Jump to content

Խասգյուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խասգյուղ (այլ կիրառումներ)
Գյուղ
Խասգյուղ
Վարչական տարածքԹուրքիա
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄշո գավառ
Այլ անվանումներԽասգեղ, Խաս, Խասքյոյ, Խաց-գեղ, Հասգեղ
ԲԾՄ1850 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն25 749 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունխասգյուղցի
Ժամային գոտիUTC+3
Խասգյուղ (Թուրքիա)##
Խասգյուղ (Թուրքիա)

Խասգյուղ, Խասգեղ, Խաս, գյուղ (ավան, գյուղաքաղաք) Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում, Մուշ քաղաքից մոտ 16 կմ հարավարևմտյան դաշտավայրում, Մեղրագետի ձախ կողմում՝ Բիթլիս տանող ճանապարհի վրա։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն հանդիսացել է գավառի ամենանշանավոր գյուղը և դրա համար էլ ստացել է Խաս անվանումը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի միջով հոսում է Խասգյուղ անունով գետակը, որը ձախ կողմով միանում է Մեղրագետին։

Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենածաղկուն շրջանում գյուղն ուներ 700 տուն բնակիչ։ 1880 թվականին ուներ 540 տուն հայ և 10 տուն քուրդ բնակիչ, 1909 թվականին՝ 350 տուն հայ և 45 տուն քուրդ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն, բրուտագործություն և առևտուրն էր։ Բնակիչներից շատերը եղել են բրուտներ։

Խասգյուղում կար շուկա, որն ուներ 30-ից ավելի խանութներ և կրպակներ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ Ս. Ստեփանոս, Ս. Թալիլա, Ս. Երրորդություն անուններով եկեղեցիներ։ Եկեղեցիներից մեկին կից գործում էր երկսեռ վարժարաններ, որոնցից մեկը կառուցված էր 1307 թվականին։

Խասգյուղից 4-5 կմ հարավ կային մի շարք ավերակներ։ Գյուղի վերևում գտնվում էր Սմբատաբերդը։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը բաժանված էր չորս թաղերի[1].

  1. Տունջո
  2. Մարաղբյուր
  3. Խաժուռիք
  4. Վերին կամ Գավառացոց

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 680
  • Սարգիս և Միսակ Բդէեան, Հարազատ պատմութիւն Տարօնոյ, խմբագրեց Աղան Տարօնեցի, Գահիրէ, տպ. Սահակ-Մեսրոպ, 1962։
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 33