլիսի 10 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Մադրիդ քաղաքում ծնվածներ
- Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Խետաֆեի ֆուտբոլիստներ
- Ռեալ Սարագոսայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ