Jump to content

Խերսոնես Տավրիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խերսոնես Տավրիկյան
Chersonesus*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Ուկրաինա Ուկրաինա/
Ռուսաստան Ռուսաստան
Տիպ մշակութային
Չափանիշներ ii, v
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2013  (137 նստաշրջան)
Համար 1411
Խերսոնես Տավրիկյան (Սևաստոպոլ)##
Խերսոնես Տավրիկյան (Սևաստոպոլ)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Խերսոնես Տավրիկյան (հին հունարեն՝ Χερσόνησος - ἡ χερσόνησος), հնագույն քաղաք Ղրիմում։ Հիմնադրել են Պոնտական Հերակլեայից տեղափոխված հույները՝ մ. թ. ա. 422-421-ին։

Մ.թ.ա. V-I դդ. ստրկատիրական քաղաք-պետություն, դեմոկրատական հանրապետություն էր։ Մ.թ.ա. IV-II դդ. Խերսոնեսն ուներ 36 հա տարածություն, 9 երկայնական, 27 լայնական փողոց, միջնաբերդ, շուկա, նավահանգիստ։ Մ.թ.ա. II դ. վերջին Խերսոնեսի բնակիչները հաղթեցին քաղաքը պաշարած սկյութացիներին, սակայն կախման մեջ ընկան Պոնտոսի թագավոր Միհրդատ VI-ից։

I-IV դդ. Հռոմից, այնուհետև Բյուզանդիայից կախման մեջ գտնվող արիստոկրատական հանրապետություն է։ V-XI դդ. Հյուսիսային Մերձսևծովյան ամենախոշոր քաղաքն էր, առևտրա-արհեստագործական և քրիստոնեության տարածման կենտրոն։ Խերսոնեսը բուռն ծաղկման հասավ հատկապես V-VII դդ, երբ ստեղծվեց Խերսոնեսի թեմը։ 710 թվականին խերսոնեսցի ապստամբները, հայազգի Վարդանի գլխավորությամբ, համագործակցելով խազարների հետ, դիմագրավեցին Հուստինիանոս II կայսեր ուղարկած պատժիչ նավատորմը։ Ապստամբներին միացած կայսերական զորքերը հավատարմության երդում տվեցին Խերսոնեսում կայսր հռչակված Վարդանին, որն այնուհետև զորքով մտավ Կոստանդնուպոլիս և գրավեց գահը (711-713)։ Ենթադրվում է, որ Վարդանին նեցուկ են ծառայել տեղի հայերը։ 989 թվականին Խերսոնեսը գրավեց Վլադիմիր Սվյատոսլավիչը, 1299 թվականին գրավեց և ավերեց Նողայը, իսկ XIV դար վերջին՝ Եդիգեյը։ Քաղաքը գոյություն ուներ մինչև XV դարի կեսը։

Քաղաքի պեղումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խերսոնեսի պեղումներն սկսվել են 1827 թվականին, սակայն սիստեմատիկաբար կատարվել և 1876 թվականից։ Խերսոնեսում բացվել են բնակելի թաղամասեր, 3 000 տեղանոց անտիկ թատրոն, ռազմական աշտարակներ, դարպասներ, 50 քրիստոնեական տաճար, ջրմուղ, թերմեր, մոտ 20 000 դրամ, խճանկարազարդ հատակներ, որմնանկարներ, սրբապատկերներ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն ժամանակներից սկսած Խերսոնեսում բնակվել են հայ առևտրականներ։ XI դարի սելջուկների, արաբների և բյուզանդացիների ճնշման հետևանքով Անիից և Հայաստանի այլ վայրերից գաղթած հայերի մի մասը հաստատվել է Խերսոնեսում։ Պեղումների հիման վրա ենթադրվում է, որ XI-XIII դդ. Խերսոնեսում մշտական բնակություն են հաստատել զգալի թվով հայեր (հետազոտված 18 գանգերից մոտ 15-16-ը պատկանում են արմենոիդ տիպին), որոնք տեղի մշակույթի վրա շոշափելի ազդեցություն են թողել։ 1902 թվականին Խերսոնեսի խաչաձև տաճարում գտնվել է հայերեն 2 արձանագրություն (հիմքի մարմարյա բեկորի վրա և որմնանկարի տակ)։ Խերսոնեսի միջնադարյան և Ամբերդի X-XI դդ. բաղնիքները, Հայաստանի X-XI դդ. խեցեղեն իրերը համեմատելով Խերսոնեսի նմուշների հետ, հնագետ Անատոլի Յակոբսոնը եզրակացրել է, որ դրանք բացարձակ նման են միմյանց։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 1411
ռուս..անգլ..ֆր.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խերսոնես Տավրիկյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 48