Jump to content

Թաբոր լեռան ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թաբոր լեռան ճակատամարտ
Թվական1799 թվականի ապրիլի 16
Մասն էԵգիպտական արշավանք
ՎայրԹաբոր լեռան ստորոտ
ԱրդյունքՖրանսիացիների վստահ հաղթանակ
Հակառակորդներ
Ֆրանսիա Ֆրանսիայի առաջին հանրապետություն Օսմանյան կայսրություն
Հրամանատարներ
Ֆրանսիա Ժան-Բատիստ Կլեբեռ
ՖրանսիաՆապոլեոն Բոնապարտ (ճակատամարտի վերջում)
Աբդուլլահ փաշա Դամասկոսցի
Կողմերի ուժեր
Ճակատամարտի սկզբում՝
2 000[2] — 2 500[1] հետևակային
ճակատամարտի վերջում՝
4 000 հետևակային
Փոքրաքանակ հեծելազոր
8 թնդանոթ
25,000 հեծյալ
10 000 հետևակային[2]
Ռազմական կորուստներ
250—300 սպանված և վիրավոր[1]6000 սպանված
500 վիրավոր
Ընդհանուր կորուստներ

Թաբոր լեռան ճակատամարտ (ֆր.՝ Bataille du Mont-Thabor), ճակատամարտը տեղի է ունեցել 1799 թվականի ապրիլի 16-ին Թաբոր լեռան ստորոտում ֆրանսիական և օսմանյան (այսպես կոչված «դամասկոսյան բանակ») բանակների միջև։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1799 թվականի մարտի 19-ին ֆրանսիացիները պաշարում են Աքքան։ Ըստ Նապոլեոնի մեմուառների, դեռ մինչև եգիպտական արշավանքի սկսվելը՝ Բարձր դուռը (մեծ վեզիրի գրասենյակի և դիվանատան պաշտոնական անվանումը) ֆրանսիացիների դեմ պատրաստել էր երկու բանակ՝ առաջինը կազմավորվել էր Հռոդոսում, իսկ երկրորդը՝ Դամասկոսում։ Դրանցից Յուրաքանչյուր ներառում էր 50.000 մարտիկ։ Բանակները 1799 թվականի հունիսին պետք է միառժամանակ շարժվեին դեպի Եգիպտոս[1]։ Ֆրանսիական զորքերի Սիրիա ներխուժելուց հետո թուրքերի մտադրությունները փոխվեցին՝ դամասկոսյան բանակը պետք է անցներ Հորդանան գետը հռոդոսյան բանակի Աքքա հասնելուն պես։ Սակայն Ահմեդ-փաշան վախենալով կորցնել Աքքան Դամասկոսի փաշաին հրամայեց առանց հռոդոսյան բանակի տեղ հասնելուն սպասելու կտրել ֆրանսիացիների սնուցումը Եգիպտոսից[1]։

Փաշայի բանակը անցավ Հորդանանը, իր ազդեցության տակ վերցրեց Հակոբի գետանցը, բանակի մի մասը պաշարեց Սաֆեդ բերդը, փաշայի որդին ճամբարեց գետի աջ ափին, իսկ փաշան 25,000-անոց բանակով հսկում էր գետանցը ձախ ափից։ Գեներալ Մյուրատը ընդամենը 1000 հոգուց բաղկացած շարասյունով Սաֆադի պաշարումից դուրս է բերում Սաֆադը, վերադարձնում է Հակոբի գետանցը հաղթում է փաշայի որդու զորքերին, գրավում է Տիբերիան։ Մյուրատին հաջողվում է նաև տիրանալ սննդամթերքի հարուստ պահեստների։ Իսկ Նազարեթում գտնվող գեներալ Ժյունոն իր հետ վերցնելով 400 զինվոր դիմավորում է Աբդուլլահ-փաշայի Հորդանանը անցած 3000-անոց զորքերին և կանգնեցնում նրանց Հանանի դաշտում։

Ապրիլի 11-ին նրան օգնության է հասնում գեներալ Կլեբեռը 2500 զինվորի ուղեկցությամբ։ Փաշայի զորքերը այդ ժամանակ արդեն համալրվել էին 4000 մարտիկով։ Նույն օրը Կլեբեռը Լուբիայի բարձունքում դիքավորվելով ջարդոմ է թշնամուն։ Ապրիլի 12-ին Կլեբեռը վախենալով կտրվել Աքքայից նահանջում է Նազարեթ։ Դա թույլ տվեց Աբդուլլահին միավորել իր բանակի մնացորդները և ճամբարել Իզրեելի դաշտում, իսկ նաբլուսսյան դիվիզիայի հետ միավորվելուց հետո նրա բանակի քանակը հասնում էր 24 հազարի։ Սակայն այս դիրքը զրկում էր իր բանակին Դամասկոսի հետ անմիջական կապից։

Կլեբեռը իր դիվիզիայով մտադրվել էր անցնել Հորդանանի և թշնամու արանքով, այսպիսով գեներալը կտրում էր հակառակորդին Դամասկոսից, իսկ կեսօրն անց ժամը 2-ին մտադրվում էր գրոհել թուրքերի ճամբարը։ Նապոլեոնը Կլեբեռից ստացած նամակից տեսնում է վերջինիս մտադրության թերությունները (հակառակորդը այդ ժամանակ արդեն օգտագործում էր այլ մարտական դիրք, տեղանքը բավականաչափ հետազոտված չէր, իսկ թշնամուն անակնկալի բերելու հույսերը հիմնավորված չէին)։ Կլեբեռի դիվիզիաին սպառնացող վտանգը կարող էր ճակատագրական դառնալ ողջ ֆրանսիական բանակի համար։ Այդիսկ պատճառով Նապոլեոնը որոշեց ապրիլի 15-ի կեսօրին օգնության հասնել Կլեբեռին, նա իր հետ վերցրեց ողջ հեծելազորը, Լուի Բոնի հրետանային դիվիզիան[2] և պահեստազորի մարտկոցը[1]։

Մարտի ընթացքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 16-ին առավոտյան ժամը 7-ին Կլեբեռը մոտեցավ հակառակորդի ճամբարին։ Անակնկալ գրոհ չհաջողվեց՝ թուրքերի առաջնագիծը ոչընչացվեց, սակայն ճամբարում տագնապ հայտարարվեց, իսկ Կլեբեռի ջոկատը շրջապատվեց Թաբոր լեռան լանջերին։ Թշնամու հեծելազորին դիմակայելու նպատակով ֆրանսիացիները վերադադավորվեցին կառեների (քառակուսաձև երկշարք դասավորվածություն, որի ընթացքում առաջին շարքի զինվորները ծնկած վիճակում պարզում են հրացանները, իսկ երկրորդ շարքի զինվորները կանգնած վիճակում կրակում են թշնամուն, հատկապես արդյունավետ է հեծելազորի դեմ)։ Դաժան մարտը շարունակվեց գրեթե ողջ օրվա ընթացքում, կեսօրն անց ժամը 4-ին ֆրանսիացիների մոտ նկատվեց զինամթերքի խիստ պակաս[2], իսկ Կլեբեռը հրամայեց վերադասավորվել շարասյան և դուրս գալ օղակից։

Այդ ժամանակ հյուսիսում նկատվեց Նապոլեոնը ով մեկ օրվա ընթացքում անցավ 25 մղոն ճանապարհ։ Իզրեելի դաշտը պատված էր 6 ֆուտի հասնող բարձր տարեկանով, այսպիսով Նապոլեոնին հաջողվեց աննկատ մոտենալ և շրջապատել թշնամուն։ 300 հոգանոց ջոկատը անակնկալ հարձակվեց թուրքերի ջոկատի վրա, թալանեց ճամբարը, գերեվարեց թուրքերին և այրեց վրանները։ Ֆրանսիական ջոկատների զուգահեռ գրոհից և միավորվելուց հետո թուրքական բանակը փախուստի մատնեց։

Թուրքերը կորցրին մի քանի հազար զինվորի ինչպես նաև մի քանի հարյուր զինվոր գերեվարվեցին։ Կլեբեռը կորցրեց 250-300 զինվոր, իսկ Նապոլեոնը՝ 4։

Ապրիլի 17-ին Կլեբեռը հետապնդում էր դամասկոսյան բանակի մնացորդներին։ Այսպիսով փոքրաթիվ ուժերի գնով հաջողվեց նեյտրալիզացնել դամասկոսյան բանակը։ Ֆրանսիացիները ստացան իրական հնարավորություն գրավել Դամասկոսը, որը պաշտպանում էր միայն կայազորը, սակայն Նապոլեոնը կարող էր միայն տրամադրել Կլեբեռի դիվիզիան քանի որ մնացած զորքերը նրան անհրաժեշտ էին Աքքայում պաշարումը շարունթկելու համար։ Նապոլեոնը Դահերի շեյխից ինչպես նաև դրուզերի և մորոնյանների առաջնորդներից զորքեր խնդրեց, սակայն վերջիններից զորքեր հավաքելու համար շատ ժամանակ պահանջվեց և նրանք հրաժարվեցին օգնել ֆրանսիացիներին, Նաբլուսը չհարձակվելու պայմանով ֆրանսիացիներին վերադարձրեց գերեվարված ֆրանսիացիներին՝ փրկվելով կործանումից, իսկ Կլեբեռը ստացավ հրաման անցնել Հորդանանը և վերահսկել գետանցը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Նապոլեոն. Հիշողություններ և ռազմա-պատմական ստեղծագործություններ. 498—503 էջեր.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Դ. Չանդլեռ. Նապոլեոնկ ռազմական արշավանքները. Էջ 159.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Smith, D. The Greenhill Napoleonic Wars Data Book. Greenhill Books, 1998.