Jump to content

Զմիյնի (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զմեինի (այլ կիրառումներ)
Զմիյնի
Տեսակկղզի
Երկիր Ուկրաինա
Վարչատարածքային միավորVylkove Urban Hromada?
Երկարություն0,66 կմ
Լայնություն0,66 կմ
Մակերես0,17 կմ²
Բնակչություն0 մարդ[1][2]
Քարտեզ
Քարտեզ

Զմեինի (ուկրաիներեն՝ Острів Зміїний, ռումիներեն՝ Insula Şerpilor, հին հունարեն՝ Λευκός, հուն․՝ Φίδονισι, թուրքերեն՝ Yilan Adası), կղզի Սև ծովում, պատկանում է Ուկրաինային։ Կղզին մտնում է Օդեսայի մարզ Կիլիի շրջանի կազմի մեջ։

Կղզու վրա գտնվող բնակավայրը ունի ավանի պաշտոնական կարգավիճակ (Բելոե ավան)։ Ավանում գործում են փոստ, թանգարան, բանկի բաժանմունք։ Ապագայում նախատեսվում է ուղղափառ վանքի կառուցում[3]։

Զմեինի կղզու կարգավիճակը ուներ կարևորագույն նշանակություն ՄԱԿ-ի Միջազգային Դատարանում Ուկրաինայի և Ռումինիայի միջև տարածքային վեճի, մայրցամաքային շելֆի տարանջատման և նավթով ու բնական գազով հարուստ առանձին տնտեսական գոտու խնդիրների դիտարկման ժամանակ։ 2009 թվականի փետրվարի 3-ին կայացվեց որոշում, ըստ որի Զմեինին ճանաչվեց կղզի, այլ որ ժայռ, ինչը փորձում էր ապացուցել Ռումինիան[4][5]։

Զմեինի կղզին տեղաբաշխված է մոտ 35 կիլոմետր արևելք Դանուբի դելտայի լայնության վրա գտնվող ափեզրից։ Կղզին ունի խաչաձև ձև, մակերեսը կազմում է 20,5 հեկտար, իսկ ծայրագույն կետերի հեռավորությունը կազմում է 615 և 560 մետր[6]։ Ամենամոտ բնակավայրը ռումինական ափեզրին գտնվող Սուլինա քաղաքն է։ Ամենամոտ ուկրաինական բնակավայրն է Վիլկովո քաղաքը։

Կղզու կլիման չափավոր է, տափաստանային։ Հաճախակի քամիներով, եղանակի փոփոխություններով և բարձր խոնավությամբ։ Միջին ջերմաստիճանը ձմռանը տատանվում է 0 - 2 ° С, ամռանը՝ 19 - 24 ° С։ Ջերմաստիճանի բացարձակ մաքսիմումը գրանցվել է +40 ° С, մինիմումը՝ −30 ° С։ Միջին տարեկան տեղումների քանակը կազմում է մոտ 300 մմ։

Համեմատաբար փոքր հողի շերտի վրա աճում են տափաստանային բույսեր, ծառերը բացակայում են, չնայած տարվում են աշխատանքներ դրանց աճեցման ուղղությամբ։

Չվող թռչյունները օգտագործում են կղզին սեզոնային միգրացիաների ժամանակ որպես հանգստի վայր։ Գարնանային ժամանակ Զմեինիի վրա հանդիպում են մինչև 234 տեսակի թռչյուններ։ Դանուբի հոսանքով, որի գետաբերանի դիմաց գտնվում է կղզին, երբեմն այստեղ են քշվում լորտու օձեր, այստեղից էլ տրվել է կղզու անունը։ Կղզուն հարող ջրերում բնակվում են 49 տեսակի ձկներ և 6 տեսակի ծովախեցգետիններ, որոնցից համապատասխանաբար 3 և 4 տեսակները ներառված են Ուկրաինայի կարմիր գրքում։ 1998 թվականի դեկտեմբերի 9-ից Ուկրաինայի Նախագահի հրամանով կղզու տարածքում ստեղծվել է «Զմեինի կղզի» համապետական նշանակության որսարգելոց, որի կազմի մեջ է մտնում կզղու բնապահպանական թանկարժեք նշանակություն ունեցող մասը և 500 մ նրան հարող Սև ծովի ջրային տարածքը։ Որսարգելոցի ընդհանուր տարածքը կազմում է 232 հա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Вилківська міська об'єднана територіальна громада
  2. Загальна інформація
  3. «Քննարկվում է Սև ծովի Զմեինի կղզու վրա վանքի կառուցման հարցը». ՈՒՈՒԵ մամլո ծառայություն. 23 мая 2007. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
  4. «ՄԱԿ-ի դատարանը լուծեց վեճը Զմեինի կղզու շուրջ» - Բի-Բի-Սի
  5. «ՄԱԿ-ի Միջազգային Դատարանի որոշումը Ռումինիան ընդդեմ Ուկրաինայի գործով» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
  6. «Ով պարտվեց Զմեինիի համար պայքարում // Կոմսոմոլսկայա Պրավդա». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զմիյնի (կղզի)» հոդվածին։