Jump to content

Կալիկե (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կալիկե
(Յուպիտեր XXIII)
Kalyke
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է23 նոյեմբեր 2000[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից)
Բացարձակ մեծություն (H)21,8[2]
Հեռավորությունը Յուպիտեր23 583 000 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,214[2]
Սիդերիկ պարբերություն743,0 օր[2]
Թեքվածություն166° (խավարածրի հարթության նկատմամբ)
165° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~2,6 կմ (ենթադրված)
Զանգված~1,9×1014 կգ (ենթադրված)
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Կալիկե (հուն․՝ Κάρμη), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Հավայան համալսարանի աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում են Սքոթ Շեփարդը և Դևիդ Ջուիտը, հայտնաբերման մասին հայտնվել է 2000 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2000 J 2 ժամանակավոր անվանումը[1][3]։

Կալիկեն ունի մոտ 5,2 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 23 583 000 միլիոն կմ հեռավորության վրա, 743,0 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 166° խավարածրի հարթության նկատմամբ (165° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,214 է[1][2]։

Կալիկեն պատկանում է Կարմեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 23 - 24 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 165° է։

Արբանյակի անունը տրվել է 2002 թվականի հոկտեմբերին, այն անվանվել է Հունական դիցաբանության կերպար Կալիկեի անունով[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]