Գենտ
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Գենտ | |||||
Gent | |||||
| |||||
Երկիր | Բելգիա | ||||
Ենթարկում | Վարչական կենտրոն | ||||
Տարածաշրջան | Ֆլամանդական շրջան | ||||
Նահանգ | Արևելյան Ֆլանդրիա | ||||
Համայնք | Գենտ | ||||
Մակերես | 156,18 կմ² | ||||
Պաշտոնական լեզու | հոլանդերեն | ||||
Խոսվող լեզուներ | նիդերլանդերեն | ||||
Բնակչություն | ▲ 262.219 մարդ (2019) | ||||
Խտություն | 1600 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +32 9 | ||||
Փոստային դասիչ | 9000-9052 | ||||
Պաշտոնական կայք | gent.be | ||||
| |||||
Գենտ (հոլ.՝ Gent [ʝɛnt], ֆր.՝ Gand [gɑ̃]), քաղաք Բելգիայի Թագավորության Ֆլամանդական տարածաշրջանում։ Արևելյան Ֆլանդրիա նահանգի մայրաքաղաքն ու վարչական կետնրոնն է։
Բնակչությունը՝ ▲265 086 մարդ (հունվարի 1, 2022)[1]։ Տեղակայված է Լիս գետի՝ Շելդա գետ թափվելու տեղայնքում։ Նավահանգիստ է (կապված է Շելդայի գետաբերանի Գենտ-Թերնեուզեն ջրանցքի հետ)։
Խոշոր ուսումնական կենտրոն է։ Այստեղ են տեղակայված համալսարանը և չորս բարձրագույն դպրոցներ։
Գենտը կազմված է Գենտ քաղաքից և այն շրջապատող մի շարք փոքր քաղաքներից՝ Աֆսնեե, Դեստելդոնկ, Դրոնգեն, Գենտբրյուգգե, Լեդեբերգ, Մարիակերկե, Մենդոնկ, Օօստակեր, Սենտ Ամադսբերգ, Սենտ Դենիզ Վեստրեմ, Սենտ Քրյոյս Վինկել, Վոնդելգեմ և Զվեյնաարդե։ Քաղաքի տարածքը (մունիցիպալ տարածքը) կազմում է 1205 կմ² (465 քառակուսի մղոն)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագիտական պեղումները վկայում են այն մասին, որ Լիս և Շելդա գետերի միախառնման վայրում գոյություն են ունեցել բնակավայրեր ընդհուպ մինչև քարի և երկաթի դարերը[2]։ Հռոմեական ժամանակաշրջանի մասին գրավոր աղբյուրներ չկան, սակայն հնագիտական աշխատանքները վկայում են բնակավայրի գոյության մասին։
Քաղաքի հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ, սակայն արդեն VII դարում քաղաքն արդեն խոշոր բնակավայր էր։ Ըստ վարկածներից մեկի, քաղաքը հիմնադրվել է դեռևս հին հռոմեական կայսրության ժամանակաշրջանում և նրա անվանումը ծագում է կելտական «condati» բառից, որը թարգմանաբար նշանակում է «գետերի միախառնման վայր»։ Առաջին անգամ հիշատակվել է 665 թվականին որպես Գանդավում (լատին․՝ Gandavum)։
Ֆրանկների հարձակումից հետո 5-րդ դարի սկզբին հին նիդերլանդական լեզվին փոխարինեց լատիներենը և կելտերենը։
Մոտ 650 թվականին սուրբ Ամանդը Գենտի շրջանում հիմնադրել է երկու աբբայություններ (սուրբ Պետրոս և սուրբ Բավո)։
1000 և 1550 թվականների միջև Գենտը Եվրոպայի երկրորդ խոշոր քաղաքն էր՝ զիջելով միայն Փարիզին։
19-րդ դարում Գենտ քաղաքում արագորեն սկսեց զարգանալ տեքստիլ արդյունաբերությունը։ Տնտեսական աճին նպաստեց 19-րդ դարի սկզբում կառուցված Գենտ-Թերնեուզեն ջրանցքը։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գենտի նավահանգիստը, որը գտնվում է քաղաքի հյուսիսում, համարվում է Բելգիայի երրորդ խոշոր քաղաքը։ Այն կապվում է Գենտ – Թերնեուզեն ջրանցքի միջոցով, որն ավարտվում է Արևմտյան Շելդայի մոտ գտնվող նիդերլանդական Թերնեուզեն նավահանգստի մոտ։ Բացի այդ, նավահանգիստը սպասարկում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են ArcelorMittal, Volvo Personvagnar, Volvo Trucks, Honda և Stora Enso ընկերությունները։
Գենտի համալսարանը և դրա հետ կապված մի շարք ընկերություններ տեղակայված են քաղաքի կենտրոնական և հարավային հատվածներում։ Որպես Արևելյան Ֆլանդրիա նահանգի խոշորագույն քաղաք, Գենտում կան բազմաթիվ հիվանդանոցներ, դպրոցներ և առևտրի կենտրոններ։
Գենտում նաև տեղակայված է Flanders Expo համալիրը, որը խոշորագույնն է Ֆլանդրիայում և մեծությամբ երկրորդը Բելգիայում։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Կյոպենի կլիմաների դասակարգման, Գենտ քաղաքը գտնվում է օվկիանոսային կլիմայական գոտում, որտեղ դիտվում են օդի ջերմաստիճանի հաճախակի տատանումներ[3]։
Գենտ, Բելգիաի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 6 (43) |
6 (42) |
10 (50) |
13 (55) |
17 (62) |
19 (67) |
22 (72) |
22 (72) |
18 (65) |
14 (58) |
9 (49) |
8 (46) |
13.7 (56.8) |
Միջին ցածր °C (°F) | 2 (36) |
1 (34) |
4 (40) |
6 (43) |
10 (50) |
13 (55) |
15 (59) |
14 (58) |
12 (54) |
9 (48) |
6 (42) |
4 (39) |
8 (46.5) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 21 | 15 | 20 | 18 | 20 | 19 | 16 | 17 | 18 | 19 | 19 | 19 | 221 |
աղբյուր: Weatherbase[4] |
Քույր-քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գենտ քաղաքն ունի 7 քույր-քաղաքներ[5].
- Բրաշով, Ռումինիա (1993)[6][7]
- Գդանսկ, Լեհաստան (2009)
- Լիեժ, Բելգիա[8]
- Կանաձավա, Ճապոնիա (1971)[9][10][11]
- Մելլե, Գերմանիա (1977)[12]
- Մոհամմեդիա, Մարոկկո (1982)[13]
- Նոթինգհեմ, Միացյալ Թագավորություն (1985)[14][15][16]
- Սանտ Ռաֆայել, Ֆրանսիա (1958)[17]
- Վիսբադեն, Գերմանիա (1969)[18]
- Տալլին, Էստոնիա (1982)[19]
- Օլբանի, ԱՄՆ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bevolking per gemeente op 1 januari 2022 — Statbel.
- ↑ «History of Ghent». www.gent.be. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Climate Summary for Ghent, Belgium». weatherbase.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Weatherbase.com». Weatherbase. 2013. Retrieved on October 26, 2013.
- ↑ Gent van A tot Z: Zustersteden Արխիվացված 2014-10-27 Wayback Machine(նիդեր.)
- ↑ http://www.brasovcity.ro/documente/municipiu/infratiri-parteneriate.pdf
- ↑ https://www.brasovcity.ro/file-zone/regulamente/primarie/Statutul-mun-Brasov.pdf
- ↑ https://www.liege.be/fr/vie-communale/services-communaux/international/jumelages-et-partenaires/gand-gent-belgique
- ↑ https://stad.gent/over-gent-en-het-stadsbestuur/stadsbestuur/wat-doet-het-bestuur/gent-internationaal/relaties-met-andere-steden/zustersteden/zusterstad-kanazawa
- ↑ https://stad.gent/nl/over-gent-stadsbestuur/stadsbestuur/wat-doet-het-bestuur/gent-internationaal/samen-internationaal-werken/bilaterale-partnerschappen/zusterstad-kanazawa
- ↑ https://www4.city.kanazawa.lg.jp/material/files/group/6/English2022.pdf
- ↑ https://stad.gent/over-gent-en-het-stadsbestuur/stadsbestuur/wat-doet-het-bestuur/gent-internationaal/relaties-met-andere-steden/zustersteden/melle
- ↑ https://stad.gent/over-gent-en-het-stadsbestuur/stadsbestuur/wat-doet-het-bestuur/gent-internationaal/relaties-met-andere-steden/zustersteden/mohammedia
- ↑ https://stad.gent/over-gent-en-het-stadsbestuur/stadsbestuur/wat-doet-het-bestuur/gent-internationaal/relaties-met-andere-steden/zustersteden/nottingham
- ↑ https://www.nottinghamcity.gov.uk/information-for-business/business-information-and-support/business-support-and-finance/eu-funding/
- ↑ https://stad.gent/nl/over-gent-en-het-stadsbestuur/stadsbestuur/wat-doet-het-bestuur/gent-internationaal/samen-internationaal-werken/zustersteden/nottingham
- ↑ https://stad.gent/over-gent-en-het-stadsbestuur/stadsbestuur/wat-doet-het-bestuur/gent-internationaal/relaties-met-andere-steden/zustersteden/saint-raphaël
- ↑ https://stad.gent/over-gent-en-het-stadsbestuur/stadsbestuur/wat-doet-het-bestuur/gent-internationaal/relaties-met-andere-steden/zustersteden/wiesbaden
- ↑ https://stad.gent/over-gent-en-het-stadsbestuur/stadsbestuur/wat-doet-het-bestuur/gent-internationaal/relaties-met-andere-steden/zustersteden/tallinn
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (նիդեր.)
- Զբոսաշրջային պաշտոնական կայք (նիդեր.)(անգլ.)(ֆր.)(գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գենտ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 12)։ |