Էրվին Պանոֆսկի
Էրվին Պանոֆսկի (գերմ.՝ Erwin Panofsky մարտի 30, 1892[1][2][3][…], Հաննովեր, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - մարտի 14, 1968[4][1][2][…], Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4][5][6]), գերմանացի և ամերիկացի պատմաբան ու արվեստի տեսաբան։ 1920-ականների գերմանական արվեստի գիտության և 1930-1960-ականների ամերիկյան արվեստի դպրոցի առաջատար ներկայացուցիչներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է գործարարի ընտանիքում։ Նրա մանկությունն ու վաղ տարիներն անցել են Բեռլինում։ 1901-1910 թվականներին նա սովորել է Յոահիմ գիմնազիայում, որն առանձնանում էր հին լեզուների խորն ուսումնասիրությամբ։ Արվեստի պատմություն և փիլիսոփայություն սովորել է Բեռլինի, Մյունխենի և Ֆրայբուրգի համալսարաններում։ Արդեն 1911 թվականին, Հ. Վյոլֆլինի Բեռլինյան սեմինարում, Պանոֆսկին սկսել է զբաղվել «Ալբրեխտ Դյուրերի արվեստի ուսուցման տեսական ասպեկտները» թեմայով, որին հետագա իր կյանքի ընթացքում նա մի քանի անգամ նորից անդրադարձել է։ Պանոֆսկու 1914 թվականի դիպլոմային աշխատանքը նվիրված էր նրան և «Դյուրերի արվեստի տեսությունը, նրա տեսակետն իտալացիների մշակույթի տեսության վերաբերյալ» գիրքը (1915 թվական), 1922 թվականի դիսերտացիան և Ֆ. Սաքլի հետ համատեղ գրած «Մելամաղձություն I» գիրքը` Դյուրերի փորագրությունների մասին (1923 թվական)[9]։
1916 թվականին Է. Պանոֆսկին ամուսնացել է Դորա Մոսսի հետ, որի հետ համատեղ հետագայում հրատարակել է երկու գիրք՝ «Պանդորայի արկղը» (1956 թվական) և «Ոդիսական պատկերասրահ Ֆոնտենբլոյում» (1958 թվական)[9]։
1921 թվականից դասավանդել է Համբուրգի համալսարանում (1926-ից որպես արվեստի պատմության պրոֆեսոր)։ 1931 թվականին նրան հրավիրել են Նյու Յորքի համալսարանում դասախոսություններ կարդալու, որն էլ հենց սկիզբ է դրել նրա կապերին ամերիկացի արվեստաբանների հետ։ 1933 թվականին, երբ նացիստներն իշխանության եկան, իր հրեական ծագման պատճառով, նրան աշխատանքից հեռացրեցին Համբուրգի համալսարանից, բայց նա կարողացավ կնոջ հետ արտագաղթել Միացյալ Նահանգներ։ Այստեղ նրանք ապրել են 35 տարի, որից հետո սկսեց դասախոսել և գրել անգլերեն[9]։ Նա նախ դասավանդել է Նյու Յորքի համալսարանում, իսկ 1935 թվականից նաև Փրինսթոնի առաջավոր ուսումնասիրությունների ինստիտուտում (ինչպես ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը, որի հետ նրանք երկար տարիներ ընկերներ են եղել)[9]։
1962 թվականին թոշակի անցնելուց հետո Է. Պանոֆսկին շարունակել է դասախոսել, հրատարակել մի շարք նոր աշխատանքներ։ 1962-ին ստացել է Արևմտյան Բեռլինի համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան[9]։ Պարգևատրվել է Միջնադարի Ամերիկյան ակադեմիայի Հասկինսի մեդալով (en:Haskins Medal)(1962):
Որդին ատոմային ֆիզիկոս Վոլֆգանգ Պանոֆսկին է։
Հետազոտական հետաքրքրություններ և դրանց ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր գործունեության գերմանական շրջանում Է. Պանոֆսկին, զարգացնելով Հ. Վյոլֆլինի, Ա. Ռիգլի և Ա. Վարբուրգի գաղափարները, հիմք դրեց արվեստի գործերի ուսումնասիրման պատկերագրական մեթոդի առաջացմանը, պարզաբանեց արվեստի պատմության մի շարք հիմնական կատեգորիաներ։ Նա իր տեսակետները հայտնեց «Գաղափար. Անցյալի արվեստի տեսության հասկացությունների պատմության մասին» (1924 թվական)։ Հումանիզմի գաղափարն արտահայտվել է նրա «Պատկերաբանության ուսումնասիրություններ. Հումանիստական թեմաները Վերածննդի արվեստում» (1939) գրքում և «Արվեստի պատմությունը որպես հումանիստական խրատ» հոդվածում, որը գրվել է Փրիսթոնի համալսարանի գիտնականների պատրաստած «Հումանիզմի իմաստը» ժողովածուի համար (1940 թվական)։ Հետպատերազմյան տարիներին Պանոֆսկին հրատարակել է «Վաղ Նիդեռլանդական նկարչություն» գիրքը (1953 թվական, հ. 1-2), որը հիմնված է 1947-1948 թվականներին Հարվարդի համալսարանում դասախոսությունների վրա։ Նա զբաղվել է գոթական ճարտարապետությանյ ուսումնասիրմամբ, շարունակել է ուսումնասիրել Դյուրերի աշխատանքը (դառնալով Դյուրերի կյանքի և ստեղծագործականությունների ամենամեծ հետազոտողը), գրել է «Գալիլեյը որպես արվեստի քննադատ» էսսեն (1954 թվական)[9]։
Է. Պանոֆսկու աշխատանքի մեթոդն արտացոլվում է այսպես կոչված «մեկնաբանությունների աղյուսակների» մի քանի տարբերակներում, որոնցում վերլուծվում են առարկան, տեսակը, միջոցները և արվեստի գործերը մեկնաբանելու հսկիչ սկզբունքը։ Այն զարգանում է «Տեսողական արվեստի նշանակություն» ժողովածուում (1955 թվական), «Վերածնունդ և «վերածնունդ»-ն Արևմուտքի արվեստում» գրքում (1960, հատոր 1-2) և շատ այլ հրատարակություններում»[10]։ Է. Պանոֆսկու աշխատանքներն ազդել են Պիեռ Բուրդիեի արվեստի սոցիոլոգիական հայեցակարգի վրա։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Panofsky, Erwin, Sinn und Deutung in der bildenden Kunst։ (այս գիրքը պարունակում է Է. Պանոֆսկու կյանքի ընթացքում հրատարակված գրքերի ամբողջական ցուցակը. 180 վերնագիր, ներառյալ վերահրատարակությունները[9]).
- Panofsky, Erwin, The Life and Art of Albrecht Durer։
- Panofsky, Erwin, Studies in Iconology: Humanist Themes in the Art of the Renaissance։
- Panofsky, Erwin, Gothic Architecture and Scholasticism։
Ռուսերեն հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Панофский Э. История искусства как гуманистическая дисциплина // Советское искусствознание.
- Панофски Э., IDEA: К истории понятия в теориях искусства от античности до классицизма։
- Панофски Э., Перспектива как «символическая форма», 2004։
- Панофски Э., Ренессанс и «ренессансы» в искусстве Запада, 2006։
- Панофски Э., Этюды по иконологии, 2009։
- Панофский Э., Аббат Сюжер и аббатство Сен-Дени, Богословие в культуре Средневековья, 1992։
- Панофский Э., Готическая архитектура и схоластика, Богословие в культуре Средневековья, 1992։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Панофский Эрвин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 https://dictionaryofarthistorians.org/panofskye.htm
- ↑ 6,0 6,1 6,2 http://monoskop.org/Erwin_Panofsky
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118591568 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 8,0 8,1 https://www.medievalacademy.org/page/CompleteCorrFellow
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 Редакционное предисловие к статье Панофский Э. История искусства как гуманистическая дисциплина // Советское искусствознание. — М., 1988. — Вып. 23. — С. 420—421.
- ↑ «Таблица интерпретаций» Э. Панофского приводится и подробно анализируется в статье: Попов Ч. Эстетические проблемы иконологии // Советское искусствознание. — М., 1989. — Вып. 25. — С. 249—267.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Соколов М. Н. Границы иконологии и проблема единства искусствоведческого метода (к спорам вокруг теории Э. Панофского) // Современное искусствознание Запада. О классическом искусстве XIII-XVII вв. Очерки. —М., 1977. — С. 227—249.
- Рубцов Н. К истории формирования метода Э. Панофского // Искусство и действительность. Методологические проблемы эстетического анализа. —М., 1979. — С. 136—145.
- Holly M. Ann. Panofsky and the Foundations of Art History. — Ithaca: Cornell University Press, 1985.
- Ferretti S. Cassirer, Panofsky, Warburg: Symbol, Art, and History. — New Haven: Yale University Press, 1989.
- Meaning in the Visual Arts: View from the Outside. A Centennial Commemoration of Erwin Panofsky (1892–1968) / Irving Lavin, ed.. — Institute for Advanced Study, 1995.
- Panofsky, Erwin. The Mouse That Michelangelo Failed to Carve // Essays In Memory of Karl Lehmann. — N.Y.: Institute of Fine Arts, New York University, 1964. — С. 242—255.
- Захарова В. Н. «Ренессансная античность» в работах Эрвина Панофского Արխիվացված 2017-05-30 Wayback Machine // Актуальные проблемы теории и истории искусства: сб. науч. статей. Вып. 5. / Под ред. С. В. Мальцевой, Е. Ю. Станюкович-Денисовой, А. В. Захаровой. — СПб.: НП-Принт, 2015. С. 753—759. — ISSN 2312—2129
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Биография, библиография (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրվին Պանոֆսկի» հոդվածին։ |
|
- Մարտի 30 ծնունդներ
- 1892 ծնունդներ
- Մարտի 14 մահեր
- 1968 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիայի անդամներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գիտնականներ այբբենական կարգով
- Հրեա պատմաբաններ
- Ամերիկացի արվեստագետներ
- Բրիտանական ակադեմիայի թղթակից-անդամներ
- Գերմանացի պատմաբաններ
- Գերմանացի արվեստագետներ