Դոնալդ Սերոնե
Դոնալդ Սերոնե | |
---|---|
Ծնվել է | մարտի 29, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Դենվեր, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Air Academy High School? |
Մասնագիտություն | Ընդհանուր մենամարտիկ, քիքբոքսեր, բռնցքամարտիկ, Thai boxer և դերասան |
Donald Cerrone Վիքիպահեստում |
Դոնալդ Էնտոնի Սերոնե (անգլ.՝ Donald Anthony Cerrone, մարտի 29, 1983, Դենվեր, ԱՄՆ), խառը ոճի ընդհանուր մենամարտերի ամերիկացի մարտիկ և պրոֆեսիոնալ քիքբռնցքամարտիկ, հանդես է գալիս UFC-ի հովանու ներքո՝ թեթև քաշային կարգում[1]։
Մանկություն և պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերոնեն ծնվել է ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում։ Նա ակտիվ և ըմբոստ պատանի էր, հաճախ մասնակցում էր կռիվների, նրա մոտ ախտորոշել են «Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ»։ Սերոնեն ընդունվել է Կոլորադոյի «Օդային ակադեմիա», այնտեղ նա սկսել է պրոֆեսիոնալ ձիավարություն սովորել։ Երբ նրա ծնողները բաժանվել են, նա մնացել է ապրելու տատիկի և պապիկի հետ[2]։ Երկրորդ կուրսում ընկերը Սերոնեին բերել է քիքբոքսինգի պարապմունքների, սիրողական ելույթներում նա անպարտելի էր 13-0 ռեկորդով։ Ավելի ուշ սկսել է ուսումնասիրել թայլանդական բռնցքամարտ, ապա տեղափոխվել է պրոֆեսիոնալ հարթակ։ Այստեղ նա ևս անպարտելի էր 28-0 ռեկորդով։
Ընդհանուր մենամարտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերոնոն սկսել է իր գործունեությունը ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Կոմերս Սիթի քաղաքում՝ Freedom Fighters մարտարվեստների ակումբում։ Նա սկսել է մարզվել այնպիսի մարտիկների հետ, ինչպիսիք են Ջոն Ջոնսը, Ռաշադ Էվանսը, Ժորժ Սան-Պիեռը, Գրեգ Ջեքսոնի ղեկավարությամբ, ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկե քաղաքի «Jackson’s Submission Fighting» ակումբում։
World Extreme Cagefighting
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերոնեն պայմանագիր է կնքել WEC-ի հետ, և նրա առաջին մրցակիցը Քենեթ Ալեքսանդերն էր։ Սերոնեն առաջին ռաունդի 56-րդ վայրկյանին հաղթել է ցավեցնող հնարքով։ Սակայն մենամարտի արդյունքը չեղարկվել է, քանի որ Սերոնեի դոպինգ թեստում դրական արդյունք է տվել հիդրոկլորոտիազիդը[3]։
2009 թվականի հունվարի 29-ին WEC 38-ի շջանակներում թեթև քաշային կարգի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում Սերոնեն պարտվել է Ջեյմի Վերներին` մրցավարների առանձին որոշմամբ[4]։
Սերոնեն և Վերները համաձայնել են ռևանշ-հանդիպում անցկացնել WEC 43-ի ժամանակ։ Սակայն Վերները չի կարողացել բուժզննում անցնել ձեռքի վնասվածքի պատճառով։ Արդյունքում, 2009 թվականի հոկտեմբերի 10-ին, WEC 43-ի ժամանակ, Սերոնեն մենամարտել է Բենսոն Հենդերսոնի հետ թեթև քաշային կարգում WEC-ի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար, Սերոնեն պարտվել է մրցավարների միաձայն որոշմամբ։ Մենամարտը ստացել է «Երեկոյի լավագույն մենամարտ» մրցանակը՝ sherdog կայքից[5]։
Բենսոն Հենդերսոնի հետ ռևանշ, այս անգամ` թեթև քաշային կարգի չեմպիոնի տիտղոսի համար, տեղի է ունեցել 2010 թվականի ապրիլի 24-ին, WEC 48-ի ժամանակ։ Սերոնեն պարտվել է գիլոտինի խեղդման հնարքով[6]։
Ultimate Fighting Championship
[խմբագրել | խմբագրել կոդը]2010-ի հոկտեմբերին տեղի է ունեցել UFC-ի և WEC-ի միավորումը, որի շրջանակներում WEC-ի բոլոր մարտիկները տեղափոխվել են UFC:
Իր առաջին մենամարտը UFC-ում Սերոնեն անց է կացրել Փոլ Քելլիի հետ, 2011 ովականի փետրվարի 5-ին, UFC 131-ի ժամանակ։ Սերոնեն հաղթել է մենամարտը հետևից խեղդման շնորհիվ։ Մենամարտը ստացել է «Երեկոյի ելույթ» մրցանակը[6]։
Սերոնեն իր առաջին պարտությունը կրել է Նեյթ Դիասի դեմ մենամարտում` մրցավարների միաձայն որոշմամբ, UFC 141-ի շրջանակներում։ Այս մենամարտը ստացել է «Երեկոյի լավագույն մենամարտ» մրցանակը։
Ռաֆայել դուս Անժուսից կրած պարտությունից հետո UFC Fight Night: Condit vs Kampmann 2-ի ժամանակ Սերոնեն ունեցել է 8 անընդմեջ հաղթանակների երկար շարք Էվան Դանեմի, Ադրիան Մարտինսի, Էդսոն Բարբոզայի, Ջիմ Միլերի, Էդդի Ալվարեսի, Մայլս Ջուրի, Բենսոն Հենդերսոնի և Ջոն Մաքդեսի նկատմամբ։ Այսպիսով, նա արժանացել է UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոնի տիտղոսի համար մենամարտին, որը պատկանում էր Ռաֆայել դուս Անժուսին։ Մենամարտը տեղի է ունեցել UFC on Fox-ում, 2015 թվականի դեկտեմբերի 19-ին[7]։ Այդ օրը UFC on Fox: dos Anjos vs. Cerrone 2-ում Սերրոնեն առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով պարտվել է տիտղոսային մենամարտը Ռաֆայել դուս Անժուսին։
Տիտղոսային մենամարտում դուս Անժուսից կրած պարտությունից հետո Սերոնեն ժամանակավորապես տեղափոխվել է կիսամիջին քաշային կարգ և պետք է հանդիպեր Թիմ Մինսի հետ, սակայն ձախողված դոպինգ թեստից հետո Թիմը դուրս է մնացել պայքարից։ Նրան փոխարինել է Ալեքս Օլիվեյրան, մենամարտը տեղի է ունեցել UFC Fight Night։ Cowboy vs Cowboy մրցաշարի ընթացքում[8]։ Սերոնեն առաջին ռաունդում ավարտել է մենամարտը՝ անցկացնելով եռանկյունի հնարքը։ Ստացել է «Երեկոյի ելույթ» մրցանակը։
2016 թվականի հունիսի 18-ին շարունակել է հանդես գալ կիսամիջին քաշային կարգում, նրա մրցակիցը Պատրիկ Կոտն էր։ Երրորդ Ռաունդում Սերոնեն հաղթել է տեխնիկական նոկաուտով՝ նախկինում երկու անգամ նոկդաունի ենթարկելով մրցակցին։ Ստացել է «Երեկոյի ելույթ» մրցանակը։
2016-ի օգոստոսի 20-ին UFC 202-ի շրջանակներում Սերոնեն տեխնիկական նոկաուտի միջոցով հաղթել է Ռիկ Սթորիին։ Ստացել է «Երեկոյի ելույթ» մրցանակը։
2016 թվականի դեկտեմբերի 10-ին Սերոնեն 3-րդ ռաունդում նոկաուտով հաղթել է Մետ Բրաունին։
2017 թվականը չափազանց անհաջող տարի էր Սերոնեի համար։ Սերոնեն առաջին անգամ հանդիպել է Խորխե Մասվիդալի հետ 2017-ի հունվարի 27-ին, UFC Fox 23-ի շրջանակներում[9]։ Սերոնեն երկրորդ ռաունդում պարտվել է տեխնիկական նոկաուտով[9]։ Այս մարտից հետո նա կրել է ևս երկու պարտություն. նախ` Ռոբի Լոուլերից` միաձայն որոշմամբ, իսկ հետո՝ Դարրեն Թիլից՝ տեխնիկական նոկաուտով։
2018 թվականի հունիսի 23-ին Սինգապուրում կայացել է UFC Fight Night 132 մրցաշարը, որում Դոնալդ Սերոնեն հանդիպել է Լեոն Էդվարդսի հետ։ Երեք ռաունդներից հետո մրցավարական որոշմամբ հաղթանակ է տարել Էդվարդսը։
2018 թվականի նոյեմբերի 10-ին UFC Fight Night 138 մրցաշարի շրջանակներում Սերոնեն բավականին հեշտությամբ հաղթել է Մայք Պերին՝ ցավեցնող հնարք կիրառելով արդեն առաջին ռաունդում[10]։
2019 թվականը բավականին հագեցած է եղել Դոնալդ Սերրոնի համար։ Հունվարին և փետրվարին չեն դադարել խոսակցությունները ՄաքԳրեգորիի և Սերոնեի մենամարտի մասին` թեթև քաշային կարգում UFC-ի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար, ընդհուպ մինչև 2019-ի մարտը երկու մարտիկներն էլ խոսել են այն մասին, որ պատրաստ են պայքարել, սակայն դեռ չի հաջողվել պայմանավորվել մենամարտի մասին։ 2019 թվականի մայիսի 4-ին UFC Fight Night 151 մրցաշարի շրջանակներում նա երեկոյի գլխավոր իրադարձության շրջանակներում հանդիպում է ունեցել ևս մեկ թոփ լեգեոների` էլ Յակվինտայի հետ։ Մենամարտը տևել է երեք հատկացված ռաունդները, իսկ հաղթանակը տարել է Սերոնեն` մրցավարների միաձայն որոշմամբ։
2019 թվականի հունիսի 8-ին Սերոնեն մենամարտել է Էնտոնի Ֆերգյուսոնի հետ UFC 238 շոուի շրջանակներում։ Մենամարտը դադարեցվել է երկրորդ ռաունդում, այդ ժամանակ Սերոնեն աչքի և այտոսկրերի զգալի վնասվածքներ էր ստացել։ Հաղթանակը Ֆերգյուսոնին շնորհվել է տեխնիկական նոկաուտով, երկու մարտիկները UFC-ի հատուկ բոնուսներ են ստացել դիտարժան մենամարտի համար[11]։ UFC 246-ում հանդիպել է Քոնոր ՄաքԳրեգորի հետ, որտեղ պարտվել է առաջին ռաունդում։
Մայիսի 9-ին UFC 249 մրցաշարի շրջանակներում ռևանշ է անցկացրել Էնթոնի Պետտիսի հետ։ Առաջին մենամարտը տեղի է ունեցել 2013-ին և ավարտվել է Սերոնեի համար առաջին ռաունդում նոկաուտով պարտությամբ։ Պատասխան խաղում մրցակիցներն անցկացրել են բոլոր երեք ռաունդները։ Մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ է տարել Պետտիսը։ Կովբոյի համար սա չորրորդ անընդմեջ պարտությունն էր[12]։
Տիտղոսներ և նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր մենամարտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ultimate Fighting Championship
- «Երեկոյի լավագույն մենամարտ» մրցանակի մրցանակակիր (6 անգամ) ընդդեմ Փոլ Կոլի, Նեյթ Դիասի, Մելվին Գիլարդաի, Ալեքսանդ Էռնանդեսի, Էլ Յակվինտի և Էնտոնի Ֆերգյուսոնի
- «Երեկոյի ելույթ» մրցանակի մրցանակակիր (7 անգամ) ընդդեմ Էդսոն Բարբոզայի, Ջիմ Միլլերի, Ալեկս Օլիվեյրայի, Պատրիկ Կոտեի, Ռիկ Ստորի, Մայքլ Պերիի և Ալեկսանդր Հենդերսոնի
- «Երեկոյի լավագույն նոկաուտ» մրցանակի մրցանակակիր (3 անգամ) ընդդեմ Շարլիս Օլիվեյրայի, Մելվին Գիլարդայի և Ադրիան Մարտինսի
- «Երեկոյի լավագույն խեղդող հնարք» մրցանակի մրցանակակիր (2 անգամ) ընդդեմ Դենիս Զիֆերի և Քվան Դանեմայի
- UFC-ի պատմության մեջ ամենաշատ հաղթանակները (23)[13]
- UFC-ի պատմության մեջ ամենամեծ թվով եզրափակուները (16)[13]
- World Extreme Cagefighting
- «Երեկոյի լավագույն մենամարտ» մրցանակի մրցանակակիր (5 անգամ) ընդդեմ Ռոբ Մակալոի, երկու անգամ ընդեմ Ջեյմի Վերների, Բենսոն Հենդերսոնի և Էդ Ռատկլիֆի
- «Տարվա լավագույն մենամարտ» մրցանակի մրցանակակիր (1 անգամ) ընդդեմ Բենսոն Հենդերսոնի
- Sherdog Awards
- 2009 «Տարվա լավագույն մենամարտ» ընդդեմ Բենսոն Հենդերսոնի
- 2008 «Տարվա լավագույն ռաունդ» ընդդեմ Ռոբ Մակալոյի
- World MMA Awards
- 2011 «Տարվա առաջընթաց»
- ESPN
- 2015 «Կիսամյակի լավագույն մարտիկ»
- MMAFighting.com
- 2009 «Տարվա լավագույն մենամարտ» ընդդեմ Բենսոն Հենդերսոնի
- The MMA Corner.com
- 2014 «Տարվա լավագույն մարտիկ»
- MMAJunkie.com
- 2014 թվականի հունվար «Ամսվա լավագույն նոկաուտ» ընդդեմ Ադրիան Մարտինսի
- 2014 թվականի հուլիս «Ամսվա լավագույն նոկաուտ» ընդդեմ Ջիմ Միլլերի
- HOV-MMA.com
- 2014 «Դաժանության արքա»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «UFC Fighter Rankings» (անգլերեն). ufc.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «A troubled youth, "Cowboy" Cerrone becomes leader of fighters» (անգլերեն). si.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Cerrone tests positive for diuretic at WEC 30» (անգլերեն). mmaweekly.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Jamie Varner Wins Controversial Decision, Urijah Faber Cruises at WEC 38» (անգլերեն). bleacherreport.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «WEC 43: Cerrone vs. Henderson on October 10 in San Antonio, Texas» (անգլերեն). mmafrenzy.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ 6,0 6,1 «WEC 48: Aldo vs. Faber - Live Results and Commentary» (անգլերեն). bloodyelbow.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «'Cowboy' Cerrone ready to recover from injuries, enjoy some 'Sunday fun days'» (անգլերեն). mmajunkie.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «UFC 'Cowboy' vs. 'Cowboy' set as new UFC Fight Night 83 headliner (Updated)» (անգլերեն). mmajunkie.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ 9,0 9,1 Ariel Helwani (2016 թ․ դեկտեմբերի 14). «Cerrone vs. Masvidal slated for UFC on FOX 23». MMA Fighting. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Результаты UFC Fight Night 139».
- ↑ «Фергюсону присудили победу над Серроне техническим нокаутом».
- ↑ Петтис победил Серроне в бою-реванше на UFC 249 Արխիվացված 2020-06-07 Wayback Machine Чемпионат.com
- ↑ 13,0 13,1 Alexander K. Lee (2019 թ․ հունվարի 20). «UFC Brooklyn bonuses: Donald Cerrone doubles up with win over Alexander Hernandez» (անգլերեն). MMA Fighting. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոնալդ Սերոնե» հոդվածին։ |
|