Լիսաբոնի պաշարում
Թվական | 1147 թվականի հուլիսի 1 — հոկտեմբերի 25 |
---|---|
Մասն է | Խաչակրաց երկրորդ արշավանք, Ռեկոնկիստա |
Վայր | Լիսաբոն, Պորտուգալիայի թագավորություն |
Արդյունք | պորտուգալացիների հաղթանակ |
Հակառակորդներ | |
Ալ-Մոհադների պետություն | Պորտուգալիայի թագավորություն |
Հրամանատարներ | |
Աֆոնսու I | Աբդ ալ-Մումին |
Կողմերի ուժեր | |
7,000 | 25,000 |
Ռազմական կորուստներ | |
անհայտ | անհայտ |
Ընդհանուր կորուստներ |
Լիսաբոնի պաշարում, Խաչակրաց երկրորդ արշավանքի և Ռեկոնկիստայի գլխավոր իրադարձություններից մեկը, որի արդյունքում խաչակիրների և պորտուգալացիների միասնական ուժերը Աֆոնսու I-ի հրամանատարությամբ պաշարեցին և գրավեցին Լիսաբոն քաղաքը, որն այդ ժամանակ գտնվում էր Ալ-Մոհադների պետության կազմում[1]։ Լիսաբոնի գրավումը խաչակիրների եզակի հաղթանակներից մեկն էր Խաչակրաց երկրորդ արշավանքի ընթացքում։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]630 թ. ստեղծվեց Արաբական խալիֆայությունը, որը 630-750 թթ. ընթացքում կարողացավ գրավել ամբողջ Արաբական թերակղզին, Հյուսիսային Աֆրիկայի զգալի մասը, Պիրենեյան թերակղզու հարավային և կենտրոնական հատվածները, Պարսկաստանը, Հայաստանը, Վրաստանը և մի շարք այլ տարածքներ, սակայն այս նվաճումները հանգեցրին խալիֆայության տարածքում ապստամբությունների։ Իսկ 722 թ. սկսվեց Ռեկոնկիստան` արաբներին Պիրենեյան թերակղզուց վռնդելու շարժումը։
1095 թվականին Ուրբանոս II պապը հրավիրում է Կլերմոնի ժողովը և հայտարարում է Խաչակրաց արշավանք ընդդեմ մուսուլմանների, նպատակն էր ազատագրել մուսուլմանների տիրապետության տակ գտնվող Երուսաղեմ քաղաքը[2], որտեղ մեծացել, սպանվել և թաղվել էր Հիսուս Քրիստոսը։ Խաչակրաց առաջին արշավանքի ընթացքում խաչակիրներին հաջողվեց գրավել Երուսաղեմը։ Արշավանքի ընթացքում ձևավորվեցին Երուսաղեմի թագավորությունը, Անտիոքի դքսությունը, Եդեսիայի կոմսությունը և Տրիպոլիի կոմսությունը։ Սակայն խաչակիրների իրավիճակը կայուն չէր քանի, որ նրանք շրջապատված էին մուսուլմանական երկրներով։
1144 թ. Իմադ ադ-Դին Զանգին գրավում է Եդեսիան։ Քաղաքի նվաճումը հանգեցնում է նոր խաչակրաց արշավանքի։ Արշավանքին մասնակցելու պատրաստակամություն են հայտնում Լյուդովիկոս VII Երիտասարդը և Կոնրադ III-ը։ Արշավանքը ի սկզբանե անհաջողության էր մատնված, քանի որ վերջիններս կարծում էին, որ պետք է գրավել Հալեպը որպեսզի թուլացնեն Նուր ադ-Դինի դիրքերը, իսկ Մերձավոր Արևելյան խաչակիրները կարծում էին, որ նախ պետք է գրավել Դամասկոսը։
1148 թվականի հունիսի 24-ին միացյալ ուժերը պաշարում են Դամասկոսը, սակայն անհաջողություն կրելով վերադառնում են Երուսաղեմ։ Որոշ ժամանակ անց Լյուդովիկոսը և Կոնրադը վերադառնում են Եվրոպա։ 1147 թ. մայիսի 19-ին Անգլիայի, Շոտլանդիայի, Ֆլանդրիայի, Բրետոնի, Ռեյնի, Քյոլնի և Նորմանդիայի խաչակիրները ուղևորվում են արևելյան խաչակիրներին օգնության։
Մայիսի վերջին խաչակրաց նավատորմը հարկադրաբար կանգ են առնում Պորտու նավահանգստում։ Պորտուի եպիսկոպոսը կարողանում է համոզել խաչակիրներին, որ մուսուլմանների դեմ պայքարը Պիրենեյան թերակղզում պակաս կարևոր չէ քան պայքարը Սուրբ Երկրում։ Պորտուգալիան այդ ժամանակ ղեկավարում էր Աֆոնսու I-ը` ով օգտվելով Կաստիլիայի թագավորությունում տիրող իրավիճակից Պորտուգալիայի թագավորությունը անկախ է հռչակում, իսկ իրեն արքա։ Եպիսկոպոսի ջանքերի շնորհիվ խաչակիրները համաձայնում են օգնել պորտուգալացիներին։
Միջնադարյան Լիսաբոնը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիսաբոնի պատմությունը սկսվում է Ք.ա II հազարամյակի վերջերից, երբ փյունիկիացի առևտրականները թերակղզու տարածքում ստեղծեցին առևտրական քաղաքներ։ Միջին դարերում Լիսաբոնը խոշոր նավահանգիստ էր, որը ստանում էր զգալի եկամուտ ծովային առևտրից։ Լիսաբոնը խտաբնակ բազմազգ քաղաք էր։ Այսպես է նկարագրում Լիսաբոնը իր «Լիսաբոնի գրավվման մասին» («De expugnatione Lyxbonensi», պորտ.՝ «Da captura de Lisboa») ժամանակագիր Ռաուլը՝
Լիսաբոնի ամրոցը
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ հաճախ Լիսաբոնի շրջակայքում տեղի էին ունենում ռազմական բախումներ, և այդ պատճառով քաղաքի պաշտպանությունը շարունակ ուժեղացվում էր։ Ժամանակագիր Ռաուլը քաղաքը ներկայացնում է, որպես լավ պաշտպանված ամրոց՝ բարձր, ամուր պարիսպներով։
Խաչակրաց բանակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև հիմա չկան հստակ տեղեկություններ խաչակրաց զորքերի և նավերի քանակության մասին։ Ռաուլը հաշվել է 164 նավ, իսկ գերմանացի հոգևորական մեկը «Նամակ Լիսաբոնից» աշխատությունում ներկայացնում է 200 նավ։ Ենթադրաբար խաչակրաց բանակը կազմված էր 25,000 զինվորից, որից 6,000-ը անգլիացիներ էին, 5,000-ը գերմանացիներ, իսկ 2,000-ը ֆլամանդացի։ Պաշարումից քիչ ժամանակ առաջ նրանց շարքերը համալրվել բազմահազար կամավորներով։
Պաշարումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշարումը սկսվեց 1147 թվականի հուլիսի 1-ին՝ խաչակիրները գրավեցին Լիսաբոնի հարակից տարածքները, և պաշարեցին քաղաքը։ Խաչակիրների պաշարողական մեքենաները անդադար գնդակոծում էին քաղաքի պարիսպները։ Քաղաքում սով էր սկսվել։ Եվ մավռերի կառավարիչները համաձայնվեցին հանձնել քաղաքը հոկտեմբերի 21-ին[3]։ Քաղաքը հանձնելու նախապայմաններից մեկը քաղաքի կայազորի կյանքը և ունեցվածքը պահելն էր, սակայն, երբ խաչակիրները քաղաք մտան մահապատժի ենթարկեցին բոլոր մուսուլմաններին։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչակիրների մի մասը շարունակեցն իր ուղին դեպի Սուրբ Երկիր։ Իսկ մյուս մասը հաստատվեց Լիսաբոնում։ Այս հաղթանակը նպաստեց անգլո-պորտուգալական հարաբերությունների լավացմանը։ Լիսաբոնը դարձավ Պորտուգալիայի թագավորության մայրաքաղաքը։ Այս հաղթանակը լուրջ դեր խաղաց Պորտուգալիայի պատմության մեջ, իսկ Ռեկոնկիստան ավարտվեց 1492 թվականին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- L. Wheeler, C. Opello, Douglas, Walter (2010). Historical Dictionary of Portugal. Scarecrow Press. ISBN 978-0-8108-6088-9.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - Runciman, Steven (1952). A History of the Crusades, vol. II: The Kingdom of Jerusalem and the Frankish East, 1100–1187. New York: Cambridge University Press.
- Brundage, James (1962). The Crusades: A Documentary History. Milwaukee, Wisconsin: Marquette University Press.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ C. W. David, "The Authorship of the De Expugnatione Lyxbonensi", Speculum, 7:1 (1932), 50, citing Helmold's Chronica Slavorum in MGH, Scriptores, 11, 58: Hoc solum prospere cessit de universo opere, quod peregrinus patravit exercitus.
- ↑ Helen J. Nicholson, The Crusades (2004) "After the First Crusade (1095-99) Pope Paschal II decided that those who fought the Muslims in the Iberian Peninsula should have their penance remitted, just as if they had gone to Jerusalem." p.26
- ↑ Osbernus, who adds "As a result the basest element from every part of the world had gathered there, like the bilge water of a ship, a breeding ground for every kind of lust and impurity."