Ժոզեպ Ֆուստե
Ժոզեպ Ֆուստե կատ.՝ Josep Maria Fusté i Blanch[1] | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 15, 1941[2][3][1] |
Ծննդավայր | Լինիոլա, Pla d'Urgell[1] |
Մահացել է | ապրիլի 20, 2023[4][1][5] (82 տարեկան) |
Մահվան վայր | Բարսելոնա[1] |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
Ժոզեպ[6] Մարիա Ֆուստե ի Բլանկ (կատ.՝ Josep Maria Fusté i Blanch, ապրիլի 15, 1941[2][3][1], Լինիոլա, Pla d'Urgell[1] - ապրիլի 20, 2023[4][1][5], Բարսելոնա[1]), իսպանացի ֆուտբոլիստ, 1964 թվականի Եվրոպայի առաջնության հաղթող։
Կարերիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուստեն «Բարսելոնայի» ֆուտբոլային դպրոց է եկել 12 տարեկանում։ Մեծահասակների ֆուտբոլում իր նորամուտն է նշել 1959 թվականին «Կոնդալում»։ Ավելի ուշ վարձակալության իրավունքով գտնվել է «Օսասունայում»։ 1962 թվականին վերադարձել է «Բարսելոնա»։ Կատալոնիայի մայրաքաղաքում անցկացրած 10 տարիների ընթացքում Ֆուստեն ոչ մի անգամ չի հաղթել Իսպանիայի առաջնությունում։ Սակայն «Բարսայի» հետ նվաճել Է Իսպանիայի երեք գավաթ և չորս անգամ դարձել փոխչեմպիոն։ Բացի այդ, 1966 և 1971 թվականներին նվաճել է Տոնավաճառների գավաթը։ 1972 թվականին Ֆուստեն տեղափոխվել է «Էրկուլես», իսկ մեկ տարի անց ավարտել է կարիերան։
Ազգային հավաքականում նորամուտը նշել է 1964 թվականի մարտի 11-ին Իռլանդիայի դեմ խաղում։ 1964 թվականին Ֆուստեն հաղթել է Եվրոպայի առաջնությունում՝ խաղալով կիսաեզրափակչում և եզրափակչում։ Մասնակցել է նաև 1966 թվականի աշխարհի առաջնությանը։ Այնտեղ խմբային փուլում մեկ խաղ է անցկացրել Գերմանիայի դեմ և դարձել է գոլի հեղինակ, բայց Իսպանիան պարտվել է 1։ 2 հաշվով։
Ավարտելով կարիերան՝ խաղացել է «Բարսելոնայի» վետերանների թիմում[7], նաև մարզել է այն։
Մահացել է 2023 թվականի ապրիլի 20-ին Բարսելոնայում 82 տարեկանում[8]։
Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իսպանիայի գավաթի գավաթակիր (3)՝ 1962/63, 1967/68, 1970/71
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի գավաթակիր (2)՝ 1965/66, 1970/71
- Եվրոպայի չեմպիոն (1)՝ 1964
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 3,0 3,1 FBref.com(բազմ․)
- ↑ 4,0 4,1 4,2 Muere Josep Maria Fusté (իսպ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Fallece Josep Maria Fusté, leyenda del FC Barcelona de los años 60 (իսպ.) — Europa Press, 2023.
- ↑ Каталанское имя Josep произносится как Жозеп или Жузеп как по-каталански, так и по-испански.
- ↑ Miriam Nadal (2008 թ․ հոկտեմբերի 22). «Los veteranos se imponen en Linyola» (իսպաներեն). fcbarcelona.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Death of Josep Maria Fusté, FC Barcelona legend of the sixties». www.fcbarcelona.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на BDFutbol(անգլ.)
- Профиль на futbol.sportec.es(իսպ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
- ՖԱ Բարսելոնայի արխիվ(իսպ.)
- Профиль на официальном сайте ФК Барселоны
- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
|
- Ապրիլի 15 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Ապրիլի 20 մահեր
- 2023 մահեր
- Բարսելոնա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ
- Էրկուլեսի ֆուտբոլիստներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Օսասունայի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ