Jump to content

Լը Ման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Լը Ման
ֆր.՝ Le Mans[1]
ֆր.՝ Denis-des-Coudrais[2]
ֆր.՝ Croix-Gazonfière[3]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքLe Mans Métropole?, Սարթ և arrondissement of Le Mans?
Մակերես52,81 կմ²
ԲԾՄ51±1 մետր, 38 մետր, 134 մետր
Բնակչություն145 004 մարդ (հունվարի 1, 2021)[4]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ72000[5] և 72100[5]
Պաշտոնական կայքlemans.fr(ֆր.)
Լը Ման (Ֆրանսիա)##
Լը Ման (Ֆրանսիա)

Լը Ման (ֆր.՝ Le Mans [lə mɑ̃], բրետոներեն՝ ar Mañs, լատին․՝ Cenomanum, Suindinum), քաղաք Ֆրանսիայի հյուսիսարևմտյան հատվածում, Սարթ դեպարտամենտում։ Այն դեպարտամենտի կենտրոնն է։ 2005 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 141,4 հազար մարդ։ Արվարձանների հետ միասին Լը Մանը Ֆրանսիայի ամենախոշոր 7 քաղաքներից մեկն է։

Պատմական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գալլո-հռոմեական պատերը

Լատինական Civitas Cenomanorum անվանումը քաղաքին տվել են նրա հին բնակիչները՝ գալլերը։ Այդ ժամանակներից պահպանվել են գալլո-հռոմեական պատերի մնացորդները, որոնք թվագրվում են մեր թվարկության III դարին։ Այդ պարիսպները որոշակիորեն վերականգնվել են միջնադարում։ Այդ ժամանակներում քաղաքում է բնակվել Լը Մանի առաջին եպիսկոպոս սբ. Հուլիանոսը։ Հենց նրան է նվիրված կիսակառույց Լը Մանի տաճարը, որը պետք է լիներ միջնադարյան Ֆրանսիայի ամենաբարձր տաճարներից մեկը։

Միջնադարում Լը Մանը եղել է Մեն կոմսության մայրաքաղաքը, որը Հենրի II Պլանտագենետի և նրա որդիների օրոք մտել է անգլիական թագավորության կազմի մեջ։ Հարյուրամյա պատերազմի ժամանակ Լը Մանը անցել է ձեռքից ձեռք[6]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լը Մանի բնակչության փոփոխությունները 1800- 2008 թվականներին
1800 1841 1876 1901 1911 1926 1936 1946 1954 1962 1968 1975 1990 1999 2008
18 081 25 189 50 175 63 272 69 361 72 287 84 525 100 455 111 891 132 181 143 246 152 285 145 502 146 064 143 547

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լե Մանի գալլո-հռոմեական պատերը

Քաղաքի գլխավոր տեսարժան վայրը համարվում է մինչ օրս կիսակառույց միջնադարյակ Լը Մանի տաճարը, որի հիմքը կառուցվել է ռոմանական ոճով, իսկ վերին մի քանի շերտերը գոթական ոճով։ Տաճարը հայտնի է իր վիտրաժներով։ Հին քաղաքը, որը շրջափակված է գալլո-հռոմեական պատերով, գոթական տաճարներով և վերածննդի դարաշրջանի պալատներով, որը համադրելի չէ շրջակա բետոնե շինություններին։ Քաղաքի հին դարպասների մոտ է գտնվում ցիստերցիանական Լեպո աբբայությունը, որը հիմնադրվել է 1229 թվականին թագուհի Բերենգարիա Նավարացու կողմից։ Վերջինս տեղափոխվել էր Լը Ման ամուսնու՝ Ռիչարդ I Առյուծասրտի մահվանից հետո։ Մինչ օրս պահպանվել է նաև Մեն կոմսերի պալատը։

Հայտնի բնակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոսպորտի սիրահարներին Լը Մանը հայտնի է հանրահայտ «Լը Մանի 24 ժամ» ավտոմրցաշարով, որոնք ավանդաբար անց են կացվում «Սարտա» և «Բուգատտի» ավտոճանապարհներին։ Քաղաքում գործում է հին ավտոմեքենաների թանգարանը։ Բացի ավտոմրցաշարերից, 1953 թվականից Լը Մանում անց են կացվում հեծանվասպորտի միջազգային մրցաշարեր։ Ֆրանսիական ֆուտբոլային լիգայում քաղաքը ներկայացնում է Լը Ման ֆուտբոլային ակումբը։

Պատմական իրադարձություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժան Բերո Ռայթ եղբայրների բիպլանի թռիչքըԱնձնական հավաքածու

1902 թվականի օգոստոսի 8-ին Լը Մանի ձիարշավարանում տեղի են ունեցել Ռայթ եղբայրների առաջին պաշտոնական ցուցադրական թռիչքները։ Թռիչքները մեծ հետաքրքրություն են առաջացրել ինչպես մասնագետների, այնպես էլ բնակչության լայն զանգվածների շրջանում և հիմք հանդիսացել Եվրոպայում Ռայթ եղբայրների հաջողությունների սկսման համար։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լե Մանի հետ բարեկամությանը նվիրված ցուցանակ Ռոստովում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Code officiel géographique
  2. http://cassini.ehess.fr/cassini/fr/html/fiche.php?select_resultat=31966
  3. http://cassini.ehess.fr/cassini/fr/html/fiche.php?select_resultat=31330
  4. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  5. 5,0 5,1 Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  6. Division., United States. USAF Historical (1980). Air Force combat units of World War II : history and insignia. Washington: Zenger Pub. Co. ISBN 0892010924.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լը Ման» հոդվածին։