Կառլովի Վարի
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կառլովի Վարի | |||||
Karlovy Vary Czech.jpg | |||||
| |||||
Երկիր | Չեխիա | ||||
Համայնք | Կարլովի Վարիի շրջան և Karlovy Vary (administrative district)?[1] | ||||
Ներքին բաժանում | Bohatice?[2], Cihelny?[2], Čankov?[2], Doubí?[2], Drahovice?[2], Dvory?[2], Hůrky?[2], Olšová Vrata?[2], Počerny?[2], Rosnice?[2], Rybáře?[2], Sedlec?[2], Stará Role?[2], Tašovice?[2] և Karlovy Vary? | ||||
Հիմնադրված է | 1350 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1350 | ||||
Այլ անվանումներ | Կառլսբադ | ||||
Մակերես | 59,10 կմ² | ||||
ԲԾՄ | 447 մ | ||||
Խոսվող լեզուներ | չեխերեն | ||||
Բնակչություն | ▲49 353 մարդ (հունվարի 1, 2024)[3] | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +420 353 | ||||
Փոստային դասիչ | 360 01 - 360 20 | ||||
Ավտոմոբիլային կոդ | K (նախկինում՝ KR, KV) | ||||
Պաշտոնական կայք | karlovyvary.cz | ||||
| |||||
Կառլովի Վարի (չեխ․՝ Karlovy Vary. Aussprache ), նախկինում ՝ Կառլսբադ (գերմ.՝ Karlsbad. գերմաներենից բառացի թարգմանած՝ նշանակում է Կառլի լոգարան), քաղաք Չեխիայում, Օգրժե գետի հովտում, ծովի մակերևույթից 380 մ բարձրության վրա։ Բնակչությունը՝ ▲49 353 մարդ (հունվարի 1, 2024)[3]։ Բալնեոլոգիական առողջարան է, Պրահայից 120 կմ արևմուտք։
2021 թվականից ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[4]՝ «Եվրոպայի առողջարանային մեծ քաղաքներ» («"Great Spa Towns of Europe"») ձևակերպման ներքո. նկատի են առնվել 18-20-րդ դարերի առողջարանային համալիրներն ու ընդհանրապես քաղաքի ճարտարապետությունը[5][6]։
Կառլովի Վարին Եվրոպայի ամենաընդարձակ առողջարանային համալիրն ունեցող բնակավայրն է[7] և ամենից հաճախ այցելվող առողջարանը Չեխիայի Հանրապետությունում[8]։ Քաղաքը հայտնի է նաև չեխական բարձրորակ, ինքնատիպ, շքեղ ապակեղենի արտադրությամբ։ Բացի այդ, այստեղ զարգացած է սննդի արդյունաբերությունը։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումն առաջացել է չեխական թագավոր Կառլ I-ի (նույն ինքը՝ «Հռոմեական սրբազան կայսրության» կայսր և գերմանական թագավոր Կառլոս IV-ը) անունից։ Հանգստավայրի հիմնադրումը կապվում է նրա անվան հետ․ ընդունված է հիմնադրման տարեթիվ համարել 1358 թվականը, երբ Կառլ I-ը աղբյուրների մոտ կառուցել է որսորդական մի փոքր դղյակ) և չեխերեն vary «տաք աղբյուրներ բառից»։
Քաղաքի նախկին գերմանական անվանումն է Կարսլբադ․ նույն Կառլ անունից և գերմաներեն Bad ― «առողջարան, բուժավայր» բառից[9]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի դրությամբ Կառլովի Վարիում ազգությամբ ոչ չեխ բնակիչները կազմում էին քաղաքի ընդհանուր բնակչության մոտավորապես 7 տոկոսը. դա Չեխիայի Հանրապետությունում երկրորդ ցուցանիշն է՝ մայրաքաղաք Պրահայից հետո։ Օտարերկրացիների մեջ մեծ թիվ են կազմում վիետնամցիները, գերմանացիները, ուկրաինացիները, ռուսները[10]։
Բնակչության 1869-2024 թվականների վիճակագրություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Աղբյուրը՝ մարդահամարների տվյալները[22][23]։
Քաղաքի հետ առնչված անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պետրոս Առաջին (1672–1725), այցելել է Կառլովի Վարի 1711 թ.[24]
- Վոլֆգանգ Գյոթե (1749–1832), գերմանացի գրող, գիտնական. հոդված է գրել տեղի երկրաբանության մասին[25]
- Ժան դը Կառո (1770-1857), շվեյցարացի բժիշկ, հրատարակել է Almanach de Carlsbad ժողովածուն։
- Լյուդվիգ վան Բեթհովեն (1770–1827), կոմպոզիտոր. երկու անգամ այցելել է առողջարանը՝ բուժվելու, 1812 թվականին էլ համերգ է տվել Grandhotel Pupp հյուրանոցի Չեխական սրահում։
- Ադալբերտ Շտիֆտեր (1805–1868), ավստրիացի գրող, 1865–1867 թթ. բուժվել է առողջարանում։
- Ֆրեդերիկ Շոպեն (1810–1849), կոմպոզիտոր, 1835 թվականին այստեղ է վերջին անգամ տեսնվել ծնողների հետ։
- Իվան Տուրգենև (1818–1883), ռուս գրող, այցելել է բազմիցս։
- Էնթընի Դրեքսել (1826–1893), Drexel, Morgan & Co. (ներկայումս՝ JPMorgan) ընկերության ավագ գործընկեր, իր անունով հայտնի համալսարանի՝ Drexel University-ի հիմնադիր. վախճանվել է Կառլսբադում 1893 թ.:
- Մուստաֆա Քեմալ Աթաթուրք (1881–1938), Թուրքիայի հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ. 1918 թ. բուժվել է առողջարանում[26]։
- Ֆրանտիշեկ Բեհոունեկ (1898–1973), գիտնական և վիպասան. վախճանվել է այստեղ։
- Վլադիմիր Վորոնին (ծնվ. 1941), Մոլդովայի Հանրապետության նախկին նախագահ. բուժման նպատակով բազմիցս այցելել է Կառլովի Վարի։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման չափավոր խոնավ է, ամառը՝ տաք (հուլիսի միշին ջերմաստիճանը՝ 17, 3 °C), ձմեռը՝ շատ մեղմ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ -2 °C), տարեկան տեղումները՝ 620 մմ։ Բուժիչ միջոցները ածխաթթվային սուլֆատ-հիդրոկարբոնատային նատրիումային տաք աղբյուրներն են (41, 2-72, 2 °C), որոնց ջուրն օգտագործվում է խմելու, լոգանքների, ողողումների, ինհալյացիաների համար, տորֆա-ցեխաբուժությունը, Վրժիդլո (Շպրուդել) հեյզերի ջուրը։ Օգտագործվում են 13 խոշոր և շուրջ 300 փոքր հանքային տաք աղբյուրների ջրերը, ինչպես նաև տաք ջրի մշտական հոսք ունեցող Տեպլա գետի ջրերը։
Բուժվում են լյարդի և լեղուղիների, ստամոքս-աղիքային համակարգի, միզուղիների հիվանդություններով և նյութափոխանակության խանգարումներով տառապողները։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլովի Վարի (1991−2020 normals, extremes 1987−present)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 14.2 (57.6) |
16.4 (61.5) |
21.3 (70.3) |
27.5 (81.5) |
31.0 (87.8) |
34.5 (94.1) |
34.7 (94.5) |
35.8 (96.4) |
29.3 (84.7) |
23.8 (74.8) |
17.0 (62.6) |
13.1 (55.6) |
35.8 (96.4) |
Միջին բարձր °C (°F) | 0.5 (32.9) |
2.3 (36.1) |
6.7 (44.1) |
12.7 (54.9) |
17.2 (63) |
20.6 (69.1) |
22.6 (72.7) |
21.8 (71.2) |
16.8 (62.2) |
11.0 (51.8) |
4.8 (40.6) |
1.1 (34) |
11.51 (52.72) |
Միջին օրական °C (°F) | −1.8 (28.8) |
−0.8 (30.6) |
2.8 (37) |
7.4 (45.3) |
11.7 (53.1) |
15.1 (59.2) |
17.0 (62.6) |
16.9 (62.4) |
12.4 (54.3) |
7.6 (45.7) |
2.6 (36.7) |
−0.9 (30.4) |
7.5 (45.51) |
Միջին ցածր °C (°F) | −3.9 (25) |
−3.8 (25.2) |
−1.1 (30) |
2.2 (36) |
6.4 (43.5) |
9.6 (49.3) |
11.5 (52.7) |
10.9 (51.6) |
7.3 (45.1) |
4.0 (39.2) |
0.5 (32.9) |
−2.6 (27.3) |
3.42 (38.15) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −20.1 (−4.2) |
−22.6 (−8.7) |
−16.7 (1.9) |
−11.1 (12) |
−4.9 (23.2) |
−0.2 (31.6) |
3.1 (37.6) |
1.5 (34.7) |
−2.8 (27) |
−9.5 (14.9) |
−12.7 (9.1) |
−21.0 (−5.8) |
−22.6 (−8.7) |
Տեղումներ մմ (դյույմ) | 54.6 (2.15) |
51.7 (2.035) |
55.5 (2.185) |
70.2 (2.764) |
117.2 (4.614) |
146.9 (5.783) |
151.6 (5.969) |
155.8 (6.134) |
118.0 (4.646) |
88.1 (3.469) |
58.6 (2.307) |
48.2 (1.898) |
1116,6 (43,961) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 11.7 | 10.1 | 11.8 | 11.4 | 14.3 | 14.7 | 15.1 | 13.6 | 12.0 | 12.8 | 11.8 | 11.9 | 151.2 |
աղբյուր: infoclimat.fr[27]Կաղապար:Better source needed |
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տեպլա գետի առափնյան
-
Grandhotel Pupp հյուրանոցը
-
Պատմական փողոցներից մեկը
-
Պատմական շինություններից մեկը
-
Dvořák Park զբոսայգին
-
Օպերայի շենքը
-
Սյունաշարերով զբոսայգին՝ Park Colonnade-ը
-
Սյունաշար
-
Ջրըմպման սրահը
-
Ջրանցքը
-
Հեյզեր
-
Մարիամ Մագդաղենացի եկեղեցին
-
Պողոս-Պետրոս ուղղափառ եկեղեցին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) գրանցամատյան
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 набор данных ISÚI — Czech Office of Surveying and Cadastre.
- ↑ 3,0 3,1 3,2 Český statistický úřad Počet obyvatel v obcích – k 1. 1. 2024 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2024.
- ↑ «Five sites in the Arab and Europe regions inscribed on UNESCO's World Heritage List» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Landwehr, Andreas (2021 թ․ հուլիսի 24). «'Great Spas of Europe' awarded UNESCO World Heritage status». Deutsche Presse-Agentur. Արխիվացված է օրիգինալից 2021-07-25-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «The Great Spa Towns of Europe». UNESCO World Heritage Centre. Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Nomination of the Great Spas of Europe for inclusion on the World Heritage List (Report). United Nations Educational, Scientific, and Cultural Organization. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Vývoj návštěvnosti lázní v letech 2000–2011». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
- ↑ «V Karlovarském kraji se líbí cizincům». Karlovarský deník (չեխերեն). 2017 թ․ հուլիսի 14.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 Historický lexikon obcí České republiky 1869–2005 (չեխերեն): 1. díl / J. Růžková, J. Škrabal — ČSÚ, 2006. — 759 p. — ISBN 978-80-250-1310-6
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 12,8 Historický lexikon obcí České republiky – 1869–2011 (չեխերեն) — ČSÚ, 2015.
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2014 (չեխերեն) — Praha: 2014.
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2016 (չեխերեն) — Praha: 2016.
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2017 (չեխերեն) — Praha: 2017. — ISBN 978-80-250-2770-7
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2018 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2018. — ISBN 978-80-250-2843-8
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2019 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2019. — ISBN 978-80-250-2914-5
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2020 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2020.
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2021 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2021.
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1. 1. 2022 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2022.
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích – k 1. 1. 2023 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2023.
- ↑ «Historický lexikon obcí České republiky 1869–2011 – Okres Karlovy Vary» (չեխերեն). Czech Statistical Office. 2015 թ․ դեկտեմբերի 21. էջեր 9–10. Արխիվացված է օրիգինալից 2024-02-18-ին. Վերցված է 2022-11-21-ին.
- ↑ «Population Census 2021: Population by sex». Public Database. Czech Statistical Office. 2021 թ․ մարտի 27.
- ↑ «Hidden europe | Escape from Carlsbad». 2014 թ․ հուլիսի 3.
- ↑ Johannes Baier: Goethe und die Thermalquellen von Karlovy Vary (Karlsbad, Tschechische Republik). In: Jahresberichte und Mitteilungen des Oberrheinischen Geologischen Vereins. N. F. Bd. 94, 2012, ISSN 0078-2947, S. 87–103.
- ↑ «Kemal Ataturk | Biography, Reforms, Death, & Facts | Britannica».
- ↑ «Normales et records pour la période 1991-2020 à Karlovy Vary». infoclimat.fr. Վերցված է 2022 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ https://mmkv.cz/cs/partnerske-mesto-baden-baden
- ↑ https://mmkv.cz/cs/partnerske-mesto-bernkastel-kues
- ↑ https://mmkv.cz/cs/eilat-izrael
- ↑ https://mmkv.cz/cs/locarno-svycarsko
- ↑ https://mmkv.cz/cs/carlsbad-california-usa
- ↑ https://mmkv.cz/cs/partnerske-mesto-kusatsu
- ↑ https://mmkv.cz/cs/partnerske-mesto-varberg
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Carlsbad», Southern Germany and Austria (2nd ed.), Coblenz: Karl Baedeker, 1871, OCLC 4090237, OL 20619468M
- John Merrylees (1886). Carlsbad and its Environs. S. Low, Marston, Searle, & Rivington.
- «Carlsbad», Guide through Germany, Austria-Hungary, Switzerland, Italy, France, Belgium, Holland, the United Kingdom, Spain, Portugal, &c (9th ed.), Berlin: J.H. Herz, 1908, OCLC 36795367, OL 6607948M
- Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 5 (11th ed.). 1911. էջ 346. .
- «Carlsbad», Austria-Hungary (11th ed.), Leipzig: Karl Baedeker, 1911, OL 18759934M
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (չեխերեն)
- Զբոսաշրջային պաշտոնական հարթակ
- Զբոսաշրջային ոչ պաշտոնական հարթակ
- Կառլովի Վարիի տարածաշրջանային հեռուստաալիք KTB
- Pictures & Streetmap from 1725 (?), A. F. Zuerner/Schenck (Amsterdam)
- Pictures & Streetmap from 1733, Homannische Erben (Nuernberg)
- Karlovy Vary City Card – guide, maps, discounts
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլովի Վարի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 326)։ |