Էնդի Վուդվորդ
Էնդի Վուդվորդ | |
---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 2, 2010[1] (14 տարեկան) |
Կոչում | ՖԻԴԵ-ի վարպետ[1], միջազգային վարպետ[2] և գրոսմայստեր[3] |
Ներկայիս վարկանիշ | 2503 |
ՖԻԴԵ համար | 30953499 |
Էնդի Օսթին Վուդվորդ (անգլ.՝ Andy Austin Woodward, մայիսի 2, 2010[1]), ամերիկացի շախմատիստ և հրաշամանուկ։ 2024 թվականից՝ գրոսմայստեր։
Շախմատային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնդի Վուդվորդը միջազգային վարպետի առաջին երկու նորմերը լրացրել է Նովի Սադում, Սերբիա[4]։ 2022 թվականի հոկտեմբերին նա լրացրել է միջազգային վարպետի վերջին նորման՝ հաղթելով Կոստյա Կավուցկիին 2022 թվականի Hollywood Chess Classic մրցաշարում[5][4]։
2023 թվականի հունվարին Վուդվորդն ընդգրկվել է մինչև 11 տարեկանների Համաամերիկյան շախմատային հավաքականի կազմում[6]։
2023 թվականի սեպտեմբերին Վուդվորդը պատանիների աշխարհի առաջնությունում հաղթել է գրոսմայստեր Հանս Նիմանին[7]։
2023 թվականի դեկտեմբերին Վուդվորդը հաղթել է 17-րդ ամենամյա SPICE (Սյուզեն Պոլգարի շախմատային վարպետության ինստիտուտ) գավաթը՝ առաջ անցնելով Արամ Հակոբյանից, Յասեր Կեսադայից և Սաֆալ Բորայից[8]։
2024 թվականի հունվարին Վուդվորդը դուրս է եկել Գլուխկոտրուկների աշխարհի առաջնության եզրափակիչ, բայց պարտվել է գործող չեմպիոն Ռեյ Ռոբսոնին[9][10]։ Նույն ամսին նա Ջիդայի միջազգային շախմատային փառատոնում լրացրել է գրոսմայստերի իր վերջին նորման[11]։ Դրանով նա դարձել է պատմության ամենաերիտասարդ գրոսմայստերներից մեկը՝ կատարելով կոչման համար նախատեսված պահանջները 13 տարեկան, 8 ամսական, 28 օրականում[12][13]։ Նա նաև ԱՄՆ-ի պատմության մեջ երկրորդ ամենաերիտասարդ գրոսմայստերն է՝ զիջելով միայն Աբհիմանյու Միշրային[14]։
Վարկանիշի փոփոխության գծապատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2021 | 2337 | 2290 | 2297 | 2337 | 2290 | |||||||||
2022 | 2320 | 2317 | 2330 | 2354 | 2389 | 2486 | 2475 | 2465 | 2454 | 2447 | 2457 | 2486 | 2317 | |
2023 | 2446 | 2436 | 2466 | 2480 | 2475 | 2473 | 2481 | 2481 | 2436 | |||||
2024 | 2501 | 2515 | 2503 | 2523 | 2545 | 2545 | 2501 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 FIDE FIDE Standard Ratings as of 30 September 2021 — 2021.
- ↑ https://ratings.fide.com/title_applications.phtml?pb=68
- ↑ FIDE Title Applications. 2024 2rd FIDE Council — 2024.
- ↑ 4,0 4,1 Esguerra, Jabe (2022 թ․ հոկտեմբերի 17). «Andy Woodward – A Wonderkid In Every Sense Of The Word».
- ↑ «Andy Woodward: A Quest For My IM Title». 2022 թ․ նոյեմբերի 8.
- ↑ «2023 US Chess Federation All-America Chess Team Announced». 2023 թ․ հունվարի 5.
- ↑ Keene, Raymond (2023 թ․ սեպտեմբերի 30). «New skids on the block».
- ↑ «13-Year-Old Prodigy Wins SPICE Cup Tournament». 2024 թ․ հունվարի 2.
- ↑ Levin, Anthony (2024 թ․ հունվարի 12). «14-Year-Old Woodward Rivals Robson As Prodigies Prosper».
- ↑ Levin, Anthony (2024 թ․ հունվարի 12). «Ray Robson Wins 5th Consecutive Puzzles World Championship Title».
- ↑ «1st Jeddah International Chess Festival 2024 (Young Masters )».
- ↑ «Andy Woodward».
- ↑ «My student Andy Woodward is the youngest GM in the world!». 2024 թ․ հունվարի 30.
- ↑ Svensen, Tarjei (2024 թ․ փետրվարի 1). «Woodward World's Youngest GM; 12-Year-Old Erdogmus Closes In On Polgar's Record».
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
- ↑ Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։
|