Իլյա Ուլյանով
Իլյա Ուլյանով ռուս.՝ Илья | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1831, հուլիսի 14 (26), 1831[1] կամ հուլիսի 31, 1831[2] |
Ծննդավայր | Աստրախան, Աստրախանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 12, 1886 (54 տարեկան), հունվարի 12 (24), 1886[1] (54 տարեկան) կամ հունվարի 24, 1886[2] (54 տարեկան) |
Մահվան վայր | Ուլյանովսկ, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Կազանի Դաշնային համալսարան (1854) |
Գիտական աստիճան | Candidate of Mathematics? |
Մասնագիտություն | մանկավարժ, ուսուցիչ և քաղաքական գործիչ |
Ամուսին | Մարիա Ալեքսանդրովնա Ուլյանովա |
Ծնողներ | հայր՝ Q124355277? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Վլադիմիր Լենին, Մարիա Ուլյանովա, Ալեքսանդր Ուլյանով, Դմիտրի Ուլյանով, Օլգա Ուլյանովա և Աննա Ելիզարովա-Ուլյանովա |
Ilya Nikolaevich Ulyanov Վիքիպահեստում |
Իլյա Նիկոլաևիչ Ուլյանով (հուլիսի 14, 1831, հուլիսի 14 (26), 1831[1] կամ հուլիսի 31, 1831[2], Աստրախան, Աստրախանի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 12, 1886, հունվարի 12 (24), 1886[1] կամ հունվարի 24, 1886[2], Ուլյանովսկ, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն), ժողովրդական կրթության գործիչ Ռուսաստանում, մանկավարժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Լենինի հայրը։ Ծնվել է քաղքենու ընտանիքում, 1854 թվականներին ավարտել է Կազանի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1854-1863 թվականներին մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչ է եղել Պենզայի ազնվական ինսում, 1863-1869 թվականներին՝ Նիժնի Նովգորոդի նահանգային գիմնազիայում և իգական ուսումնարանում։
1869-1874-թվականներին Սիմբիրսկի նահանգի ժողովրդական ուսումնարանների տեսուչն էր, 1874-1885 թվականներին՝ տնօրենը։ Ուլյանովի մանկավարժական հայացքները ձևավորվել են հեղափոխական դեմոկրատներ Նիկոլայ Չեռնիշևսկու, Նիկոլայ Դոբրոլյուբովի գաղափարների ազդեցությամբ։ Ունեցել է կազմակերպչական մանկավարժական մեծ ընդունակություններ։ Կարևոր ներդրում ունի տարրական կրթության ասպարեզում։
Ուլյանովը կողմնակից էր ուսումը բոլորի համար հավասար սկզբունքին՝ տղաների և աղջիկների, ռուսների և այլազգիների, հարուստների և աղքատների (1871-թվականներին Սիմբիրսկում բացել է չուվաշական առաջին դպրոցը, որը հետագայում վերափոխվել է Չուվաշական ուսուցչական սեմինարիայի, ստեղծել ազգային առաջին դպրոցները մորդվական բնակչության և աշխարհիկ դպրոցներ՝ թաթարների համար)։
Պենզայում աշխատելու տարիներին կատարել է օդերևութաբանական գիտական հետազոտություններ, որոնց հիման վրա գրել է «Օդերևութաբանական դիտարկումների օգտակարության մասին․․․» և «Ամպրոպի և շանթարգելների մասին» գիտական աշխատությունները։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Ուլյանով» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Исаев Ю. Н. Чувашская энциклопедия (ռուս.) — Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- ↑ https://lenin.shm.ru/2434-2/
- Հուլիսի 14 ծնունդներ
- 1831 ծնունդներ
- Հուլիսի 26 ծնունդներ
- Հուլիսի 31 ծնունդներ
- Աստրախան քաղաքում ծնվածներ
- Հունվարի 12 մահեր
- 1886 մահեր
- Հունվարի 24 մահեր
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս մանկավարժներ
- Ռուս քաղաքական գործիչներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին