Իրինա Էմբրիխ
Իրինա Էմբրիխ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | սուսերամարտիկ |
Երկիր | Էստոնիա |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 12, 1980[1] (44 տարեկան) |
Ծննդավայր | Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Հասակ՝ | 170 սանտիմետր[1] |
Քաշ | 54 կիլոգրամ[1] |
Իրինա Էմբրիխ (էստ․՝ Irina Embrich, հուլիսի 12, 1980[1], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), էստոնացի սուսերամարտիկ (թրասուսեր), օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների և Եվրոպական խաղերի բազմակի մրցանակակիր։
Սպորտային նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին դարձել է Եվրոպայի սուսերամարտի առաջնության չեմպիոն թիմի կազմում։ Իր կարիերայի ընթացքում Էմբրիխը բազմիցս դարձել է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մեդալակիր։
2007 թվականին ճանաչվել է Էստոնիայի լավագույն մարզուհի[2]։ 2015 թվականին Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում Էստոնիայի հավաքականի կազմում արժանացել է արծաթե մեդալի[3], այնուհետև Եվրոպական խաղերի թիմային մրցաշարում դարձել է արծաթե մեդալակիր[4]։ 2016 թվականին չորրորդ անգամ հաղթել է Էստոնիայի սուսերամարտի առաջնությունում (թրասուսեր)[5].
2016 թվականի հունիսին լեհական Թորուն քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության թիմային մրցաշարում արժանացել է ոսկե մեդալի[6]։
Տոկիո-2020 Ամառային օլիմպիական խաղերում ոսկե մեդալ է նվաճել թիմային մրցաշարում[7].
Պետական մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականին դարձել է Սպիտակ աստղի 3-րդ դասի շքանշանի ասպետ (Էստոնիա)[8][9][10]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Eesti spordi biograafiline leksikon (эст.)
- ↑ «Фехтовальщица Ирина Эмбрих вступила в Центристскую партию». Postimees. 2009 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Эстонские шпажистки - серебряные призеры чемпионата Европы!». Delfi. 2015 թ․ հունիսի 9. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Эстонские шпажистки возвращаются из Баку с серебряными медалями». delfi. 2015 թ․ հունիսի 26. Վերցված է 2016 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Ирина Эмбрих в четвертый раз выиграла чемпионат Эстонии». delfi. 2016 թ․ մայիսի 7. Վերցված է 2016 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Эстонские шпажистки завоевали золотые медали чемпионата Европы!». delfi. 2016 թ․ հունիսի 25. Վերցված է 2016 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Эстонские шпажистки выиграли золото командного олимпийского турнира». rus.err.ee. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Президент Кальюлайд наградит знаками отличия 112 человек, в том числе Ирину Эмбрих и Олега Гросса». delfi. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «SUUR NIMEKIRI Eesti tunnustab iseseisvuspäeva eel riigi teenetemärkidega 112 inimest» (էստոներեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Смотрите, кому из русскоязычных деятелей Эстонии вручат государственные награды!». postimees. 2019 թ․ հունվարի 29. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրինա Էմբրիխ» հոդվածին։ |
|