Jump to content

Կլեմենս Բրենտանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլեմենս Բրենտանո
Clemens Brentano
Ծնվել էսեպտեմբերի 8, 1778(1778-09-08)[1][2][3][…]
ԾննդավայրԿոբլենց-Էրենբրայշտայն, Կոբլենց, Ռայնլանդ Պֆալց[4]
Վախճանվել էհուլիսի 28, 1842(1842-07-28)[1][5][2][…] (63 տարեկան)
Վախճանի վայրԱշաֆենբուրգ, Ստորին Ֆրանկոնիա[6]
ԳերեզմանԱշաֆենբուրգ
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, ժողովրդական հեքիաթների բանահավաք և դրամատուրգ
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
ԿրթությունՀալլե-Վիտենբերգի համալսարան և Բոննի համալսարան
Գրական ուղղություններռոմանտիզմ
Ուշագրավ աշխատանքներAbendständchen?
ԱշխատավայրՄարբուրգի համալսարան
ԱմուսինՍոֆյա Մերո[1] և Աուգուստե Բուսման
ԶավակներMagdalena Maria Brentano?[7]
Изображение автографа
 Clemens Brentano Վիքիպահեստում

Կլեմենս Բրենտանո (գերմ.՝ Clemens Wenzeslaus Brentano de La Roche, սեպտեմբերի 8, 1778(1778-09-08)[1][2][3][…], Կոբլենց-Էրենբրայշտայն, Կոբլենց, Ռայնլանդ Պֆալց[4] - հուլիսի 28, 1842(1842-07-28)[1][5][2][…], Աշաֆենբուրգ, Ստորին Ֆրանկոնիա[6]), գերմանացի նշանավոր գրող, Հայդելբերգյան ռոմանտիկների խմբակի գլխավոր ներկայացուցիչներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլեմենս Բրենտանոն ծնվել է 1778 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Էրենբրայտշայն (այժմ՝ Կոբլենց) քաղաքում՝ ֆրանկֆուրտցի հայտնի վաճառական Պետեր Անտոն Բրենտանոյի և նրա կնոջ՝ Մաքսիմիլիանա ֆոն Լա Ռոշի ընտանիքում։ 1795-1796 թվականներին Բրենտանոն Բադ-Լանգենզալցա քաղաքում ուսանում է վաճառականություն[8], սակայն շուտով հիասթափվում է իր ընտրած մասնագիտությունից և 1797 թվականին Հալլե-Վիթթենբերգի համալսարանում սկսում է ուսանել երկրագիտություն։ Այս մասնագիտությունը նույնպես չի հետաքրքրում Կլեմենսին և նա 1798 թվականին տեղափոխվում է Ենայի համալսարանի բժշկական ֆակուլտետ[9]։ Նա ուսումն անավարտ է թողնում և իրեն ամբողջությամբ նվիրում գրական գործունեությանը։ Ենայում նա ծանոթանում է Վայմարյան գրական դպրոցի (Քրիստոֆ Մարտին Վիլանդ, Յոհան Գոթֆրիդ Հերդեր, Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե), ինչպես նաև վաղ ռոմանտիզմի (Ֆրիդրիխ Շլեգել, Յոհան Գոթլիբ Ֆիխտե, Լյուդվիգ Յոհան Թիք) ներկայացուցիչների հետ։ Իր առաջին ստեղծագործությունները Կլեմենսը գրում է ենայական վաղ ռոմանտիզմի ներկայացուցիչների ազդեցության տակ, որոնցից հատկապես հիշարժան են նրա «Գոդվի» վեպը և մի շահանիայտնի բանաստեղծություններ («Խոսիր հեռվից», Մի ձկնորսը նստած էր նավակում» և այլն)։ 1801 թվականին Կլեմենսը Գյոթինգենում, որտեղի համալսարանում նա ուսումնասիրում էր փիլիսոփայություն, ծանոթանում և ընկերանում է Լյուդվիգ Ախիմ ֆոն Արնիմի հետ։ 1802 թվականին նրանք մի ճանապարհորդություն են ձեռնարկում Հռենոսի ափերով, որի ընթացքում ծահետաքրքրվումն գերմանական ժողովրդական երգերինով որոշում են դրանք գրի առնել և ուրատարակել։

Կլեմենս Բրենտանոյի կիսանդրին, քանդակագործ՝ Քրիստիան Ֆրիդրիխ Թիք, 1803 թ.

1903 թվականին Բրենտանոն ամուսնանում է Սոֆիա Մերոյի հետ և 1804 թվականին բնակության է տեղափոխվում Հայդելբերգ, որտեղ Լյուդվիգ Ախիմ ֆոն Արնիմի հետ խմբագրում և հրատարակում է «Թերթ միայնակյացների համար» (գերմ.՝ Zeitung für Einsiedler) պարբերականը։ Նրանց համատեղ աշխատասիրությամբ լույս է տեսնում «Պգերմանական ժողովրդական երգերի՝ ատանու կախարդական եղջերափողը. Հին գերմանական երգեր» (գերմ.՝ «Des Knaben Wunderhorn. Alte deutsche Lieder») ժողովածուն, որը մեծ ազդեցություն ուէեունենում րմանական պոեզիայի զարգացման գործում։ 1806 թվականին մահանում է Բրենտանոյի կինը, և նա մի քանի ամիս անց ամուսնանում է Ավգուստա Բասմանի հետ, սակայն այս ամուսնությունը երկար չի տևում, նրանք ամուսնալուծվում են 1814 թվականին։ 1809-1812 թվականներին Բրենտանոն բնակվում է Բեռլինում, որտեղ նա Հենրիխ ֆոն Կլեյստի հետ խմբագրում է «Բեռլինյան երեկոյան թերթիկներ» (գերմ.՝ Berliner Abendblättern) պարբերականը, սակայն այս համագործակցությունը շուտով ընդհատվում է Կլեյստի և Բրենտանոյի միջև ծագած տարաձայնությունների հետևանքով։ 1811 թվականին Բրենտանոն լքում է Բեռլինը և հաջորդ երկու տարին անց է կացնում Բոհեմիայում, ապա Վիեննայում։ Այս ժամանակաշրջանում են ստեղծվում նրա «Ալոիզ և Իմելդա», «Պրահայի հիմնադրումը» դրամաները։ 1815 թվականին Բրենտանոն վերստին վերադառնում է Բեռլին։ Նրա ստեղծագործական կյանքում սկսվում է ճգնաժամ, որի ազդեցության տակ նրա մոտ ուժեղանում են կրոնական տրամադրությունները, որոնք հանգեցնում են նրան, որ Բրենտանոն 1817 թվականին հրաժարվում է աշխարհիկ գրականությունից և իրեն նվիրում հոգևոր գրականությանը։ 1818 թվականին նա հաստատվում է Դյուլմեն քաղաքում, որտեղ գրի է առնում մահացու հիվանդ վանականուհի Աննա Կաթերինա Էմմերիքի տեսիլքները։ Էմմերիխի մահից հետո՝ 1824 թվականին բնակություն է հաստատում Մայնի Ֆրանկֆուրտում, ապա տեղփոխվում Մյունխեն։ Այս ժամանակահատվածում նա գրում է հիմնականում կրոնական բնույթի երկեր, որոնցից են՝ «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի տառապանքները», «Սուրբ Կույս Մարիամի կյանքը» և այլ ստեղծագործություններ։ Կլիմենս Բրենտանոն մահացել է 1842 թվականին Աշաֆենբուրգում։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Խոսիր հեռվից» (Sprich aus der Ferne)
  • «Մի ձկնորսը նստած էր նավակում» (Ein Fischer saß im Kahne)
  • «Գոդվի կամ մոր քարե պատկերը» (Godwi oder Das steinerne Bild der Mutter)
  • «Վարդը» (Die Rose)
  • «Երգիչը» (Der Sänger)
  • «Մի քանի ջրաղացպաններ և հունգարական ազգի պատմիչները» (Die mehreren Wehmüller und ungarischen Nationalgesichter)
  • «Երեք կաղին» (Die drei Nüsse)

Թատերգություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Պոնսե դը Լեոն» (Ponce de Leon)
  • «Պրահայի հիմնադրումը» (Die Gründung Prags)
  • «Ալոիզ և Իմելդե» (Aloys und Imelde)
  • «Սեսիլ» (Cecilie)

Կրոնական երկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Գթության քույրերը և հիվանդների հանդեպ հոգատարությունը» (Die Barmherzigen Schwestern in Bezug auf Armen- und Krankenpflege)
  • «Հիսուսի ուսուցման տարիները» (Lehrjahre Jesu)
  • «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի տառապանքները» (Das bittere Leiden unsers Herrn Jesu Christi)
  • «Սուրբ Կույս Մարիամի կյանքը» (Das Leben der hl. Jungfrau Maria)
  • «Աննա Կաթերինա Էմմերիքի կենսագրությունը» (Biographie der Anna Katharina Emmerick)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Joseph Adam: Clemens Brentanos Emmerick-Erlebnis. Bindung und Abenteuer. Herder, Freiburg im Breisgau 1956.[10]
  • Richard Alewyn: Brentanos „Geschichte vom braven Kasperl und dem schönen Annerl“. In: Probleme und Gestalten. Essays. Insel, Frankfurt 1974, ISBN 3-458-05355-7. (E: Festschrift für Günther Müller, Bonn 1957).
  • Gabriele Brandstetter: Erotik und Religiosität. Eine Studie zur Lyrik Clemens Brentanos. Fink, München 1986, ISBN 3-7705-2330-X.
  • Hans Magnus Enzensberger: Brentanos Poetik. Hanser, München 1961[11]
  • Konrad Feilchenfeldt (Zusammenstellung)։ Brentano-Chronik. Daten zu Leben und Werk. Reihe Hanser, Band 259, Chroniken. Hanser, München (u. a.) 1978, ISBN 3-446-12637-6. (Standardwerk).
  • Wolfgang Frühwald: Das Spätwerk Clemens Brentanos (1815 – 1842). Romantik im Zeitalter der Metternich’schen Restauration. Hermaea, Band 37. Niemeyer, Tübingen 1977, ISBN 3-484-15033-5[12]
  • Bernhard Gajek: Homo poeta. Zur Kontinuität der Problematik bei Clemens Brentano. Goethezeit, Band 3. Athenäum, Frankfurt 1971[13]
  • Bernhard Gajek, Hartwig Schultz (Hrsg.)։ Auf Dornen oder Rosen hingesunken? Eros und Poesie bei Clemens Brentano. Begleitband zu der Ausstellung 6. Juli bis 14. September 2003 im Freien Deutschen Hochstift, Goethe-Museum Frankfurt. Saint-Albin, Berlin 2003, ISBN 3-930293-70-6. (Zur Liebeslyrik)
  • Sabine Claudia Gruber: Clemens Brentano und das geistliche Lied. Mainzer hymnologische Studien, Band 4. Francke, Tübingen (u. a.) 2002. ISBN 3-7720-2914-0
  • Heinz Härtl: Clemens Brentanos Verhältnis zum Judentum, in: Clemens Brentano zum 150. Todestag. Hg. Hartwig Schultz. Peter Lang, Bern 1993 ISBN 3-906750-94-9 S. 187 - 210
  • Kristina Hasenpflug: Clemens Brentanos Lyrik an Luise Hensel. Mit der historisch-kritischen Edition einiger Gedichte und Erläuterungen. Europäische Hochschulschriften, Reihe 1, Deutsche Sprache und Literatur, Band 1707. Peter Lang, Frankfurt 1999, ISBN 3-631-33951-8
  • Silke Horstkotte: Androgyne Autorschaft. Poesie und Geschlecht im Prosawerk Clemens Brentanos. Hermaea, N.F. 104. Niemeyer, Tübingen 2004, ISBN 3-484-15104-8
  • Marlies Janz: Marmorbilder. Weiblichkeit und Tod bei Clemens Brentano und Hugo von Hofmannsthal. Athenäum, Königstein/Ts. 1986, ISBN 3-7610-8336-X
  • Helene M. Kastinger Riley: Clemens Brentano. Sammlung Metzler, Band M 213, Abteilung D - Literaturgeschichte. Metzler, Stuttgart 1985, ISBN 3-476-10213-0.[14]
  • Bettina Knauer: Allegorische Texturen. Studien zum Prosawerk Clemens Brentanos. Hermaea, N.F., Band 77. Niemeyer, Tübingen 1995, ISBN 3-484-15077-7. (Ergiebige Deutung von Brentanos erzählerischem Werk).
  • Andreas Lorenczuk: Die Bilder der Wahrheit und die Wahrheit der Bilder. Zum „grossen Gockelmärchen“ (1838) und den Emmerick-Schriften von Clemens Brentano. Aurora-Buchreihe, Band 8. Thorbecke, Sigmaringen 1994, ISBN 3-7995-1808-8.
  • Detlev Lüders (Hrsg.)։ Clemens Brentano. Beiträge des Kolloquiums im Freien Deutschen Hochstift 1978. Reihe der Schriften, Freies Deutsches Hochstift, Band 24. Niemeyer, Tübingen 1980, ISBN 3-484-10369-8.
  • Sabine Oehring: Untersuchungen zur Brentano-Forschung der beiden Jesuiten Johann Baptist Diel und Wilhelm Kreiten. Europäische Hochschulschriften, Reihe 1, Deutsche Sprache und Literatur, Band 1299. Lang, Frankfurt am Main (u. a.) 1992, ISBN 3-631-44039-1.
  • Dietmar Pravida: „Die Erfindung des Rosenkranzes“. Untersuchungen zu Clemens Brentanos Versepos. Forschungen zum Junghegelianismus, Band 13. Lang, Frankfurt am Main (u. a.) 2005, ISBN 978-3-631-53541-7. (Zu den Romanzen vom Rosenkranz).
  • Bernd Reifenberg: Die „schöne Ordnung“ in Clemens Brentanos „Godwi“ und „Ponce de Leon“. Palaestra, Band 291. Vandenhoeck und Ruprecht, Göttingen 1990, ISBN 3-525-20564-3. (Poststrukturalistisch).
  • Brigitte Schad (Hrsg.)։ Die Aschaffenburger Brentanos. Beiträge zur Geschichte der Familie aus unbekanntem Nachlass-Material. Veröffentlichungen des Geschichts- und Kunstvereins Aschaffenburg e. V., Band 25. Geschichts- und Kunstverein Aschaffenburg, Aschaffenburg 1984, ISBN 3-87965-003-9, ISSN 0433-843X.
  • Susanne Scharnowski: Ein wildes, gestaltloses Lied. Clemens Brentanos „Godwi oder Das steinerne Bild der Mutter“. Epistemata, Reihe Literaturwissenschaft, 184. Königshausen & Neumann, Würzburg 1996 ISBN 3-8260-1185-6
  • Hans-Walter Schmidt: Erlösung der Schrift. Zum Buchmotiv im Werk Clemens Brentanos. Passagen Literatur. Passagen-Verlag, Wien 1991, ISBN 3-900767-63-7. (Poststrukturalistisch).
  • Hartwig Schultz: Clemens Brentano. Reclams Universalbibliothek, 17614, Literaturstudium. Reclam, Stuttgart 1999 ISBN 3-15-017614-X. (Einführung; nicht fehlerfrei).
  • Hartwig Schultz (Hrsg.)։ Clemens Brentano, 1778–1842. Zum 150. Todestag, 1992. Lang, Bern (u. a.) 1993, ISBN 3-906750-94-9. (Mit Bibliographie).
  • Hartwig Schultz: Schwarzer Schmetterling. Zwanzig Kapitel aus dem Leben des romantischen Dichters Clemens Brentano. BvT, Band 76083. Berliner Taschenbuch-Verlag, Berlin 2002, ISBN 3-442-76083-6. (Erste zuverlässige Biographie; sehr konventionell).
  • Hartwig Schultz: „Unsre Lieb aber ist außerkohren“. Die Geschichte der Geschwister Clemens und Bettine Brentano. Insel, Frankfurt 2004, ISBN 3-458-17229-7.
  • Rolf Spinnler: Clemens Brentano oder die Schwierigkeit, naiv zu sein. Das Märchen von Fanferlieschen Schönefüßchen. Athenäums Monografien, Literaturwissenschaft, Band 95. Hain, Frankfurt 1990, ISBN 3-445-08945-0. (Poststrukturalistisch).
  • Martina Vordermayer: Antisemitismus und Judentum bei Clemens Brentano. Forschungen zum Junghegelianismus, 4. Peter Lang, Frankfurt 1999, ISBN 3-631-34475-9

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Брентано, Клеменс (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1891. — Т. IVа. — С. 648.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Clemens Brentano (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Brentano, Klemens // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 4. — P. 496.
  5. 5,0 5,1 5,2 Hettner H. Brentano, Clemens (գերմ.) // Allgemeine Deutsche BiographieL: 1876. — Vol. 3. — S. 310–313.
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #118515055 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. Pas L. v. Genealogics — 2003.
  8. «Notiz auf www.badlangensalza.de». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին.
  9. Konrad Feilchenfeldt: Brentano Chronik. Daten zu Leben und Werk, zusammengestellt von Konrad Feilchenfeldt, Reihe Hanser 259, Carl Hanser Verlag, München u. Wien, 1978, S. 19–21.
  10. Permalink Deutsche Nationalbibliothek- Wichtigster Beitrag der Brentanoforschung vor Frühwald
  11. Die Dissertation des Schriftstellers; eine umstrittene Studie zur Lyrik
  12. Hauptwerk der neueren Brentanoforschung
  13. Permalink Deutsche Nationalbibliothek- Anspruchsvolles Standardwerk zur Lyrik
  14. Oberflächliche Kompilation
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլեմենս Բրենտանո» հոդվածին։