Դայան Ուիսթ
Դայան Ուիսթ | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծնվել է | մարտի 28, 1948[1][2] (76 տարեկան) | ||||||||||||
Ծննդավայր | Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[3] | ||||||||||||
Կրթություն | Մերիլենդի համալսարան և Nurnberg American High School? | ||||||||||||
Քաղաքացիություն | ԱՄՆ | ||||||||||||
Մասնագիտություն | բնավորության դերասան, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի | ||||||||||||
Ակտիվ շրջան | 1975 - այժմ | ||||||||||||
Ընտրանի | «Հաննան և նրա քույրերը», «Ծնողներ», «Փամփուշտներ Բրոդվեյի վրա» | ||||||||||||
Երեխա(ներ) | 2 որդեգիր երեխաներ | ||||||||||||
Պարգևներ և մրցանակներ | |||||||||||||
Դայան Ուիսթ՝ Վիքիպահեստ | |||||||||||||
|
Դայան Ուիսթ (անգլ.՝ Dianne Wiest, մարտի 28, 1948[1][2], Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասանուհի, «Օսկար» մրցանակի կրկնակի, «Ոսկե Գլոբուս» և «Էմմի» մրցանակների դափնեկիր։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վուդի Ալենի «Հաննան և նրա քույրերը» (1986 թվական) ֆիլմի համար Ուիսթը արժանացել է «Օսկար» մրցանակի, «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Այդ հաջողությանը հետևում են մասնակցություն «Կորուսյալ տղաները» ֆիլմում, իսկ այնուհետև դեր «Ծնողները» ֆիլմում (1989 թվական), որը նշանավորվում է «Օսկար» մրցանակի անվանակարգմամբ։
1990 թվականին հետևում են նկարահանումներ Թիմ Բարթոնի «Մկրատաձեռն Էդվարդը» ֆիլմում։ Այնուտեև Ուիսթը կրկին վերադառնում է Ալենի մոտ, «Փամփուշտներ Բրոդվեյի վրա» (1994 թվական) ֆիլմում նկարահանումների համար։ Այդ դերակատարման համար Ուիսթը արժանանում է Ամերիկյան ակադեմիայի երկրորդ «Օսկար» մրցանակին։
Թատրոնի բեմին Ուիսթի հայտնվելը առավել հազվադեպ է լինում այն ժամանակից ի վեր, երբ նա քննադատների ճանաչմանն է արժանանում Վուդի Ալենի ֆիլմերում իր աշխատանքների համար։ 2003 թվականին Ուիսթը Ալ Պաչինոյի հետ հայտնվում է «Սալոմեա» բեմադրությունում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիսթը ծնվել է Կանզաս Սիթի քաղաքում (Միսսուրի նահանգ, ԱՄՆ), զինվորականի ընտանիքում։ Դայանն ունի երկու հարազատ եղբայր՝ Գրեգ և Դոն։ Դպրացական տարիներին ցանկանում էր դառնել բալետի պարուհի, սակայն ավելի ուշ, Մերիլենդի համալսարանում ուսանելու տարիներին, հրապուրվում է թատրոնով։ Համալսարանն ավարտում է 1969 թվականին, գիտական աստիճան ստանալով գիտության և մշակույթի բնագավառում։
Ուիսթը երբեք պաշտոնապես ամուսնացած չի եղել, դաստիարակում է երկու որդեգիր երեխաների (1987 և 1991 թվականների ծնվածներ)։ Իր ամբողջ կյանքի ընթացքում նա բնակվել է Մանհեթենում։ 2015 թվականի սկզբին, աշխատանքի բացակայության պատճառով և հնարավորություն չունենալով վճարել հինգ հազար դոլարից քիչ ավելի վարձավճարով վարձակալած բնակարանի վճարը, Ուիսթը ստիպված էր թողնել 79-րդ փողոցի իր շքեղ բնակարանը[5]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ֆիլմի ռեժիսոր |
---|---|---|---|---|
1984 | «Սիրահարները» | Falling in Love | Իզաբել | Ուլու Գրոսբարդ |
«Ազատները» | Footloose | Վի Մուր | Հերբերթ Ռոսս | |
1985 | «Կահիրեի ծիրանագույն վարդը» | The Purple Rose of Cairo | Էմմա | Վուդի Ալեն |
1986 | «Հաննան և նրա քույրերը» | Hannah and Her Sisters | Հոլլի | Վուդի Ալեն |
1987 | «Ռադիոյի օրերը» | Radio Days | Բեա | Վուդի Ալեն |
«Սեպտեմբեր» | September | Սթեֆանի | Վուդի Ալեն | |
«Կորուսյալ տղաները» | The Lost Boys | Լյուսի Էմերսոն | Ջոել Շումախեր | |
1989 | «Ծնողները» | Parenthood | Հելեն | Ռոն Հովարդ |
1990 | «Մկրատաձեռն Էդվարդը» | Edward Scissorhands | Պեգ Բոգս | Թիմ Բարթոն |
1991 | «Փոքրիկ մարդ Թեյթը» | Little Man Tate | Ջեյն Գրիրսոն | Ջուդի Ֆոսթեր |
1994 | «Փամփուշտներ Բրոդվեյի վրա» | Bullets Over Broadway | Հելեն Սինքլեր | Վուդի Ալեն |
«Փարավոնները և Ռոբերսոնները» | Cops And Robbersons | Հելեն Ռոբերսոն | Մայքլ Ռիթչի | |
«Հետախույզ» | The Scout | բժշկուհի | Մայքլ Ռիթչի | |
1996 | «Վանդակ թռչնակների համար» | The Birdcage | Լուիզա Կիլի | Մայկ Նիկոլս |
«Գործընկեր» | The Associate | Սալլի Դուգան | Դոնալդ Պետրի | |
1998 | «Գործնական մագիա» | Practical Magic | մորաքույր Բրիջիթ Օուենս | Գրիֆին Դան |
«Ձիեր հմայողը» | The Horse Whisperer | Դայան Բուկեր | Ռոբերտ Ռեդֆորդ | |
2000 | «Տասներորդ թագավորությունը» | The 10th Kingdom | Չարագործ թագուհի / Քրիստին Լյուիս | Դևիդ Կարսոն, Հերբերթ Ուայզ |
2001 | «Ես Սեմն եմ» | I Am Sam | Էննի Կասել | Ջեսի Նելսոն |
2002 | «Շնորհակալություն, բժիշկ Ռեյ» | Merci Docteur Rey | Էլիզաբեթ Բյումոնտ | Էնդրյու Լիտվակ |
2004 | «Դասակարգ 6. Աղետի օրը» | Category 6: Day of Destruction | Շիրլի Աբոթ | Դյուկ Լոուրի |
2006 | «Ինչպես ճանաչել սեփական սուրբերին» | A Guide to Recognizing Your Saints | Ֆլորի | Դիտո Մոնտիել |
2007 | «Նվիրում» | Dedication | Քերոլ | |
«Սիրահարվել եղբոր հարսնացուին» | Dan in Real Life | Նանա | Պիիտեր Հեջես | |
2008 | «Ուղևորներ» | Passengers | Տոնի | Ռոդրիգո Գարսիա |
«Նյու Յորք, Նյու Յորք» | Synecdoche, New York | Ելեն Բասկոմբ/Միլիսենթ Վիմս | Չարլի Կաուֆման | |
2010 | «Ճագարի բույն» | Rabbit Hole | Նեթ | Ջոն Քեմերոն Միթչել |
2012 | «Ամենամոտիկ ընկերը» | Darling Companion | Պեննի | Լոուրենս Կեզդան |
2014 | «Ստորացում» | The Humbling | Քերոլ | Բաի Լևինսոն |
2015 - այժմ | Կյանքը մանրամասնորեն | Life in Pieces | Ջոան Շորթ |
Մրցանակներ և անվանակարգումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայացված են հիմնական մրցանակները և անվանակարգումները։ Ամբողջական ցանկը տես IMDb.com-ում։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1987 թվական - «Օսկար» մրցանակ - երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, «Հաննան և նրա քույրերը» ֆիլմի համար։
- 1995 թվական - «Օսկար» մրցանակ - երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, «փամփուշտներ Բրոդվեյի վրա» ֆիլմի համար։
- 1995 թվական - «Ոսկե Գլոբուս» մրցանակ - երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, «փամփուշտներ Բրոդվեյի վրա» ֆիլմի համար։
- 1995 թվական - ԱՄՆ Կինոդերասանների Գիլդիայի մրցանակ - երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, «փամփուշտներ Բրոդվեյի վրա» ֆիլմի համար։
- 1997 թվական - «Էմմի» մրցանակ - լավագույն հրավիրված դերասանուհի դրամատիկական սերիալում, «Ճանապարհ Էլվոնլի» հեռուստասերիալի համար։
- 2008 թվական - «Էմմի» մրցանակ - երկրորդ պլանի լավագույն դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում, «Բուժում» հեռուստասերիալի համար։
Անվանակարգումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1987 թվական - «Ոսկե Գլոբուս» մրցանակ - երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, «Հաննան և նրա քույրերը» ֆիլմի համար։
- 1988 թվական - BAFTA մրցանակ - երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, «Ռադիոյի օրերը» ֆիլմի համար։
- 1990 թվական - «Օսկար» մրցանակ - երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, «Ծնողները» ֆիլմի համար։
- 1990 թվական - «Ոսկե Գլոբուս» մրցանակ - երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, «Ծնողները» ֆիլմի համար։
- 1999 թվական - «Էմմի» մրցանակ - երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մինի-սերիալում կամ ֆիլմում, «Նոյ Դիրբորնի սովորական կյանքը» հեռուստաֆիլմի համար։
- 2009 թվական - «Ոսկե Գլոբուս» մրցանակ - երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մինի-սերիալում, հեռուստասերիալում կամ հեռուստաֆիլմում, «Բուժում» հեռուստասերիալի համար
- 2009 թվական - «Էմմի» մրցանակ - երկրորդ պլանի լավագույն դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում, «Բուժում» հեռուստասերիալի համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #114224587 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ «Oscar-winning actress Dianne Wiest is forced to leave NYC apartment after not finding enough work to pay rent». Daily Mail. 24 января 2015. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դայան Ուիսթը (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դայան Ուիսթ» հոդվածին։ |
|
- Մարտի 28 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Էմմի
- Թատրոնի դերասանուհիներ
- Լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- Հոլիվուդյան դերասաններ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ