Լա Լիգա
Լա Լիգա La Liga | |
---|---|
Երկիր | Իսպանիա |
Հիմնվել է | 1929 թվական |
Ակումբների քանակ | 20 |
Մակարդակ | 1 |
Դուրս են մնում | Սեկունդա |
Ազգային առաջնություններ | Կոպա դել Ռեյ |
Միջազգային առաջնություններ | Չեմպիոնների Լիգա Եվրոպայի լիգա |
Ներկայիս չեմպիոն | Ռեալ Մադրիդ |
Ամենատիտղոսավոր թիմ | Ռեալ Մադրիդ (35 տիտղոս) |
Հեռուստատեսություն | Digital+ Gol Televisión laSexta |
Պաշտոնական կայք | lfp.es |
Պրիմերա Դիվիզիոն, նաև հայտնի է որպես Լա Լիգա և որպես Լա Լիգա Սանտանդեր հովանավորի պատճառով[1], Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային բարձրագույն դիվիզիոն։ Այն կառավարում է «Ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգան» իսպաներեն Liga de Fútbol Profesional (LFP): Լա Լիգայում մրցում են 20 ակումբներ, որոնցից ամենաքիչ միավոր վաստակած երեք ակումբ լքում են դիվիզիոնը և տեղափոխվում Սեգունդա Դիվիզիոն, իսկ նրանց փոխարինում են Սեգունդայի երկու լավագույն ակումբները և մեկ ակումբ որոշվում է փլեյ-օֆ հանդիպումների արդյունքում։
Իրենց պատմության մեջ Լա Լիգային մասնակցել է 60 ակումբ՝ սկսած ստեղծման օրվանից։ Ինն ակումբ դարձել է հաղթող, ներառյալ Ռեալ Մադրիդը, որը հաղթել է ռեկորդային 35 անգամ և Բարսելոնան` 24 անգամ։ Ռեալ Մադրիդը առաջատարն էր 1950-ականներից մինչև 1980-ականները։ 1990-ական թվականներից հաղթող էին դառնում Բարսելոնան (14 տիտղոս) և Ռեալ Մադրիդը (7 տիտղոս), բացի այդ Լա Լիգան հաղթել են այլ ակումբներ, ներառյալ Ատլետիկո Մադրիդը, Վալենսիան և Դեպորտիվո Լա Կորունյան։ Վերջին տարիներին բացի Ռեալ Մադրիդից և Բարսելոնայից միայն Ատլետիկո Մադրիդին է հաջողվել հաղթել մրցաշրջանում։
Համաձայն ՈՒԵՖԱ-ի լիգաների վարկանիշի՝ Լա Լիգան վերջին հինգ տարիների լավագույն լիգան է Եվրոպայում։ Լա Լիգայի ակումբները ամենաշատն են նվաճել ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի (18), ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի (11), ՈՒԵՖԱ Սուպերգավաթի (14) և ՖԻՖԱ Աշխարհի ակումբային գավաթի (6) տիտղոսները։
Լա Լիգան ամենաճանաչված պրոֆեսիոնալ սպրորտային լիգաներից մեկն է աշխարհում, միջին հաճախականությունը 2014-15 մրցաշրջանում կազմել է 26,741 հանդիսատես։ Այն վեցերորդ ամենաշատ հանդիսատես ունեցող ազգային սպորտային լիգան է աշխարհում և չորրորդ ամենաշատը ֆուտբոլում Բունդեսլիգայից Պրեմիեր Լիգայից և Հնդկական Սուպեր Լիգայից հետո[2][3][4]։
Մրցույթի ձևաչափ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ակումբ խաղում է մյուս բոլոր ակումբների հետ երկուական անգամ` տանը և մրցակցի խաղադաշտում, ընդամենը 38 խաղ։ Հաղթանակի համար ակումբը վաստակում է երեք միավոր, ոչ ոքիի դեպքում մեկ միավոր և պարտության դեպքում զրո միավոր։ Մրցաշրջանի ավարտին ամենաշատ միավոր վաստակած ակումբը դառնում է մրցաշրջանի արդյուքում։
Ակումբների փոփոխություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լա Լիգայի վերջին երեք ակումբները տեղափոխվում են Սեգունդա Դիվիզիոն։ Սեգունդա Դիվիզիոնի լավագույն երկու ակումբ դուրս են գալիս Լա Լիգա, իսկ երրորդ ակումբը որոշվում է երրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ տեղ գրաված ակումբների միջև, փլեյ օֆֆ ձևաչափով։ Հետևյալ աղյուսակում ներկայացված են պատմականորեն Լա Լիգային մասնակցած ակումբների քանակը.
|
Ակումբներ դիրքը հավասար միավորների դեպքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթե երկու կամ ավելի ակումբներ ունեն հավասար միավոր, ապա գործում են հետևյալ կանոններ[5]։
- Եթե բոլոր ակումբները խաղացել են միմյանց դեմ երկուական անգամ.
- Եթե հավասարությունը երկու ակումբների միջև է, ապա հաշվի է առնվում երկու ակումբների միջև խաղերում գոլային տարբերությունը, առանց հաշվի առնելու մրցակցի հարկի տակ խփած գոլերի կանոնը)
- Եթե հավասարությունը երկուսից ավել ակումբների միջև է, ապա հաշվի է առնվում այդ ակումբների միջև կայացած խաղեր հետևյալ հերթականությամբ.
- ա) միմյանց միջև հանդիպումների միավորներ
- բ) միմյանց միջև հանդիպումների գոլային տարբերություն
- գ) միմյանց միջև հանդիպումների խփած գոլերի քանակ
- Եթե ակումբները դեռևս չեն խաղացել երկուական անգամ, ապա դիրքերը որոշելիս հաշվի են առնվում.
- ա) ընդհանուր գոլային տարբերություն
- բ) ընդհանուր խփված գոլերի քանակ
- Եթե դեռևս հավասարություն է, ապա որոշվում է արդար խաղի կանոնների օգնությամբ[6]։ Դրանք են`
- Դեղին քարտ 1 միավոր
- Մեկ խաղի ընթացքում երկու դեղին քարտ 2 միավոր
- ուղղակի կարմիր քարտ 3 միավոր
- Գլխավոր մարզիչի կամ անձնակազմի գլխավոր անդամներից մեկի որակազրկում 5 միավոր
- երկրպագուների անկարգություն` թեթև 5 միավոր, լուրջ 6 միավոր, շատ լուրջ 7 միավոր
- մարզադաշտի փակում, 10 միավոր
- եթե մրցույթի կոմիտեն չեղյալ է համարում զգուշացումը, ապա միավորը նույնպես չեղյալ է համարվում.
- Եթե նորից հավասարություն է, ապա անցկացվում է վերախաղարկություն չեզոք մարզադաշտում։
Որակավորում եվրոպական մրցաշարերին
[խմբագրել | խմբագրել կոդը]Լա Լիգայի առաջին չորս ակումբները որակավորվում են ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա։ Առաջինից երրորդ տեղ գրաված ակումբները ուղղակի որակավորվում են խմբային փուկ, իսկ չորրորդ ակումբը` որակավորման փլեյ օֆֆ փուլ։ Հինգերորդ և վեցերորդ տեղ գրաված ակումբները Կոպա դել Ռեյի հաղթողի հետ միասին որակավորվում են ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգա։ Եթե Կոպա դել Ռեյի եզրափակչի զույգը Լիգայում զբաղեցրել է մինչև վեցերորդ տեղը, ապա Եվրոպայի լիգայի երրորդ ուղեգիրը տրվում է յոթերորդ տեղ զբաղեցրած ակումբին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]1927 թվականի ապրիլին Արենաս դե Գետխո ակումբի տնօրեն Խոսե Մարիա Աչայի մոտ առաջինը հղացավ Իսպանիայում ազգային լիգայի ստեղծման գաղափարը։ Երկար քննարկումներից հետո Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիան համաձայնեց ստեղծել առաջնություն, որի մասնակիցների քանակը պետք է լիներ 10 ակումբ։ Առաջին առաջնությունը անցկացվեց 1929 թվականին։ Ռեալ Մադրիդը, Բարսելոնան, Ատլետիկ Բիլբաոն, Ռեալ Սոսիեդադը, Արենաս դե Գետխոն և Ռեալ Յունիոնը ընտրվեցին որպես նախկինում Կոպա դել Ռեյի հաղթողներ, Ատլետիկո Մադրիդը, Էսպանյոլը և Եվրոպան ընտրվեցին որպես Կոպա դել Ռեյի եզրափակչի մասնակիցներ, իսկ Ռասինգ Սանտանդերը որակավորվեց հատուկ մրցույթի արդյունքներով։ Հիմնադիր ակումբներից միայն երեքը չեն լքել Լա Լիգան, դրանք են Ռեալ Մադրիդը, Բարսելոնան և Ատլետիկ Բիլբաոն։
1930-ականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած Բարսելոնան հաղթեց առաջին 1929 թվականի մրցաշրջանում, իսկ Ռեալ Մադրիդը հաղթեց 1932 և 1933 թվականների մրցաշարերում, 1930-ականների ամենահաջողված ակումբը Ատլետիկ Բիլբաոն էր, որը Պրիմերա Դիվիզիոնի չեմպիոն դարձավ 1930, 1931, 1934 և 1936 թվականներին։ Նրանք նաև զբաղեցրին երկրորդ տեղը 1932 և 1933: 1935 թվականին չեմպիոն դարձավ Ռեալ Բետիսը, որը այդ ժամանակ կոչվում էր Բետիս Բալոմպիե, ինչը նրանց միակ տիտղոսն է մինչ օրս։ Պրիմերա Դիվիզիոնի խաղերը չեղարկվեցին Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում։
1937 թվականին Հանրապետության տարածքի ակումբները, որտեղ մասնակցում էին երկու ակումբ Մադրիդից, մասնակցեցին Միջերկրյածովյան Լիգային և Բարսելոնան դարձավ չեմպիոն։ Յոթանասուն տարի անց՝ 2007 թվականի սեպտեմբերի 28-ին, Բարսելոնան դիմեց Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային ճանաչել այդ տիտղեսը Լա Լիգայի տիտղոս։ Մինչ այդ Լևանտեն դիմել էր ֆեդերացիային Կոպա դե լա Էսպանա Լիբրեի հաղթանակը ճանաչել Կոպա դել Ռեյի մրցանակ։ Սակայն իսպանական ֆուտբոլի ղեկավար անձը դեռևս չի կազմակերպել քննարկում այս հարցերով։
1940-ականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Լա Լիգան վերականգնվեց Իսպանիայի քաղաքացիական պատերազմից հետո Ատլետիկո Ավասիոնը (ներկայումս Ատլետիկո Մադրիդ), Վալենսիան և Սևիլյան համարվում էին ուժեղագույն ակումբները։ Ատլետիկոյին թույլ տրվեց մասնակցել 1939-40 մրցաշրջանին Ռեալ Օվիեդոյի փոխարեն, քանի որ վերջինիս տնային տաշտը ավերվել էր պատերազմի ժամանակ։ Ակումբը տարավ իր առաջին հաղթանակը և կրկնեց այն 1941 թվականին։ Մինչդեռ այլ ակումբներ ունեին շատ կորուստներ պատերազմի ընթացքում, Ատլետիկոյի կորուստները համեմատաբար քիչ էին։ Վալենսիայի նախապատերազմական թիմից շատերը մնացին հետպատերազմական շրջանում և Վալենսիային տարան չեմպիոնության 1942, 1944 և 1947 թվականներին։ Նրանք նաև երկրորդն էին 1948 և 1949 թվականներին։ Սևիլյան նույնպես ապրեց իր ոսկե ժամանակաշրջանը` ավարտելով երկրորդ տեղում 1940 և 1942 թվականներին և միակ հաղթանակը տարավ 1946 թվականին։ Տասնամյակի վերջում հզորացավ Բարսելոնան, որը հաղթեց Լա Լիգայում 1945, 1948 և 1949 թվականներին։
Ալֆրեդո դի Ստեֆանո, Պուշկաշ, Կուբալա
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած Ատլետիկո Մադրիդը, նախկինում հայտնի որպես Ատլետիկո Ավասիոն, դարձավ չեմպիոն 1950 և 1951 թվականներին` խաղալով Կատենաչչո Էլենիո Էրերա գլխավորությամբ, 1950-ականներին սկսվեց Բարսելոնա/Ռեալ Մադրիդի առավելությունը։ 1930-ական, 1940-ական և 1950 ական թվականներին նրանք ունեին խիստ սահմանափակումներ օտարերկրյա ֆուտբոլիստներ ձեռք բերելու հարցում։ Առավելագույնը ակումբները ունենում էին երեք օտարերկրացի ֆուտբոլիստ, ինչը նշանակում էր, որ նվազագույնը ութ տեղացի ֆուտբոլիստ պետք է խաղային ամեն խաղում։ 1950-ականներին այս կանոնը շրջանցեցին Ռեալ Մադրիդը և Բարսելոնան` քաղաքացիություն շնորհելով Ալֆրեդո դի Ստեֆանոյին, Ֆերենց Պուշկաշին և Լադիսլավ Կուբալային։ Կուբալայի ջանքերով Բարսելոնան նվաճեց տիտղոսը 1952 և 1953 թվականներին։ Դի Ստեֆանոյի, Պուշկաշի և Ֆրանսիսկո Խենտոյի օգնությամբ Ռեալ Մադրիդը առաջատարն էր 1950-ական թվականների 2-րդ կեսին։ Մադրիդը առաջին անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն որպես Ռեալ Մադրիդ 1954 թվականին և պաշտպանեց տիտղոսը 1955 թվականին։ Նրանք նաև հաղթեցին 1957 և 1958 թվականներին և աս ընթացքում միայն մեկ մրցաշրջան կարողացավ կորզել Ատլետիկ Բիլբաոն։ Այս ընթացքում Ռեալ Մադրիդը նաև տիրեց Եվրոպական գավաթին անընդմեջ հինգ անգամ։
Մադրիդի տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1961-ից 1980 թվականներին Լա Լիգայի առաջատարն էր Ռեալ Մադրիդը` դառնալով չեմպիոն 14 անգամ, չնայած Եվրոպական գավաթում նրանք հաղթեցին միայն 1966 թվականին։
Ռեալ Մադիդրը դարձավ Լա Լիգայի հաղթող հինգ անգամ անընդմեջ 1961-ից 1965 թվականներին, կրկնակի երեք անգամ անընդմեջ (1967–1969 և 1978–1980): Այս ժամանակաշրջանում միայն Ատլետիկո Մադրիդը կարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ Ռեալին` դառնալով չեմպիոն 1966, 1970, 1973 և 1977 թվականներին։ Այլ ակումբներից չեմպիոն կարողացավ դառնալ Վալենսիան 1971 թվականին և Յոհան Կրոյֆի Բարսելոնան 1974 թվականին։
1980-ականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մադրիդի հաղթարշավն ավարտվեց 1981 թվականին, երբ Ռեալ Սոսիեդադը նվաճեց իր առաջին տիտղոսը։ Նրանք հաջողությունը կրկնեցին 1982 թվականին և նրանց հաղթարշավը շարունակեց մեկ այլ բասկյան ակումբ Ատլետիկ Բիլբաոն, որը հաղթեց 1983 և 1984 թվականներին։ Թերի Վենեյբլսսի գլխավորությամբ Բարսելոնան դարձավ չեմպիոն 1985 թվականին, որից հետո հինգ անգամ անընդմեջ չեմպիոն դարձավ Ռեալ Մադրիդը (1986–1990), ակումբը մարզում էր Լեո Բենհակեր և ակումբի կազմում խաղում էին Հուգո Սանչեսը և լեգենդար ֆուտբոլիսնտր, ինչպիսիք էին Էմիլիո Բուտրագենիո, Մանուել Սանչիսը, Մարտին Վասկեսը, Միչելը և Միգել Պարսեդան։
1990-ականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոհան Կրոյֆը վերադարձավ Բարսելոնա 1988 թվականին և կազմեց լեգենդար Երազանքների թիմը։ Կրոյֆը մարզեց այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Խոսեպ Գվարդիոլան, Խոսե Մարի Բակերոն, Չիկի Բեգիրիստայնը, Յոն Անդոնի Կայկոեչեան, Ռոնալդ Կումանը, Միքայել Լաուդրուպը, Ռոմարիոն և Խրիստո Ստոիչկովը։ Այս թիմը հաղթեց Լա Լիգայում չորս անգամ 1991-ից 1994 թվականներին և Եվրոպական գավաթը 1992 թվականին։ Լաուդրուպը տեղափոխվեց Ռեալ Մադրիդ և օգնեց նրանց առաջ անցնել Բարսելոնայից 1995 թվականին։ Ատլետիկո Մադրիդը իններորդ անգամ դարձավ չեմպիոն 1996 թվականին, իսկ Ռեալ Մադրիդը տիրացավ մրցանակին 1997 թվականին։ Կրոյֆի հաջողությունից հետո Բարսելոնայի մարզիչ դարձավ մեկ այլ հոլանդացի Այաքսի նախկին մարզիչ Լուի վան Գալը, ով ակումբ բերեց Լուիշ Ֆիգու, Լուիս Էնրիկեին և Ռիվալդոյին։ Բարսելոնան նրա գլխավորությամբ հաղթեց Լա Լիգայում 1998 և 1999 թվականներին։
2000-ականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր դար մուտք գործելիս Լա Լիգայի գլխավոր մրցակիցներն էին Բարսելոնան և Ռեալ Մադրիդը։ 1993-ից 2004 թվականներին Դեպորտիվո Լա Կորունյան ավարտեց լավագույն եռյակում տասն անգամ, ինչը Ռեալից և Բարսելոնայից լավ արդյունք էր, իսկ 2000 թվականին Խավիեր Իրուրետայի գլխավորությամբ նրանք դարձան իններորդ ակումբը, որը դարձավ Լա Լիգայի հաղթող։ Ռեալ Մադրիդը դարձավ Լա Լիգայի հաղթող 2001 և 2003 թվականներին, բացի այդ նվաճեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգան 2000 և 2002 թվականներին, իսկ 2007 թվականին նրանք 30-րդ անգամ դարձան Իսպանիայի չեմպիոն։ Այս ընթացքում երկու անգամ Լա Լիգայում հաղթեց Վալենսիան, բացի այդ Վալենսիան Հեկտոր Կուպերի գլխավրությամբ դուս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ 2000 և 2001 թվականներին։ Նրան հաջորդած Ռաֆայել Բենիտեսը հաղթեց Լա Լիգայում 2002 և 2004 թվականներին և ՈՒԵՖԱ գավաթը 2004 թվականին։ 2004-05 մրցաշրջանում տեղի ունեցավ Բարսելոնայի վերադարձը, որում հանդես էր գալիս Ռոնալդինիոն և նվաճեցին իրենց առաջին տիտղոսը նոր դարում։ Այս հաջողությունը կրկնեցին նաև հաջորդ` 2005-06 մրցաշրջանում։ Աշխարհահռչակ ֆուտբոլիստների շնորհիվ, ինչպիսիք էին Ռաուլը, Ռուդ վան Նիստելռոյը և Գոնսալո Իգուաինը, Ռեալ հաղթեց Լա Լիգայում 2006-07 և 2007-08 մրցաշրջաններում։ Խոսեպ Գվարդիոլայի Երազանքների թիմը, որտեղ խաղում էին Լիոնել Մեսսին, Չավի Էռնանդեսը և Անդրես Ինիեստան, Բարսելոնան երեք անգամ անընդմեջ դարձավ Լա Լիգայի հաղթող (2008–09, 2009–10 և 2010–11):
2010-ականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011–12 մրցաշրջանում Ռեալ Մադրիդը նվաճեց Լա Լիգայի իր 32-րդ տիտղոսը Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ` հաղթահարելով ռեկորդային 100 միավորի սահմանագիծը և դառնալով 121 գոլի հեղինակ, 32 տնային և 16 մրցակցի հարկի տակ հաղթանակներով։ Բարսելոնան Տիտո Վիլանովայի գլխավորությամբ նույնպես հաղթահարեց 100 միավորի սահմանագիծը հաջորդ` 2012-13 մրցաշրջաններում։ Ատլետիկո Մադրիդը դառնալով 2013-14 մրցաշրջանի հաղթող, նվաճեց տիտղոսը 18 տարի ընդմիջումից հետո և առաջին տիտղոսը 2003-04 մրցաշրջանից հետո, որը չէին հաղթել Ռեալ Մադրիդը կամ Բարսելոնան։ Բարսելոնան հաղթեց 2014-15 և 2015-16 մրցաշրջաններում։ Ռեալ Մադրիդը վերադարձրեց տիտղոսը Զինեդին Զիդանի գլխավորությամբ 2016-17 մրցաշրջանում։ Բարսելոնան, դառնալով 2017-18 մրցաշրջանի հաղթող, իր տիտղոսների քանակը հասցրեց 7-ի վերջին 10 տարում։
Ակումբներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկա մրցաշրջանում չեմպիոնության համար պայքարում են 20 ակումբներ, ներառյալ 17 ակումբ 2016-17 մրցաշրջանից և երեք ակումբ Սեգունդա դիվիզիոնից։ Երկու ակմումբ Սեգունդայից տեղափոխվեցին ուղղակի (Լևանտե և Ժիրոնա), իսկ երրորդ ակումբը դարձավ Խետաֆեն, որը հաղթեց Փլեյ օֆֆում։
Մարզադաշտեր և վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Վայր | Մարզադաշտ | Տարողունակություն |
---|---|---|---|
Ալավես | Վիտորիա | Մենդիսոռոսա | [7] | 19 840
Ատլետիկ Բիլբաո | Բիլբաո | Սան Մամես | [8] | 53 289
Ատլետիկո Մադրիդ | Մադրիդ | Վանդա Մետրոպոլիտանո | [9] | 68 000
Բարսելոնա | Բարսելոնա | Կամպ Նոու | [10] | 99 354
Սելտա Վիգո | Վիգո | Բալաիդոս | [11] | 29 000
Դեպորտիվո Լա Կորունյա | Լա Կորունյա | Էստադիո Ռիասոր | [12] | 32 912
Էյբար | Էյբար | Իպուրուա | [13] | 7083
Էսպանյոլ | Բարսելոնա | Կոռնելյա-Էլ Պրատ | [14] | 40 500
Խետաֆե | Խետաֆե | Կոլիսեում Ալֆոնսո Պերես | [15] | 17 000
Ժիրոնա | Ժիրոնա | Մոնտիլիվի | [16] | 13 500
Լաս Պալմաս | Լաս Պալմաս | Գրան Կանարիա | [17] | 33 111
Լեգանես | Լեգանես | Բատերքյու | [18] | 10 922
Լևանտե | Վալենսիա | Սիուդադ դե Վալենսիա | [19] | 26 354
Մալագա | Մալագա | Լա Ռոսալեդա | [20] | 30 044
Ռեալ Բետիս | Սևիլյա | Բենիտո Վիլյամարին | [21] | 60 720
Ռեալ Մադրիդ | Մադրիդ | Սանտյագո Բերնաբեու | [22] | 81 044
Ռեալ Սոսիեդադ | Սան Սեբաստիան | Անոետա | [23] | 32 000
Սևիլյա | Սևիլյա | Ռամոն Սանչես Պիսխուան | [24] | 42 714
Վալենսիա | Վալենսիա | Մեստալիա | [25] | 49 500
Վիլյառեալ | Վիլյառեալ | Էստադիո Էլ Մադրիգալ | [26] | 24 890
Լա Լիգայի ակումբները Եվրոպայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լա Լիգան ներկա դրությամբ Եվրոպական լիգաների ՈՒՖԱ դասակարգման աղյուսակում առաջինն է, որի հիմքում ընկած է Լա Լիգայի ակումբների կատարողականը վերջին հինգ տարիներին, երկրորդ տեղում գերմանական Բունդեսլիգան է, իսկ երրորդ տեղում` անգլիական Պրեմիեր Լիգան[27]։
Եվրոպական ֆուտբոլում Լա Լիգայից ամենահաջողակներն են Ռեալ Մադրիդը, Բարսելոնան և Վալենսիան։ Այս երեք ակումբները Սևիլյայի և Ատլետիկոյի հետ միասին միակ իսպանական ակումբներն են, որոնք նվաճել են եվրոպական մրցանակներ։ Դեպորտիվո Լա Կորունյան մասնակցել է Չեմպիոնների լիգայի մրցաշարին հինգ մրցաշրջան անընդմեջ, իսկ 2003-04 մրցաշրջանում դուրս է եկել կիսաեզրափակիչ[28]։
2005-06 մրցաշրջանում Բարսելոնան հաղթեց Չեմպիոնների լիգայում և Սևիլյան հաղթեց ՈՒԵՖԱ գավաթում` դարձնելով Լա Լիգան առաջին լիգան, որը իրականացրեց եվրոպական «երկյակ» 1997 թվականից հետո։ 2015 թվականի օգոստոսի 25-ին Լա Լիգան դարձավ միակ լիգան, որի հինգ ակումբներ որակավորվեցին Չեմպիոնների լիգայի խմբային փուլ (Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Ռեալ Մադրիդ, Սևիլյա և Վալենսիա)։
Չեմպիոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելույթներ ըստ ակումբների
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Չեմպիոն | 2-րդ տեղ | Մրցաշրջաներ |
---|---|---|---|
Ռեալ Մադրիդ | 1932, 1933, 1954, 1955, 1957, 1958, 1961, 1962, 1963, 1964, 1965, 1967, 1968, 1969, 1972, 1975, 1976, 1978, 1979, 1980, 1986, 1987, 1988, 1989, 1990, 1995, 1997, 2001, 2003, 2007, 2008, 2012, 2017 2019 2021 | ||
Բարսելոնա | 1929, 1945, 1948, 1949, 1952, 1953, 1959, 1960, 1974, 1985, 1991, 1992, 1993, 1994, 1998, 1999, 2005, 2006, 2009, 2010, 2011, 2013, 2015, 2016 | ||
Ատլետիկո Մադրիդ | 1940, 1941, 1950, 1951, 1966, 1970, 1973, 1977, 1996, 2014 | ||
Ատլետիկ Բիլբաո | 1930, 1931, 1934, 1936, 1943, 1956, 1983, 1984 | ||
Վալենսիա | 1942, 1944, 1947, 1971, 2002, 2004 | ||
Ռեալ Սոսիեդադ | 1981, 1982 | ||
Դեպորտիվո Լա Կորունյա | 2000 | ||
Սևիլյա | 1946 | ||
Ռեալ Բետիս | 1935 |
Բոլոր ժամանակների մրցաշարային աղյուսակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր ժամանակների մրցաշարային աղյուսակ[29] ամբողջական պատկերն է բոլոր հանդիպումները հաշվի առած այդ թվում միավորները և գոլերը սկսած Լա Լիգայի հիմնադրման 1929 թվականից։ Աղյուսակը կազմված է 2016-17 մրցաշրջանը հաշվի առած[30]։ Թավատառով ակումբները հանդես են գալիս Լա Լիգայի 2017-18 մրցաշրջանում։
Դիրք | Ակումբ | Մրց | Մ | ԱՀ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | 1-ին | 2-րդ | 3-րդ | 4-րդ | 5-րդ | 6-րդ | Ընդ | Նորամուտ | Սկսած/ Վերջին |
Լավ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Ռեալ Մադրիդ | 86 | 4385 | 2762 | 1647 | 552 | 563 | 5947 | 3140 | 33 | 23 | 8 | 8 | 3 | 4 | 79 | 1929 | 1929 | 1 |
2 | Բարսելոնա | 86 | 4262 | 2762 | 1581 | 560 | 621 | 5900 | 3114 | 24 | 25 | 12 | 12 | 4 | 6 | 83 | 1929 | 1929 | 1 |
3 | Ատլետիկո Մադրիդ | 80 | 3442 | 2614 | 1241 | 598 | 775 | 4534 | 3309 | 10 | 8 | 16 | 9 | 7 | 6 | 56 | 1929 | 2002–03 | 1 |
4 | Վալենսիա | 82 | 3386 | 2664 | 1187 | 616 | 861 | 4398 | 3469 | 6 | 6 | 10 | 11 | 10 | 7 | 50 | 1931–32 | 1987–88 | 1 |
5 | Ատլետիկ Բիլբաո | 86 | 3368 | 2762 | 1209 | 633 | 920 | 4631 | 3700 | 8 | 7 | 10 | 5 | 8 | 10 | 49 | 1929 | 1929 | 1 |
6 | Սևիլյա | 73 | 2819 | 2408 | 990 | 531 | 887 | 3680 | 3373 | 1 | 4 | 4 | 5 | 12 | 6 | 32 | 1934–35 | 2001–02 | 1 |
7 | Էսպանյոլ | 82 | 2792 | 2626 | 948 | 608 | 1070 | 3609 | 3889 | – | – | 4 | 5 | 2 | 5 | 16 | 1929 | 1994–95 | 3 |
8 | Ռեալ Սոսիեդադ | 70 | 2573 | 2302 | 864 | 577 | 861 | 3228 | 3230 | 2 | 3 | 2 | 5 | 4 | 3 | 19 | 1929 | 2010–11 | 1 |
9 | Սարագոսա | 58 | 2109 | 1986 | 698 | 522 | 766 | 2683 | 2847 | – | 1 | 4 | 5 | 4 | 4 | 18 | 1939–40 | 2012–13 | 2 |
10 | Բետիս | 51 | 1884 | 1728 | 606 | 440 | 682 | 2159 | 2492 | 1 | – | 2 | 3 | 4 | 4 | 14 | 1932–33 | 2015–16 | 1 |
11 | Դեպորտիվո | 45 | 1814 | 1530 | 563 | 392 | 575 | 2052 | 2188 | 1 | 5 | 4 | 1 | – | 1 | 12 | 1941–42 | 2014–15 | 1 |
12 | Սելտա Վիգո | 51 | 1789 | 1698 | 586 | 389 | 723 | 2278 | 2624 | – | – | – | 2 | 4 | 5 | 11 | 1939–40 | 2012–13 | 4 |
13 | Վալյադոլիդ | 42 | 1471 | 1466 | 463 | 384 | 619 | 1767 | 2180 | – | – | – | 1 | 1 | 1 | 3 | 1948–49 | 2013–14 | 4 |
14 | Ռասինգ Սանտանդեր | 44 | 1416 | 1428 | 453 | 336 | 639 | 1843 | 2368 | – | 1 | 1 | 2 | – | 1 | 5 | 1929 | 2011–12 | 2 |
15 | Սպորտինգ Խիխոն | 43 | 1389 | 1458 | 471 | 358 | 629 | 1753 | 2152 | – | 1 | 1 | 2 | 2 | 1 | 7 | 1944–45 | 2015–16 | 2 |
16 | Օսասունա | 37 | 1351 | 1318 | 426 | 327 | 565 | 1500 | 1834 | – | – | – | 2 | 2 | 2 | 6 | 1935–36 | 2016–17 | 4 |
17 | Օվիեդո | 38 | 1174 | 1192 | 408 | 292 | 492 | 1642 | 1951 | – | – | 3 | 2 | 2 | 4 | 11 | 1933–34 | 2000–01 | 3 |
18 | Մալյորկա | 27 | 1148 | 988 | 333 | 256 | 399 | 1182 | 1371 | – | – | 2 | – | 2 | 1 | 5 | 1960–61 | 2012–13 | 3 |
19 | Լաս Պալմաս | 33 | 1020 | 1096 | 367 | 242 | 487 | 1347 | 1746 | – | 1 | 1 | 1 | 1 | 1 | 5 | 1951–52 | 2015–16 | 2 |
20 | Վիլյառեալ | 17 | 970 | 646 | 266 | 172 | 208 | 892 | 789 | – | 1 | 1 | 2 | 3 | 2 | 9 | 1998–99 | 2013–14 | 2 |
21 | Մալագա | 16 | 771 | 608 | 204 | 159 | 245 | 755 | 837 | – | – | – | 1 | – | 1 | 2 | 1999–00 | 2008–09 | 4 |
22 | Գրանադա | 23 | 667 | 742 | 218 | 175 | 349 | 819 | 1157 | – | – | – | – | – | 2 | 2 | 1941–42 | 2011–12 | 6 |
23 | Ռայո Վալիեկանո | 17 | 662 | 652 | 189 | 148 | 305 | 760 | 1088 | – | – | – | – | – | – | – | 1977–78 | 2015–16 | 8 |
24 | Էլչե | 21 | 606 | 678 | 203 | 180 | 295 | 750 | 1022 | – | – | – | – | 1 | 1 | 2 | 1959–60 | 2014–15 | 5 |
25 | Խետաֆե | 12 | 553 | 456 | 147 | 112 | 197 | 520 | 633 | – | – | – | – | – | 1 | 1 | 2004–05 | 2015–16 | 6 |
26 | Դեպորտիվո Մալագա | 20 | 543 | 647 | 186 | 171 | 290 | 666 | 926 | – | – | – | – | – | – | – | 1949–50 | 1989–90 | 7 |
27 | Հերկուլես | 20 | 538 | 628 | 184 | 149 | 295 | 716 | 1050 | – | – | – | – | 1 | 4 | 5 | 1935–36 | 2010–11 | 5 |
28 | Տեներիֆե | 13 | 510 | 494 | 155 | 128 | 211 | 619 | 744 | – | – | – | – | 2 | – | 2 | 1961–62 | 2009–10 | 5 |
29 | Մուրսիա | 18 | 445 | 586 | 145 | 143 | 298 | 607 | 992 | – | – | – | – | – | – | – | 1940–41 | 2007–08 | 11 |
30 | Ալավես | 12 | 421 | 380 | 125 | 81 | 174 | 458 | 623 | – | – | – | – | – | 1 | 1 | 1930–31 | 2016–17 | 6 |
31 | Լևանտե | 11 | 416 | 402 | 113 | 95 | 194 | 430 | 632 | – | – | – | – | – | 1 | 1 | 1963–64 | 2015–16 | 6 |
32 | Սալամանկա | 12 | 375 | 423 | 123 | 102 | 198 | 422 | 581 | – | – | – | – | – | – | – | 1974–75 | 1998–99 | 7 |
33 | Սաբադել | 14 | 353 | 426 | 129 | 95 | 202 | 492 | 720 | – | – | – | 1 | 1 | – | 2 | 1943–44 | 1987–88 | 4 |
34 | Կադիս | 12 | 343 | 448 | 104 | 127 | 217 | 393 | 662 | – | – | – | – | – | – | – | 1977–78 | 2005–06 | 12 |
35 | Լոգրոնես | 9 | 293 | 346 | 96 | 92 | 158 | 291 | 489 | – | – | – | – | – | – | – | 1987–88 | 1996–97 | 7 |
36 | Կաստելյոն | 11 | 285 | 334 | 103 | 79 | 152 | 419 | 588 | – | – | – | 1 | 2 | – | 3 | 1941–42 | 1990–91 | 4 |
37 | Ալբասետե | 7 | 277 | 270 | 76 | 76 | 118 | 320 | 410 | – | – | – | – | – | – | – | 1991–92 | 2004–05 | 7 |
38 | Ալմերիա | 6 | 242 | 228 | 62 | 56 | 110 | 244 | 366 | – | – | – | – | – | – | – | 2007–08 | 2014–15 | 8 |
39 | Կորդովա | 9 | 230 | 282 | 82 | 63 | 137 | 285 | 430 | – | – | – | – | 1 | – | 1 | 1962–63 | 2014–15 | 5 |
40 | Կոմպոստելա | 4 | 190 | 160 | 52 | 45 | 63 | 199 | 241 | – | – | – | – | – | – | – | 1994–95 | 1997–98 | 10 |
41 | Ռեկրեատիվո | 5 | 188 | 186 | 50 | 46 | 90 | 202 | 296 | – | – | – | – | – | – | – | 1978–79 | 2008–09 | 8 |
42 | Բուգոս | 6 | 168 | 204 | 59 | 50 | 95 | 216 | 310 | – | – | – | – | – | – | – | 1971–72 | 1979–80 | 12 |
43 | Պոնտևեդրա | 6 | 150 | 180 | 53 | 44 | 83 | 165 | 221 | – | – | – | – | – | – | – | 1963–64 | 1969–70 | 7 |
44 | Նումանսիա | 4 | 148 | 152 | 37 | 37 | 78 | 155 | 253 | – | – | – | – | – | – | – | 1999–00 | 2008–09 | 17 |
45 | Էյբար | 3 | 132 | 114 | 35 | 27 | 52 | 139 | 167 | – | – | – | – | – | – | – | 2014–15 | 2014–15 | 10 |
46 | Արենաս | 7 | 107 | 130 | 43 | 21 | 66 | 227 | 308 | – | – | 1 | – | 3 | – | 4 | 1929 | 1934–35 | 3 |
47 | Ռեալ Բուրգոս | 3 | 96 | 114 | 26 | 44 | 44 | 101 | 139 | – | – | – | – | – | – | – | 1990–91 | 1992–93 | 9 |
48 | Գիմնաստիկ | 4 | 91 | 116 | 34 | 16 | 66 | 181 | 295 | – | – | – | – | – | – | – | 1947–48 | 2006–07 | 7 |
49 | Էքստրեմադուրա | 2 | 83 | 80 | 20 | 23 | 37 | 62 | 117 | – | – | – | – | – | – | – | 1996–97 | 1998–99 | 17 |
50 | Մերիդա | 2 | 81 | 80 | 19 | 24 | 37 | 70 | 115 | – | – | – | – | – | – | – | 1995–96 | 1997–98 | 19 |
51 | Ալկոյանո | 4 | 76 | 108 | 30 | 16 | 62 | 145 | 252 | – | – | – | – | – | – | – | 1945–46 | 1950–51 | 10 |
52 | Խեան | 3 | 71 | 90 | 29 | 13 | 48 | 121 | 183 | – | – | – | – | – | – | – | 1953–54 | 1957–58 | 14 |
53 | Ռեալ Յունիոն | 4 | 56 | 72 | 21 | 14 | 37 | 153 | 184 | – | – | – | – | – | 1 | 1 | 1929 | 1931–32 | 6 |
54 | ԱԴ Ալմերիա | 2 | 52 | 68 | 17 | 18 | 33 | 71 | 116 | – | – | – | – | – | – | – | 1979–80 | 1980–81 | 10 |
55 | Եվրոպա | 3 | 42 | 54 | 18 | 6 | 30 | 97 | 131 | – | – | – | – | – | – | – | 1929 | 1930–31 | 8 |
56 | Լիեդա | 2 | 40 | 68 | 13 | 14 | 41 | 70 | 182 | – | – | – | – | – | – | – | 1950–51 | 1993–94 | 16 |
57 | Լեգանես | 1 | 35 | 38 | 8 | 11 | 19 | 36 | 55 | – | – | – | – | – | – | – | 2016–17 | 2016–17 | 17 |
58 | Խերես | 1 | 34 | 38 | 8 | 10 | 20 | 38 | 66 | – | – | – | – | – | – | – | 2009–10 | 2009–10 | 20 |
59 | Կոնդալ | 1 | 22 | 30 | 7 | 8 | 15 | 37 | 57 | – | – | – | – | – | – | – | 1956–57 | 1956–57 | 16 |
60 | Ատլետիկո Տիտուան | 1 | 19 | 30 | 7 | 5 | 18 | 51 | 85 | – | – | – | – | – | – | – | 1951–52 | 1951–52 | 16 |
61 | Կուրտուրալ Լեոնեսա | 1 | 14 | 30 | 5 | 4 | 21 | 34 | 65 | – | – | – | – | – | – | – | 1955–56 | 1955–56 | 15 |
62 | Ժիրոնա | 1 | – | – | – | – | – | – | – | – | – | – | – | – | – | – | 2017–18 | 2017–18 | – |
Լիգայի կարգավիճակ 2015-16 դրությամբ.
Լա Լիգա 2015-16 | |
Սեգունդա Դիվիզիոն 2015-16 | |
Սեգունդա Դիվիզիոն B 2015-16 | |
Տերցերա Դիվիզիոն 2015-16 | |
Ռեգիոննալ դիվիզիոններ | |
Կորոշվի | |
Ակումբներն այլևս գոյություն չունեն |
Ֆուտբոլիստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոչ ԵՄ ֆուտբոլստների մասնակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լա Լիգայում ֆուտբոլիստները կարող են ստանալ քաղաքացիություն, եթե եկել են այլ երկներից։ Եթե ֆուտբոլիստները չունեն եվրոպական արմատներ, նրանք կարող են ստանալ քաղաքացիություն հինգ տարի խաղալուց հետո։ Որոշ դեպքերում նրանք կարող են ունենալ եռաքաղաքացիություն, օրինակ Լեո Ֆրանկոն, ով ծնվել էր Արգենտինայում, ուներ իտալական ծագում և ստացավ իսպանական անձնագիր` խաղալով Լա Լիգայում հինգ տարուց ավել։
Անհատական մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև2008-09 մրցաշրջանը Լա Լիգան չի սահմանել որևէ պաշտոնական անգատական մրցանակներ։ 2008-09 թվականից Լիգան սահմանեց անհատական LFP մրցանակներ անհատ ֆուտբոլիստների համար
Նահատական մրցանակներից ամենահեղինակավորները Marca պարբերականի կողմից սահմանած չորս մրցանակներն են, որոնցից Պիչիչի մրցանակը տրվում է լավագույն ռմբարկուին, Ռիկարդո Սամոռա մրցանակը դարպասապահին, ով ամենաքիչ գոլն է բաց թողել միջին հաշվով, Ալֆրեդո դի Ստեֆանո մրցանակը, որի դափնեկրին ընտրում են և համարում բոլոր առումներով լավագույն ֆուտբոլիստ և Սառա մրցանակը տրվում է լավագույն իսպանացի ռմբարկուին։
2013-14 մրցաշրջանից Լա Լիգան նաև սահմանել է Ամսվա լավագույն մարզիչ և ամսվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակները։
Տրանսֆերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին Լա Լիգայի ֆուտբոլիստը, որը տրանսֆերային ռեկորդի հեղինակ դարձավ Լուսի Սուարեսն էր 1961 թվականին, ով Բարսելոնայից տեղափոխվեց Ինտեր Միլան £152,000 դիմաց։ Տասներկու տարի անց Յոհան Կրոյֆի համար Բարսելոնան ռեկորդային £922,000 վճարեց Այաքսին։ 1982 թվականին Բարսելոնան նոր ռեկորդ սահմանեց` Դիեգո Մարադոնայի համար Բոկա Խունիորսին վճարելով £3 միլիոն[31]։ Ռեալ Բետիսը թարմացրեց աշխարհի ռեկորդը 1998 թվականին՝ Դենիլսոնի համար Սան Պաուլոյին վճարելով £21.5 միլիոն[32]։
Վերջին վեց տրանսֆերային ռեկորդներից չորսը պատկանում են Ռեալ Մադրիդին` պայմանագիր կնքելով Լուիշ Ֆիգուի, Զինեդին Զիդանի, Կրիշտիանու Ռոնալդուի և Գարեթ Բեյլի հետ։ Վերջինիս համար Ռեալը վճարեց £85.3 միլիոն (€103.4 միլիոն / $140 միլիոն)։
Ֆուտբոլիսների ռեկորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լավագույն ռմբարկուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 04 հուլիսի 2023-ի դրությամբ
Դիրք | Ազգ | Անուն | Ակումբ | Տարիներ | Գոլեր | Խաղեր | Միջին |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Լիոնել Մեսսի | Բարսելոնա | 2004–2021 | 474 | 520 | 0.91 | |
2 | Կրիշտիանու Ռոնալդու | Ռեալ Մադրիդ | 2009– | 311 | 292 | 1.2 | |
3 | Տելմո Սառա | Ատլետիկ Բիլբաո | 1940–1955 | 251 | 278 | 0.9 | |
4 | Կարիմ Բենզեմա | Ռեալ Մադրիդ | 2009–2023 | 238 | 439 | 0.8 | |
5 | Հուգո Սանչես | Ատլետիկո Մադրիդ, Ռեալ Մադրիդ և Ռայո Վալեկանո | 1981–1994 | 234 | 347 | 0.7 | |
6 | Ռաուլ | Ռեալ Մադրիդ | 1994–2010 | 228 | 550 | 0.4 | |
7 | Ալֆրեդո դի Ստեֆանո | Ռեալ Մադրիդ և Էսպանյոլ | 1953–1966 | 227 | 329 | 0.7 | |
8 | Սեզար Ռոդրիգես | Գրանադա, Բարսելոնա, Կուլտուրալ Լեոնեսա և Էլչե | 1939–1955 | 223 | 353 | 0.6 | |
9 | Կուինի | Սպորտինգ Խիխոն և Բարսելոնա | 1970–1987 | 219 | 448 | 0.5 | |
10 | Պաինյո | Սելտա, Ռեալ Մադրիդ և Դեպորտիվո | 1943–1956 | 210 | 278 | 0.8 |
Ամենաշատ հանդիպումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 04 Հունիսի 2023-ի դրությամբ
Դիրք | Ազգ | Անուն | Տարիներ | Հանդիպումներ | Գոլեր |
---|---|---|---|---|---|
1 | Անդոնի Սուբիսարետա | 1981–1998 | 622 | 0 | |
2 | Խոակին | 2001-այժմ | 617 | 78 | |
3 | Ռաուլ Գարսիա | 2004-այժմ | 581 | 110 | |
4 | Ռաուլ | 1994–2010 | 550 | 228 | |
5 | Էուսեբիո Սակրիստան | 1983–2002 | 543 | 36 | |
6 | Ֆրանցիսկո Բուայո | 1980–1997 | 542 | 0 | |
7 | Մանուել Սանչիս | 1983–2001 | 523 | 32 | |
8 | Լիոնոլ Մեսսի | 2004-2021 | 520 | 474 | |
9 | Իկեր Կասիլյաս | 1999–2015 | 510 | 0 | |
10 | Սերխիո Ռամոս | 2003-2021 | 508 | 74 | |
11 | Չավի Էռնանդես | 1998–2015 | 505 | 58 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «LaLiga and Santander strike title sponsorship deal». LaLiga. 2016 թ․ հուլիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Attendances in India, China and the USA catching up with the major European leagues». World Soccer. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «India » Indian Super League 2015 » Attendance » overall». worldfootball.net. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «European football statistics». 2008.
- ↑ «Reglamento General de la RFEF 2010 (Artículo 201.2) (page 138)» (PDF) (Spanish). RFEF. 2010 թ․ հունիսի 7. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 23-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Criterios de puntuación del juego limpio» (Spanish). RFEF. 1998 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Instalaciones» (իսպաներեն). Deportivo Alavés. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Athletic Club - San Mamés (2013)». Athletic Club. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Wanda Metropolitano». StadiumDB. Վերցված է 2016 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Camp Nou - FC Barcelona». FC Barcelona. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Celta de Vigo - CLUB». Real Club Celta de Vigo. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Riazor». Deportivo de La Coruña. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Capacity of Ipurua stands at 7,083». SD Eibar. 2017 թ․ փետրվարի 3.
- ↑ «RCDE Stadium - Ficha Técnica». RCD Espanyol. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Datos Generales». Getafe CF. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Campanya abonats 17/18» (կատալաներեն). Girona FC. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Estadio de Gran Canaria». UD Las Palmas. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Instalaciones - Leganés - web oficial» (իսպաներեն). CD Leganés. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Superdeporte. «El Ciutat de Valencia estrena lavado de cara para Europa - Superdeporte». www.superdeporte.es. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «ESTADIO LA ROSALEDA». Málaga CF. Վերցված է 2016 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «New features for Benito Villamarín Stadium». www.realbetisbalompie.es (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Santiago Bernabéu Stadium». Real Madrid C.F. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
- ↑ «El estadio - Real Sociedad de Fútbol». Real Sociedad. Վերցված է 2016 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Sevilla Fútbol Club - La entidad». Sevilla FC. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Camp de Mestalla» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «2011/12 UEFA Champions League statistics handbook - Clubs continued» (PDF). UEFA.
- ↑ «UEFA ranking of European leagues». Bert Kassies. 2011 թ․ մայիս. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «UEFA club competitions press kit (.PDF archive, page 23)» (PDF). UEFA Official Website. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Clasificación Histórica Liga BBVA». LFP. 2016 թ․ հունիսի 21. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
- ↑ All Time Table of Spanish team in La Liga Rsssf.com
- ↑ «Gareth Bale: The history of the world transfer record». BBC Sport. 2013 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «World Cup winner Denilson on trial at Bolton Wanderers». Daily Mail. 2009 թ․ հունվարի 6. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 22-ին.
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի օգոստոսի 22-ի օրվա հոդված: |
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Լիգա» հոդվածին։ |
|