Դարդանելի նեղուց
Դարդանելի նեղուց | |
---|---|
Çanakkale boğazı (tr) Hellespontus (la) | |
Տեսարան դեպի Դարդանելի նեղուցը նավակից | |
Երկիր | Թուրքիա |
Բաժանում է | Գալիպոլի թերակղզին և Փոքր Ասիայի հյուսիսարևմտյան ափը |
Առավելագույն խորություն | 103 մ մ |
Երկարություն | 61 կմ |
Լայնություն | 1,2-6 կմ |
Դարդանելի (նաև Հելլեսպոնտոս (հուն․՝ Ελλήσποντος), թուրքերեն՝ Çanakkale boğazi), նեղուց Եվրոպական Գալիպոլյան կղզիների (Թուրքիա) և Փոքր Ասիայի հյուսիսարևմտյան մասի միջև։
Նեղուցը միացնում է Էգեյան ծովը Մարմարա ծովի հետ, իսկ Բոսֆորի հետ միասին, նաև Սև ծովին։ Հին անվանումը եղել է Գելեսպոնտ՝ լատին․՝ Hellespontus։ Իր ժամանակաից անվանումը ստացել է Դարդանիա քաղաքի անվանումից, որը գտնվում է Իդա լեռան վրա։
Նեղուցի երկարությունը կազմում է մոտ 65 կմ, լայնությունը 1,3-ից 6 կմ, միջին խորությունը 50 մ է։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոչվում է Դարդանուս քաղաքի անունով, որն իր անվանումը ստացել է դարդաններ ցեղի անունից (նեղուցի ափին ապրած դարդանները եղել են տրոյացիների դաշնակիցը)։ Հին հունական անվանումը եղել է Հելլեսպոնտոս, որը բառացի նշանակել է «Հելլայի ծով»։
Ըստ հին հունական ավանդության՝ այդ անվանման առաջացումը կապվում է Հելլայի անվան հետ, որն այնտեղ ծովն է ընկել իր չար, խորթ մորից Կոլխիդա փախչելիս։ Նեղուցի թուրքական անվանումն է Չանաքկալե բողաղ՝ ափին գտնվող Չանաքկալե քաղաքի անունից։ Իսկ բողազ նշանակում է նեղուց[1]։
Հոսանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևիտանի և Սև ծովերի աղիության շնորհիվ գոյություն ունեն երկու հիմնական հոսանքներ՝ սևծովյան աղազերծված ջրերը 1-1,5 միջին արագությամբ մակերույթային հոսքով զիջում են Մարմարա ծովի հանգույցից մինչև եվրոպական ծովափ, հատակամերձ հոսանքները՝ Եգեյան ծովից Մարմարա ծով[2][3]։
Տեղադիրքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դարդանելի նեղուցը միացնում է Էգեյան ծովը Մարմարա ծովին, ևս մեկ զույգ էլ՝ Բոսֆորը՝ Սևին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին ժամանակներում այստեղ գլխավոր քաղաքն էր Աբիդոսը։ Ասիական ափի թուրքերին (1352 թվական) անցնելուց հետո հետո, նրա տեղը զբաղեցրեց Չանաքկալե քաղաքը։
1841 թվականի պայմանագրի համաձայն,միայն թուրքական ռազմական նավերին թույլատրվեց անցնել Դարդանելի նեղուցը։ Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ Հունաստանի նավատորմը նեղուցի մուտքի մոտ երկու անգամ պարտության մատնեց թուրքերին, որից հետո օսմանյան նավատորմը չէր համարձակվում դուրս գալ Դարդանելից։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, 1915 թվականին, Թուրքիայում և Անտանտի միջև ծանր երկար մարտեր ձգվեցին։
2016 թվականին, Մարմարա ծովի շրջանում, տրանսպորտային օղակաձև շինարարության շրջանակներում, սկսվեցին «Չանաքկալե-1915» (անգլ.՝ Çanakkale 1915 Bridge) կամրջի կառուցումը Դարդանելով[4]։ Կամուրջը միացնելու էր Կոջավելի ասիական բնակատեղին (Բալիկեսիր պրովինցիա) և եվրոպական մասի Գելիբոլու քաղաքի Սյուտլյուջեն (Չանաքկալե պրովինցիա)։ «Չանաքկալե-1915» կամուրջը կլինի աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը, ընդհանուր ձգվածությունը ափից ափ՝ 3869 մ է։ 2017 թվականի մարտի 18-ին, Չանաքկալե քաղաքում տեղի ունեցավ Դարդանելի նեղուցով ավտոմոբիլային կամրջի շինարարության համար առաջին քարը դնելու արարողությունը[5]։ Շինարարությունը ծրագրվում է ավարտել 2023 թվականին։ Կամուրջը կդառնա «Կինալի— Տեգիրդագ—Չանաքկալե—Սավաշտեպե» 80կմ-ոց ավտոմայրուղու մի մասը։ Կառուցումը կատարվելու է երկու թուրքական և հարավկորեական ընկերությունների կոնսորցիումի կողմից[6][7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
- ↑ Гидрология Средиземного моря / И. М. Овчинников, Е. А. Плахин, Л. В. Москаленко и др. ; Под ред. д-ра геогр. наук В. А. Буркова. — Л.: Гидрометеоиздат, 1976. — 375 с.
- ↑ Залогин, Б. С.; Косарев А. Н. Средиземное море // География : Журнал. — Издательский дом «Первое сентября», 2000. — № 29.
- ↑ В Турции начали строить мост через Дарданеллы. Первый со времён царя Ксеркса, 2 ноября 2016
- ↑ В Турции началось строительство моста через пролив Дарданеллы, 20 марта 2017
- ↑ Названы сроки закладки фундамента нового моста «Чанаккале-1915» в Турции, 6 марта 2017
- ↑ «Южнокорейско-турецкий консорциум построит мост через пролив Дарданеллы». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարդանելի նեղուց» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 315)։ |