Ժամացույցի աշտարակ (Տիրանա)
Տիրանայի ժամացույցի աշտարակ | |
ալբ․՝ Kulla e Sahatit | |
Տեղագրություն | Տիրանա, Ալբանիա |
Կառուցման ժամանակ | 1822, վերակառուցվել է 2009, օգոստոսի 26[1] |
Բարձրություն | |
---|---|
Տեխնիկական պարամետրներ | |
Ճարտարապետ | Հաջի Էթհեմ Բեյ |
Սեփականատեր | Տիրանայի քաղաքապետարան |
Տիրանայի ժամացույցի աշտարակ (ալբ․՝ Kulla e Sahatit), կառուցվել է 1822 թվականին Տիրանայում, Հաջի Էթհեմ Բեյի կողմից, ով կառուցել է նաև Էթհեմ Բեյի մզկիթը[2]։ Ունի նորաձև ոլորապտույտ 90 աստիճաններից բաղկացած սանդուղք։ Բարձրությունը 35 մետր է, համարվել է Տիրանայի 1800-ական թթ. ամենաբարձր շինությունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամացույցի աշտարակը ունեցել է Վենետիկից բերված զանգ, որը ղողանջել է յուրաքանչյուր ժամը մեկ։ 1928 թվականին Տիրանայի քաղաքապետարանն այն փոխարինեց Գերմանիայից գնված նոր զանգով[2]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ժամացույցը վնասվեց և 1976 թվականին փոխարինվեց Ալբանիայի Շկոդերի եկեղեցու նոր հռոմեական թվականներով ժամացույցով[2]։ 1970 թվականին հռոմեական թվականներով ժամացույցին փոխարինեց չինական ժամացույցը։ 1981 և 1999 թվականներին կատարվեցին աշտարակի վերանորոգման աշխատանքներ։ 1996 թվականից աշտարակի ձեղնահարկի մուտքը դարձավ անվճար[2]։
2010 թվականին Տիրանայի քաղաքապետարանը տուրիստների համար իրականացրեց վերանորոգման աշխատանքներ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://lajme.shqiperia.com/lajme/artikull/iden/334441/titulli/Kulla-e-Sahatit-te-Tiranes-nis-restaurimi
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Kulla e Sahatit të Tiranës, nis restaurimi». BalkanWeb. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kulla e Sahatit Արխիվացված 2011-07-15 Wayback Machine