Խորհրդա-ֆիննական պատերազմներ
Արտաքին տեսք
1918-1944 թվականներին ՌՍՖՍՀ-ի (այնուհետև՝ ԽՍՀՄ) և Ֆինլանդիայի միջև տեղի է ունեցել չորս զինված ընդհարում`
- Առաջին խորհրդա-ֆիննական պատերազմ (1918-1920), Սպիտակ ֆիննական զորքերի և Կարմիր բանակի ստորաբաժանումների միջև ռազմական գործողություններ Խորհրդային Ռուսաստանի տարածքում 1918 թվականի մարտից մինչև 1920 թվականի հոկտեմբեր։ Սկզբում այն կրում էր ոչ պաշտոնական բնույթ։ Արդեն 1918 թվականի մարտին, Ֆինլանդիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ, սպիտակ ֆիննական զորքերը, հետապնդելով թշնամուն (ֆիննական «կարմիրներ»-ին), հատեցին ռուս-ֆիննական սահմանը և մի շարք տեղերում մտան Արևելյան Կարելիա։ Միևնույն ժամանակ, ընթացող ռազմական գործողությունները միշտ չէ, որ կրում էին պարտիզանական բնույթ։
Պաշտոնապես ՌԽՖՍՀ-ի դեմ պատերազմ հայտարարվեց Ֆինլանդիայի դեմոկրատական կառավարության կողմից 1918 թվականի մայիսի 15-ին[1], Ֆինլանդիայի Սոցիալիստական աշխատավորական հանրապետության պարտությունից հետո։ Խորհրդա-ֆիննական առաջին պատերազմը համարվում էր Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի և Ռուսաստանի հյուսիսում օտարերկրյա ռազմական ինտերվենցիայի մի մասը։ Այն ավարտվեց 1920 թվականի հոկտեմբերի 14-ին ՌՍՖՍՀ-ի և Ֆինլանդիայի միջև Տարտուի հաշտության պայմանագրի ստորագրմամբ։
- Խորհրդա-ֆիննական երկրորդ պատերազմ (1921-1922)
- սկսվել է 1921 թվականի նոյեմբերի 6-ին ֆիննական կամավորական ստորաբաժանումների ՌՍՖՍՀ Կարելիայի տարածք ներխուժմամբ։ Պատերազմ չհայտարարվեց։
- ավարտվել է 1922 թվականի մարտի 21-ին, Մոսկվայում ՍՍՀՄ և Ֆինլանդիայի սահմանների անձեռնմխելիությունն ապահովող միջոցառումներ ընդունելու մասին ՌՍՖՍՀ և Ֆինլանդիայի կառավարությունների միջև համաձայնագրի ստորագրմամբ։
- Խորհրդա-ֆիննական պատերազմ (1939-1940)
- սկսվել է 1939 թվականի նոյեմբերի 30-ին, ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ, «Կարմիր բանակի գերագույն հրամանատարության հրամանով, ֆիննական զինված ուժերի կողմից նոր զինված սադրանքների կանխման նպատակով, Լենինգրադի ռազմական շրջանի զորքերը նոյեմբերի 30-ին առավոտյան ժամը 8-ին հատեցին Ֆինլանդիայի սահմանը Կարելյան պարանոցի և այլ շրջաններում»[2]։
- ավարտվել է 1940 թվականի մարտի 13-ին Ֆինլանդիայի և ԽՍՀՄ-ի միջև Մոսկվայի հաշտության պայմանագրի ստորագրման նախորդ օրը։
- Խորհրդա-ֆիննական պատերազմ (1941-1944), ռազմական գործողություններ Ֆինլանդիայի և Խորհրդային զորքերի միջև Կարելիայում՝ Հայրենական մեծ պատերազմի շրջանակներում
- սկսվել է 1941 թվականի հունիսի 22-ին Ֆիննական զորքերի կողմից Ալանդյան կղզիների ապառազմականացված գոտու գրավմամբ (տե՛ս «Պատերազմի սկիզբ» բաժինը)։
- փաստորեն ավարտվել է 1944 թվականի սեպտեմբերի 19-ին զինադադարի պայմանագրի ստորագրմամբ, պաշտոնապես` 1947 թվականի Փարիզի հաշտության պայմանագրով։