Jump to content

Դասակարգային պայքար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դասակարգային պայքար, քաղաքական լարվածություն և տնտեսական անտագոնիզմ հակամարտ դասակարգերի միջև, որի հիմքում ընկած են դասակարգային շահերը և ձգտումները։ Սրդյունք է դասակարգերի տնտեսական շահերի հակամարտության։ «Ազատն ու ստրուկը, պատրիկն ու պլեբեյը, կալվածատերն ու ճորտը, վարպետն ու ենթավարպետը, կարճ՝ ճնշողն ու ճնշվողը հավիտենական հակամարտության մեջ են եղել իրար հետ, անընդհատ պայքար են մղել՝ մերթ թաքնված, մերթ բացահայտ պայքար, որը միշտ վերջացել է ամբողջ հասարակական շենքի հեղափոխական վերակառուցմամբ կամ պայքարող դասակարգերի ընդհանուր կործանմամբ»։ Սակայն այդ հեղափոխությունները մի դասակարգային հակամարտությունը փոխարինել են մեկ ուրիշով՝ մշտապես կատարելագործելով մարդու շահագործումը մարդու կողմից, սրելով անտագոնիստական հակասությունները, կատարելագործելով դասակարգային պայքարը։

Պատմությանը հայտնի են և՛ ստրուկների հուժկու ապստամբություններ, և՝ մեծ մասշտաբի ու անընդմեջ գյուղացիական պատերազմներ, տևական սոցիալական շարժումներ, որոնք փորձել են խարխլել տիրող հասարակական կարգերի հիմքերը։

Կառլ Մարքսի և Միխայիլ Բակունինի քաղաքատնտեսական փիլիսոփայություններում դասակարգային պայքարը համարվում է կենտրոնական դրույթ և սոցիալական մեծամասնության համար արմատական սոցիալ-քաղաքական փոփոխություններ իրականացնելու գործնական միջոց[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The New Fontana Dictionary of Modern Thought (1999) Allan Bullock and Stephen Trombley, Eds., p. 127.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 293